21.03.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 մայիսի 2024 թվականի N 650-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՓՈՐՁԱՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ և 13-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն):
2. Սահմանել, որ կազմակերպության`
1) գործունեության առարկան քրեագիտական հետազոտությունների և դատական փորձաքննությունների բնագավառում գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտամեթոդական աշխատանքների կատարումն է.
2) գործունեության նպատակներն են`
ա. փորձագիտության զարգացումը,
բ. փորձաքննությունների, գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտամեթոդական այլ աշխատանքների կազմակերպումը և կատարումը,
գ. դատական փորձագիտական հետազոտությունների մեթոդական միասնականությունն ապահովելու նպատակով հետազոտությունների գործող մեթոդիկաների համակարգումը, նորերի մշակումը, դրանց փորձարկումը և գործածության համար երաշխավորումը,
դ. փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստումը և կատարելագործումը, ինչպես նաև սահմանված կարգով նրանց որակավորման հավաստումը,
ե. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով քրեագիտական հաշվառումների իրականացումը,
զ. մինչդատական վարույթին օժանդակելը:
3. Թույլատրել կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) բնական, տեխնիկական, հասարակական և հումանիտար գիտությունների, ինչպես նաև տեխնոլոգիաների բնագավառներում հետազոտությունների ու մշակումների կատարում.
2) կազմակերպության գործունեության առարկային առնչվող սպասարկման ծառայությունների մատուցում.
3) հրատարակչական գործ.
4) դասընթացների կազմակերպում` լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրով փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստման և կատարելագործման համար:
4. Հաստատել կազմակերպության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:
5. Կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տնտեսական վարչության հաշվեկշռում առկա գույքը` համաձայն N 2 հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությանն ամրացված` Երևան քաղաքի Արցախի փողոցի 8/16 հասցեում գտնվող` 899.7 քառ. մետր մակերեսով վարչական շենքը, 53.1 քառ. մետր մակերեսով ենթակայանը, 25 քառ. մետր մակերեսով ծածկը, 0.16383 հեկտար մակերեսով հողամասը, ինչպես նաև ինքնակամ կառուցված 67.6 քառ. մետր մակերեսով վարչական շենքը և 27.0 քառ. մետր մակերեսով պարիսպը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10012025-01-0082 վկայական, գրանցված` 2012 թվականի մարտի 29-ին) հետ վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել կազմակերպությանը:
(6-րդ կետը փոփ. 20.03.2025 թիվ 329-Ն որոշում)
7. Կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն և վերջինիս վերապահել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները:
8. (8-րդ կետն ուժը կորցրել է 20.03.2025 թիվ 329-Ն որոշում)
9. Կազմակերպության պետական գրանցման և կնիքի ձեռքբերման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջոցների հաշվին:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. մայիսի 7
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2024 թվականի մայիսի 2-ի
N 650-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՓՈՐՁԱՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) ստեղծվել է քրեագիտական հետազոտությունների և դատական փորձաքննությունների բնագավառում գործունեություն իրականացնելու նպատակով:
Կազմակերպության անվանումն է`
հայերեն լրիվ` «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ռուսերեն` Գօսուդառստվեննայա նեկօմեռչեսկայա օռգանիզացիյա «Էկսպեռտնօ կռիմինալիստիչեսկիյ ցենտռ սլեդստվեննօգօ կօմիտետա Ռեսպուբլիկի Առմենիյա».
անգլերեն` State non-profit organization «Expert forensic Center of the Investigative committee of the Republic of Armenia»:
Կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ.
Երևան, Արցախի փողոցի 8/16:
2. Կազմակերպությունն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող (ոչ առևտրային) կազմակերպություն է:
3. Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
Կազմակերպությունն ստեղծվել է հիմնադրման միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 650-Ն որոշմամբ:
Կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը սույն կանոնադրությունն է:
Կազմակերպությունն ստեղծված է համարվում նրա` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
4. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, խորհրդանիշ, իր անվանմամբ ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:
5. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, բանկային հաշիվներ` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:
Կազմակերպությունն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:
Կազմակերպության բոլոր եկամուտներն ու ծախսերը նախատեսվում և օգտագործվում են տարեկան նախահաշվին համապատասխան:
Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների համար:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատասխանատվություն է կրում միայն մինչև կազմակերպության պետական գրանցումը ծագած` նրա ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:
II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
7. Կազմակերպության գործունեության առարկան քրեագիտական հետազոտությունների և դատական փորձաքննությունների բնագավառում գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտամեթոդական աշխատանքների կատարումն է:
8. Կազմակերպության գործունեության նպատակներն են`
1) փորձագիտության զարգացումը.
2) փորձաքննությունների, գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտամեթոդական այլ աշխատանքների կազմակերպումը և կատարումը.
3) դատական փորձագիտական հետազոտությունների մեթոդական միասնականությունն ապահովելու նպատակով հետազոտությունների գործող մեթոդիկաների համակարգումը, նորերի մշակումը, դրանց փորձարկումը և գործածության համար երաշխավորումը.
4) փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստումը և կատարելագործումը, ինչպես նաև սահմանված կարգով նրանց որակավորման հավաստումը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով քրեագիտական հաշվառումների իրականացումը.
6) մինչդատական վարույթին օժանդակելը:
9. Իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան` կազմակերպությունն իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) կատարում է փորձաքննություններ պետական, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց նախաձեռնությամբ և պատվերով, ինչպես նաև տալիս է փորձագետի կարծիք.
2) համակարգում է փորձագիտական հետազոտությունների մեթոդիկաները, մշակում, փորձարկում և գործածության համար երաշխավորում է նոր մեթոդիկաներ.
3) կատարում է փորձագիտական պրակտիկայի ամփոփումներ ու դրանց հիման վրա մշակում մեթոդական ցուցումներ, ներկայացնում առաջարկություններ հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու վերաբերյալ.
4) օժանդակում է ապացուցողական կամ վարութային այլ գործողությունների կատարմանը.
5) քրեագիտական աջակցություն է ցուցաբերում օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը.
6) վարում է տեղեկատու քարտադարաններ, հաշվառումներ ու հավաքածուներ.
7) կազմակերպում և իրականացնում է մեթոդական ու գործնական օգնություն` փորձագիտության հարցերով, դրանց վերաբերյալ տալիս մեթոդաբանական բնույթի պարզաբանումներ և իրականացնում խորհրդատվություն.
8) պատրաստում, հրատարակում և իրացնում է փորձագիտությանը վերաբերող ձեռնարկներ, տեղեկագրքեր, մենագրություններ, ժողովածուներ և այլ աշխատություններ.
9) մշակում է փորձագիտության հեռանկարային զարգացման ծրագրեր և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմին.
10) երկկողմ և բազմակողմ ուղղակի կապեր է հաստատում Հայաստանի Հանրապետության և միջազգային ու օտարերկրյա համապատասխան կազմակերպությունների և մասնագետների հետ, իրականացնում համատեղ միջոցառումներ, կազմակերպում է համաժողովներ, գիտական խորհրդակցություններ, սեմինարներ, մասնակցում այլ կազմակերպությունների կազմակերպած այդպիսի միջոցառումներին, նրանց հետ համատեղ իրականացնում մասնագետների փոխադարձ ստաժավորումներ և կատարում փորձի փոխանակում.
11) իրականացնում է իր աշխատողների սոցիալական և կենցաղային պահանջմունքների բավարարման միջոցառումներ.
12) իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ
10. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է նրա հիմնադրման ժամանակ և հետագայում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից:
11. Կազմակերպությունն իրավունք ունի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:
12. Կազմակերպությունը խոշոր գործարք կարող է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի համաձայնությամբ: Խոշոր է հանդիսանում այն գործարքը կամ մի քանի փոխկապակցված գործարքները, որոնք կապված են կազմակերպության կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ, որի արժեքը կազմում է նման գործարքներ կատարելու մասին որոշման ընդունման օրվան նախորդող եռամսյակում տրված հաշվապահական հաշվետվությամբ կազմակերպության սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 50 տոկոսից ավելին: Խոշոր չեն այն գործարքները, որոնք կատարվում են կազմակերպության առօրյա գործունեության ընթացքում և բխում են կազմակերպության կանոնադրական գործառույթներից:
13. Կազմակերպության սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:
14. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք:
Կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա այլ գույքի նկատմամբ կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գույքը կազմակերպությանն ամրացվելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ երրորդ անձի իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի վերցնելու իր կողմից կազմակերպությանն ամրացված գույքը:
15. Կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, հանձնելու վարձակալության կամ անհատույց օգտագործման:
Կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները Հայաստանի Հանրապետության կառավարության սեփականությունն են:
Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործում է ինքնուրույն` հիմնադրի կողմից սահմանված կարգով, իր առջև դրված նպատակների իրականացման համար:
IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
16. Կազմակերպության կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նրա կողմից լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին), կազմակերպության գործադիր մարմինը (այսուհետ` տնօրեն):
Լիազորված մարմնի ղեկավարը, տնօրենը, նրա տեղակալները կազմակերպության անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն և ողջամտորեն` ի շահ կազմակերպության:
17. Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունի կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության կառավարության բացառիկ լիազորություններն են`
1) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների սահմանումը.
2) կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.
3) կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրա մեջ փոփոխությունների կատարումը.
4) կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը.
5) կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.
6) կազմակերպության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.
7) օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:
18. Լիազորված մարմինն իրականացնում է կազմակերպության ընդհանուր կառավարումը և ապահովում նրա բնականոն գործունեությունը:
19. Լիազորված մարմինը`
1) իրականացնում է կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
2) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.
3) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները, քննում գործունեության վերստուգման արդյունքները, հաստատում տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.
4) վերահսկողություն է իրականացնում կազմակերպության ամրացված գույքի օգտագործման և պահպանության նկատմամբ.
5) վերահսկողություն է իրականացնում կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, թույլատրում խոշոր գործարքների կատարումը.
6) խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում տնօրենին.
7) իրականացնում է օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված այլ գործառույթներ:
20. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, ով նշանակվում է մրցույթով:
Տնօրենը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, պետական կազմակերպության կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար:
Տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Տնօրենի լիազորությունների դադարեցումը հիմք չի հանդիսանում պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
Տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
21. Տնօրենն աշխատանքի նշանակվում և աշխատանքից ազատվում է (նրա լիազորությունները դադարում են) լիազորված մարմնի ղեկավարի հրամանով:
Տնօրենի բացակայության դեպքում լիազորված մարմնի ղեկավարի հրամանով տնօրենի լիազորությունները ժամանակավորապես կատարում է տնօրենի տեղակալներից մեկը կամ այլ անձ:
22. Տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող` Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
Տնօրենի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը`
1) որը դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ.
2) որին օրենքի համաձայն արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել.
3) որը նախընթաց երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:
23. Տնօրենին նշանակելիս նրա հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված մարմնի ղեկավարը: Պայմանագրում սահմանվում են նրա իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի հետ, նրա աշխատանքի վարձատրման պայմանները, պայմանագրի դադարման օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ:
24. Տնօրենի լիազորությունները դադարեցվում են լիազորված մարմնի ղեկավարի հրամանով, եթե`
1) նա դիմում է դրա համար.
2) լրացել է նրա 65 տարին.
3) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.
4) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.
5) նա ավելի քան երեք օր անընդմեջ անհարգելի պատճառներով չի ներկայացել աշխատանքի.
6) նա նշանակվել է օրենքի պահանջների խախտմամբ.
7) նա իր գործառույթներն իրականացնելիս պետական կազմակերպությանը կամ պետությանն իր մեղքով հասցրել է վնաս, որի գումարը գերազանցում է պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի մեկ տոկոսը.
8) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
9) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.
10) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
11) դատական կարգով նրա ղեկավարած պետական կազմակերպությունը ճանաչվել է սնանկ, կամ այն ունի դատական կարգով որոշված և դատարանի կողմից համապատասխան վճիռն ընդունվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, իր մեղքով չկատարված գույքային պարտավորություն.
12) պետական կազմակերպության կողմից վճարման ենթակա հարկերը կամ պարտադիր այլ վճարներն իր մեղքով` սահմանված ժամկետից հետո հաշվետու ժամանակաշրջանում չի վճարել.
13) մեկ տարվա ընթացքում օրենսդրության խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության.
14) առկա են օրենքով սահմանված այլ հիմքեր:
25. Սույն կանոնադրության 24-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում տնօրենի լիազորությունները դադարեցվում են դիմումում նշված օրվանից, 2-րդ, 3-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ և 13-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում տնօրենի լիազորությունները դադարեցվում են համապատասխան իրադարձությունը տեղի ունենալուն կամ համապատասխան որոշումը, վճիռը կամ դատավճիռն ուժի մեջ մտնելուն հաջորդող օրը, իսկ այլ ենթակետերով նախատեսված դեպքերում տնօրենի լիազորությունները դադարեցվում են համապատասխան իրադարձությանը հաջորդող մեկ ամսվա ընթացքում:
Տնօրենի լիազորությունները դադարում են նրա մահվամբ:
26. Տնօրենը`
1) ղեկավարում է կազմակերպության գործունեությունը.
2) կազմակերպում է կադրերի ընտրությունը, վերապատրաստումը և կատարելագործումը, աշխատանքի է նշանակում ու աշխատանքից ազատում է իր տեղակալներին, կազմակերպության բաժինների ղեկավարներին, կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
3) սահմանում է կազմակերպության կառուցվածքը, աշխատողների թիվը, աշխատանքի վարձատրության ձևերը, աշխատավարձի չափերն ու վճարման կարգը և հաստատում հաստիքացուցակը.
4) հաստատում է բաժինների կանոնակարգերը, կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը և կազմակերպում ու իրականացնում է անհրաժեշտ հսկողություն դրանց պահանջների կատարման նկատմամբ.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
6) ապահովում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունների կազմումը և դրանք ներկայացնում լիազորված մարմին ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ մարմինների.
7) օրենքով և պետական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
8) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
27. Կազմակերպության առջև դրված խնդիրների իրականացման նպատակով տնօրենը`
1) հաստատում է ձեռնարկատիրական գործունեության եկամուտների և ծախսերի նախահաշիվը.
2) կազմակերպում է կազմակերպության ստորաբաժանումների աշխատանքը, ապահովում դրանց ներդաշնակ գործունեությունը, հրավիրում և անցկացնում է խորհրդակցություններ` կազմակերպության գործունեությանը վերաբերող հարցերի լուծման համար.
3) կատարում է աշխատանքի բաշխում, կազմակերպում փորձաքննությունների և հետազոտությունների կատարումը.
4) ապահովում է փորձաքննություններ և հետազոտություններ կատարելու համար անհրաժեշտ պայմաններ, այդ թվում` սարքավորումների, գործիքների, նյութերի և տեղեկատվության միջոցների առկայությունը.
5) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից և ներկայացնում նրա շահերը.
6) կնքում է գործարքներ, բացում է հաշիվներ.
7) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով.
8) իրականացնում է կազմակերպության ղեկավարման` օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
28. Տնօրենի պաշտոնում նշանակված անձը պարտավոր է չկատարել Հայաստանի Հանրապետության կառավարության և լիազորված մարմնի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները, և դրանց չկատարման համար նա չի կարող ենթարկվել պատասխանատվության:
29. Կազմակերպության գործունեության առանձին ոլորտների անմիջական ղեկավարումը, տնօրենի հրամանին համապատասխան և նրա կողմից սահմանված կարգով, կարող է իրականացվել տնօրենի տեղակալի կողմից:
30. Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ըստ բնագավառների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական մարմինները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունը:
Կազմակերպության ֆինանսական գործունեությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված մարմնի կողմից ընտրված անկախ վերստուգող կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության ստորաբաժանման կողմից:
V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
31. Կազմակերպության կառուցվածքային միավորը բաժիններն են, որոնք գործում են իրենց կանոնակարգերին համապատասխան:
Կազմակերպության կառուցվածքի մեջ են մտնում նաև սպասարկող և օժանդակ բնույթ կրող կառուցվածքային ստորաբաժանումներ կամ առանձին հաստիքներ (քարտուղարություն և արխիվ, կադրեր, հաշվապահություն, տնտեսության վարում):
Կազմակերպության բաժինները գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սույն կանոնադրությանն ու իրենց կանոնակարգերին համապատասխան:
Կազմակերպությունում, սահմանված կարգով, ստեղծվում և գործում է դատափորձագիտական որակավորման հանձնաժողովը, որի կազմը հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը:
Տնօրենը, ըստ առանձին փորձագիտական մասնագիտությունների համախմբի, ստեղծում է մեթոդական խորհուրդներ, այլ խորհրդակցական մարմիններ, հաստատում դրանց գործունեության կարգն ու կազմակերպում և (կամ) ղեկավարում է դրանց աշխատանքը:
32. Կազմակերպության աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, կոլեկտիվ պայմանագրով, կազմակերպության ներքին կարգապահական կանոններով, ստորաբաժանումների կանոնակարգերով ու այլ իրավական ակտերով:
33. Կազմակերպությունում փորձագետի պաշտոն կարող է զբաղեցնել տվյալ փորձագիտական մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և որակավորում ունեցող անձը կամ այն անձը, որի բարձրագույն կրթության որակավորումը համապատասխանում է տվյալ փորձագիտական մասնագիտությանը, նա սահմանված կարգով անցել է վերապատրաստում և նրան շնորհվել է տվյալ փորձագիտական մասնագիտությամբ դատական փորձագետի որակավորում:
Մինչև համապատասխան վերապատրաստում անցնելը և փորձագիտական մասնագիտությամբ դատական փորձագետի որակավորում ձեռք բերելն անձը կարող է աշխատել որպես փորձագետ-ստաժոր:
34. Որպես փորձագետ փորձաքննություններ կատարում կամ դրանց կատարմանը մասնակցում են կազմակերպության այն աշխատողները, ովքեր ունեն դատական փորձագետի որակավորում` տվյալ փորձագիտական մասնագիտության գծով:
Մինչև դատափորձագիտական որակավորման հանձնաժողովի կողմից որակավորում ստանալը` կազմակերպությունում նշանակված փորձագետները պահպանում են իրենց նախկին որակավորումները:
Արտահաստիքային փորձագետների և այլ մասնագետների` կազմակերպությունում կատարվող փորձաքննություններին ներգրավման կարգը սահմանում է տնօրենը:
Կազմակերպության արտահաստիքային փորձագետի փորձագիտական գործունեության վրա տարածվում են փորձագիտական գործունեությունը կանոնակարգող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները:
35. Փորձագետները ենթակա են ատեստավորման` 3 տարին մեկ անգամ: Ատեստավորման անցկացման կարգը հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը: Տվյալ տարում ատեստավորման ենթակա անձանց ցուցակը հաստատում է տնօրենը:
36. Կազմակերպությունում չեն թույլատրվում հասարակական-քաղաքական և կրոնական կազմակերպությունների, դրանց կազմակերպված կառույցների ստեղծումն ու գործունեությունը, իսկ այլ հասարակական միավորումների գործունեությունը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սույն կանոնադրությանը և կազմակերպության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերին համապատասխան:
37. Կազմակերպությունը հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարներ վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող (ոչ առևտրային) կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով ու չափով:
VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
38. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:
Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի:
Կազմակերպությունը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
39. Կազմակերպությունը կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` օրենքով սահմանված կարգով: Կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:
Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է առանց իրավունքները և պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
Կազմակերպության լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2024 թվականի մայիսի 2-ի
N 650-Ն որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՓՈՐՁԱՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
(քաղ. Երևան)
._________________________________________________________________________.
|NN |Գույքի |Ձեռք-|Միավորի |Քա-|Սկզբնական|Մաշ-|Կուտակված|Մնացոր- |Ծանո|
|ը/կ|անվանումը|բեր- |գինը |նա-|արժեքը |վա- |մաշվածու-|դային |թա- |
| | |ման |/դրամ/ |կը |/դրամ/ |ծու-|թյունը |արժեքը |գրու|
| | |տարե-| | | |թյան|/դրամ/ |/դրամ/ |թյու|
| | |թիվը | | | |նոր-| | |ն |
| | | | | | |ման | | | |
| | | | | | |% | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
| |ՓՔՎ 013ա/| | | | | | | | |
| |մեքենա- | | | | | | | | |
| |սարքավո- | | | | | | | | |
| |րում/ | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|1 |Մանրա- |1997 |67434400 |1 |67434400 |15% |67434400 |0 | |
| |դիտակ | | | | | | | | |
| |«Լեյկա» | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|2 |Մագնիսա- |1986 |1360 |1 |1360 |15% |1360 |0 | |
| |կան | | | | | | | | |
| |ամբարձիչ | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|3 |Մանրա- |1999 |36200 |2 |72400 |15% |72400 |0 | |
| |դիտակ | | | | | | | | |
| |«ՄԲՍ-9» | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|4 |Մանրա- |2002 |6600 |2 |132000 |15% |132000 |0 | |
| |դիտակ | | | | | | | | |
| |«ՄԲՍ-9» | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|5 |Տպիչ HP |2006 |92000 |2 |184000 |30% |184000 |0 | |
| |LJ-1020 | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|6 |Տպիչ HP |2006 |155000 |1 |155000 |30% |155000 |0 | |
| |LJ-1320 | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|7 |Փամփուշտի|2006 |15250400 |1 |15250400 |15% |15250400 |0 |ան- |
| |նույնակա-| | | | | | | |սարք|
| |նացման | | | | | | | | |
| |սարք | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|8 |Պարկուճի |2006 |13013100 |1 |13013100 |15% |13013100 |0 |ան- |
| |նույնակա-| | | | | | | |սարք|
| |նացման | | | | | | | | |
| |սարք | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|9 |Տ/հսկող |2005 |1898496 |1 |1898496 |15% |1898496 |0 |ան- |
| |համակարգ | | | | | | | |սարք|
| |«Կլեյմո» | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|10 |Տելես- |2005 |145152 |1 |145152 |15% |145152 |0 |ան- |
| |կոպիկ | | | | | | | |սարք|
| |հայելիներ| | | | | | | | |
| |համակարգ | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|11 |Թվ. լուս.|2007 |48000 |1 |48000 |15% |48000 |0 |ան- |
| |ապարատ | | | | | | | |սարք|
| |«Նիկո» | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|12 |Տաքա- |2008 |80086 |2 |160172 |15% |160172 |0 | |
| |ցուցիչ | | | | | | | | |
| |սարք | | | | | | | | |
| |ՈՒՍՊ-1 | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|13 |Համա- |2009 |148000 |1 |148000 |30% |148000 |0 |ան- |
| |կարգիչ | | | | | | | |սարք|
| |P-4 | | | | | | | | |
| |3,0GHz | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|14 |Համա- |2009 |144000 |1 |144000 |30% |144000 |0 | |
| |կարգիչ | | | | | | | | |
| |P-4 | | | | | | | | |
| |3,0GHz | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|15 |Համա- |2009 |195100 |1 |195100 |30% |195100 |0 | |
| |կարգիչ | | | | | | | | |
| |Dual | | | | | | | | |
| |core 1,8 | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|16 |Մոնիթոր |2009 |82100 |3 |246300 |30% |246300 |0 |1-ը |
| |LG 17 | | | | | | | |ան- |
| | | | | | | | | |սարք|
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|17 |Տպիչ HP |2008 |47300 |1 |47300 |30% |47300 |0 | |
| |LG-1005 | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|18 |Տպիչ |2009 |107200 |1 |107200 |30% |107200 |0 | |
| |բազմ. | | | | | | | | |
| |Canon | | | | | | | | |
| |MF-4010 | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|19 |Քրոմատո- |2009 |39687191 |1 |39687191 |15% |39687191 |0 | |
| |մասսպեկ- | | | | | | | | |
| |տրոմետր | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|20 |UPS Tipp |2009 |997000 |1 |997000 |15% |997000 |0 | |
| |Lite | | | | | | | | |
| |6000VA | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|21 |Տպիչ HP |2009 |56100 |2 |112200 |30% |112200 |0 | |
| |LG-1005 | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|22 |Սկաներ |2009 |41633 |2 |83266 |30% |83266 |0 | |
| |HPSJ-2400| | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|23 |Լուսա- |2009 |312000 |1 |312000 |15% |312000 |0 | |
| |ձայն. | | | | | | | | |
| |ազդանշ-ն | | | | | | | | |
| |սարք | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|24 |Համա- |2009 |490000 |1 |490000 |30% |490000 |0 |ան- |
| |կարգիչ | | | | | | | |սարք|
| |Core | | | | | | | | |
| |2Duo 2,8 | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|25 |Մոնիթոր |2009 |85800 |3 |257400 |30% |257400 |0 |1-ը |
| |Samsung | | | | | | | |ան- |
| |LCD | | | | | | | |սարք|
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|26 |Մոնիթոր |2009 |77500 |1 |77500 |30% |77500 |0 | |
| |Samsung | | | | | | | | |
| |LCD 17 | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|27 |Տպիչ |2009 |66700 |1 |66700 |30% |66700 |0 | |
| |HPLJ-P- | | | | | | | | |
| |1005 | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|28 |Տպիչ |2010 |66300 |2 |132600 |15% |132600 |0 |1-ը |
| |Epson | | | | | | | |ան- |
| |photo | | | | | | | |սարք|
| |T-50 | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|29 |Թվ. լ/ |2009 |85000 |4 |340000 |15% |340000 |0 |ան- |
| |ապարատ | | | | | | | |սարք|
| |«Օլիմ- | | | | | | | | |
| |պուս» | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|30 |Սարք |2010 |3696443 |1 |3696443 |15% |3696443 |0 |ան- |
| |գնդակների| | | | | | | |սարք|
| |և | | | | | | | | |
| |պարկուճ- | | | | | | | | |
| |ների | | | | | | | | |
| |պատկերի | | | | | | | | |
| |մուտքի | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|31 |Սարք |2010 |3834100 |1 |3834100 |15% |3834100 |0 |ան- |
| |գնդակների| | | | | | | |սարք|
| |և | | | | | | | | |
| |պարկուճ- | | | | | | | | |
| |ների | | | | | | | | |
| |պատկերի | | | | | | | | |
| |մուտքի | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|32 |Մոնիթոր |2010 |83200 |1 |83200 |30% |83200 |0 |ան- |
| |LG 19 | | | | | | | |սարք|
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|33 |Տեսախցիկ |2010 |146000 |1 |146000 |15% |146000 |0 |ան- |
| |Samsung | | | | | | | |սարք|
| |VP-DX | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|34 |Տպիչ LJ |2010 |59400 |1 |59400 |30% |59400 |0 | |
| |Samsung | | | | | | | | |
| |ML 1640 | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|35 |Սերվեր- |2010 |429460 |1 |429460 |30% |429460 |0 |ան- |
| |սիստե- | | | | | | | |սարք|
| |մային | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|36 |Համա- |2011 |288000 |1 |288000 |30% |288000 |0 | |
| |կարգիչ | | | | | | | | |
| |Core Duo | | | | | | | | |
| |2,8 | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|37 |Մոնիթոր |2011 |59700 |1 |59700 |30% |59700 |0 | |
| |18,5 | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|38 |Համա- |2011 |299760 |2 |599520 |30% |599520 |0 | |
| |կարգիչ | | | | | | | | |
| |Core Duo | | | | | | | | |
| |2,8 | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|39 |Մոնիթոր |2011 |59700 |1 |59700 |30% |59700 |0 | |
| |Acer 18,5| | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|40 |Տպիչ LJ |2011 |67400 |1 |67400 |30% |67400 |0 | |
| |Samsung | | | | | | | | |
| |ML 1640 | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|41 |Տպիչ HP |2005 |118290 |1 |118290 |30% |118290 |0 | |
| |LJ-1010 | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|42 |Համա- |2011 |219700 |7 |1537900 |30% |1537900 |0 | |
| |կարգիչ | | | | | | | | |
| |Dual Core| | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|43 |Մոնիթոր |2011 |53300 |7 |373100 |30% |373100 |0 |1-ը |
| |LCD 19 | | | | | | | |ան- |
| | | | | | | | | |սարք|
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|44 |Տպիչ HP |2011 |106500 |2 |213000 |30% |213000 |0 | |
| |LJ-2035 | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|45 |Մոնիթոր |2011 |59700 |1 |59700 |30% |59700 |0 | |
| |Acer 18,5| | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|46 |Մոնիթոր |2011 |83200 |1 |83200 |30% |83200 |0 | |
| |LG 19 | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|47 |Ֆաքս |2011 |56000 |1 |56000 |15% |56000 |0 |ան- |
| |Panasonic| | | | | | | |սարք|
| |KX-FP-701| | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|48 |Սկաներ |2011 |270000 |1 |270000 |30% |270000 |0 | |
| |Epson | | | | | | | | |
| |V 33 | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|49 |Համա- |2006 |130000 |1 |130000 |30% |130000 |0 |ան- |
| |կարգիչ | | | | | | | |սարք|
| |P-4 | | | | | | | | |
| |3,0GHz | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|50 |Թվ.ֆ/խցիկ|2012 |260000 |2 |520000 |15% |520000 |0 |ան- |
| |Samsung | | | | | | | |սարք|
| |WP-10 | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|51 |Մինի ԱՀԿ |2012 |1940000 |1 |1940000 |15% |1940000 |0 | |
| |Panasonic| | | | | | | | |
| |TDA | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|52 |Համա- |2012 |209000 |2 |418000 |30% |418000 |0 |ան- |
| |կարգիչ | | | | | | | |սարք|
| |PC, | | | | | | | | |
| |Lnvader | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|53 |Մոնիթոր |2012 |48000 |2 |96000 |30% |96000 |0 |ան- |
| |Samsung | | | | | | | |սարք|
| |19 | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|54 |Տպիչ |2012 |49000 |3 |147000 |30% |147000 |0 |ան- |
| |Canon | | | | | | | |սարք|
| |LBP-6000 | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|55 |APS |2013 |490000 |2 |980000 |30% |980000 |0 | |
| |Smart- | | | | | | | | |
| |UPS- | | | | | | | | |
| |2200VA | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|56 |Թվ. լուս,|2014 |250000 |10 |2500000 |15% |2500000 |0 | |
| |ապարատ | | | | | | | | |
| |Nikon | | | | | | | | |
| |D3100 | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|57 |Թվ. լուս.|2014 |100000 |5 |500000 |15% |500000 |0 | |
| |ապարատ | | | | | | | | |
| |Sony DSC | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|58 |Դյուրակիր|2014 |272390 |1 |272390 |30% |272390 |0 | |
| |համ-չ | | | | | | | | |
| |CPU-intel| | | | | | | | |
| |Core i5 | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
|59 |Համա- |2014 |299500 |4 |1198000 |30% |1198000 |0 | |
| |կարգիչ | | | | | | | | |
| |Core | | | | | | | | |
| |i53570, | | | | | | | | |
| |Philips | | | | | | | | |
|___|_________|_____|_________|___|_________|____|_________|_________|____|
-----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում