Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 739-Ն ...

 

 

040.0682.050606

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» հունիսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մայիսի 2006 թվականի N 682-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 739-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգի մասին» N 739-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

ա) որոշման նախաբանում «Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում» բառերը փոխարինել «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական» բառերով.

i

բ) որոշմամբ հաստատված` 6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգում`

1-ին կետում «Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում» բառերը փոխարինել «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական» բառերով,

կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

i

«1.1. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

էլեկտրատեղակայանք` էլեկտրական էներգիայի արտադրության կամ կերպափոխման, հաղորդման, բաշխման կամ սպառման համար նախատեսված էներգատեղակայանք,

էլեկտրատնտեսություն` էլեկտրատեղակայանքների և օժանդակ կառույցների համալիր:»,

i

3-րդ կետում «(նախարարության համապատասխան ստորաբաժանման)» բառերը փոխարինել «աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության» բառերով,

5-րդ կետում «ստորաբաժանում» բառը փոխարինել «մարմին» բառով,

i

7-րդ կետում «էլեկտրատեղակայանքների և օժանդակ կառույցների համալիրի (այսուհետ` էլեկտրատնտեսություն)» բառերը փոխարինել «էլեկտրատնտեսության» բառով.

գ) որոշմամբ հաստատված` 6 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկի`

i

10-րդ կետում «Մասնագիտացված լաբորատորիայի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգաչափված և չափագիտական վկայագիր ստացած չափման միջոցներ, ինչպես նաև վկայագրված չափման մեթոդիկաներ ունեցող մասնագիտացված կազմակերպության (այսուհետ` մասնագիտացված կազմակերպություն)» բառերով, իսկ «բ» ենթակետի «արձանագրությունը (2005 Վ մեգօմաչափով և արդյունաբերական հաճախականության բարձր լարմամբ)» բառերը փոխարինել «(2005 Վ մեգօմաչափով) և արդյունաբերական հաճախականության բարձր լարմամբ փորձարկման արձանագրությունները:» բառերով,

i

13-րդ կետում «լաբորատորիայի» բառը փոխարինել «կազմակերպության» բառով, իսկ «բ» ենթակետից հանել «բարձր լարմամբ» բառերը,

i

14-րդ կետում «լաբորատորիայի» բառը փոխարինել «կազմակերպության» բառով, իսկ «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

i

16-րդ, 18-րդ և 19-րդ կետերում «լաբորատորիայի» բառը փոխարինել «կազմակերպության» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.05.2006
N 682-Ն
Որոշում