Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱ ...

 

 

041.0910.131108

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 նոյեմբերի 2008 թվականի N 910-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

1) որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրության վերնագիրը և ամբողջ տեքստը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի» բառերից հետո լրացնել «և բնական պաշարների» բառերով.

2) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Ա. Մովսիսյան      - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարար

                        (խորհրդի նախագահ)

 

    Ա. Գալստյան       - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի

                        տեղակալ

 

    Ա. Սիմոնյան       - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի

                        տեղակալ

 

    Ռ. Մկրտչյան       - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                        աշխատակազմի ներդրումային ծրագրերի և կապիտալ

                        ծախսերի համակարգման վարչության վարկային և

                        դրամաշնորհային ծրագրերի բաժնի պետ

 

    Ռ. Դավթյան        - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                        հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի

                        վարչության պետ

 

    Ս. Աբրահամյան     - «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

 

Հ. Հովհաննիսյան  - «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

 

    Մ. Մնացականյան    - «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր»

                        ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

 

    Եվ. Գլադունչիկ    - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

 

    Լ. Գալստյան       - «Էներգաինվեստ» ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.11.2008
N 910-Ն
Որոշում