Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1090.100804

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հուլիսի 2004 թվականի N 1090-Ա

 

ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմանը համապատասխան, ինչպես նաև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2004 թվականի պլանային-նախազգուշական նորոգման աշխատանքների իրականացման հետ կապված Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի հուսալի և անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հրազդան-5» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված գույքը` համաձայն հավելվածի, մինչև 2004 թվականի դեկտեմբերի 31-ը անհատույց օգտագործման հանձնել «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` 15-օրյա ժամկետում ապահովել «Հրազդան-5» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության միջև սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումն ու դրա սահմանված կարգով պետական գրանցումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի հուլիսի 22-ի

N 1090-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._________________________________________________________________________.

|NN |             Անվանումը (մակնիշը)              | Քանակը  |Հաշվեկշռային|

|ը/կ|                                              |(համալիր)|   արժեքը   |

|   |                                              |         | (մլն դրամ) |

|___|______________________________________________|_________|____________|

| 1.|Վերաշրջանառու պոմպակայան, ցնցուղային ավազան,  |    1    |   456,77   |

|   |տեխնիկական ջրի ջրատարներ                      |         |            |

|___|______________________________________________|_________|____________|

| 2.|Օդախտուցքային NN 5 և  6 ջրահովարան, շրջանառու |    1    |  10622,84  |

|   |ջրատարներ                                     |         |            |

|___|______________________________________________|_________|____________|

| 3.|Դելտաների նորոգման արհեստանոց                 |    1    |   146,142  |

|___|______________________________________________|_________|____________|

| 4.|Հրշեջ կայան                                   |    1    |    48,3    |

|___|______________________________________________|_________|____________|

|   |Ընդամենը                                      |    4    |  11274,05  |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.07.2004
N 1090-Ա
Որոշում