(ուժը կորցրել է 13.04.11 թիվ 169-Ն որոշում)
i
600.0221.070508
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 05 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60008154
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 ապրիլի 2008 թվականի N 221-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, 17-րդ հոդվածի 5-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 28-Ն որոշմամբ հաստատված ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգի «Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն ստանալու նպատակով դիմելու, ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման և ռադիոհաճախականության օգտագործման վճարներ» N 8 հավելվածի`
1) N 1 աղյուսակի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Արբանյակային կապի երկրային կայաններ
ա) Արբանյակային կապի երկրային ամրակցված կայաններ, այդ թվում`
մեկ կայան` 1 000 000
2-10 կայաններ, յուրաքանչյուրը 500 000
11-20 կայաններ, յուրաքանչյուրը 300 000
21-50 կայաններ, յուրաքանչյուրը 200 000
բ) Արբանյակային կապի երկրային շարժական կայան` 400 000».
2) N 2 աղյուսակի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Արբանյակային կապի երկրային կայաններ
ա) Արբանյակային կապի երկրային ամրակցված կայան` ըստ զբաղեցված 1 ՄՀց միջինացված ռադիոհաճախականության գոտու, մեկ հաճախականության, այդ թվում`
մեկ կայան` 400 000
2-10 կայաններ, յուրաքանչյուրը 200 000
11-20 կայաններ, յուրաքանչյուրը 120 000
21-50 կայաններ, յուրաքանչյուրը 80 000
բ) Արբանյակային կապի երկրային շարժական կայան` ըստ զբաղեցված 1 ՄՀց միջինացված ռադիոհաճախականության գոտու` 400 000»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: