Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ Մ ...

 

 

605.0226.200307

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»         03           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60507146

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 2007 թվականի N 226-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 11 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի մայիսի 23-ի «Մրցույթ և ատեստավորում անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը սահմանելու մասին» N 11 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

որոշմամբ հաստատված հավելվածի`

i

1) 3.1-րդ կետի առաջին պարբերության «բ» և երկրորդ պարբերության «բ» և «գ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

2) 3.1-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» ենթակետի բնագավառին վերաբերող հարցաշարը 2008 թվականի հունվարի 1-ից հետո առնվազն պետք է ընդգրկի նաև`

ա) կառուցվածքային ստորաբաժանման մեջ չներառված քաղաքացիական ծառայության պաշտոնների համար` քաղաքացիական ծառայության կոնկրետ պաշտոնի անձնագրի դրույթների հետ կապված հարցեր (խնդիրներ).

բ) կառուցվածքային ստորաբաժանման մեջ ներառված քաղաքացիական ծառայության պաշտոնների համար` համապատասխան մարմնի կոնկրետ (ինքնուրույն կամ ներքին) կառուցվածքային ստորաբաժանման իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ) և քաղաքացիական ծառայության կոնկրետ պաշտոնի անձնագրի դրույթների հետ կապված հարցեր (խնդիրներ):».

3) 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

 

pin
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
13.03.2007
N 226-Ն
Որոշում