102.0043.160608
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 06 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10208192
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
30 մայիսի 2008 թվականի N 43-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ ՔՀ-67-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը հաստատելու մասին» թիվ ՔՀ-67-Ն հրամանի հավելված N 1-ում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1. 4-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 20.1 կետով`
i
«20.1 Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացի ավարտից հետո անցկացվում է ստուգարք, որի արդյունքում քրեակատարողական ծառայողը ստանում է դրական (ստուգված) կամ բացասական (չստուգված) գնահատական:»:
1. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«21. Քրեակատարողական ծառայողը համարվում է վերապատրաստում կամ հատուկ ուսուցում չանցած, եթե`
1) բաց է թողել ընդհանուր ժամաքանակի 50 տոկոսը կամ ավելին.
2) ստուգարքի արդյունքում ստացել է բացասական գնահատական:»:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: