Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅ-ԿԻՊՐԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅ-ԿԻՊՐԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱ ...

02.04.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.05.2007  -ից մինչեւ   02.04.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 01.04.11 թիվ 265-Ա որոշում)

i

041.0334.070507

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մայիսի 2007 թվականի N 334-Ա

 

ՀԱՅ-ԿԻՊՐԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետի, ինչպես նաև 2002 թվականի փետրվարի 21-ին Նիկոսիայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան`

1. Հաստատել հայ-կիպրական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնախմբի հայկական մասի անհատական կազմը`

 

    Յու. Խաչատուրով         - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

                              (հանձնախմբի համանախագահ)

 

    Պ. Շադյան               - ՀՀ պաշտպանության նախարարության

                              ռազմաարդյունաբերական վարչության պետ

 

    Ռ. Անանյան              - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                              սպառազինությունների վերահսկման և միջազգային

                              անվտանգության վարչության ռազմաքաղաքական

                              համագործակցության բաժնի վարիչ

                              

    Ն. Առաքելյան            - ՀՀ առևտրի  և  տնտեսական զարգացման

                              նախարարության աշխատակազմի

                              ռազմաարդյունաբերական համալիրի և

                              ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետ

 

    Տ. Աղաջանյան            - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային

                              անվտանգության ծառայության գլխավոր վարչության

                              պետի տեղակալ

 

    Ա. Մկրտչյան             - ՀՀ պաշտպանության նախարարության միջազգային

                              ռազմական համագործակցության և պաշտպանական

                              ծրագրերի վարչության պլանավորման և

                              վերահսկման բաժանմունքի պետ (հանձնախմբի

                              քարտուղար)

                                                         

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում մշակել և կիպրական կողմին ուղարկել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի իրագործման նպատակով հայ-կիպրական միջկառավարական համատեղ հանձնախմբի մասին» արձանագրության նախագիծ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.05.2007
N 334-Ա
Որոշում