041.0208.300305
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 մարտի 2005 թվականի N 208-Ա
i
Գ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչների (կցորդների) և առևտրական ներկայացուցչությունների կանոնադրությունը հաստատելու մասին» N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ ու 11-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 10-ի «Եվրամիության երկրներում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչների հաստիքներ ստեղծելու մասին» N 136-Ն որոշումը`
Գարեգին Մելքոնյանին 2005 թվականի մայիսի 1-ից 3 տարի ժամկետով նշանակել Եվրամիության երկրներում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչ` գործուղելով տվյալ պաշտոնին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԻՆ