Սեղմել Esc փակելու համար:
«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ...

 

 

040.1107.100805

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» օգոստոսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2005 թվականի N 1107-Ն

 

i

«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 19-րդ կետի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2005 թվականի հուլիսի 1-ից դադարեցնել «Տրանսպորտի վարկային ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ստեղծել լուծարման հանձնաժողով և երկամսյա ժամկետում ավարտել «Տրանսպորտի վարկային ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքները:

3. «Տրանսպորտի վարկային ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պարտավորությունների մարումից հետո գրասենյակի տնօրինության տակ առկա գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը:

i

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի և վարկային ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ ստեղծելու մասին» N 255 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2005
N 1107-Ն
Որոշում