(ուժը կորցրել է 13.04.11 թիվ 169-Ն որոշում)
i
600.0562.101110
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 11 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60010424
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
27 հոկտեմբերի 2010 թվականի N 562-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, 17-րդ հոդվածի 5-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» «N 28-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգի N 8 հավելվածի`
1) N 1 աղյուսակի 4-րդ կետի դ) ենթակետում «GSM ցանցեր`» բառերը փոխարինել «Բջջային կապի ցանցեր (շարժական կապի գլոբալ համակարգ` GSM, համընդհանուր շարժական հեռահաղորդակցության համակարգ (լայնաշերտ կոդի բաժանման բազմակի մուտք)` UMTS (WCDMA), երկարաժամկետ էվոլյուցիա` LTE)`» բառերով:
2) N 2 աղյուսակի 4-րդ կետի ե) ենթակետում «GSM ցանցեր`» բառերը փոխարինել «Բջջային կապի ցանցեր (շարժական կապի գլոբալ համակարգ` GSM, համընդհանուր շարժական հեռահաղորդակցության համակարգ (լայնաշերտ կոդի բաժանման բազմակի մուտք)` UMTS (WCDMA), երկարաժամկետ էվոլյուցիա` LTE)`» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: