Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0574.170511

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մայիսի 2011 թվականի N 574-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԷՆԵՐԳԱԻՆՎԵՍՏ-ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 19-րդ կետի «դ» ենթակետի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» վարկային ծրագրի շրջանակներում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից տրամադրված ԱՌՄ-Պ1 (ARM-P1) փոխառության մասով իրականացված «ՍԿԱԴԱ/կապի համակարգի առաջին փուլի իրականացում» և «Տեսապատի մատակարարում, տեղադրում, ՍԿԱԴԱ/կապի համակարգին ինտեգրում և կարգաբերում» պայմանագրերի պատվիրատուի իրավունքների և պարտավորությունների իրականացումը վերապահել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությանը, իսկ «110 կՎ ենթակայանների վերականգնում» պայմանագրի պատվիրատուի իրավունքների և պարտավորությունների իրականացումը` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` սույն որոշման 1-ին կետի կատարումն ապահովելու նպատակով, համապատասխան կապալառուների` սահմանված կարգով համաձայնություններն ստանալուց հետո, Հայաստանի Հանրապետության անունից «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել պայմանագրեր:

3. Մինչև սույն որոշման 2-րդ կետով նախատեսված պայմանագրերի կնքումը` սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրերի պատվիրատուի իրավունքների և պարտավորությունների իրականացումը վերապահել սույն որոշման 5-րդ կետի համաձայն ստեղծվող լուծարման հանձնաժողովին:

4. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Էներգաինվեստ-էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգերի ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը:

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ստեղծել լուծարման հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Էներգաինվեստ-էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգերի ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման գործընթացը:

6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Էներգաինվեստ-էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգերի ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, իսկ դեբիտորական պարտավորությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.05.2011
N 574-Ն
Որոշում