(ուժը կորցրել է 13.04.11 թիվ 169-Ն որոշում)
i
600.0298.130608
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«13» 06 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60008188
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
6 հունիսի 2008 թվականի N 298-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, 17-րդ հոդվածի
5-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 28-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգի «Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն ստանալու նպատակով դիմելու, ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման և ռադիոհաճախականության օգտագործման վճարներ» N 8 հավելվածի`
1) N 1 աղյուսակի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Ռադիոմոդեմային կապի ցանցեր`
ա) Ռադիոմոդեմային կապի ցանցեր` ըստ 1 ՄՀց ռադիոհաճախականության գոտու`
Երևան քաղաքի համար` 150 000
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզի համար` 15 000».
2) N 2 աղյուսակի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Ռադիոմոդեմային կապի ցանցեր`
ա) Ռադիոմոդեմային կապի ցանցեր` ըստ 1ՄՀց ռադիոհաճախականության գոտու`
Երևան քաղաքի համար` 115 000
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզի համար` 17 250»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից: