14.03.2025 -
050.0285.061211
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 12 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05011512
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
25 հոկտեմբերի 2011 թվականի թիվ 285-Ն
«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 17/01 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 240-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 241-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(4-րդ մաս)
Հավելված 4
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2014 թվականի հուլիսի 15-ի
թիվ 195-Ն որոշմամբ
Հավելված 4
«Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը,
մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային
կազմակերպությունների ղեկավարների որակավորումը,
վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության
վայրին ներկայացվող պահանջները» կանոնակարգ 17/01-ի
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ՏԱՐՎԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՁԵՎԸ
Վճարահաշվարկային կազմակերպության տնտեսական ծրագիրը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը.
Բաժին 1. Ընդհանուր դրույթներ
Բաժին 2. Հեռանկարային զարգացման միտումները
Բաժին 3. Մրցակցությանը դիմակայելու մեթոդները
Բաժին 4. Ներքին կառուցվածքը և կառավարման սկզբունքները
Բաժին 5. Կապիտալի, ծախսերի և եկամուտների հաշվարկը
Բաժին 6. Այլ դրույթներ
Բաժին 7. Անհրաժեշտ կից տեղեկատվություն
ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Վճարահաշվարկային կազմակերպության գործունեության տնտեսական ծրագրի ընդհանուր դրույթներում պետք է ներկայացվեն կազմակերպության նկարագիրը, առաքելությունը, նպատակները, գործունեության ուղղությունները, կազմակերպության հայեցողությամբ այլ տեղեկատվություն:
1. Վճարահաշվարկային կազմակերպության նկարագիրը
Ներկայացվում են կազմակերպության մասին ընդհանուր տեղեկություններ, այդ թվում` կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հիմնադրման ամսաթիվը, կազմակերպաիրավական ձևը, մասնակիցների կազմը և մասնակցության չափը, կազմակերպության կառուցվածքը սխեմատիկորեն (որը պետք է արտացոլի, թե որ աշխատակիցն ինչ գործառույթի համար է պատասխանատու), կազմակերպության հայեցողությամբ այլ տեղեկատվություն:
2. Վճարահաշվարկային կազմակերպության առաքելությունը
Ներկայացվում է վճարահաշվարկային կազմակերպության առաքելությունը` հեռանկարային նպատակը, որի համար գործելու է տվյալ կազմակերպությունը: Առաքելությունը պետք է արտացոլի կազմակերպության` երկարաժամկետ կտրվածքով դերը, տեղը և առանձնահատկությունները վճարահաշվարկային ծառայությունների ոլորտում:
3. Վճարահաշվարկային կազմակերպության նպատակները
Նշվում են վճարահաշվարկային կազմակերպության կողմից ընդունված միջնաժամկետ նպատակներն ըստ առաջնահերթության: Նպատակները կարող են լինել և՛ քանակական, և՛ որակական, և՛ ընդհանրական, սակայն դրանք պետք է լինեն իրատեսական և կատարման արդյունքների տեսանկյունից` գնահատելի (չափելի): Նպատակները պետք է արտացոլեն կազմակերպության միջնաժամկետ կտրվածքով դերը և տեղը, ինչպես նաև նրա առանձնահատկությունները վճարահաշվարկային ծառայությունների ոլորտում: Ներկայացվում է նաև նպատակների ընտրության հիմնավորումը:
4. Վճարահաշվարկային կազմակերպության գործունեության ուղղությունները
Ներկայացվում է բոլոր ոլորտների և յուրաքանչյուր ոլորտում վճարահաշվարկային կազմակերպության ծավալած գործունեության մանրամասն նկարագրությունը: Մասնավորապես`
1) գործունեության մեջ զգալի ծավալ կազմող ծառայությունների տեսակները,
2) վճարահաշվարկային ծառայությունների շուկայի նպատակային հատվածներն ըստ տնտեսության ոլորտների, տարածաշրջանների,
3) հաճախորդների հիմնական խմբերն ըստ տարածաշրջանների, ռեզիդենտության, իրավական կարգավիճակի և (կամ) այլ չափանիշների:
ԲԱԺԻՆ 2
ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ
Ներկայացվում է հետևյալ տեղեկատվությունը.
5. վճարահաշվարկային կազմակերպության կողմից նախատեսվող ծառայությունների ցանկը և այդ ծառայությունների մատուցման կազմակերպման նկարագրությունը,
6. վճարահաշվարկային ծառայությունների շուկայում հնարավոր դերը, մասնաբաժինը, սպասարկման տարածքը,
7. վճարահաշվարկային կազմակերպության պոտենցիալ հաճախորդների բնութագիրը և թիվը կանխատեսվող երեք տարիների համար,
8. վճարահաշվարկային կազմակերպության զարգացման և ընդլայնման հեռանկարները` ներառյալ նախատեսվող մասնաճյուղերի ցանկը,
9. վճարահաշվարկային ծառայությունների կանխատեսված պահանջարկը, ինչպես նաև կազմակերպության ռազմավարությունն այդ պահանջարկը բավարարելու համար:
ԲԱԺԻՆ 3
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՄԵԹՈԴՆԵՐԸ
Այս բաժնում նկարագրվում է`
10. նպատակային շուկայում վճարահաշվարկային կազմակերպության պոտենցիալ մրցակիցները,
11. նպատակային շուկայում (շուկաներում) վճարահաշվարկային կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների համեմատությունը այդ շուկայում վճարահաշվարկային ծառայություններ մատուցող հիմնական մրցակիցների հետ,
12. վճարահաշվարկային կազմակերպության մրցունակությունը, ինչպես նաև հիմնական մրցակիցների նկատմամբ վճարահաշվարկային կազմակերպության համեմատական առավելություններն ու թերությունները (օրինակ` սակագնային քաղաքականությունը, համբավը, շուկայի մասնաբաժինը և այլն),
13. մրցակցությանը դիմակայելու մեթոդները:
ԲԱԺԻՆ 4
ՆԵՐՔԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Այս բաժնում ներկայացվում են`
14. վճարահաշվարկային կազմակերպության ներքին կազմակերպական կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների և ծառայությունների անվանումներն ու հիմնական ֆունկցիաները, դրանց միջև փոխհարաբերությունները,
15. կառավարման մարմինների մոտավոր կազմը,
16. վճարահաշվարկային կազմակերպության կառավարման և անձնակազմի աշխատանքների որակի բարձրացմանն ուղղված ծրագրերը,
17. տեխնիկական վերազինման, նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցառումների ծրագիրը, այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը և դրանցով շրջանառվող տեղեկատվության գաղտնիության ապահովումը
18. ներքին հսկողության կազմակերպման և իրականացման գործընթացը, ինչպես նաև այդ գործընթացը հսկող հանձնաժողովի անդամների նկատմամբ ներկայացվող պահանջները` ներառյալ կրթությունը և աշխատանքային փորձը,
19. այն բոլոր ընթացակարգերը և միջոցառումները, որոնք ուղղված են ապահովելու վճարահաշվարկային կազմակերպության գործունեության համապատասխանեցումը ՀՀ օրենքներին, այլ իրավական ակտերին, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպության գործունեությունը կարգավորող ներքին ակտերի (քաղաքականություն, կարգեր և այլ) պահանջներին,
20. վճարահաշվարկային գործունեությանն առնչվող ռիսկերի բացահայտման, գնահատման, վերահսկման և կառավարման մեխանիզմները,
21. փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի (ՓԼ/ԱՖ) միջոցառումների նկարագրությունը, ինչպես նաև տվյալ գործառույթն իրականացնող անձի կամ ստորաբաժանման աշխատակիցների վերաբերյալ տեղեկատվությունը,
22. այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում է վճարահաշվարկային կազմակերպությունը հաճախորդների և գործընկերների հետ հարաբերություններում,
23. վճարահաշվարկային կազմակերպության հաճախորդների բողոքներին արձագանքելու միջոցառումները,
24. անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության սկզբունքները:
ԲԱԺԻՆ 5
ԿԱՊԻՏԱԼԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ
Այս բաժնում նկարագրվում են`
25. վճարահաշվարկային կազմակերպության կապիտալի նպատակային մեծությունը և կառուցվածքը, այն համալրելու ուղիները,
26. եկամուտների և ծախսերի կանխատեսումներն առաջին երեք տարիների համար` հիմնված շուկայի վերլուծության արդյունքների վրա:
ԲԱԺԻՆ 6
ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
27. Եթե կազմակերպությունը նախատեսում է իրականացնել վճարահաշվարկային ծառայություններ մատուցելուց տարբեր այլ գործունեություն, ապա տնտեսական ծրագիրը պետք է ներառի դրույթներ նաև տվյալ գործունեության վերաբերյալ, մասնավորապես` վերջինիս շրջանակները և այդ գործունեության իրականացման համար ընկերության ֆինանսական կայունության հիմնավորումը:
28. Եթե նախատեսվում է երրորդ կողմին պատվիրակել վճարային ծառայությունների հետ կապված որոշ գործառույթներ, ապա տնտեսական ծրագրում պետք է ներկայացված լինի նաև պատվիրակվող գործառույթների շրջանակները և թե ովքեր են իրականացնելու դրանք:
29. Վճարահաշվարկային կազմակերպության տնտեսական ծրագիրը պետք է վերանայվի միջավայրի փոփոխություններին համարժեք:
30. Տեղեկությունները, որոնց վերաբերյալ սույն կանոնակարգով պահանջվող ձևեր սահմանված չեն, կարող են ներկայացվել ազատ ոճով:
31. Տնտեսական ծրագիրը կարող է պարունակել նաև այնպիսի տեղեկություն, որը չի պահանջվում սույն կանոնակարգով, սակայն կարևորվում է նախաձեռնող անձանց կողմից:
ԲԱԺԻՆ 7
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Տնտեսական ծրագրին կցվում են.
32. Վճարահաշվարկային կազմակերպության ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն (կանխատեսումներ) (Հավելված 4-ի Ձև 1),
2) Համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն (կանխատեսումներ) (Հավելված 4-ի Ձև 2),
33. Վճարահաշվարկային կազմակերպության գործունեության տնտեսական նորմատիվների կանխատեսումներ (Հավելված 4-ի Ձև 3),
34. Հայտարարագրեր վճարահաշվարկային կազմակերպության ապագա ղեկավարների և նրանց հետ փոխկապակցված անձանց ստանձնած բոլոր ֆինանսական և գույքային պարտավորությունների, այդ թվում` ժամկետանց և վերաձևակերպված պարտավորությունների վերաբերյալ,
35. Գործառույթների պատվիրակման պայմանագրեր (առկայության դեպքում),
36. ՓԼ/ԱՖ միջոցառումների վերաբերյալ ներքին կարգեր:
Հավելված 4-ի Ձև 1
«Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը,
մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային
կազմակերպությունների ղեկավարների որակավորումը,
վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության
վայրին ներկայացվող պահանջները» կանոնակարգ 17/01-ի
Վճարահաշվարկային կազմակերպության
ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն
(կանխատեսումներ)
.______________________________________________________________________.
| | |Առաջիկա տարիներ|
| | |_______________|
| | Անվանումը |1-ին|2-րդ|3-րդ |
| | |տարի|տարի|տարի |
|______|_______________________________________________|____|____|_____|
|1 |Ակտիվներ | | | |
|______|_______________________________________________|____|____|_____|
|1.1 |Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ | | | |
|1.2 |Առևտրային նպատակով պահվող ֆինանսական | | | |
| |ներդրումներ | | | |
|1.3 |Դեբիտորական պարտավորություններ | | | |
| |գործառնությունների գծով | | | |
|1.4 |Այլ դեբիտորական պարտավորություններ, այդ թվում` | | | |
|1.4.1 | | | | |
|1.4.2 | | | | |
|1.5 |Տրված ընթացիկ կանխավճարներ | | | |
|1.6 |Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ | | | |
|1.7 |Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք | | | |
| |գումարներ | | | |
|1.8 |Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ | | | |
|1.9 |Ներդրումներ այլ անձանց կանոնադրական կապիտալում | | | |
|1.10 |Հիմնական միջոցներ | | | |
|1.11 |Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ | | | |
|1.12 |Ոչ նյութական ակտիվներ | | | |
|1.13 |Հետաձգված հարկային ակտիվներ | | | |
|1.14 |Այլ ակտիվներ, այդ թվում` | | | |
|1.14.1| | | | |
|1.14.2| | | | |
|______|_______________________________________________|____|____|_____|
|1.15 |Ընդամենը` ակտիվներ | | | |
|______|_______________________________________________|____|____|_____|
|2 |Պարտավորություններ | | | |
|______|_______________________________________________|____|____|_____|
|2.1 |Բանկերից ստացված փոխառություններ և վարկեր | | | |
|2.2 |Ստացված ընթացիկ կանխավճարներ | | | |
|2.3 |Կրեդիտորական պարտավորություններ | | | |
| |գործառնությունների գծով | | | |
|2.4 |Այլ կրեդիտորական պարտավորություններ, այդ թվում`| | | |
|2.4.1 | | | | |
|2.4.2 | | | | |
|2.5 |Վարձակալության գծով վճարվելիք գումարներ | | | |
|2.6 |Պահուստներ | | | |
|2.7 |Եկամուտներին վերաբերող շնորհներ | | | |
|2.8 |Հետաձգված հարկային պարտավորություններ | | | |
|2.9 |Ակտիվներին վերաբերող շնորհներ | | | |
|2.10 |Այլ պարտավորություններ, այդ թվում` | | | |
|2.10.1| | | | |
|2.10.2| | | | |
|______|_______________________________________________|____|____|_____|
|2.11 |Ընդամենը` պարտավորություններ | | | |
|______|_______________________________________________|____|____|_____|
|3 |Կապիտալ | | | |
|______|_______________________________________________|____|____|_____|
|3.1 |Կանոնադրական կապիտալ | | | |
|3.2 |Էմիսիոն եկամուտ | | | |
|3.3 |Գլխավոր պահուստ | | | |
|3.4 |Վերագնահատման պահուստ | | | |
|3.5 |Չբաշխված շահույթ | | | |
|3.6 |Սեփական կապիտալի այլ տարրեր | | | |
|3.7 |Ընդամենը` կապիտալ | | | |
|______|_______________________________________________|____|____|_____|
|3.8 |Ընդամենը` Պարտավորություններ և կապիտալ | | | |
.______________________________________________________________________.
Հավելված 4-ի Ձև 2
«Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը,
մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային
կազմակերպությունների ղեկավարների որակավորումը,
վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության
վայրին ներկայացվող պահանջները» կանոնակարգ 17/01-ի
Համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն
(կանխատեսումներ)
._____________________________________________________________________.
| |Առաջիկա տարիներ|
| |_______________|
| Անվանումը |1-ին|2-րդ|3-րդ |
| |տարի|տարի|տարի |
|_____________________________________________________|____|____|_____|
|Գործառնությունների գծով ստացված եկամուտներ | | | |
|Գործառնությունների գծով կատարված ծախսեր | () | () | () |
|Համախառն շահույթ (վնաս) | | | |
|Իրացման ծախսեր | () | () | () |
|Վարչական ծախսեր | () | () | () |
|Գործառնությունների գծով շահույթ (վնաս) | | | |
|Գործառնական այլ եկամուտներ, այդ թվում` | | | |
|Գործառնական այլ ծախսեր, այդ թվում` | () | () | () |
|Գործառնական շահույթ (վնաս) | | | |
|Ֆինանսական ծախսեր | () | () | () |
|Այլ անձանց կանոնադրական կապիտալում ներդրումների | | | |
|գծով շահույթ (վնաս) | | | |
|Ընդհատված գործառնությանը վերագրելի ակտիվների | | | |
|վաճառքներից և պարտավորությունների մարումներից | | | |
|շահույթ (վնաս) | | | |
|Այլ ոչ գործառնական շահույթ (վնաս), այդ թվում` | | | |
|Զուտ շահույթ (վնաս) նախքան շահութահարկի գծով ծախսի | | | |
|նվազեցումը | | | |
|Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում) | | | |
|Զուտ շահույթ (վնաս) շահութահարկի գծով ծախսի | | | |
|նվազեցումից հետո | | | |
|Այլ համապարփակ ֆինանսական արդյունք` | | | |
|Այլ համապարփակ ֆինանսական արդյունքի տարրերի գծով | | | |
|շահութահարկի ծախս (փոխհատուցում) | | | |
|Զուտ այլ համապարփակ ֆինանսական արդյունք շահութահարկի | | | |
|գծով ծախսի նվազեցումից հետո | | | |
|Ընդամենը համապարփակ ֆինանսական արդյունք | | | |
|Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթ (վնաս) | | | |
|Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթ (վնաս)| | | |
._____________________________________________________________________.
Հավելված 4-ի Ձև 3
«Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը,
մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային
կազմակերպությունների ղեկավարների որակավորումը,
վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության
վայրին ներկայացվող պահանջները» կանոնակարգ 17/01-ի
Վճարահաշվարկային կազմակերպության գործունեության տնտեսական
նորմատիվների կանխատեսումը
.________________________________________________________.
| |Առաջիկա տարիներ|
| Ցուցանիշներ |_______________|
| |1-ին|2-րդ|3-րդ |
| |տարի|տարի|տարի |
|________________________________________|____|____|_____|
| (Ն1) Ընդհանուր կապիտալի նվազագույն չափի| | | |
| տնտեսական նորմատիվ | | | |
|________________________________________|____|____|_____|
| (Ն2) Իրացվելիության տնտեսական նորմատիվ | | | |
| (մինչև 100 մլն ՀՀ դրամ գումարի ցպահանջ| | | |
| պարտավորությունների համար) | | | |
|________________________________________|____|____|_____|
| (Ն2) Իրացվելիության տնտեսական նորմատիվ | | | |
| (100 մլն ՀՀ դրամ գումարը գերազանցող | | | |
| ցպահանջ պարտավորությունների համար) | | | |
.________________________________________________________.
