605.0077.070205
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 02 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60505089
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
2 փետրվարի 2005 թվականի N 77-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 436-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 436-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
որոշմամբ հաստատված հավելվածի`
i
1) 4-րդ, 5-րդ, 6-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերի «պաշտոնատար անձ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «պաշտոնատար անձ, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետ» բառերով.
2) 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
i
«Չի թույլատրվում այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել, եթե քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա այդ պաշտոնից Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «դ», «ե», «թ», «ժ» և «ի» կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով ազատվելու հետևանքով:».
3) 18-րդ կետի «բ» ենթակետի`
i
ա) «մասի» բառից հետո լրացնել «դ» թվարկումը.
բ) «ժե» թվարկումը փոխարինել «իա» թվարկմամբ.
գ) «և 3-րդ մասով» բառերը հանել: