Սեղմել Esc փակելու համար:
2009 ԹՎԱԿԱՆԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2009 ԹՎԱԿԱՆԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

2 մարտի 2009 թվականի N 2

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

2009 ԹՎԱԿԱՆԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» (21.08.2008թ., ՀՕ-146-Ն) և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (30.12.2008թ., ՀՕ-246-Ն) ՀՀ օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) առանձին դրույթների տարընթերցումը բացառելու նպատակով, ղեկավարվ մասին» ՀՀ օրենքով` պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված` ԱԱՀ-ի շեմը (58,35 միլիոն դրամը) 2009 թվականին և հետագա տարիներին չի կիրառվում հետևյալ անձանց նկատմամբ.

1.1. ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող անձի նկատմամբ:

Այն անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարում իրականացված` Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և (կամ) 3-րդ կետերով սահմանված գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառությունը չի գերազանցել 58,35 միլիոն դրամը, սակայն ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում.

ա) ներմուծել են ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ, ներմուծում կատարելու պահից հետո համարվում են ԱԱՀ վճարողներ: Այդ անձինք, Օրենքի 23-րդ հոդվածին համապատասխան, որպես ապրանքային մնացորդին վերաբերող ԱԱՀ-ի գումարներ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարող են հաշվանցել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, եթե այդ ապրանքները ձեռք են բերվել վաճառքի նպատակով.

բ) ձեռք են բերել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրության լիցենզիա` լիցենզիայի ձեռքբերման պահից համարվում են ԱԱՀ վճարողներ:

Այն անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարում իրականացված` Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և (կամ) 3-րդ կետերով սահմանված գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառությունը չի գերազանցել 58,35 միլիոն դրամը, սակայն նախորդ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ունեցել են ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրության լիցենզիա` ընթացիկ տարում համարվում են ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող:

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրած կամ ներմուծած անձինք ԱԱՀ վճարող են համարվում մինչև ընթացիկ տարվա ավարտը, ներառյալ` այն դեպքերում, երբ նրանք դադարեցնում են ակցիզային հարկով ապրանքների արտադրությունը կամ ներմուծումը,

1.2. լիցենզավորման ենթակա այն գործունեություն իրականացնող կամ լիցենզիա ունեցող անձի նկատմամբ, որի գործունեության լիցենզիայի համար պետական տուրքի տարեկան գումարը սահմանված է 100 հազար դրամ կամ ավելի:

Նշված դրույթը չի կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնք իրականացնում են լիցենզավորման ենթակա` մեկից ավելի թվով գործունեության այնպիսի տեսակներ, կամ ունեն մեկից ավելի թվով այնպիսի գործունեության լիցենզիաներ, որոնցից յուրաքանչյուրի համար պետական տուրքի գումարը պակաս է 100 հազար դրամից: Օրենքով սահմանված այլ պայմանները ապահովված լինելու դեպքում` անձինք կարող են համարվել ԱԱՀ չվճարող, եթե նրանց կողմից իրականացվող` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների կամ ունեցած լիցենզիաների համար նախատեսված պետական տուրքի գումարների հանրագումարը թեպետև կազմում կամ գերազանցում է 100 հազ. դրամը, սակայն դրանցից յուրաքանչյուրի պետական տուրքի գումարը պակաս է 100 հազ. դրամից:

Ընթացիկ տարում լիցենզավորման ենթակա այնպիսի գործունեություն սկսելու կամ գործունեության լիցենզիա ձեռք բերելու դեպքերում, որի համար պետական տուրքի գումարը սահմանված է 100 հազար դրամ կամ ավելի, անձը դադարում է համարվել ԱԱՀ վճարող չհամարվող` լիցենզավորման ենթակա գործունեություն (այդպիսի գործունեությանը վերաբերող գործարք) իրականացնելու կամ լիցենզիա ձեռք բերելու պահից:

Լիցենզավորման ենթակա գործունեության հետ կապված ընթացիկ տարվա սկզբից կամ ընթացիկ տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվող դարձած անձինք` այդպիսին համարվում են մինչև ընթացիկ տարվա ավարտը` անկախ ընթացիկ տարվա ընթացքում լիցենզավորման ենթակա գործունեությունը կամ լիցենզիայի գործողությունը դադարեցվելու հանգամանքից:

1.3. այն կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ, որին պատկանում է այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը և ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին),

1.4. այն կազմակերպության նկատմամբ, որի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) պատկանում է այլ առևտրային կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի,

1.5. այն կազմակերպության նկատմամբ, որի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է մեկ այլ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին), ընդ որում, այս դեպքում կազմակերպություններից ոչ մեկի նկատմամբ ԱԱՀ-ի շեմը չի կարող տարածվել:

Ընթացիկ տարվա սկզբում, ԱԱՀ վճարող համարվելու (ԱԱՀ-ի շեմը կիրառելու) առումով, որպես սույն պարզաբանման 1.3, 1.4 կամ 1.5 կետերում նշված` կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում տոկոս ընդունվում է տվյալ տարվա հունվարի մեկի դրությամբ հաշվարկված համապատասխան տոկոսը: Ընթացիկ տարվա ընթացքում կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում տոկոսը`

ա) Օրենքով սահմանված չափից նվազելու կամ փայամասնակցությունը դադարելու դեպքում` անձը համարվում է ԱԱՀ վճարող` մինչև ընթացիկ տարվա ավարտը,

բ) Օրենքով սահմանված չափը գերազանցվելու դեպքում կամ 1.5 կետում նշված պայման առաջանալու դեպքում` անձը համարվում է ԱԱՀ վճարող` գերազանցման պահից (1.5 կետում նշված պայման առաջանալու պահից)` մինչև ընթացիկ տարվա ավարտը:

Սույն պարզաբանման 1.3, 1.4 և 1.5 կետերի կիրառման առումով կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում անհատ ձեռնարկատիրոջ պատկանող մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) որոշելիս` հաշվի չեն առնվում հետևյալ հանգամանքները,

- որ անհատ ձեռնարկատերը այդ մասը ձեռք բերելիս անհատ ձեռնարկատեր չի հանդիսացել,

- որ այդ մասը ձեռք բերելիս անհատ ձեռնարկատերը հանդես չի եկել (չի ներկայացել) որպես անհատ ձեռնարկատեր,

1.6. այն առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ, որի կողմից նախորդ օրացուցային տարում ապրանքների մատակարարումից կամ ծառայությունների մատուցումից (բացառությամբ գույքի վարձակալության, անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների օտարման և տոկոսների ստացման) հաշվարկված եկամուտների առնվազն 80 տոկոսը վերաբերում է մեկ հարկ վճարողից ստացման ենթակա եկամուտներին, և (կամ) որի կողմից նախորդ օրացուցային տարում առևտրական գործունեության (վաճառքի) նպատակով ձեռք բերվող ապրանքների ձեռքբերման (բացառությամբ ներմուծման) համար կատարման ենթակա ծախսերի առնվազն 80 տոկոսը վերաբերում է մեկ հարկ վճարողի.

Սույն դրույթի կիրառման առումով հարկ վճարող է դիտվում ցանկացած ֆիզիկական անձ կամ կազմակերպություն` անկախ կազմակերպաիրավական կարգավիճակից, ՀՀ-ում գրանցված կամ հաշվառված լինելու կամ չլինելու հանգամանքից:

Նախորդ օրացուցային տարում ապրանքների մատակարարումից կամ ծառայությունների մատուցումից (բացառությամբ գույքի վարձակալության, անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների օտարման և տոկոսների ստացման) հաշվարկված եկամուտների 80 և ավելի տոկոսի պայմանը չի կիրառվում այն հարկ վճարողների նկատմամբ, որոնց եկամուտների 80 և ավելի տոկոսը բաժին է ընկնում «Գնումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան մատակարարված ապրանքներին և մատուցված ծառայություններին:

Նախորդ օրացուցային տարում ապրանքների մատակարարումից կամ ծառայությունների մատուցումից (բացառությամբ գույքի վարձակալության, անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների օտարման և տոկոսների ստացման) հաշվարկված եկամուտների մեջ մեկ հարկ վճարողից ստացված (ստացման ենթակա) եկամուտների տեսակարար կշիռը հաշվարկելու նպատակով եկամուտների ընդհանուր գումարում ներառվում են ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից հաշվարկված բոլոր եկամուտները, այդ թվում` «Գնումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների արժեքը, այն գործարքներից եկամուտները, որոնց վրա չի տարածվում օրենքի գործողությունը, ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից, հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառմամբ ապրանքների մանրածախ վաճառքից և ծառայությունների մատուցումից եկամուտները: Ընդ որում` հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով արձանագրված եկամուտները դիտվում են որպես ՀԴՄ-ների տրամադրված կտրոնների թվին համապատասխանող թվով հարկ վճարողներից ստացված եկամուտներ:

Սույն կետում նշված` հարկ վճարողից ստացման ենթակա եկամուտները կամ կատարման ենթակա ծախսերը հաշվարկելիս ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարները հաշվի չեն առնվում: Դրույթի կիրառման առումով կատարման ենթակա ծախս են համարվում առևտրական գործունեության (վաճառքի) նպատակով ձեռք բերված (այդ թվում` ներմուծված) ապրանքների ընդհանուր արժեքը:

Նախորդ օրացուցային տարում առևտրական գործունեության (վաճառքի) նպատակով ձեռք բերվող ապրանքների ձեռքբերման (բացառությամբ ներմուծման) համար կատարման ենթակա ծախսերի մեջ մեկ հարկ վճարողին բաժին ընկնող մասը հաշվարկելիս հաշվի են առնվում բոլոր ձեռքբերումները (այդ թվում` ներմուծումները): Ընդ որում` եթե առևտրական գործունեության (վաճառքի) նպատակով ձեռք բերվող ապրանքների ձեռքբերման համար կատարման ենթակա ծախսերի 80 և ավելի տոկոսը բաժին է ընկնում ներմուծումներին, ապա սույն պարզաբանման 1.6-րդ կետում նշված` համապատասխան պայմանը խախտված չի համարվում:

Առևտրական գործունեության (վաճառքի) նպատակով ձեռք բերված ապրանք է դիտվում այն գույքը, որը առանց օգտագործվելու (շահագործվելու) օտարվել է կամ նախատեսվում է օտարել.

է) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ` Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի չորրորդ պարբերության և Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` ապրանքի մատակարարում համարվող գործարքների համար որոշվող հարկվող շրջանառության մասով:

i

2. Օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդից 5-րդ կետերի դրույթները կիրառելի են նաև այն ներմուծումների մասով, որոնք կատարվել են մինչև 09.01.2009 թ. (մինչև 2009 թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունված` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-246-Ն) ուժի մեջ մտնելու պահը):

Մինչև 09.01.2009 թ. ներմուծված` Օրենքի 6.1-րդ կետում նշված ապրանքների մասով հետաձգված ԱԱՀ-ի գումարների հաշվանցումը, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի

(26.12.2008 թ. ՀՕ-246-Ն) 10-րդ հոդվածին համապատասխան իրականացվում է այդ ապրանքների ներմուծման պահին գործող կարգին համապատասխան: Մինչև 09.01.2009 թ. ներմուծված` օրենքի 6.1-րդ կետում նշված ապրանքների մասով հետաձգվա ԱԱՀ-ի գումարների հաշվանցումը օրենքով սահմանված կարգով կարող է իրականացվել Օրենքի 6.1-րդ հոդվածի 6-րդ կետին (2009 թ. հունվարի 9-ից գործող խմբագրությամբ) համապատասխան:

Օրենքի 6.1-րդ հոդվածի դրույթները 2009 թ. հունվարի 9-ից կիրառելի են բոլոր կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` անկախ այն հանգամանքից, թե նրանք ԱԱՀ վճարող են, թե՞ ոչ: ԱԱՀ վճարող չհամարվող անձինք ևս Օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների մասով, նույն հոդվածով սահմանված կարգով չափերով և ժամկետներում կրում են հետաձգված ԱԱՀ-ի գումարները վճարելու պարտավորություն: ԱԱՀ-ի վճարման ժամկետը լրանալու պահին ԱԱՀ վճարող չհամարվող անձինք, Օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին կետում նշված ապրանքների մասով, նույն հոդվածին համապատասխան վճարված ԱԱՀ-ի գումարների հաշվանցումներ չեն կատարում:

Օրենքով սահմանված դեպքերում և կարգով հաշվանցման ենթակա է նաև Օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն մաքսային մարմնի միջոցով պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարները:

Օրենքի 6.1-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն պետական բյուջե վճարման ենթակա գումար առաջանալու այն դեպքերում, երբ պետական բյուջե վճարման կամ նույն կետով նախատեսված տեղեկանքի ներկայացման ժամկետը ընդգրկվում է Օրենքի 6.1-րդ հոդվածով սահմանված ժամկետն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ժամանակաշրջանում տույժերի հաշվարկը սկսվում է համապատասխան (վճարման կամ տեղեկանքի ներկայացման) ժամկետը լրանալու օրվանը հաջորդող օրվանից:

3. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի վերջին պարբերության համաձայն` «անկախ սույն հոդվածի դրույթներից` 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած այն հարկ վճարողները, որոնց իրացումից հասույթը 2008 թվականի արդյունքում չի գերազանցել 50 միլիոն դրամը, 2008 թվականի հաշվետու ժամանակաշրջաններում առանց հարկային հաշիվների կարող են հաշվանցել վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների, ինչպես նաև 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա` նախկինում ԱԱՀ-ի գումարները չհաշվանցված և վաճառքի նպատակով ձեռք բերված (այդ թվում` ներմուծված) ապրանքների մնացորդների մասով մատակարարներին կանխիկ կամ բանկային փոխանցումներով վճարված գումարների նկատմամբ ԱԱՀ-ի հաշվարկային դրույքաչափով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները, եթե առկա է որևէ հաշվարկային փաստաթուղթ կամ բանկային փոխանցումը կամ կանխիկ վճարումների կատարված լինելը հիմնավորող որևէ փաստաթուղթ»:

2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած այն հարկ վճարողները, որոնք Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի վերջին պարբերության մինչև 2009 թ. հունվարի 9-ը գործող խմբագրությանը համապատասխան, 2008 թ. ընթացքում կատարված ձեռքբերումների և 2008 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդների մասով կատարել են հաշվանցումներ, պարտավոր են կատարել հաշվանցված գումարների ճշգրտումներ` հիմք ընդունելով Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի վերջին պարբերության 2009 թ. հունվարի 9-ից գործող խմբագրությունը:

3. Օրենքի 23-րդ հոդվածի նախավերջին պարբերության համաձայն` «օրենքի 3 հոդվածին համապատասխան` ԱԱՀ վճարող համարվելուց դադարած անձանց մոտ ԱԱՀ վճարող չհամարվելու օրացուցային տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա ԱԱՀ-ի դեբետային մնացորդը (առանց գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի) ենթակա չէ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ու վերագրվում է արտադրության և շրջանառության ծախսերին:

Օրացուցային տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա ԱԱՀ-ի դեբետային մնացորդը (առանց գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի) որոշվելիս հաշվի է առնվում ԱԱՀ վճարող համարվելու վերջին հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկով պետական բյուջե վճարման ենթակա և (կամ) պետական բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները: ԱԱՀ-ի դեբետային մնացորդում գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի մեծությունները որոշվում են պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական մարման արդյունքով` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի հավելված 1-ին համապատասխան:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
02.03.2009
N 2
Պաշտոնական պարզաբանում