Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1300 ...

 

 

040.0022.260105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» հունվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունվարի 2005 թվականի N 22-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1300-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի N 1522-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 6.10-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 6-ի N 17 նիստի արձանագրային որոշման 37-րդ կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

որոշմամբ հաստատված կանոնադրության`

ա) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «իը» ենթակետով.

i

«իը) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպումն ու իրականացումը».

բ) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3»:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

i

ա) (2-րդ կետի ա ենթակետն ուժը կորցրել է 01.09.05 թիվ 1472-Ն որոշում)

i

բ) մինչև նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի քաղաքացիական ծառայության պաշտոններում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակումներ կատարելն ապահովել համապատասխան ժամանակավորապես թափուր պաշտոններում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագրերի կնքումը:

(2-րդ կետը փոփ. 01.09.05 թիվ 1472-Ն որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.01.2005
N 22-Ն
Որոշում