09.04.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 մայիսի 2019 թվականի N 486-Լ
ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշման 1-ին հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացմանը, ազգային ինքնության պահպանմանն ու մշակույթի զարգացմանը նպաստելու նպատակով`
1. Ստեղծել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ (այսուհետ` խորհուրդ) և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 17.05.2022 թիվ 520-Լ որոշում)
2. Խորհուրդը խորհրդակցական մարմին է և իր գործունեությունն իրականացնում է համաձայն իր կողմից հաստատված աշխատակարգի: Խորհրդի կազմը նշանակվում է երկու տարի ժամկետով:
(2-րդ կետը փոփ. 17.05.2022 թիվ 520-Լ, 29.12.2023 թիվ 1297-Լ որոշումներ)
3. Խորհուրդը կազմված է պետական կառավարման համակարգի մարմինները ներկայացնող անդամներից և Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնության իրավունքների իրացման, ազգային ինքնության պահպանման ու մշակույթի զարգացման ուղղությամբ գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների (այսուհետ` հասարակական կազմակերպություն) անդամներից:
Խորհրդի կազմում անդամի թեկնածու (այսուհետ` թեկնածու) ներկայացնելու իրավունք ունի առնվազն հինգ տարվա պետական գրանցում ունեցող և տվյալ ազգային փոքրամասնությունը ներկայացնող հասարակական կազմակերպությունը:
Յուրաքանչյուր ազգային փոքրամասնություն խորհրդի կազմում կարող է ունենալ ոչ ավելի քան երկու անդամ:
Եթե որևէ ազգային փոքրամասնություն ներկայացնող հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված թեկնածուների ընդհանուր թիվը երկուսից ավելի է, ապա սահմանված երկու անդամների ընտրությունը կատարում է խորհրդի նախագահը:
Հասարակական կազմակերպությունները թեկնածուներ են առաջադրում գործող խորհրդի լիազորությունների ավարտից երկու ամիս առաջ:
Գործող խորհրդի լիազորությունների ավարտից երեք ամիս առաջ խորհրդի նոր կազմի ձևավորման մասին հայտարարություն է տրվում Հայաստանի Հանրապետության կառավարության կայքում (gov.am)` «Հայտարարություններ» բաժնում:
(3-րդ կետը փոփ. 17.05.2022 թիվ 520-Լ, 29.12.2023 թիվ 1297-Լ, 13.05.2024 թիվ 443-Լ որոշումներ)
4. Խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ոլորտին առնչվող հիմնախնդիրները, արտահայտում իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ, ինչպես նաև մշակում համապատասխան առաջարկություններ, այդ թվում` նաև ազգային փոքրամասնություններին հատկացվող պետական աջակցությունը բաշխելու հարցի վերաբերյալ:
5. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև խորհրդի նախագահի կողմից հրավիրված այլ անձինք:
6. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն կեսից ավելին:
(6-րդ կետը փոփ. 29.12.2023 թիվ 1297-Լ որոշում)
7. Խորհրդում աշխատակարգային որոշումները կայացվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
8. Խորհրդի աշխատակարգը հաստատում է խորհուրդը:
9. Խորհրդի նախագահին` երկշաբաթյա ժամկետում հրավիրել խորհրդի նիստ` օրակարգում ներառելով խորհրդի աշխատակարգի հաստատումը և ազգային փոքրամասնություններին հատկացվող պետական աջակցությունը բաշխելու հարցի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մայիսի 3
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թվականի մայիսի 3-ի
N 486-Լ որոշման
ԿԱԶՄ
ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ
Արայիկ Հարությունյան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (խորհրդի
նախագահ` ի պաշտոնե)
Արտաշես Թումանյան ՀՀ վարչապետի խորհրդական (խորհրդի նախագահի
տեղակալ` ի պաշտոնե)
Դանիել Դանիելյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ (ի պաշտոնե)
Վարդան Կոստանյան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ (ի պաշտոնե)
Աննա Կարապետյան ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
(ի պաշտոնե)
Ռոբերտ Աբիսողոմոնյան ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
(ի պաշտոնե)
Վարդան Ասցատրյան ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային
փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի
պետ (ի պաշտոնե)
Նարինե Գուլյան ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային
փոքրամասնությունների և կրոնի հարցերի գլխավոր
մասնագետ (խորհրդի քարտուղար` ի պաշտոնե)
Արսեն Միխայլով «Հայաստանի «Աթուռ» ասորական ասոցիացիա» ՀԿ
(համաձայնությամբ)
Իրինա Գասպարյան «Հայաստանի ասորական «Խայադթա» Ֆեդերացիա» ՀԿ
(համաձայնությամբ)
Մարի Սիմոնյան Հայաստանի «Երևանի բելառուսների համայնքի
Իրինա Պողոսյան «Բելառուս» ՀԿ (համաձայնությամբ)
Վիկտոր Վուխրեր «Տևտոնիա» գերմանացիների մշակութային ՀԿ
Մարտին Մինասյան (համաձայնությամբ)
Խդր Հաջոյան «Եզդիների ազգային միություն» ՀԿ
(համաձայնությամբ)
Սաիդ Ավդալյան «Երիտասարդ եզդիներ» ՀԿ (համաձայնությամբ)
Լիանա Հարությունյան Լեհերի համագործակցության «Պոլոնիա»
Իրինա Կոնցևիչ բարեգործական ՀԿ (համաձայնությամբ)
Մարիա Լազարևա «Հայաստանի հունական համայնքների
միություն» ՀԿ (համաձայնությամբ)
Էդուարդ Միխաիլով Երևանի «Պոնտի» հունական ՀԿ (համաձայնությամբ)
Ռիմա Վարժապետյան «Հայաստանի հրեական համայնք» ՀԿ
(համաձայնությամբ)
Վիլլի Վայներ «Մենորա» հրեական մշակույթի կենտրոն» ՀԿ
(համաձայնությամբ)
Ելենա Հակոբյան Հայաստանի Հանրապետության «Ռոսիա» ՀԿ
(համաձայնությամբ)
Աիդա Հարությունյան Ռուսական մշակույթի միջազգային կենտրոն
«Հարմոնիա» ՀԿ (համաձայնությամբ)
Սվետլանա Նամչևաձե «Վրացական «Իվերիա» համայնք» բարեգործական
Նինո Սպանդերաշվիլի ՀԿ (համաձայնությամբ)
Աննա Հարությունյան «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա»
Ալլա Մինասյան ՀԿ (համաձայնությամբ)
Կնյազ Հասանով «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» ՀԿ
(համաձայնությամբ)
Սլո Դրբոյան «Քուրդիստան կոմիտե» ՀԿ (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 30.10.2019 թիվ 1570-Լ, 05.05.2020 թիվ 530-Լ, 22.02.2022 թիվ 204-Լ, 17.05.2022 թիվ 520-Լ, 29.12.2023 թիվ 1297-Լ, 13.05.2024 թիվ 443-Լ, 17.06.2024 թիվ 572-Լ, 20.02.2025 թիվ 143-Լ, 08.04.2025 թիվ 282-Լ որոշումներ)