03.04.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 փետրվարի 2025 թվականի N 137-Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը`
1. Մեծանուն բանաստեղծ, արձակագիր Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը 2025 թվականին նշելու նպատակով ստեղծել բանաստեղծ, արձակագիր Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` 3-ամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. փետրվարի 18
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2025 թվականի փետրվարի 18-ի
N 137-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԲԱՆԱՍՏԵՂԾ, ԱՐՁԱԿԱԳԻՐ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ժաննա Անդրեասյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարար
Ալֆրեդ Քոչարյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ
Ռոբերտ Աբիսողոմոնյան ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Գևորգ Մելիքսեթյան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի
տեղակալ
Նարեկ Մանուկյան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Լևոն Հովհաննիսյան Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Զարեհ Սինանյան ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Արմինե Վարշամյան ՀՀ էկոնոմիկայի նախարարության թեթև
արդյունաբերության վարչության պետ
Հայկուհի Կամենդատյան ՀՀ ֆինանսների նախարարության սոցիալական ծրագրերի
բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
ոլորտների բյուջետային ծրագրավորման բաժնի պետ
Հերիքնազ Որսկանյան ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Մ. Աբեղյանի
անվան գրականության ինստիտուտ» պետական ոչ
առևտրային կազմակերպության տնօրեն
(համաձայնությամբ)
Լիլիթ Թովմասյան ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի
աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի
բաժնի պետ (համաձայնությամբ)
Հակոբ Հակոբյան Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ
(Հակոբ Մովսես) (համաձայնությամբ)
Դինարա Մխոյան «Հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական
ընկերության պրոդյուսեր (համաձայնությամբ)
Կարեն Ավետիսյան «Մշակույթի զարգացման» հիմնադրամի տնօրեն
(համաձայնությամբ)
Արմենուհի Ավետիսյան «Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան» պետական ոչ
առևտրային կազմակերպության տնօրեն
(համաձայնությամբ)
Կարինե Վիրաբյան «Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան» համայնքային ոչ
առևտրային կազմակերպության տնօրեն
(համաձայնությամբ)
Էդվարդ Միլիտոնյան «Հայաստանի գրողների միություն» հասարակական
կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ավետիք Իսահակյան գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր,
Ավետիք Իսահակյանի թոռը (համաձայնությամբ)
Հայկ Համբարձումյան «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի
հրատարակչական բաժնի վարիչ (համաձայնությամբ)
Սյուզաննա Խոջամիրյան «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի
թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության
տնօրեն
(հավելվածը փոփ. 03.04.2025 թիվ 266-Ա որոշում)