Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԹՂԹԱՅԻՆ ...

25.04.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.07.2013  -ից մինչեւ   25.04.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 02.04.15 թիվ 338-Ն որոշում)

i

040.0685.270511

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մայիսի 2011 թվականի N 685-Ն

 

i

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԹՂԹԱՅԻՆ ՁԵՎԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԴՈՒՐՍԳՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՍՏԱՑՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ԽՈՏԱՆՎԱԾ, ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ և 20.1-ին հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հարկային մարմնի կողմից հարկային հաշիվների թղթային ձևերի տրամադրման, դուրսգրման, պահպանման, ստացված հարկային հաշիվների ձևերի օգտագործման մասին հաշվետվությունը ներկայացնելու, խոտանված, անվավեր ճանաչված և չօգտագործված հարկային հաշիվների ձևերի վերադարձման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածով սահմանված` հարկային հաշիվների ձեռքբերման մասին հայտի և հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների ձևերի օգտագործման մասին հաշվետվությունն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 29.05.13 թիվ 561-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի մայիսի 20-ի

N 685-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԹՂԹԱՅԻՆ ՁԵՎԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԴՈՒՐՍԳՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՍՏԱՑՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ԽՈՏԱՆՎԱԾ, ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

 

1. Հարկային մարմնի կողմից հարկային հաշիվների ձևերը հարկ վճարողին են տրամադրվում վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձևի հայտի հիման վրա` հայտում նշված ձևերով, տեսակներով, քանակությամբ, օրինակների և էջերի քանակներով: Հայտը կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով:

i

2. Հարկային մարմնից հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման մասին հայտում (այսուհետ` հայտ) լրացվում են պահանջվող տեսակի (ապրանքների մատակարարման հարկային հաշիվ, ծառայությունների մատուցման հարկային հաշիվ, ակցիզային հարկով հարկվող ապրանքների մատակարարման հարկային հաշիվ) այն տողերը, որոնք անհրաժեշտ են հարկ վճարողին: Հայտում լրացվում են նաև պահանջվող ձևի (հարկ վճարողի անունից, հատուկ, մատակարարի անունից («Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերի համար` օրենքի 20-րդ հոդվածի համաձայն դուրս գրվող), հանձնարարողի (պրինցիպալի) անունից, հարկային մարմին համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություններն ստանձնելու մասին հայտարարություն ներկայացրած անձի անունից) տողերը:

(2-րդ կետը փոփ. 29.05.13 թիվ 561-Ն որոշում)

3. Հայտում լրացվում են համապատասխան ձևի և տեսակի հարկային հաշիվների պահանջվող քանակությունները և միևնույն սերիա-համարով հարկային հաշվի ձևերի օրինակների թիվը: Օրինակների թվով տպագրված հարկային հաշիվների բոլոր ձևերը համարվում են բնօրինակ: Հայտում հարկային հաշիվների ձևերը 2 օրինակից ավելի օրինակով տպագրելու պահանջի դեպքում տպագրվող հարկային հաշիվների ձևերի վրա նշվում է տպագրված օրինակների թիվը: Հատուկ հարկային հաշիվները տպագրվում են 5 օրինակից:

4. Հարկային հաշվի ձևի հաշվարկային մասում տողերի թվի անբավարարության դեպքում հարկ վճարողը, համապատասխան նշում կատարելով հայտում, կարող է պահանջել, որ հարկային հաշիվը տպագրվի 2 կամ 3 էջով: Հարկային հաշվի 2-րդ և 3-րդ էջերում տպագրվում են հարկային հաշվի հաշվարկային մասի լրացուցիչ տողերը, հարկային հաշվի սերիա-համարը և էջի համարը:

i

5. Հարկային հաշիվների ձևերը տպագրվում են հայտ ներկայացրած հարկ վճարողին վերաբերող տվյալները (անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը)` լրացված վիճակում: Հանձնարարողի (պրինցիպալի), հարկային մարմին համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություններն ստանձնելու մասին հայտարարություն ներկայացրած անձի անունից դուրս գրվող հարկային հաշիվների ձևերում համապատասխանաբար տպագրվում են հարկային հաշիվ դուրս գրող անձի` հանձնակատարի (գործակալի) համատեղ գործունեության մասնակցի տվյալները: Մատակարարի անունից դուրս գրվող հարկային հաշիվների ձևերում հայտ ներկայացրած հարկ վճարողի տվյալները տպագրվում են հարկային հաշվի ձևի գնորդին (ապրանք ձեռք բերողին, ծառայություն ստացողին) վերաբերող մասում:

(5-րդ կետը փոփ. 29.05.13 թիվ 561-Ն որոշում)

6. Հարկային հաշիվների ձևերի ստացման համար հարկ վճարողը հայտին կցում է պահանջվող թվով հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման համար վճարված գումարը հաստատող փաստաթղթի (վճարման անդորրագրի) պատճենը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում` նաև ավելացված արժեքի հարկ վճարող համարվելը հիմնավորող փաստաթուղթ կամ իրեն ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու մասին հայտարարություն:

7. Հայտը բավարարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային մարմնից հարկային հաշիվների ձեռքբերման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերի, հարկային հաշիվների ձևերի գնի սահմանման մասին» N 1504-Ն որոշմամբ սահմանված դեպքերում և չափերով: Ներկայացված հայտի հիման վրա հարկային հաշիվների ձևերը տպագրվում և հարկ վճարողին են տրամադրվում հայտի ստացման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

i

8. Հարկային մարմնից հարկային հաշիվների ձևերի ձեռքբերումը հավաստվում է ստացականով, որի ձևը սահմանում է վերադաս հարկային մարմինը: Ստացականում նշվում են հարկ վճարողին տրամադրված հարկային հաշիվների սերիա-համարները: Ստացականն ստորագրվում է հարկ վճարողի և հարկային մարմնի լիազորած անձանց կողմից:

9. Հարկային մարմնից ձեռք բերված հարկային հաշիվների ձևերում լրացման ենթակա են օրենքով և ծախսերը հիմնավորող փաստաթղթերին ներկայացվող` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված տվյալներն ու վավերապայմանները:

10. Հարկային մարմնից ձեռք բերված հարկային հաշիվների ձևերը կարող են լրացվել ձեռքով, ինչպես նաև տպիչներով` պայմանով, որ լրացվող տվյալներն արտացոլվեն համապատասխան տողերում կամ վանդակներում: Հարկային մարմնից ձեռք բերված հարկային հաշիվների ձևերը ձեռքով լրացնելիս` հարկային հաշիվների երկրորդ և մյուս օրինակները կարող են լրացվել պատճենահան թղթի կիրառմամբ:

11. Մեկ գործարքով միաժամանակ ապրանքների մատակարարում և ծառայության մատուցում իրականացնելու դեպքերում կարող է լրացվել հարկային հաշվի մեկ ձև (դուրս գրվել մեկ հարկային հաշիվ), եթե հարկային հաշվի հաշվարկային մասում անհրաժեշտ լրացուցիչ գրառումներով ապահովվում է հարկային հաշիվներում արտացոլված տվյալների համապատասխանությունը ծախսերը հիմնավորող փաստաթղթերին ներկայացող պահանջներին:

12. Հարկային մարմնից ստացված ձևերի լրացմամբ դուրս գրված հարկային հաշիվների բնօրինակները պահպանվում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով սահմանված ժամկետում:

13. Հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների ձևերի օգտագործման վերաբերյալ ներկայացվում է հաշվետվություն` համաձայն ձևի: Հաշվետվությունը ներկայացվում է յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը ներառյալ:

14. Հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների ձևերի օգտագործման մասին հաշվետվությունում լրացվում են`

1) եռամսյակի ընթացքում օգտագործված հարկային հաշիվների ձևերի սերիա-համարների քանակը.

2) եռամսյակի ընթացքում անվավեր ճանաչված հարկային հաշիվների սերիա-համարները և դրանց քանակը.

3) եռամսյակի ընթացքում խոտանված հարկային հաշիվների սերիա-համարները և դրանց քանակը.

4) հարկային մարմին վերադարձվող` չօգտագործված հարկային հաշիվների ձևերի սերիա-համարների քանակը.

5) հարկ վճարողի կամքից անկախ պատճառներով (այդ թվում` գողության, հրդեհի, տարերային աղետի) կորստի մատնված այն հարկային հաշիվների ձևերի սերիա-համարները և դրանց քանակը, որոնք անհրաժեշտ է ճանաչել անվավեր:

15. Հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների ձևերի լրացմամբ դուրս գրված այն հարկային հաշիվների բնօրինակները, որոնք գործարքը չկատարվելու կամ հարկային հաշվում նշված տվյալներով գործարքը չկատարվելու հիմքով ապրանքներ մատակարարողի կամ ծառայություն մատուցողի (հարկային հաշիվ դուրս գրողի) և ապրանքներ ձեռք բերողի կամ ծառայություն ստացողի (հարկային հաշիվ ստացողի) կողմից ճանաչվել են անվավեր` հաշվառվում և պահպանվում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում: Անվավեր ճանաչված հարկային հաշիվները կարող են վերադարձվել հարկ վճարողի կամ հարկային մարմնի գրավոր պահանջի դեպքում: Անվավեր ճանաչված հաշիվների վերադարձն արձանագրվում է հարկային մարմնի և հարկ վճարողի լիազոր անձանց կողմից ստորագրվող ընդունման-հանձնման ակտով: Գործարքն անվավեր ճանաչելու փաստը հիմնավորելու համար հարկային հաշիվ դուրս գրողը և հարկային հաշիվ ստացողը կարող են պահպանել անվավեր ճանաչված հարկային հաշիվների լուսապատճենները:

16. Սույն կարգի կիրառման առումով խոտանված են համարվում հարկային մարմնից ստացված այն հարկային հաշիվների ձևերը, որոնք լրացված են լրիվ կամ մասնակիորեն, հարկային հաշիվը սխալներով լրացնելու կամ գործարքը չկատարվելու կամ հարկային հաշվում նշված տվյալներով գործարքը չկատարվելու հիմքով, կամ հարկային հաշվի ձևը վնասվելու, պատռվելու պատճառով չեն տրամադրվել կամ չեն կարող տրամադրվել ապրանք ձեռք բերողին կամ ծառայություն ստացողին: Հարկային հաշիվների խոտանված ձևերը հաշվառվում և պահպանվում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում: Խոտանված հարկային հաշիվների ձևերը կարող են վերադարձվել հարկ վճարողի կամ հարկային մարմնի գրավոր պահանջի դեպքում: Խոտանված հարկային հաշիվների ձևերի վերադարձն արձանագրվում է հարկային մարմնի և հարկ վճարողի լիազոր անձանց կողմից ստորագրվող ընդունման-հանձնման ակտով: Ստացված հարկային հաշիվների ձևերը խոտանվելու փաստը հիմնավորելու համար հարկային հաշիվների ձևեր ստացողը կարող է պահպանել խոտանված ճանաչված հարկային հաշիվների լուսապատճենները:

17. Հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների չօգտագործված ձևերը վերադարձվում են հարկային մարմին` գործունեությունը դադարեցնելու, ինչպես նաև այն դեպքերում, երբ հարկ վճարողը դադարում է համարվել ավելացված արժեքի հարկ վճարող: Սույն կետում նշված դեպքերում հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների չօգտագործված ձևերը կցվում են գործունեության դադարեցման եռամսյակի կամ ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու վերջին եռամսյակի համար ներկայացվող` հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների ձևերի օգտագործման մասին հաշվետվությանը:

18. Հարկային մարմնից հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման մասին հայտը և հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների ձևերի օգտագործման մասին հաշվետվությունը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Էլեկտրոնային եղանակով ներկայացված հաշվետվության 8-րդ կետում նշված տվյալը համարվում է ընդունված` հարկային հաշիվների ձևերը հարկային մարմին առձեռն կամ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոստով ներկայացվելու դեպքում:

 

Ձև

 

._____________________________________________________________________.

|ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ                  | Փաստաթղթի հերթական համարը ________ |

|                                | (լրացվում է հարկային մարմնի կողմից)|

|ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ        |                                    |

|ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ       |                                    |

|ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ               |                                    |

|________________________________|____________________________________|

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը|    |   |   |   |    |    |    |    |

|________________________________|________|_______|_________|_________|

|1.1. ԱԱՀ վճարողի հաշվառման      | |    | | |   | |  |   |  |  |   |  |

|համարը                          | |    | | |   | |  |   |  |  |   |  |

|________________________________|__________|___|_____________________|

|2. Հաշվետու ժամանակաշրջանը      |տարի |    |   |   |   |եռամսյակ |   |

|________________________________|____________________________________|

|3. Ֆիզիկական անձի (անհատ        |                                    |

|ձեռնարկատիրոջ) անունը, ազգանունը|                                    |

|________________________________|____________________________________|

|4. Իրավաբանական անձի անվանումը  |                                    |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|5. Եռամսյակի ընթացքում օգտագործված հարկային հաշիվների ձևերի |        |

|սերիա-համարների քանակը                                      |        |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|6. Անվավեր ճանաչված հարկային հաշիվների սերիա-համարները               |

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|Ընդամենը` սերիա-համարների քանակը                            |        |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|7. Խոտանված հարկային հաշիվների սերիա-համարները                       |

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|Ընդամենը` սերիա-համարների քանակը                            |        |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|8. Հաշվետվությանը կցված` վերադարձվող հարկային հաշիվների     |        |

|ձևերի  սերիա-համարների քանակը                               |        |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|9. Հարկ վճարողի կամքից անկախ պատճառներով (այդ թվում` գողության,      |

|հրդեհի, տարերային աղետի) կորստի մատնված հարկային հաշիվների ձևերի     |

|սերիա-համարները, որոնք անհրաժեշտ է ճանաչել անվավեր                   |

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|Ընդամենը` սերիա-համարների քանակը                            |        |

._____________________________________________________________________.

 

Կազմակերպության տնօրեն  _____________________________________________

    (անհատ ձեռնարկատեր)           (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

    Հաշվապահ                 _____________________________________________

                                  (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

______ ________________ 20 թ

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.05.2011
N 685-Ն
Որոշում