102.0022.220207
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 02 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10207091
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
14 փետրվարի 2007 թվականի N 22-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N ՔՀ-67-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը հաստատելու մասին» թիվ ՔՀ-67-Ն հրամանով հաստատված «Քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգում» կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«5. Քրեակատարողական ծառայողը վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնում է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածով, ինչպես նաև սույն կարգի 22-րդ կետով նախատեսված դեպքերում:»:
i
2. 15-րդ և 16-րդ կետերում «վերապատրաստման» բառերից հետո լրացնել «և հատուկ ուսուցման» բառերը:
3. 17-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«2) վերապատրաստում անցկացնելու համար ուսումնական հաստատությանը ներկայացվող պահանջները, այդ թվում` ուսումնական հաստատության կողմից դասախոսական կազմի, ինչպես նաև տվյալ տարվա ընթացքում քրեակատարողական ծառայողների հաճախման ժամանակացույցի վերաբերյալ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի հետ համաձայնեցման պահանջը:»:
4. ՈՒժը կորցրած ճանաչել 20-րդ կետը և 21-րդ կետի «բ» ենթակետը:
i
5. 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«22. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացներից հարգելի բացակայելու դեպքում քրեակատարողական ծառայողին հնարավորություն է տրվում մասնակցելու վերապատրաստման կամ հատուկ ուսուցման հաջորդ դասընթացներից որևէ մեկին:
Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացներից անհարգելի բացակայելու դեպքում քրեակատարողական ծառայողը ենթակա է պարտադիր վերապատրաստման կամ հատուկ ուսուցման` իր միջոցների հաշվին:»: