Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՆԱՊԱՀ ...

01.01.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.07.2006  -ից մինչեւ   01.01.2017  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.01.17 թվականից` 29.06.16 ՀՕ-131-Ն օրենք)

i

010.0099.210606

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2006 թվականի հունիսի 1-ին

 

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության համար, հաշվի առնելով ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման մարմին ներկայացված բնապահպանական գործողությունների աստիճանական բարելավման պլանը, վարձակալության ամբողջ ժամկետում բնապահպանական վճարները հաշվարկվում և վճարվում են ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերում վնասակար նյութերի և միացությունների սահմանային թույլատրելի արտահոսքերի նորմերի (իսկ նորմերը չգերազանցելու դեպքում` փաստացի չափաքանակների), Երևանի «Աերացիա» մաքրման կայանից ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերի փաստացի ծավալների և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերի արտադրյալի չափով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

21 հունիսի 2006 թվականի

ՀՕ-99-Ն

 

 

pin
ՀՀ 01.06.2006
N ՀՕ-99-Ն օրենք