Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴ ...

01.09.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.05.2009  -ից մինչեւ   01.09.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 02.08.11 թիվ 2023-Ն հրաման)

i

124.0808.300409

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»        04            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12409181

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

3 ապրիլի 2009 թվականի N 808-Ն

 

i

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 02/787 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան հարկային մարմիններին տեղեկություններ ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի հունիսի 7-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի համապատասխան հարկ վճարող անձանց կողմից հարկային մարմիններին տեղեկությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 02/787 հրամանը:

 

       Համաձայնեցված է                         Հավելված

    ՀՀ ֆինանսների նախարարության հետ         ՀՀ կառավարությանն առընթեր

    2009 թ. ապրիլի 17-ի                     պետական եկամուտների կոմիտեի

    N 356-Ն հրաման                          նախագահ

                                            2009 թ. ապրիլի 3-ի

                                            N 808-Ն որոշման

 

ԿԱՐԳ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, սույնով կանոնակարգվում են օրենքի համաձայն ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անձանց, իսկ սույն կարգով նախատեսված դեպքերում նաև այլ անձանց (այսուհետ` ԱԱՀ վճարող) կողմից հաշվետու ժամանակաշրջանում դուրս գրված (գնորդներին տրված) և (կամ) մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ հարկային մարմիններին տեղեկությունների, ինչպես նաև օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան ճշգրտված տեղեկությունների ներկայացման կարգը:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ԱԱՀ վճարող համարվող անձինք յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին ներկայացնում են տեղեկություններ, տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրենց կողմից դուրս գրված (գնորդներին տրված) և (կամ) մատակարարներից ստացված այն հարկային հաշիվների (այսուհետ` հարկային հաշիվների) վերաբերյալ, որոնցում ցույց տրված հարկվող շրջանառության մեծությունը (ԱԱՀ-ի 20 % դրույքաչափով կամ 16,67 % հաշվարկային դրույքաչափով հարկվող` առանց ԱԱՀ-ի), գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափը:

2. ԱԱՀ վճարողները 2009 թվականի հունվարից սկսած, սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում, կարող են կատարել նախկինում (այդ թվում` մինչև 2009 թ. ընկած ժամանակաշրջաններում) ներկայացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ճշգրտումներ (ներկայացնել ճշգրտված տեղեկություններ), բացառությամբ` օրենքի 29-րդ հոդվածով սահմանված դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ ճշգրտված տեղեկությունները վերաբերում են հարկային մարմինների կողմից ստուգվող կամ արդեն իսկ ստուգված հաշվետու ժամանակաշրջաններին: Տեղեկությունների ճշգրտումներ չեն կարող ներկայացվել նաև այն դեպքերում, երբ ճշգրտումները վերաբերում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.1-րդ հոդվածի երրորդ մասում նշված ժամկետից ավելի վաղ ժամանակաշրջանին և տեղեկությունների ներկայացումը կարող էր հարկային պարտավորությունների նվազեցման կամ հաշվանցվող գումարների ավելացման հարց առաջացնել, եթե օրենքով նման ճշգրտումը արգելված չլիներ:

3. Դուրս գրված (գնորդներին տրված) և (կամ) մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են ԱԱՀ վճարող համարվելու հաշվետու ժամանակաշրջանների համար: ԱԱՀ վճարող չհամարվող անձինք կարող են ներկայացնել ԱԱՀ վճարող համարվող ժամանակաշրջանների համար ճշգրտված կամ չներկայացված տեղեկություններ` սույն կարգին համապատասխան:

 

2. ԱԱՀ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

4. ԱԱՀ վճարողը յուրաքանչյուր հաշվետու կամ ճշգրտման ժամանակաշրջանի համար իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնում է տեղեկանք` հաշվետու կամ ճշգրտման ժամանակաշրջանում դուրս գրված (գնորդներին տրված) և (կամ) մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ (այսուհետ` տեղեկանք): Տեղեկանքը ներկայացվում է սույն հավելվածի N 1 ձևին համապատասխան (ձևը կցվում է):

Տեղեկանքում ներառվում են նաև տեղեկություններ այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնք հաշվետու ժամանակաշրջանում դուրս են գրվել`

1) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի պահանջների խախտումով,

2) հաստատագրված վճարով կամ պարզեցված հարկով հարկվող գործարքների գծով:

5. Տեղեկանքը լրացվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը պահվում է ԱԱՀ վճարողի մոտ, իսկ մյուս օրինակը ներկայացվում է ԱԱՀ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն:

6. Տեղեկանքում ներառվում են (բացառությամբ` սույն կարգով նախատեսված դեպքերի) այն հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, որոնք`

- փաստացի դուրս են գրվել տվյալ հաշվետու ժամանակաշրջանում,

- փաստացի ստացվել են տվյալ հաշվետու ժամանակաշրջանում:

7. Հարկային հաշվի դուրսգրման փաստացի ամսաթիվ է համարվում այն գնորդին (գնորդի լիազորված անձին) կամ փոստային կամ սուրհանդակային ծառայություններ մատուցող անձին հանձնելու ամսաթիվը, իսկ գնորդի կողմից հարկային հաշվի ստացման ամսաթվի կամ փոստային կամ սուրհանդակային ծառայություններ մատուցող անձին հանձնելու ամսաթվի բացակայության դեպքում` հարկային հաշվում նշված (հարկային հաշվի լրացման) ամսաթիվը: Գործարքի իրականացմանը հաջորդող որևէ հաշվետու ժամանակաշրջանում հարկային հաշվի դուրսգրումը հիմք չէ ԱԱՀ-ի պարտավորության առաջացման պահը հարկային հաշվի դուրսգրման հաշվետու ժամանակաշրջան տեղափոխելու համար:

Գործարքի իրականացման ամսաթիվն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանը հարկային հաշվի դուրսգրման կամ դրա վերաբերյալ տեղեկությունների ներկայացման հաշվետու ժամանակաշրջանից տարբերվելու դեպքում տեղեկանքի «նշում» տողում լրացվում է գործարքի իրականացման ամսաթիվն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանը:

8. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան օտարերկրյա անձի փոխարեն հարկային պարտավորություններ կրելիս, օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան դուրս գրվող հարկային հաշվի դուրսգրման և միաժամանակ` հարկային հաշվի ստացման ամսաթիվ է համարվում հարկային հաշվում նշված ամսաթիվը:

9. Հարկային հաշվի ստացման փաստացի ամսաթիվ է համարվում այն մատակարարից կամ փոստային կամ սուրհանդակային ծառայություններ մատուցող անձից ստանալու ամսաթիվը, իսկ մատակարարից հարկային հաշվի ստացման ամսաթվի կամ փոստային կամ սուրհանդակային ծառայություններ մատուցող անձից ստանալու ամսաթվի բացակայության դեպքում` հարկային հաշվում նշված (հարկային հաշվի լրացման) ամսաթիվը:

Ապրանքի կամ ծառայության ձեռքբերման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանը հարկային հաշվի ստացման կամ դրա վերաբերյալ տեղեկությունների ներկայացման հաշվետու ժամանակաշրջանից տարբերվելու դեպքում տեղեկանքի «նշում» տողում լրացվում է ապրանքի կամ ծառայության ձեռքբերման օրն ընդգրկող ժամանակաշրջանը:

10. ԱԱՀ վճարողը յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար տեղեկանքը ներկայացնում է իր հաշվառման վայրի հարկային տեսչություն` մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ, իսկ ճշգրտման ժամանակաշրջանի համար` ցանկացած աշխատանքային օր:

 

3. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

11. Տեղեկանքի` «ԱԱՀ վճարողի կողմից հաշվետու (ճշգրտման) ժամանակաշրջանում դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ» մասում (այսուհետ` տեղեկանքի առաջին մասում) լրացվում են տեղեկություններ`

- ԱԱՀ վճարողի կողմից հաշվետու (ճշգրտման) ժամանակաշրջանի ընթացքում փաստացի դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ,

- ԱԱՀ վճարողի կողմից նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում փաստացի դուրս գրված այն հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, որոնք սույն կարգին համապատասխան համարվում են չներկայացված և կարող են ներառվել տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող տեղեկանքում:

12. Տեղեկանքի «Մատակարարներից հաշվետու (ճշգրտման) ժամանակաշրջանում ստացված հաշիվների վերաբերյալ» մասում (այսուհետ` տեղեկանքի երկրորդ մաս) լրացվում են տեղեկություններ

- ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարներից փաստացի ստացված հարկային հաշիվների վերաբերյալ,

- նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում փաստացի ստացված այն հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, որոնք սույն կարգին համապատասխան համարվում են չներկայացված և կարող են ներառվել տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող տեղեկանքում:

13. Հարկային հաշվում ԱԱՀ-ով չհարկված (հարկից ազատված, հարկման օբյեկտ չհանդիսացող, հաստատագրված վճարով հարկվող և այլն) գործարքներ նշված լինելու դեպքում տեղեկանքի առաջին և երկրորդ մասերի աղյուսակի 6-րդ սյունակում լրացվում է տվյալ հարկային հաշվով հատուցման ենթակա ընդհանուր գումարը (ներառյալ` ԱԱՀ-ով չհարկված շրջանառությունը):

14. Տեղեկանքում ներառված որևէ հարկային հաշվի վերաբերյալ տեղեկություններում միայն մատակարարի կամ միայն գնորդի անվանումը անճշտություններով (տառասխալներով, փոքրատառերի փոխարեն` մեծատառերով, այլ լեզվից հայերենի տառադարձման հետ կապված սխալներով պայմանավորված անճշտություններով) նշելու դեպքում տվյալ հարկային հաշվի տեղեկությունը չի համարվում սխալ ներկայացրած, եթե ճիշտ է նշված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

Ներկայացված տեղեկանքում որևէ հարկային հաշվի վերաբերյալ տեղեկություններում հատուցման ենթակա ընդհանուր գումարը սխալ նշելու դեպքում տվյալ հարկային հաշվի վերաբերյալ տեղեկությունները չեն համարվում սխալ ներկայացված, եթե տեղեկանքում ճիշտ է նշված տվյալ հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը:

15. Սահմանված կարգով և ժամկետում տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար տեղեկանք չներկայացվելու դեպքերում` տվյալ հաշվետու ժամանակաշրջանում դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները և մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները համարվում են ԱԱՀ վճարողի կողմից չներկայացված: Այդ հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ վճարողի կողմից դուրս գրված և մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները ներառվում են հետագա որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող տեղեկանքում, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկանքը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետից ուշ, երբ տեղեկություններ սույն կարգին համապատասխան չեն կարող ներկայացվել կամ երբ դրանք, սույն կարգի 17-րդ կետին համապատասխան, պետք է ներառվեն այլ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող տեղեկանքում:

16. Տեղեկանքում դուրս գրված կամ ստացված առանձին հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ չներառելու կամ դրանք սխալներով ներկայացնելու փաստը ինքնուրույն հայտնաբերելու դեպքերում (բացառությամբ` սույն կարգով նախատեսված դեպքերի) ԱԱՀ վճարողը այդ հաշիվների դուրսգրման կամ ստացման հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացնում է ճշգրտված տեղեկանք: Ճշգրտված տեղեկանքում ներառվում են առաջին և երկրորդ մասերում նախկինում ճիշտ ներկայացված, նախկինում չներկայացված և ճշգրտված տեղեկությունները: Ճշգրտված տեղեկանք կարող է ներկայացվել նաև այն դեպքերում, երբ հարկային մարմնի կողմից անցկացված կամերալ ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ առանձին հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվել են սխալներով և ԱԱՀ վճարողը գրավոր տեղեկացվել է դրա մասին:

17. ԱԱՀ վճարողի կողմից դուրս գրված կամ ստացված այն հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, որոնց տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով չներկայացնելու փաստն արձանագրվել է հարկային մարմնի կողմից անցկացված կամերալ ուսումնասիրությամբ, ներառվում են ԱԱՀ վճարողին գրավոր տեղեկացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի կամ հետագա որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող տեղեկանքում:

18. Չներկայացված տեղեկություններին վերաբերող` մատակարարներից ստացված հարկային հաշիվներում առանձնացված և օրենքի համաձայն հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները (ներառյալ` սույն կարգի 17-րդ կետում նշված դեպքում) հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով (այն հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով), որի համար ներկայացվող տեղեկանքում չներկայացված տեղեկությունները ներառվել են:

Որևէ հաշվետու ժամանակաշրջանի տեղեկանքը օրենքով սահմանված ժամկետից ուշ (հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ից ուշ) ներկայացնելու դեպքում` դրանում ներառված` մատակարարներից ստացված հարկային հաշիվներում առանձնացված և օրենքի համաձայն հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով, որի ընթացքում այդ տեղեկանքը ներկայացվել է:

Սույն կարգին համապատասխան չներկայացված համարվող տեղեկանքներ չեն կարող ներկայացվել հարկային մարմնի կողմից ստուգված կամ ստուգվող ժամանակաշրջանների համար:

19. Ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված այն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնց վերաբերյալ հարկային մարմին տեղեկություններ (այդ թվում` ճշգրտված) չեն ներկայացվել կամ որոնց վերաբերյալ ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում հարկային հաշվում արտացոլված տվյալներին (վավերապայմաններին), բացառությամբ սույն կարգի 14-րդ կետում նշված դեպքի, հաշվանցման ենթակա չեն:

20. Սույն կարգի 8-րդ կետում նշված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները միաժամանակ ներառվում են տեղեկանքի առաջին և երկրորդ մասերում:

 

Ձև 1

 

______________________________ հարկային տեսչություն

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ (ԳՆՈՐԴՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ) ԵՎ (ԿԱՄ) ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._____________________________________________________________________.

|Հաշվետու      .__. Ճշգրտման      .__.|Փաստաթղթի հերթական համարը`     |

|ժամանակաշրջանի.__. ժամանակաշրջանի.__.|(լրացվում է հարկային մարմնի    |

|(համապատասխան վանդակում նշել «X»)    |կողմից)                        |

|_____________________________________|_______________________________|

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը     |   |   |   |   |   |   |   |   |

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|I Ա. ԱԱՀ վճարողի հաշվառման համարը    |   |  |  |  |  |  |  |  |  |   |

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|2. Հաշվետու (ճշգրտման ժամանակաշրջանը)|տարե| | | | |ամիսը| | |եռամս-| |

|                                     |թիվը| | | | |     | | |յակը  | |

|_____________________________________|_______________________________|

|3. Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատեր)|4. Իրավաբանական անձի անվանումը |

|անունը, ազգանունը                    |                               |

|_____________________________________|_______________________________|

|5. Գտնվելու վայրը                    |6. Հեռախոսահամարը              |

._____________________________________________________________________.

 

ԱԱՀ վճարողի կողմից հաշվետու (ճշգրտման) ժամանակաշրջանում դուրս

գրված հարկային հաշիվների վերաբերյալ

 

._____________________________________________________________________.

|N |Իրավաբանական  |Հարկ վճարողի |Հաշիվ-|Հաշիվ-  |Գումարը|ԱԱՀ-ի  |Նշում|

|  |անձի անվանումը|հաշվառման    |ապրան-|ապրան-  |առանց  |գումարը|ներ  |

|  |կամ ֆիզիկական |համարը (ՀՎՀՀ)|քագրի |քագրի   |ԱԱՀ-ի  |(հազ.  |     |

|  |անձի (անհատ   |             |համարը|ամսաթիվը|(հազ.  |դրամ)  |     |

|  |ձեռնարկատեր)  |             |      |        |դրամ)  |       |     |

|  |անունը,       |             |      |        |       |       |     |

|  |ազգանունը     |             |      |        |       |       |     |

|__|______________|_____________|______|________|_______|_______|_____|

|1 |     2        |     3       |  4   |    5   |   6   |   7   |  8  |

|__|______________|_____________|______|________|_______|_______|_____|

|  |              |             |      |        |       |       |     |

|__|______________|_____________|______|________|_______|_______|_____|

|  |              |             |      |        |       |       |     |

|__|______________|_____________|______|________|_______|_______|_____|

|  |              |             |      |        |       |       |     |

|__|______________|_____________|______|________|_______|_______|_____|

|  |              |             |      |        |       |       |     |

|__|______________|_____________|______|________|_______|_______|_____|

|  |              |             |      |        |       |       |     |

|__|______________|_____________|______|________|_______|_______|_____|

|  |              |             |      |        |       |       |     |

._____________________________________________________________________.

 

Մատակարարներից հաշվետու (ճշգրտման) ժամանակաշրջանում ստացված

հարկային հաշիվների վերաբերյալ

 

._____________________________________________________________________.

|N |Իրավաբանական  |Հարկ վճարողի |Հաշիվ-|Հաշիվ-  |Գումարը|ԱԱՀ-ի  |Նշում|

|  |անձի անվանումը|հաշվառման    |ապրան-|ապրան-  |առանց  |գումարը|ներ  |

|  |կամ ֆիզիկական |համարը (ՀՎՀՀ)|քագրի |քագրի   |ԱԱՀ-ի  |(հազ.  |     |

|  |անձի (անհատ   |             |համարը|ամսաթիվը|(հազ.  |դրամ)  |     |

|  |ձեռնարկատեր)  |             |      |        |դրամ)  |       |     |

|  |անունը,       |             |      |        |       |       |     |

|  |ազգանունը     |             |      |        |       |       |     |

|__|______________|_____________|______|________|_______|_______|_____|

|1 |     2        |     3       |  4   |    5   |   6   |   7   |  8  |

|__|______________|_____________|______|________|_______|_______|_____|

|  |              |             |      |        |       |       |     |

|__|______________|_____________|______|________|_______|_______|_____|

|  |              |             |      |        |       |       |     |

|__|______________|_____________|______|________|_______|_______|_____|

|  |              |             |      |        |       |       |     |

|__|______________|_____________|______|________|_______|_______|_____|

|  |              |             |      |        |       |       |     |

|__|______________|_____________|______|________|_______|_______|_____|

|  |              |             |      |        |       |       |     |

|__|______________|_____________|______|________|_______|_______|_____|

|  |              |             |      |        |       |       |     |

._____________________________________________________________________.

 

    Պատասխանատու անձ`      ____________________  _________________________

                           (ստորագրությունը)        (անունը, ազգանունը)

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
03.04.2009
N 808-Ն
Հրաման