Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44-Ն ՈՐՈՇ ...

 

 

041.0607.120808

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 օգոստոսի 2008 թվականի N 607-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնություն», «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնություն-2», «Ձեռնարկությունների զարգացում», «Մասնավոր ոլորտի զարգացում», «Վիճակագրական համակարգի ամրապնդում» ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրության վերնագրից և ամբողջ տեքստից հանել «և էկոնոմիկայի» բառերը.

2) որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վարկային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը» շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Տ. Դավթյան        - ՀՀ ֆինանսների նախարար (խորհրդի նախագահ)

 

    Պ. Սաֆարյան       - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

 

    Գ. Մալխասյան      - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

 

    Հ. Դարբինյան      - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

 

    Վ. Ղուշչյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Ս. Ղոնաղչյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական

                        վարչության պետ

 

    Ա. Մարկոսյան      - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի

                        կառավարման վարչության պետի տեղակալ

 

    Ա. Մնացականյան    - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                        իրավաբանական վարչության պետ

 

    Է. Ավետյան        - ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան

                        ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական

                        հիմնարկի գործադիր տնօրեն (հանձնաժողովի քարտուղար)»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.08.2008
N 607-Ն
Որոշում