Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ Մ ...

 

 

605.0426.040604

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»         06           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60504139

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մայիսի 2004 թվականի N 426-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի համակարգչային կառավարման բաժինը վերակազմակերպել և միաձուլել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի մրցութային և ատեստավորման վարչությանը:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 9 որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 14-րդ կետի`

i

ա) «գ» ենթակետի «(Խորհրդի նախագահի խորհրդականը, մամուլի քարտուղարը, օգնականը, գործավարը, Խորհրդի նախագահի տեղակալի օգնականը)» բառերը հանել.

բ) «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) վերահսկողության և վերլուծության վարչությունը.».

գ) «ժ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) 17-րդ կետի`

i

ա) «դ» ենթակետի «մրցույթի» բառից հետո լրացնել «և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման» բառերը.

բ) «ե» ենթակետի «եզրակացությունն» բառը փոխարինել «եզրակացությունը, իսկ այդ արդյունքների գրավոր բողոքի առկայության դեպքում նաև Խորհրդի համապատասխան որոշումն» բառերով.

գ) «թ» ենթակետի «արդյունքների» բառից հետո լրացնել «, իսկ այդ արդյունքների գրավոր բողոքի առկայության դեպքում նաև Խորհրդի համապատասխան որոշման» բառերը.

3) 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Աշխատակազմի ղեկավարն անմիջականորեն ենթակա է Խորհրդի նախագահին:».

4) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«18. Խորհրդի նախագահի գրասենյակի աշխատողներին աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Խորհրդի նախագահը` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:».

5) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Խորհրդի նախագահի գրասենյակի աշխատողների ենթակայությունը և լիազորությունները սահմանում է Խորհրդի նախագահը:».

6) 20-21-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

i

7) 22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժ.1» և «ժ.2» ենթակետերով.

«ժ.1) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` մրցույթի և ատեստավորման արդյունքների գրավոր բողոքը քննության առնելու և որոշում կայացնելու կարգի ու ժամկետների վերաբերյալ.

ժ.2) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` մրցույթի և ատեստավորման արդյունքների գրավոր բողոքը քննության առնելու և ընդունվող որոշման վերաբերյալ.».

8) 24-րդ կետի`

i

ա) «է» ենթակետի «մրցույթի» բառից հետո լրացնել «և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման» բառերը.

բ) «ը» ենթակետի «հարցաշարերի» բառից հետո լրացնել «և հարցատոմսերի» բառերը.

գ) «ժ» ենթակետի «հանձնաժողովների ընդունած փաստաթղթերի, եզրակացությունների և այլ նյութերի» բառերը փոխարինել «փաթեթների» բառով.

9) 24-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժա.1», «ժա.2», «ժա.3», «ժա.4» և «ժա.5» ենթակետերով.

«ժա.1) ապահովում է Աշխատակազմի համակարգչային ծրագրատեխնիկական միջոցների շահագործման կանոնների պահպանումը.

ժա.2) ապահովում է Աշխատակազմում գործող բոլոր համակարգչային ծրագրատեխնիկական միջոցների, հաղորդակցման էլեկտրոնային միջոցների և տեղեկատվական միջազգային համակարգերի հասանելիության միջոցների տեղաբաշխումն ու շահագործման պայմանները.

ժա.3) ապահովում է Աշխատակազմում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև էլեկտրոնային գործավարության կազմակերպումը և նրա գործունեության ընթացքում առաջացած էլեկտրոնային փաստաթղթերի կամ այլ տեղեկատվական էլեկտրոնային հենքերի արխիվացումը և պահպանումը.

ժա.4) ապահովում է նոր սարքավորումների և ծրագրային միջոցների փորձարկումը, կարգաբերումը և ներդրումը Աշխատակազմում.

ժա.5) ապահովում է քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ, ինչպես նաև Աշխատակազմի առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման գործընթացների հետ կապված համակարգչային սպասարկման աշխատանքները.».

i

10) 25-րդ կետի առաջին պարբերության «վերահսկողության» բառից հետո լրացնել «և վերլուծության» բառերը.

11) 25-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ը.1», «ը.2», «ը.3» և «ը.4» ենթակետերով.

«ը.1) իրականացնում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացված մրցույթի և քաղաքացիական ծառայողների ատեստավորման (այդ թվում` մրցույթի և ատեստավորման նախապատրաստական աշխատանքների) Օրենքի, Խորհրդի որոշումների և այլ իրավական ակտերի կատարման ուսումնասիրություններ (այդ թվում` ընտրանքային) և դրանց արդյունքում Խորհուրդ է ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

ը.2) իրականացնում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացված մրցույթի և քաղաքացիական ծառայողների ատեստավորման արդյունքների գրավոր բողոքների Խորհրդի կողմից քննության առնելու արդյունքում արձանագրված թերացումների, խոչընդոտների, բացթողումների և այլ խախտումների հետ կապված ուսումնասիրություններ և դրանց արդյունքում Խորհուրդ է ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

ը.3) պարբերաբար համապատասխան առաջարկություններով Խորհուրդ է ներկայացնում զեկուցագրեր` իր լիազորությունների շրջանակներում իրականացված վերահսկողության և ուսումնասիրությունների արդյունքում Խորհրդի կողմից ներկայացված առաջարկությունների և միջնորդությունների ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին.

ը.4) պարբերաբար իրականացնում է քաղաքացիական ծառայության կազմակերպման, ղեկավարման, Խորհրդի կողմից համապատասխան մարմիններին ներկայացված առաջարկությունների և միջնորդությունների ուղղությամբ ձեռնարկված միջոցների, քաղաքացիական ծառայության համակարգի այլ գործընթացների վերլուծություններ և դրանց հիման վրա Խորհուրդ է ներկայացնում համապատասխան առաջարկություններ.».

12) 26-րդ կետի «դ» ենթակետի «ցուցակը» բառը փոխարինել «հայտը» բառով.

i

13) 27-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

 

pin
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
31.05.2004
N 426-Ն
Որոշում