(ուժը կորցրել է 25.02.08 թիվ 98-Ն որոշում)
i
041.0747.101006
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 հոկտեմբերի 2006 թվականի N 747-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ` ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետը և Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամներին հասարակություն ինտեգրմանն ուղղված և նրանց սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության արդյունավետության բարձրացման նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից` հաշմանդամների հարցերով զբաղվող խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից` հաշմանդամների հարցերով զբաղվող խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2006 թվականի հոկտեմբերի 10-ի
N 747-Ն որոշման
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ` ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԽՈՐՀՐԴԻ
Մ. Պետրոսյան - ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և
բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի
նախագահ (համաձայնությամբ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին
տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Ֆ. Բերիկյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի
վարչության պետ (խորհրդի աշխատանքները համակարգող)
Է. Շարմազանով - ՀՀ վարչապետի օգնական
Ջ. Բաղդասարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատակազմի հաշմանդամների և տարեցների
հիմնահարցերի վարչության պետ
Ս. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների
սոցիալական պաշտպանության վարչության պետ
Հ. Աբրահամյան - «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» ՀԿ-ի
նախագահ (համաձայնությամբ)
Ս. Օհանյան - «Փարոս» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Աբրահամյան - «Փրկություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Ալավերդյան - «ՈՒնիսոն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Ս. Թադևոսյան - «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Մ. Պահուտյան - «Կամք և կորով» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Մկրտչյան - «Սկարպ» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Լ. Ներսիսյան - «Աստղիկ» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Ս. Ժամկոչյան - «Հավատ» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Ն. Պեպանյան - «Լուսաստղ» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Ս. Մաղաքյան - «Լիարժեք կյանք» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Շ. Վարագյան - «Հայաստանի խուլերի միություն» ՀԿ-ի նախագահ
(համաձայնությամբ)
Ա. Հակոբյան - «Հայաստանի կույրերի միություն» ՀԿ-ի նախագահ
(համաձայնությամբ)
Հ. Շարբաթյան - «Հաշմանդամների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ
(համաձայնությամբ)
Հ. Կիրակոսյան - «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի նախագահ
(համաձայնությամբ)
Խ. Մկրտչյան - «Երկրապահ կամավորական միություն» ՀԿ-ի վարչության
փոխնախագահ (համաձայնությամբ)
Գ. Հովհաննիսյան - «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ-ի
փոխնախագահ (համաձայնությամբ)
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2006 թվականի հոկտեմբերի 10-ի
N 747-Ն որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ` ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետին կից` հաշմանդամների հարցերով զբաղվող խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) խորհրդակցական մարմին է:
2. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն աշխատակարգին համապատասխան:
II. ԽՈՐՀՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Խորհրդի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամներին հասարակություն ինտեգրման ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականության արդյունավետության բարձրացումն է:
Այդ նպատակով խորհուրդը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առաջարկություններ`
ա) հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամների համար հավասար (մատչելի) պայմանների ապահովման,
բ) հաշմանդամների իրավունքների իրացման և շահերի պաշտպանության,
գ) հասարակության մեջ հաշմանդամների նկատմամբ խտրական վերաբերմունքի բացառման և կանխարգելման,
դ) հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում գործող օրենսդրության ընդունված միջազգային փաստաթղթերի դրույթներին համապատասխանեցման և կատարելագործման,
ե) հաշմանդամության կանխարգելման ու հաշմանդամների վերականգնողական ծրագրերի և այլ միջոցառումների մշակման,
զ) հաշմանդամության ոլորտում պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցության,
է) հաշմանդամների սոցիալական պաշտպանությանը վերաբերող` հրատապ լուծում պահանջող հարցերի քննարկման վերաբերյալ:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ:
Խորհրդի նիստերին առանձին դեպքերում կարող են հրավիրվել պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
5. Խորհուրդը գլխավորում, խորհրդի նիստի անցկացման օրը, վայրը, ժամը նշանակում, նիստերը վարում և օրակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ խորհրդի նիստերը կարող է վարել խորհրդի աշխատանքները համակարգողը:
6. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների պարզ մեծամասնությունը:
Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի որոշումները և նիստերի արձանագրություններն ստորագրում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
7. Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ խորհրդի աշխատանքները համակարգողը`
ա) իրականացնում է խորհրդի նիստերի կազմակերպման աշխատանքները,
բ) կազմակերպում է խորհրդի ընթացիկ աշխատանքները,
գ) ստորագրում է խորհրդի գործունեությանն առնչվող փաստաթղթերը,
դ) խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդին օգնում է ընթացիկ գործերում, ապահովում գործավարությունը,
ե) նախապատրաստում է առաջարկություններ խորհրդի աշխատանքային ծրագրերի վերաբերյալ,
զ) վերլուծում է խորհրդի գործունեության ոլորտին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում Հայաստանի Հանրապետության վարչապետին,
է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն աշխատակարգով և խորհրդի որոշումներով իրեն վերապահված այլ լիազորություններ:
IV. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
8. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: