(ուժը կորցրել է 01.01.13 թվականից` 09.07.12 թիվ 13-Ն որոշում)
i
603.0046.251110
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 11 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60310439
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
5 նոյեմբերի 2010 թվականի թիվ 46-Ն
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԱԲՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բնակչության միջոցների հաշվին անհատական բնակելի շենքերի գործարկման մասին» Ձև ԱԲՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, Հայաստանի |
|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի |
|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» |
|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի և պետական վիճակագրության բնագավառը|
|կարգավորող այլ իրավական ակտերի |
|_____________________________________________________________________|
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
| ՕՐԵՆՔՈՎ |
|_____________________________________________________________________|
| Ներկայացվում է | Ներկայացնում են | Հաշվետվության |
| | |ներկայացման ժամկետը`|
|______________________|_________________________|____________________|
|ՀՀ ազգային |Քաղաքային և գյուղական |մինչև հաշվետու |
|վիճակագրական |համայնքները, համայնքների |ժամանակաշրջանին |
|ծառայություն, |վարչական սահմաններից |հաջորդող ամսվա 5-ը |
|ՀՀ ազգային |դուրս գտնվող տարածքների | |
|վիճակագրական |համար` մարզպետարանները | |
|ծառայության Երևան | | |
|քաղաքի և մարզային | | |
|գործակալություններ | | |
|(տարածքային բաժիններ) | | |
|________________________________________________|____________________|
|Ով է ներկայացնում _____________________________ | ՁԵՎ ԹԻՎ |
| (անվանումը) | ԱՇԲ |
| | (ամսական) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________ | |
|_______________________________________________ | |
| | «Հաստատված է» |
|Գտնվելու վայրը ________________________________ | Հայաստանի |
|_______________________________ I I I I I I I | Հանրապետության |
| (փոստային դասիչ)| վիճակագրության |
| | պետական խորհրդի |
|Մարզը______________ Համայնքը __________________ | 2010 թվականի |
| | նոյեմբերի 5-ի |
|Ինտերնետային կայքէջը _____________________ | թիվ 46-Ն որոշմամբ |
| | |
|Պետական ռեգիստրում I I I I I I I I I I I I | |
|գրանցման համարը | |
| | |
|Նույնականացման I I I I I I I I I | |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը | |
| |____________________|
|Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I |____________________|
| | Չլրացնել \|/ |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և |____________________|
|նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը |ՏԳՏԴ___I_I_I_I_I_I |
|լրացվում են Հայաստանի Հանրապետության | |
|արդարադատության նախարարության իրավաբանական |Մարզը________I_I_I |
|անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից | |
|տրված գրանցման վկայականից |Համայնքը___I_I_I_I |
|_____________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
20 թ. -ին
.____________________________________________________________________.
|Անվանումը |Տողի |Չափման |Գործարկվել |դրանից` |
| |համարը|միավորը |են ընդամենը|գյուղական|
| | | |հաշվետու |բնակավայ-|
| | | |ամսում |րերում |
|___________________________|______|___________|___________|_________|
| Ա | Բ | Գ | 1 | 2 |
|___________________________|______|___________|___________|_________|
|Բնակելի շենքերի ընդհանուր | 110 |քառ. մ | | |
|մակերեսը | |ընդհանուր | | |
| | |մակերես | | |
|___________________________|______|___________|___________|_________|
|Բնակելի շենքերի քանակը | 111 |միավոր | | |
|___________________________|______|___________|___________|_________|
|Բնակարանների քանակը | 112 |միավոր | | |
|___________________________|______|___________|___________|_________|
|Գործարկված բնակելի շենքերի | 113 |հազ. դրամ | | |
|արժեքը | | | | |
|___________________________|______|___________|___________|_________|
|այդ թվում` | 113.1|վարկ ստացող| | |
|անհատական բնակարանային | |ընտանիքների| | |
|շինարարության պետական | |քանակը | | |
|աջակցություն (պետական վարկ)| |հազար դրամ | | |
.____________________________________________________________________.
Ղեկավար ________ ___________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող ___________________ _____________________
(գլխավոր հաշվապահ (Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
կամ այլ լիազորված անձ)
___________________ «__» __________20__թ.
(Հեռախոսահամար(ներ)) (լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ ____________@___________
Հավելված
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի
2010 թվականի նոյեմբերի 5-ի
թիվ 46-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԱԲՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Բնակչության միջոցների հաշվին անհատական բնակելի շենքերի գործարկման մասին» Ձև ԱԲՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը լրացնում են քաղաքային և գյուղական համայնքները, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների համար` հաշվետվությունը կազմվում է մարզպետարանների կողմից, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3 «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են յուրաքանչյուր հաշվետու ամսվա կտրվածքով:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ
5. Հաշվետվությունը կազմելու հիմք են հանդիսանում «Անհատական բնակարանային ֆոնդի բնակելի շենքի տեխնիկական անձնագրի» տվյալները, որը կազմվում է քաղաքային, գյուղական համայնքներում կառուցված յուրաքանչյուր բնակելի շենքի համար` գործող կարգով ձևակերպված շինարարության շահագործման փաստագրման ակտի տվյալների հիման վրա:
6. Հաշվետվությունում լրացվում են բնակչության սեփական միջոցների և բանկերի կողմից տրամադրված վարկերի հաշվին քաղաքներում, գյուղական բնակավայրերում կառուցված (այդ թվում վաճառքի համար նախատեսված) բնակելի շենքերը, ինչպես նաև վաղօրոք կառուցված բնակելի շենքերին կից շինությունները և վերնաշենքերը:
7. 110-113 տողերում լրացվում են նոր կառուցված և շահագործման հանձնված բնակելի շենքերի վերաբերյալ տվյալները:
Հաշվարկի ենթակա չեն բնակության համար հարմարեցված ժամանակավոր շինությունները:
8. 110 տողում լրացվում են գործարկված բոլոր շենքերի, այդ թվում նաև կից շինությունների և վերնաշենքերի ընդհանուր մակերեսը: Ընդհանուր մակերեսի մեջ չեն մտնում աստիճանահարթակների, շենքի արտաքին չափերից դուրս գտնվող կոնստրուկտիվ էլեմենտների, կաթսայատների զբաղեցրած, չտաքացվող կցաշենքերի, պատշգամբների, առանձին կանգնած խոհանոցների և բաղնիքների, այգետնակների և բնակության համար ժամանակավորապես հարմարեցված շինությունների ընդհանուր մակերեսը:
9. 112 տողում լրացվում են կառուցված շենքերում բնակարանների քանակը:
10. 113 տողում լրացվում է բնակելի շենքերի շինարարության արժեքը:
11. 113.1 տողում առանձնացվում է անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու նպատակով պետական վարկ ստացած ընտանիքների քանակը: