605.0069.070205
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 02 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60505081
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
2 փետրվարի 2005 թվականի N 69-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 9 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
որոշմամբ հաստատված հավելվածի`
1) 17-րդ կետի`
i
ա) «գ» ենթակետի «առաջանալու» բառից հետո լրացնել «և Օրենքի 12.2-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում նշանակում չկատարվելու» բառերը.
բ) «դ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ.1» ենթակետ.
«դ.1) Աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանման մեջ չներառված քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների, ինչպես նաև նոր ստեղծված քաղաքացիական ծառայության պաշտոնների) առաջանալու դեպքում մեկշաբաթյա ժամկետում, մինչև տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը իրավասու է կատարել համապատասխան նշանակում.».
գ) «ե» և «թ» ենթակետերի «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
դ) «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով իրականացնում է`
- Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների` մինչև մեկ տարի ժամկետով գործուղումը.
- Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների` մեկ տարուց ավելի ժամկետով գործուղումը` Խորհրդի համաձայնությամբ.».
ե) «զ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ.1» ենթակետ.
«զ.1) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների գործուղման դեպքում կարող է պահպանել նրանց վարձատրությունը.».
զ) «ժ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժ) միջնորդություն է ներկայացնում դատարան Աշխատակազմի առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների դասային աստիճանը մեկ աստիճանով իջեցնելու համար.».
2) 23-րդ կետի`
i
ա) «գ» ենթակետի «խմբում» բառից հետո լրացնել «և ենթախմբում» բառերը.
բ) «է» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
գ) «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ` քաղաքացիական ծառայողի մեկ տարուց ավելի ժամկետով Օրենքով սահմանված կարգով գործուղման դեպքում համաձայնություն տալու համար.».
դ) «ժա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա.1» ենթակետ.
«ժա.1) Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելն այդ պաշտոնն արտամրցութային կարգով քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող և տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող քաղաքացիական ծառայողի կողմից զբաղեցնելուն համաձայնություն տալու համար.».
i
3) 25-րդ կետի «ը» ենթակետի «և» բառը փոխարինել «և (կամ)» բառերով, իսկ «տույժերից որևէ մեկը» բառերը` «տույժերը» բառով: