01.04.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
26 մարտի 2025 թվականի N 85-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 517-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ` ԷՄԱ կանոններ) կատարել հետևյալ լրացումները.
i
1) ԷՄԱ կանոնների 53-րդ և 54-րդ կետերում «իրավունքի» բառից հետո լրացնել «(այդ թվում` բնակության իրավունքի)» բառերը:
i
2) ԷՄԱ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 54.1-ին և 54.2-րդ կետերով.
«54.1. ԷԲՑ կանոններով սահմանված` էլեկտրամատակարարումը դադարեցնելուց ձեռնպահ մնալու հիմքերի առկայության պարագայում ԷՄԱ կանոնների 52-րդ կետով սահմանված դեպքերում Պայմանագիրը լուծվում է այդ հիմքերը վերանալու մասին Բաշխողի տեղեկանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
54.2. Այն պարագայում, երբ ԷԲՑ կանոններով սահմանված` էլեկտրամատակարարումը դադարեցնելուց ձեռնպահ մնալու հիմքերը ծագել են կամ դրանց առկայության մասին Բաշխողը տեղեկացել է ԷՄԱ կանոնների 52-րդ կետի համաձայն Պայմանագրի լուծումից և նոր իրավատիրոջ հետ Պայմանագրի կնքումից հետո, վեճի առկայության մասին Բաշխողի տեղեկանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում նոր կնքված Պայմանագրի գործողությունը համարվում է կասեցված և նախկին Սպառողի հետ նախկին պայմաններով կնքված է համարվում ժամանակավոր պայմանագիր` մինչև վեճի` օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնական լուծումը, ինչի վերաբերյալ նույն ժամկետում Բաշխողը տեղեկացնում է կողմերին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Մ. Մեսրոպյան |
26 մարտի 2025 թ.
ք. Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 31 մարտի 2025 թվական: