Սեղմել Esc փակելու համար:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ՄԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԸՆՏ ...

 

01.04.2025 -

 

606.0005.200117

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        01            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60617024

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 2017 թվականի թիվ 5-Ն

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների ընտրության, դիմումների ներկայացման, ուսուցման և մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների ստուգման կարգը` համաձայն հավելվածի:

(նախաբանը փոփ. 27.03.2025 թիվ 14-Ն որոշում)

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2017 թ. հունվարի 11-ի

N 5-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը (այսուհետ` տեխնիկական սարքավորում) սպասարկող անձի (այսուհետ` մասնագետ) ընտրության, էլեկտրոնային եղանակով (առցանց) դիմումների ներկայացման, ընտրված անձանց ուսուցման և մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների ստուգման կարգը:

2. Մասնագետ կարող է լինել սույն կարգով սահմանված մասնագիտական գիտելիքներին ու աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող 18 տարին լրացած անձը: Որպես մասնագետ կարող են ներգրավվել նաև հանրային ծառայողները:

Տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի անհամատեղելիության պայմանները կարող սահմանվել բացառապես «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ` Ընտրական օրենսգիրք): Տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի կարգավիճակը չի հանդիսանում այլ օրենքներով և իրավական ակտերով նախատեսված անհամատեղելիության պահանջների խախտում:

(2-րդ կետը փոփ. 27.03.2025 թիվ 14-Ն որոշում)

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մասնագետների թեկնածուներին ընտրելու համար հանձնաժողովի համացանցային կայքում հայտարարություն է տեղադրում դիմումների ներկայացման ժամկետների և մասնագետին ներկայացվող պահանջների մասին:

(3-րդ կետը փոփ. 27.03.2025 թիվ 14-Ն որոշում)

4. Մասնագետների թեկնածուները դիմումները ներկայացնում են միայն առցանց` լրացնելով այդ նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում` www.elections.am, համապատասխան հղումով տեղադրված դիմումի էլեկտրոնային ձևաթուղթը, որը պարունակում է նաև թեստային առաջադրանք:

Դիմումի էլեկտրոնային ձևաթղթով պահանջվող տվյալները պետք է լրացվեն ամբողջությամբ և ճշգրտորեն:

Այն դիմումները, որոնք լրացված են թերի, տառասխալներով կամ պարունակում են դիմողի անձը հաստատող փաստաթղթի սխալ լրացված տվյալներ կամ չեն պարունակում էլեկտրոնային փոստի հասցե չեն գրանցվում համակարգում:

Դիմումը համակարգում չգրանցվելու դեպքում, նույն անձի կողմից կարող է դիմումը լրացվել ոչ ավելի, քան ևս մեկ անգամ:

Դիմումը համարվում է գրանցված համակարգի կողմից գրանցման կոդի տրամադրման պահից:

5. Դիմումների ներկայացման ժամկետի ավարտից հետո ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացնում է գրանցված դիմումների դասակարգում ըստ համայնքների, ուսումնասիրություն և նախնական ընտրանք:

6. Նախնական ընտրանքն իրականացվում է դիմումների տեղեկությունների ուսումնասիրության հիման վրա` ըստ համայնքների` առավելագույն գործակից ստացողներից: Գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

Ա1 + Ա2 + Ա3, որտեղ`

Ա1 հավասար է 0, եթե թեստային առաջադրանքը կատարվել է ավելի, քան 90 վայրկյանում,

հավասար է 0.25, եթե թեստային առաջադրանքը կատարվել է 76-90 վայրկյանում,

հավասար է 0.5, եթե թեստային առաջադրանքը կատարվել է 61-75 վայրկյանում,

հավասար է 0.75, եթե թեստային առաջադրանքը կատարվել է 46-60 վայրկյանում,

հավասար է 1, եթե թեստային առաջադրանքը կատարվել է մինչև 45 վայրկյանում:

Ա2 հավասար է 0.5, եթե դիմողը հանդիսանում է հանրային ծառայող:

Ա3 հավասար է 0, եթե դիմողը համակարգչից չի օգտվում,

հավասար է 0.25, եթե դիմողը համակարգչից օգտվում է ամիսը մեկ անգամ,

հավասար է 0.5, եթե դիմողը համակարգչից օգտվում է շաբաթական մեկ անգամ,

հավասար է 0.75, եթե դիմողը համակարգչից օգտվում է շաբաթական երկու-երեք անգամ,

հավասար է 1, եթե դիմողը համակարգչից օգտվում է ամեն օր:

7. Դիմումների հիման վրա իրականացված ընտրանքի արդյունքում ընտրվում են այն թվով մասնագետներ, որպեսզի ապահովվի կազմավորված ընտրական տեղամասերին հատկացված տեխնիկական սարքավորումների սպասարկումը` հաշվի առնելով նաև մասնագետների փոխարինման համար անհրաժեշտ ռեզերվի առկայությունը:

Առանձին համայնքներում բավարար քանակով դիմումների բացակայության դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մասնագետների թեկնածուների բավարար քանակը կարող է համալրել հանրային ծառայողներով:

8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է կազմակերպել և անցկացնել լրացուցիչ ուսուցում:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության (այդ թվում առանձնացված ստորաբաժանումների) ծառայողների հետ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է կազմակերպել և անցկացնել լրացուցիչ ուսուցում և սույն կարգով սահմանված կարգի համաձայն շնորհել մասնագետի որակավորում: Փրկարար ծառայության` մասնագետի որակավորում ստացած, ծառայողները քվեարկության նախորդ օրը և (կամ) քվեարկության օրը մասնագետին փոխարինելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում կապահովեն տեխնիկական սարքավորման աշխատանքը համապատասխան ընտրական տեղամասում:

(8-րդ կետը փոփ. 27.03.2025 թիվ 14-Ն որոշում)

9. Մասնագետների նախնական ընտրանքից հետո անցկացվում է ուսուցում և ստուգարք:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ուսուցում և ստուգարք անցկացնող դասընթացավարների կազմում կարող են ընդգրկվել մասնագետներ, որոնք տիրապետում են տեխնիկական սարքավորումն սպասարկելու և շահագործելու համար բավարար գիտելիքների:

10. Մասնագետների ուսուցման, ինչպես նաև ստուգարքին պատշաճ նախապատրաստվելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվում են տեխնիկական սարքավորումների սպասարկման և գործարկման, ինչպես նաև քվեարկության ընթացքում մասնագետների գործառույթների իրականացման, նրանց իրավունքների և պարտականությունների կատարման վերաբերյալ ուղեցույցներ:

11. Մասնագետների ուսուցումն ու ստուգարքը կազմակերպվում են Երևանում և մարզերում, որի գրաֆիկը (ամսաթիվը, ժամը, վայրը) տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում, որի վերաբերյալ նախնական ընտրանքի արդյունքում ընտրված դիմողները ծանուցվում են:

12. ՈՒսուցում-ստուգարքի տևողությունը 16 ակադեմիական ժամ է, որից 6 ակադեմիական ժամ` դասընթացավարի կողմից մասնակիցներին տեխնիկական սարքավորման աշխատանքը ներկայացնելու, անհրաժեշտ պարզաբանումներ տալու համար, 2 ակադեմիական ժամ մասնակիցների հարցերին պատասխանելու և նրանց կողմից տեխնիկական սարքավորմանը ծանոթանալու համար, և 8 ակադեմիական ժամ` ստուգարքն անցկացնելու և մասնակիցներին գնահատելու համար:

13. Ստուգարքն անցկացվում է ուսուցման դասընթացի ավարտից հետո` դասընթացավարների կողմից: Դասընթացին և ստուգարքին մասնակցել թույլատրվում է անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

Ստուգարքն անցկացվում է դռնբաց, կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

(13-րդ կետը փոփ. 27.03.2025 թիվ 14-Ն որոշում)

14. Ստուգարքի ժամանակ յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է տեխնիկական սարքավորման ամբողջական աշխատանքը, ցուցադրում իր աշխատանքային ունակություններն ու հմտությունները կապված տեխնիկական սարքավորման սպասարկման և գործածման հետ և ներկայացնում է տեխնիկական սարքավորման աշխատանքը` դասընթացավարի հրահանգներին համապատասխան:

15. Ստուգարքը գնահատվում է առավելագույնը 15 միավոր:

Տեխնիկական սարքավորումների միացումները և քվեարկության նախորդ օրվա գործառույթները ճիշտ իրականացնելու համար տրվում է առավելագույնը 2 միավոր, քվեարկության օրը մինչև 8:00-ն գործառույթները ճիշտ իրականացնելու և գրանցված ընտրողների բացակայության մասին տեղեկանքի տպագրման առաջադրանքը կատարելու համար` առավելագույնը 2 միավոր, թեստային առաջադրանքների համար` առավելագույնը 10 միավոր, քվեարկությանը մասնակցած անձանց վերաբերյալ տեղեկանքի տպագրման առաջադրանքը կատարելու համար` 1 միավոր:

Գնահատման համար հաշվի է առնվում նաև ստուգարքի ժամանակ իրականացվող առաջադրանքների կատարման արագությունը:

(15-րդ կետը փոփ. 27.03.2025 թիվ 14-Ն որոշում)

16. Ստուգարքի հիման վրա մասնագետի որակավորում շնորհվում է այն մասնակցին, որի գիտելիքները և ունակությունները գնահատվել են առնվազն 12 միավոր:

17. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի «Մասնագետների ռեեստրի վարման համակարգ»-ից ստացած` մասնագետի որակավորում ստացած անձանց ցանկը հրապարակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` ըստ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքներում ընդգրկված համայնքների:

(17-րդ կետը փոփ. 27.03.2025 թիվ 14-Ն որոշում)

18. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը յուրաքանչյուր ընտրության ժամանակ ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 20 օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի «Մասնագետների ռեեստրի վարման համակարգ»-ով ընտրում է մասնագետներին, որոնք սպասարկելու են տեխնիկական սարքավորումներն այն համայնքի ընտրական տեղամասում, որ համայնքը նշվել է տվյալ անձի կողմից դիմումն առցանց լրացնելիս: Ընտրված անձի համաձայնությամբ տվյալ անձը կարող է նշանակվել այլ համայնքում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի «Մասնագետների ռեեստրի վարման համակարգ»-ի միջոցով ընտրված և համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովում որպես տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետ ընտրվելու դեպքում` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ, բացառությամբ սույն կարգի 19-րդ կետով սահմանված դեպքի, ընտրված անձի հետ կնքվում է պայմանագիր և նրան տրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանած նմուշի վկայական:

(18-րդ կետը փոփ. 27.03.2025 թիվ 14-Ն որոշում)

19. Քվեարկության նախորդ օրը և/կամ քվեարկության օրը չներկայացած մասնագետի հետ կնքված պայմանագիրը համարվում է լուծված և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տվյալ տեղամասային ընտրական հանձնաժողովում նշանակում է մասնագետի որակավորում ստացած այլ անձի` նրա հետ կնքելով պայմանագիր:

(19-րդ կետը փոփ. 27.03.2025 թիվ 14-Ն որոշում)

20. Մասնագետի որակավորում ստացած և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրված անձը պարտավոր է ստորագրել պայմանագիրը: Քվեարկության օրը տեխնիկական սարքավորումը սպասարկելուց հրաժարվելու, իր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում այդ անձի նկատմամբ որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40.13-րդ հոդվածով սահմանված տուգանքը` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

(20-րդ կետը փոփ. 27.03.2025 թիվ 14-Ն որոշում)

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
11.01.2017
N 5-Ն
Որոշում