010.0045.040506
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2006 թվականի ապրիլի 13-ին
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-62-Ն, այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ասպիրանտուրայի ընդունելության դիմումի հետ միասին բարձրագույն ուսումնական հաստատությունը դիմորդի հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է ընդունելության հայտարարության հետ և նախապես տրամադրվում դիմորդին: Օրինակելի պայմանագրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Ասպիրանտուրայում պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և ավարտած մասնագետները պարտավոր են առնվազն երեք տարի աշխատել բարձրագույն և հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական կամ գիտական կազմակերպություններում` ելնելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներից:
Մասնագետների աշխատանքի տեղավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-րդ և 9.2-րդ կետերով.
«9.1) ասպիրանտուրայի դիմորդների հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևի հաստատումը.
9.2) բարձրագույն և հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական կամ գիտական կազմակերպություններում ասպիրանտուրան պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և ավարտած մասնագետների աշխատանքի տեղավորման կարգի սահմանումը:»:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից:
4 մայիսի 2006 թվականի
ՀՕ-45-Ն