Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ Մ ...

 

 

605.0808.251010

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»        10            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60510379

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հոկտեմբերի 2010 թվականի N 808-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 9 որոշմամբ հաստատված կանոնադրության`

1) 13-րդ կետում «375009» թիվը փոխարինել «0009» թվով.

i

2) 17-րդ կետի «դ» և 24-րդ կետի «ժ» ենթակետերը «ատեստավորման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորման» բառերով.

3) 17-րդ կետի «ե» և 24-րդ կետի «դ» ենթակետերից հանել «և կրտսեր» բառերը.

4) 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե.1» ենթակետով.

«ե.1) Աշխատակազմի քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում առանց մրցույթի, երեք աշխատանքային օրվա ընթացքում նշանակում է դիմում ներկայացրած և գործող հավաստագիր ունեցող այն քաղաքացիներից մեկին, ով բավարարում է տվյալ կրտսեր թափուր պաշտոնի անձնագրի պահանջներին.».

5) 22-րդ կետի «գ» ենթակետից հանել «նորմատիվ» բառը.

i

6) 23-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա.1», «բ.1», «թ.1», «թ.2», «ժա.2» և «ժա.3» ենթակետերով.

ա. «ա.1) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի վերաբերյալ.»,

բ. «բ.1) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկի վերաբերյալ.»,

գ. «թ.1) վարում է քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող քաղաքացիների ցանկը.»,

դ. «թ.2) վարում է քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու համար տրվող հավաստագրերի հաշվառման մատյանը.»,

ե. «ժա.2) Խորհուրդ է ներկայացնում եզրակացություն` «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում գործուղված դիվանագետների կողմից քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համաձայնություն տալու համար.»,

զ. «ժա.3) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկի վերաբերյալ.».

7) 23-րդ կետի «զ» ենթակետում «պայմանագրի կնքման» բառերը փոխարինել «պայմանագիր կնքելու» բառերով.

8) 24-րդ կետի`

i

ա. «բ» ենթակետում «կարգի» բառը փոխարինել «, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու և քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու կարգերի» բառերով,

բ. «դ» ենթակետում «և այդ պաշտոնները» բառերը փոխարինել «, քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր, ինչպես նաև Աշխատակազմի առաջատար և կրտսեր պաշտոններ» բառերով,

գ. «զ» ենթակետում «ինչպես նաև Աշխատակազմի առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարության» բառերը փոխարինել «Աշխատակազմի առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու մասին հայտարարությունների» բառերով,

դ. «է» ենթակետում «ինչպես նաև Աշխատակազմի առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման» բառերը փոխարինել «Աշխատակազմի առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի, քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր, Աշխատակազմի առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորման» բառերով,

ե. «ը» ենթակետը «ատեստավորում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում» բառերով,

զ. «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ) ապահովում է քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր, Աշխատակազմի առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու համար ստեղծված մրցութային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր, Աշխատակազմի առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնելու համար ստեղծված ատեստավորման հանձնաժողովների կազմում ընտրված ներկայացուցիչներին այդ մասին տեղեկացնելը և նրանց բնականոն աշխատանքները.»,

է. «ժա» ենթակետը «եզրակացությունների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հավաստագրերի» բառերով,

ը. «ժա.5» ենթակետում «պաշտոններ, ինչպես նաև Աշխատակազմի առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման» բառերը փոխարինել «, Աշխատակազմի առաջատար պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի, քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր, Աշխատակազմի առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորման» բառերով.

i

9) 25-րդ կետի «գ» ենթակետում «կադրային գործի վարման» բառերը փոխարինել «անձնակազմի կառավարման» բառերով.

10) 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե.1» ենթակետով.

i

«ե.1) վարում է վերապատրաստման արդյունքում քաղաքացիական ծառայողներին տրվող վկայականների և տեղեկանքների հաշվառման մատյանը.».

i

11) 28-րդ կետի «ի» ենթակետում «հարկային պետական ծառայություն» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտե» բառերով:

 

 

pin
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
12.10.2010
N 808-Ն
Որոշում