Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆ ...

 

 

040.0821.120703

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2003 թվականի N 821-Ա

 

i

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող տրանսպորտի ծրագրի շրջանակներում ավտոճանապարհների վերականգնման աշխատանքների կատարման նպատակով 2003 թվականի հունիսի 18-ին անցկացված ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության վարկային ու դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կողմից 2003 թվականի հունիսի 25-ին հաստատված մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «Արգիշտի-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը`

«Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» ավտոճանապարհի կմ 152+900-ից մինչև կմ 158+650 հատվածի վերականգնման աշխատանքների համար (պայմանագրային գինը` 699.999.999 դրամ).

«Մ-7 Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման» ավտոճանապարհի կմ 10+00-ից մինչև կմ 21+235 հատվածի վերականգնման աշխատանքների համար (պայմանագրային գինը` 729.999.999 դրամ):

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.2003
N 821-Ա
Որոշում