Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ Մ ...

 

 

605.0817.251010

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»        10            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60510388

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հոկտեմբերի 2010 թվականի N 817-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 436-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 436-Ն որոշմամբ սահմանված հավելվածի`

i

1) 3-րդ կետի «բ» ենթակետը և 5-րդ կետի առաջին պարբերությունը «քաղաքացիական ծառայողի» բառերից հետո լրացնել «, իսկ կրտսեր պաշտոնների դեպքում` նաև հավաստագիր ունեցող անձի» բառերով.

i

2) 7-րդ կետում «քաղաքացիական ծառայողների և» բառերը փոխարինել «քաղաքացիական ծառայողների, իսկ կրտսեր պաշտոնների դեպքում` նաև հավաստագիր ունեցող անձանց, ինչպես նաև» բառերով.

3) 10-րդ կետի`

i

ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի (քաղաքացիական ծառայողների) կողմից դիմում չի ներկայացվել կամ դիմում ներկայացրած կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողը (քաղաքացիական ծառայողները) չի բավարարում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները, ապա կրտսեր պաշտոնների համար հիմք է ընդունվում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող քաղաքացիների ցանկում ընդգրկված անձի դիմումը:

Եթե կրտսեր պաշտոնների համար դիմում են ներկայացրել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող քաղաքացիների ցանկում ընդգրկված մեկից ավելի անձինք, ապա նախապատվության իրավունքը տրվում է ցանկում առավել երկար ժամկետով գտնվող անձին, այս պայմանի հավասարության դեպքում` թեստավորման արդյունքում ավելի բարձր տոկոսներ հավաքած անձին, այս պայմանի հավասարության դեպքում` առավել երկար քաղաքացիական ծառայության ստաժ ունեցող անձին, այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` ավելի բարձր դասային աստիճան ունեցող անձին, իսկ այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` առավել երկար աշխատանքային ստաժ ունեցող անձին:

Եթե տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող քաղաքացիների ցանկում ընդգրկված անձի կողմից դիմում չի ներկայացվել կամ դիմում ներկայացրած քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող քաղաքացիների ցանկում ընդգրկված անձը (անձինք) չի բավարարում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները, ապա հիմք է ընդունվում կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձի (անձանց) դիմումը:»,

բ. երկրորդ պարբերությունում «կազմակերպված մրցույթում հաղթող ճանաչվելու և» բառերը փոխարինել «անցկացված մրցույթում հարցազրույցի փուլում առնվազն յոթանասունհինգ տոկոս ստացած և պաշտոնի» բառերով.

i

4) 11-րդ կետի առաջին պարբերությունը «տեսանելի ցուցանակի վրա» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

 

 

pin
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
12.10.2010
N 817-Ն
Որոշում