01.04.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
11 մայիսի 2021 թվականի N 25-Ն
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 83-րդ և 84-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 27.03.2025 թիվ 23-Ն որոշում)
2. Ընտրություններին մասնակցելու դիմում ներկայացնելու համար կուսակցության (կուսակցությունների դաշինքի) էլեկտրոնային եղանակով ընտրական ցուցակի ձևավորման նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) տրամադրում է օգտահաշիվ: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (այդ թվում` դաշինքում ընդգրկված կուսակցությունների) ընտրական ցուցակների էլեկտրոնային տարբերակը ձևավորվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի «Ընտրական ցուցակների առցանց մուտքագրման համակարգ»-ի միջոցով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, որից հետո ներբեռնվում է Մայքրոսոֆթ Էքզել (Microsoft Excel) ձևաչափով և թղթային եղանակով ևս ներկայացվում գրանցումն իրականացնող ընտրական հանձնաժողով:
Կուսակցության ընտրական ցուցակի յուրաքանչյուր թերթ կնքվում է կուսակցության կնիքով և ստորագրվում իրավասու անձի կողմից:
Կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակների յուրաքանչյուր թերթ կնքվում է դաշինքում ընդգրկված յուրաքանչյուր կուսակցության կնիքով և ստորագրվում իրավասու անձանց կողմից:
(2-րդ կետը փոփ. 30.06.2022 թիվ 47-Ն, 27.03.2025 թիվ 23-Ն որոշումներ)
3. Սույն որոշմամբ սահմանված գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը ներբեռնվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
(նախաբանը փոփ. 27.03.2025 թիվ 23-Ն որոշում)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Տ. ՄՈՒԿՈՒՉՅԱՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2021թ. մայիսի 11-ի
N 25-Ն որոշման
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐ
Ձև 1
(Կուսակցության դիմումի օրինակելի ձև)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
Դիմում
1. ___________________________________________ կուսակցությունը դիմում է
(նշվում է կուսակցության անվանումը)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 20 թվականի ___________»____ «-ի ընտրություններին մասնակցելու համար:
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` կից ներկայացվում են գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը.
1) կուսակցության կանոնադրությունը.
2) ___________________ կուսակցության իրավասու մարմնի որոշումը` ընտրական
(նշվում է կուսակցության անվանումը) ցուցակը հաստատելու և առաջադրելու վերաբերյալ.
3) կուսակցության ընտրական ցուցակը (____ թերթ),
4) ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների գրավոր հայտարարությունները` պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.
5) նվազագույն աշխատավարձի 10.000-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը.
6) տեղեկանք` ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուների` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.
7) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթերի պատճենները կամ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրված տեղեկանքը (տեղեկանքները).
8) ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների` անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:
2. _________________________ կուսակցության լիազոր ներկայացուցիչներն են`
(նշվում է կուսակցության անվանումը)
1) ___________________________________________________________________.
(ազգանունը, անունը, հայրանունը)
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը`
______________________________________________________________________
Անձը հաստատող փաստաթղթի համարը (անձնագրի դեպքում նաև սերիան)`
______________________________________________________________________
Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)`
______________________________________________________________________
2) ___________________________________________________________________

3)____________________________________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը)
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը`
______________________________________________________________________
Անձը հաստատող փաստաթղթի համարը (անձնագրի դեպքում նաև սերիան)`
______________________________________________________________________
Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)`
______________________________________________________________________
Առդիր`______ թերթ: _______________________________________________
Կուսակցության ղեկավարի անունը, ազգանունը,
ստորագրությունը
Կ.Տ.
«___» _________ 20թ.
Ձև 1-1
(Կուսակցությունների դաշինքի դիմումի օրինակելի ձև)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
Դիմում
1. ________________________________ կուսակցությունների դաշինքը դիմում է
(նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 20 թվականի ___________»_____»-ի ընտրություններին մասնակցելու համար:
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` կից ներկայացվում են գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը.
1) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների կանոնադրությունները.
2) _____________________________ կուսակցությունների դաշինքում ընդգրկված
(նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը) կուսակցությունների իրավասու մարմինների որոշումները` ընտրական ցուցակը հաստատելու և առաջադրելու վերաբերյալ.
3) _____________________________ կուսակցությունների դաշինքում ընդգրկված
(նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը) կուսակցություններից յուրաքանչյուրի իրավասու մարմնի որոշումը` կուսակցության ընտրական ցուցակը հաստատելու և առաջադրելու վերաբերյալ.
4) կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը (_____ թերթ),
5) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած ընտրական ցուցակը.
6) ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների գրավոր հայտարարությունները` պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.
7) նվազագույն աշխատավարձի 10.000-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը.
8) տեղեկանք` ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուների` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.
9) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթերի պատճենները կամ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրված տեղեկանքը (տեղեկանքները).
10) ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների` անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:
2. ____________ կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչներն են`
(նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)
1) ___________________________________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը)
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը`
______________________________________________________________________
Անձը հաստատող փաստաթղթի համարը (անձնագրի դեպքում նաև սերիան)`
______________________________________________________________________
Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)`
______________________________________________________________________
2) ___________________________________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը)
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը`
______________________________________________________________________
Անձը հաստատող փաստաթղթի համարը (անձնագրի դեպքում նաև սերիան)`
______________________________________________________________________
Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)`
______________________________________________________________________
3) ___________________________________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը)
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը`
______________________________________________________________________
Անձը հաստատող փաստաթղթի համարը (անձնագրի դեպքում նաև սերիան)`
______________________________________________________________________
Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)`
______________________________________________________________________
Առդիր`______ թերթ:
________________________________
(Կուսակցության ղեկավարի անունը,
ազգանունը, ստորագրությունը)
________________________________
(Կուսակցության ղեկավարի անունը,
ազգանունը, ստորագրությունը)
Կ.Տ.
«___» _________ 20 թ.
(1.1-ին ձևը փոփ. 27.03.2025 թիվ 23-Ն որոշում)
Ձև 2
(Կուսակցության որոշման օրինակելի ձև)
__________________________________ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
(նշվում է կուսակցության անվանումը)
___________________________________________________
(նշվում է կուսակցության իրավասու մարմնի անվանումը)
ՈՐՈՇՈՒՄ N
«___ «_______ 20 թվականի
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 20 ԹՎԱԿԱՆԻ «___ «_________ -Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
__________________________________ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
(նշվում է կուսակցության անվանումը)
ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածով` _____________________________________________________________ կուսակցության
(նշվում է կուսակցության անվանումը)
___________________________________________________________________________
(նշվում է իրավասու մարմնի անվանումը)
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել ______________________________________________կուսակցության
(նշվում է կուսակցության անվանումը)
ընտրական ցուցակը և առաջադրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 20 թվականի _______ «___ «-ի ընտրություններին (ընտրական ցուցակը կցվում է):
______________________________________________________________________
(իրավասու անձի անունը, ազգանունը և ստորագրությունը)
Կ.Տ.
Ձև 2-1
(Կուսակցությունների դաշինքի որոշման օրինակելի ձև)
__________________________________________ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՈՒՄ
(նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)
ԸՆԴԳՐԿՎԱԾ ______________________________________________ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
(նշվում է կուսակցությունների դաշինքում
ընդգրկված կուսակցության անվանումը)
______________________________________________________________________
(նշվում է կուսակցության իրավասու մարմնի անվանումը)
ՈՐՈՇՈՒՄ N
«___ «_______ 20 թվականի
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 20 ԹՎԱԿԱՆԻ _______ «___» -Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
____________________________________________________ ԴԱՇԻՆՔԻ
(նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)
ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածով` ______________________________________________ կուսակցությունների դաշինքում (նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը) ընդգրկված ___________________________________________________ կուսակցության
(նշվում է կուսակցության անվանումը)
__________________________________________________________________________
(նշվում է իրավասու մարմնի անվանումը)
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել ________________________________ կուսակցությունների դաշինքի
(նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)
ընտրական ցուցակը և առաջադրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 20 թվականի _______ «___ «-ի ընտրություններին (ընտրական ցուցակը կցվում է):
_____________________________________________________________________
(իրավասու անձի անունը, ազգանունը և ստորագրությունը)
Կ.Տ
Ձև 3
(Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցության
որոշման օրինակելի ձև)
_________________________________________ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՈՒՄ
(նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)
ԸՆԴԳՐԿՎԱԾ ___________________________________________________ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
(նշվում է կուսակցությունների դաշինքում ընդգրկված
կուսակցության անվանումը)
__________________________________________________________________________
(նշվում է կուսակցության իրավասու մարմնի անվանումը)
ՈՐՈՇՈՒՄ N
«___» _______ 20 թվականի
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 20 ԹՎԱԿԱՆԻ _______ «___» -Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ____________________________ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ
(նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)
____________________________________ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ
(նշվում է կուսակցության անվանումը)
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածով` ____________________________________ կուսակցությունների դաշինքում ընդգրկված (նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)
___________________________________ կուսակցության _________________________
(նշվում է կուսակցության անվանումը) (նշվում է իրավասու
մարմնի անվանումը)
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել _____________________________________________ կուսակցության
(նշվում է կուսակցության անվանումը)
ընտրական ցուցակը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 20 թվականի _______ «___»-ի ընտրություններին առաջադրելու համար (ընտրական ցուցակը կցվում է):
_____________________________________________________________________
(իրավասու անձի անունը, ազգանունը և ստորագրությունը)
Կ.Տ
Ձև 4
ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ
____________________________ կուսակցության, կուսակցությունների դաշինքի,
(նշվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի, դաշինքում
ընդգրկված կուսակցության անվանումը)
(դաշինքում ընդգրկված կուսակցության) պատգամավորի թեկնածուների
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Ազգա- |Սեռը|Ծննդյան |Կուսակ-|Անձը |Հանրային|Հաշվառման|Աշխատանքի |
| |նունը, | |օրը, |ցական |հաստատող |ծառայու-|վայրը |վայրը, |
| |անունը,| |ամիսը, |պատկա- |փաստաթղթի|թյան | |պաշտոնը |
| |հայրա- | |տարեթիվը|նելու- |համարը |համարա- | |(զբաղ- |
| |նունը | | |թյունը |(անձնագրի|նիշը | |մունքը) |
| | | | | |դեպքում | | | |
| | | | | |նաև | | | |
| | | | | |սերիան) | | | |
|_________________________________________________________________________|
| | ՄԱՍ I |
|_________________________________________________________________________|
|___|_______|____|________|_______|_________|________|_________|__________|
|___|_______|____|________|_______|_________|________|_________|__________|
|_________________________________________________________________________|
| | ՄԱՍ II |
|_______|_________________________________________________________________|
| | I. Ազգային փոքրամասնության անվանումը |
|_________________________________________________________________________|
|1 | | | | | | | | |
|___|_______|____|________|_______|_________|________|_________|__________|
|2 | | | | | | | | |
|___|_______|____|________|_______|_________|________|_________|__________|
|3 | | | | | | | | |
|___|_______|____|________|_______|_________|________|_________|__________|
|4 | | | | | | | | |
|_________________________________________________________________________|
| | II. Ազգային փոքրամասնության անվանումը |

| | III. Ազգային փոքրամասնության անվանումը |

| | IV. Ազգային փոքրամասնության անվանումը |
|_________________________________________________________________________|
|1 | | | | | | | | |
|___|_______|____|________|_______|_________|________|_________|__________|
|2 | | | | | | | | |
|___|_______|____|________|_______|_________|________|_________|__________|
|3 | | | | | | | | |
|___|_______|____|________|_______|_________|________|_________|__________|
|4 | | | | | | | | |
._________________________________________________________________________.
1. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի «Մաս 1»-ում 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը:
2. Ընտրական ցուցակի «Մաս 1»-ում ընդգրկվում է ոչ պակաս, քան 80, և ոչ ավելի, քան 300 թեկնածու:
3. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի «Մաս 1»-ում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցություններից որևէ մեկի) անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:
4. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի «Մաս 11»-ի որևէ բաժնում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չընդգրկելու դեպքում համապատասխան բաժինը չի լրացվում:
Ձև 5
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ես` __________________________________________________________________
անունը, հայրանունը, ազգանունը
տալիս եմ իմ համաձայնությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 20 թվականի _______ «___»-ի ընտրություններին _________________________________
(նշվում է կուսակցության անվանումը)
կուսակցության ընտրական ցուցակում պատգամավորի թեկնածու գրանցվելու համար:
__________________
ստորագրություն
«___» __________ 20 թ.
Պաշտոնական հրապարակման օրը` 12 մայիսի 2021 թվական: