Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ Մ ...

 

 

605.0151.050305

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»         03           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60505120

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 մարտի 2005 թվականի N 151-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական բաժինը վերակազմավորել հաշվապահական հաշվառման և ֆինանսական բաժնի ու տնտեսական բաժնի:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 9 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները. որոշմամբ հաստատված հավելվածի`

1) 14-րդ կետի`

i

ա) «ժգ» ենթակետի «ֆինանսատնտեսական» բառը փոխարինել «ֆինանսական» բառով.

բ) «ժգ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժգ.1» ենթակետ.

«ժգ.1) տնտեսական բաժինը:».

2) 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«32. Աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսական բաժինը`

ա) իրականացնում է հաշվապահական հաշվառման վարումը, վճարման փաստաթղթերի կազմումը և ներկայացումը, հաշվետվությունների ստացումը, ստուգումը, ամփոփումը և ներկայացումը.

բ) կազմակերպում է ֆինանսատնտեսագիտական գործը, այդ թվում` ֆինանսատնտեսագիտական գործունեության պլանավորում` բյուջետային հայտերի կազմում և ներկայացում, ֆինանսական գործունեության վերլուծություն և հաշվետվությունների կազմում, թվային և վերլուծական հաշվետվությունների ամփոփում և ներկայացում, ինչպես նաև Աշխատակազմի տնտեսական բաժնի հետ համատեղ` ծախսային նախահաշիվների կազմում և հաստատման ներկայացում, ընթացիկ տարվա հատկացումների խնայողական օգտագործման ապահովում,

գ) իրականացնում է ներքին աուդիտ, այդ թվում` հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ անհամապատասխանության բացահայտում և դրանց ճշգրտման ապահովում, ֆինանսական գործունեության հաստատված ակտերի պահանջների համապատասխանության գնահատում.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան մարմիններին է ներկայացնում եռամսյակային և տարեկան հաշվետվություններ.

ե) իր լիազորությունների շրջանակներում նախապատրաստում, համաձայնեցնում և Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի նախագծեր` եզրակացություններով և տեղեկանքներով.

զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:».

3) 32-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 32.1-րդ կետ.

i

«32.1. Աշխատակազմի տնտեսական բաժինը`

ա) ապահովում է Աշխատակազմի վարչական համալիրի շահագործումը.

բ) ապահովում է Աշխատակազմի գնման գործի հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների իրականացումը.

գ) իրականացնում է Աշխատակազմի ընթացիկ և կապիտալ շինարարության, գույքի պահպանման և կառավարման ապահովումը.

դ) ապահովում է Աշխատակազմի ավտոտրանսպորտային սպասարկումը.

ե) իրականացնում է Աշխատակազմի աշխատողների աշխատանքային անհրաժեշտ պայմանների ապահովումը.

զ) իրականացնում է Աշխատակազմի էլեկտրաէներգիայի խնայողական սպառման, ռադիոհանգույցի, հեռախոսակապի, կապի համապատասխան բաժանմունքի հետ բնականոն աշխատանքների ապահովումը.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Խորհրդի և Աշխատակազմի պաշտոնատար անձանց այցելությունների, նրանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման տնտեսական, նյութատեխնիկական և տրանսպորտային ապահովումը.

ը) իր լիազորությունների շրջանակներում նախապատրաստում, համաձայնեցնում և Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի նախագծեր` եզրակացություններով և տեղեկանքներով.

թ) Աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսական բաժնի հետ համատեղ նախապատրաստում է Աշխատակազմի համապատասխան ֆինանսական տարվա ծախսերի նախահաշվի նախագիծը, ապահովում է ընթացիկ տարվա հատկացումների խնայողական օգտագործումը.

ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:»:

 

 

pin
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
01.03.2005
N 151-Ն
Որոշում