Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԵՏ ԿԱ ...

 

15.03.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

23 սեպտեմբերի 2024 թվականի N 125-Ն

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 1-ին մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել` կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման հետ կապված ընթացակարգերը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    9/23/2024                              Ն. ՄԿՐՏՉՅԱՆ

 

Հավելված

Աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2024 թ. սեպտեմբերի 23-ի

N 125-Ն հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ

 

1. Սույն հավելվածով կարգավորվում են «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 8.1-ին հոդվածով նախատեսված` կենսաթոշակային խնայողությունների` Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգ տեղափոխելու հետ կապված հարաբերությունները:

2. Անձը (այդ թվում` ժամանակավոր պաշտպանության տակ վերցված` փախստական ճանաչված անձը) Օրենքի 8.1-ին հոդվածով նախատեսված ներդրումային ֆոնդում (այսուհետ` այլ ներդրումային ֆոնդ) առկա` իր կուտակային խնայողությունները Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգ տեղափոխելու (այլ ներդրումային ֆոնդի` անձին պատկանող փայերը մարելու և դրա արդյունքում ձևավորված գումարը իր ընտրած պարտադիր կենսաթոշակային ֆոնդին փոխանցելու) համար գրավոր դիմում է այլ ներդրումային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողին: Այս դեպքում սույն հավելվածով սահմանված ձևի դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կուտակային համակարգում գործող հաշվի օպերատորների միջոցով, թղթային եղանակով:

3. Սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված դիմումին (այսուհետ` դիմում) կից անձը կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հունիսի 21-ի թիվ 171-Ն որոշման NN 1, 2 հավելվածներով սահմանված ձևերի ֆոնդի ընտրության դիմում, եթե նա չունի Հայաստանի Հանրապետության կուտակային համակարգում բացված կենսաթոշակային հաշիվ կամ իր կողմից (համար) ընտրված կենսաթոշակային ֆոնդ կամ ցանկանում է սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված իր կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման համար ընտրել նախկինում իր կողմից (համար) ընտրված ֆոնդից տարբեր այլ կենսաթոշակային ֆոնդ:

4. Դիմումը ներկայացվում է սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում: Սույն ժամկետից հետո ներկայացված դիմումներին ընթացք չի տրվում, իսկ անձը համարվում է դիմում չներկայացրած:

5. Դիմումը ստանալուց հետո դիմող անձի համար 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դիմում չներկայացրած` այլ ներդրումային ֆոնդում կուտակային խնայողություններ ունեցող անձանց (այսուհետ` դիմում չներկայացրած անձ) համար` սույն հավելվածի 4-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում մասնակիցների ռեեստրը վարողը բացում է կենսաթոշակային հաշիվներ:

6. Սույն հավելվածի 5-րդ կետի համաձայն անձանց համար կենսաթոշակային հաշիվներ բացելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում այլ ներդրումային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողը կազմակերպում է յուրաքանչյուր անձի (այդ թվում` Հայաստանի Հանրապետության կուտակային համակարգում կենսաթոշակային հաշիվ ունեցող անձի)` այլ ներդրումային ֆոնդի փայերի մարումը և դրա արդյունքում ձևավորված միջոցների փոխանցումը անձի կողմից (համար) ընտրված` Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգում գործող կենսաթոշակային ֆոնդին: Այս նպատակով այլ ներդրումային ֆոնդի կառավարիչը համագործակցում է տվյալ ֆոնդի մասնակիցների ռեեստր վարողի հետ` ապահովելով գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ քայլերի կատարումը: Մասնակիցների ռեեստրը վարողը յուրաքանչյուր անձի համար կատարված փոխանցման դիմաց տվյալ անձի անվամբ բացված (գործող) կենսաթոշակային հաշվին է փոխանցում համապատասխան կենսաթոշակային ֆոնդի` փոխանցված գումարին համարժեք քանակով փայեր: Դիմումը չներկայացրած անձի դեպքում միջոցները փոխանցվում են այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդին, որն իր ակտիվների կառուցվածքով ամենամոտն է տվյալ ներդրումային ֆոնդի ակտիվների կառուցվածքին:

7. Այլ ներդրումային ֆոնդի փայերի մարման և Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգում գործող կենսաթոշակային ֆոնդի փայերի թողարկման համար հիմք է ընդունվում համապատասխան ֆոնդերի փայերի վերջին հայտնի (մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրված և հրապարակված)` համապատասխանաբար մարման և տեղաբաշխման գները:

8. Սույն հավելվածի 6-րդ կետի համաձայն փայերի մարման դեպքում փայերի մարման վճար չի գանձվում:

9. Մահացած անձի կենսաթոշակային խնայողությունները Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգ տեղափոխվում են դիմում չներկայացրած անձի համար սույն հավելվածով սահմանված կարգով:

10. Այլ ներդրումային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողը սույն հավելվածի 4-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալուց հետո սահմանափակում է, իսկ այդ ժամկետին հաջորդող ամսվա 1-ից դադարեցնում է այլ ներդրումային ֆոնդի փայերի հետ կապված անձանց կենսաթոշակային հաշիվների սպասարկումը:

11. Սույն ընթացակարգով սահմանված գործընթացի ապահովման նպատակով կարող են բացվել տեխնիկական հաշիվներ:

(11-րդ կետը լրաց. 06.03.2025 թիվ 20-Ն / տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա / հրաման)

 

Ձև

 

._____________________________________________________________________.

|      ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ            |

|_____________________________________________________________________|

|                1. ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ                       |

|_____________________________________________________________________|

|1. հանրային ծառայությունների      |2. անուն        |3. ազգանուն      |

|համարանիշ կամ հանրային            |                |                 |

|ծառայությունների համարանիշ        |                |                 |

|չստանալու վերաբերյալ              |                |                 |

|տեղեկանքի համար                   |                |                 |

|__________________________________|________________|_________________|

|4. ծննդյան ամսաթիվ                |5. անձը հաստատող|6. անձը հաստատող |

|                                  |փաստաթղթի տեսակ |փաստաթղթի        |

|                                  |                |նույնականացման   |

|                                  |                |համար            |

|_____________________________________________________________________|

|               2. ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ                      |

|_____________________________________________________________________|

|7. երկիր      |8. վարչատարածքային |9. համայնք      |10. բնակավայր,   |

|              |միավոր             |(վարչական շրջան)|փողոց, տուն      |

|              |                   |                |(շենք), բնակարան |

|______________|___________________|________________|_________________|

|__________________________________|__________________________________|

|11. բջջային հեռախոսի համար        |12. էլեկտրոնային փոստի հասցե      |

|__________________________________|__________________________________|

|_____________________________________________________________________|

|                     3. ՄԱՍՆԱԿՑԻ ՈՐՈՇՈՒՄԸ                            |

|_____________________________________________________________________|

|  ԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՄԱՐԵԼ ԻՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԸ ԵՎ ԴՐԱ        |

|ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՓՈԽԱՆՑԵԼ ԻՄ ԿՈՂՄԻՑ (ԻՆՁ ՀԱՄԱՐ) ԸՆՏՐՎԱԾ`  |

|   ՀՀ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ          |

|                      ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ                            |

|_____________________________________________________________________|

|13. ամսաթիվ |14. մասնակցի   |15. լիազորված անձի|16. լիազորված անձի   |

|            |ստորագրություն |անուն, ազգանուն   |ստորագրություն       |

|____________|_______________|__________________|_____________________|

|_____________________________________________________________________|

|  Էջը լրացնելիս օգտվեք դիմումի դարձերեսին տեղադրված ուղեցույցից      |

._____________________________________________________________________.

 

Կենսաթոշակային խնայողությունները տեղափոխելու դիմումի լրացման

ուղեցույց

 

1. «1. հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի հանրային ծառայությունների համարանիշը, իսկ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության դեպքում լրացվում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը,

2. «2. անուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի անունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,

3. «3. ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ազգանունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,

4. «4. ծննդյան ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի ֆորմատով), ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,

5. «5. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի անձը հաստատող վավեր փաստաթղթի տեսակը,

6. «6. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի վավեր անձնագրի սերիան և համարը կամ անձը հաստատող այլ վավեր փաստաթղթի նույնականացման համարը,

7. «7. երկիր» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության երկրի անվանումը,

8. «8. վարչատարածքային միավոր» վանդակում պարտադիր լրացվում է մարզի անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը, իսկ Երևան համայնքի դեպքում` «Երևան» (օտարերկրյա հասցեի դեպքում` տվյալ երկրի վարչատարածքային միավորի անվանումը),

9. «9. համայնք (վարչական շրջան)» վանդակում պարտադիր լրացվում է մարզի համայնքի (քաղաքային, գյուղական), իսկ Երևան համայնքի դեպքում` վարչական շրջանի (օտարերկրյա հասցեի դեպքում` տվյալ երկրի համայնքային միավորի) անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը,

10. «10. բնակավայր, փողոց, տուն (շենք), բնակարան» վանդակում հաջորդաբար պարտադիր լրացվում են բնակավայրի անվանումը (առկայության դեպքում), փողոցի անվանումը, տան (շենքի), բնակարանի համարները, որտեղ բնակվում է մասնակիցը,

11. «11. բջջային հեռախոսի համար» վանդակում լրացվում են այն բջջային հեռախոսների միջազգային կոդերը և համարները, որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ,

12. «12. էլեկտրոնային փոստի հասցե» վանդակում լրացվում է մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն,

13. «13. ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է դիմումը ներկայացնելու ամսաթիվը (օր/ամիս/տարի),

14. «14. մասնակցի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի ստորագրությունը, իսկ եթե դիմումը ներկայացվել է մասնակցի լիազորված անձի կողմից, ապա վանդակը չի լրացվում,

15. «15. լիազորված անձի անուն, ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի լիազորված անձի անունը և ազգանունը, իսկ եթե դիմումը ներկայացվել է մասնակցի կողմից, ապա վանդակը չի լրացվում

16. «16. լիազորված անձի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի լիազորված անձի ստորագրությունը, իսկ եթե դիմումը ներկայացվել է մասնակցի կողմից, ապա վանդակը չի լրացվում:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 1 հոկտեմբերի 2024 թվական:

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
23.09.2024
N 125-Ն
Հրաման