Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ Ը...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈ ...

01.01.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.04.2009  -ից մինչեւ   01.01.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 09.12.16 թիվ 398-Ն որոշում)

i

600.0071.090309

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»        03            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60009112

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 փետրվարի 2009 թվականի N 71-Ն

 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ, 79.1-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության ջրային համակարգում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N 97-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից`

1) սպառողներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 128,72 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 154,47 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

2) սպառողներին ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը` 21,1 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 25,31 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

3) ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող այլ անձանց կամ համայնքներին խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 42,91 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 51,49 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի մարտի 22-ի «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին» N 27-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի ապրիլի 1-ից:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
27.02.2009
N 71-Ն
Որոշում