1. Սույն աղյուսակում պահանջվող տվյալները լրացվում են «Վճարահաշվարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» Կանոնակարգ 17/03-ով սահմանված կարգով (տարեկան կտրվածքով):
Հավելված 5-ի Ձև 1
«Վճարահաշվարկային կազմակերպությունների
լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման,
ղեկավարների որակավորման, մասնագիտական
համապատասխանության ստուգման և գրանցման
կարգը» կանոնակարգ 17/01-ի
Միջնորդագիր
Ղեկավարի գրանցման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական բանկի նախագահ
______________________-ին
Հարգելի ________________
Խնդրում ենք ______________________________(անուն, ազգանուն, հայրանուն)
գրանցել որպես________________________________________________________
(կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը):
Կից ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները:
Հավաստիացնում ենք, որ վերոնշյալ անձը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպության կողմից սահմանված որակավորման չափանիշներին և վերջինիս ստորագրությունը, որն ամրակցվում է ղեկավարի վերաբերյալ ներկայացվող տեղեկանքին, համապատասխանում է իսկականի հետ:
Վճարահաշվարկային կազմակերպության
կառավարման իրավասու մարմին` /անուն, ազգանուն, ստորագրություն/
«» --------- 20 թ.:
Հավելված 5-ի Ձև 2
«Վճարահաշվարկային կազմակերպությունների
լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման,
ղեկավարների որակավորման, մասնագիտական
համապատասխանության ստուգման և գրանցման
կարգը» կանոնակարգ 17/01-ի
ՏԵՂԵԿԱՆՔ
Ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ
._____________________________________________________________________.
|Ամրակցեք | |
|այստեղ | |
|Ձեր | |
|լուսանկարը:| |
|_____________________________________________________________________|
|[] Այս վանդակում նշում է կատարվում, եթե միջնորդագրում ներկայացվում են|
|միայն փոփոխությունները |
|_____________________________________________________________________|
|1. Կազմակերպության վերաբերյալ տվյալները |
|(Այս բաժնում նշվում են այն կազմակերպության տվյալները, որի ղեկավար |
|դուք պետք է հանդիսանաք:) |
|_____________________________________________________________________|
|1.1. Կազմակերպության անվանումը և կոդը (առկայության դեպքում) |
|_____________________________________________________________________|
|1.2. Կազմակերպության տեսակ |
|. բանկ |
|. օտարերկրյա բանկի մասնաճյուղ |
|. վարկային կազմակերպություն |
|. ապահովագրական ընկերություն |
|. օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղ |
|. ապահովագրական բրոքեր |
|. ներդրումային ընկերություն |
|. օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղ |
|. կարգավորվող շուկայի օպերատոր |
|. Կենտրոնական դեպոզիտարիա |
|. ֆոնդի կառավարիչ |
|. օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղ |
|. Բյուրո |
|. վճարահաշվարկային կազմակերպություն |
|_____________________________________________________________________|
|2. Ղեկավար պաշտոն |
|_____________________________________________________________________|
|2.1 Ղեկավար պաշտոն, որը Դուք պետք է զբաղեցնեք 1.1 ենթակետում նշված |
|կազմակերպությունում |
|. տնօրենների (դիտորդ) խորհրդի անդամ (խորհրդի անդամ), |
|. գործադիր տնօրեն (վարչության նախագահ, տնօրինության ղեկավար, |
| գործադիր մարմնի ղեկավար) |
|. գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալ |
|. տնօրինության (վարչության, գործադիր մարմնի) անդամ |
|. գլխավոր հաշվապահ |
|. ներքին աուդիտի ղեկավար |
|. ռիսկերի կառավարման գործառույթների իրականացման համար պատասխանատու |
| անձ |
|. համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար |
| պատասխանատու |
|. վերստուգիչ (վերստուգող) հանձնաժողովի նախագահ (ղեկավար) |
|. օպերատորի կարգապահական հանձնաժողովի նախագահ |
|. օպերատորի վերահսկող ծառայության ղեկավար |
|. պատասխանատու ակտուար |
|. բանկի ներքին դիտարկումների մարմնի ղեկավար |
|_____________________________________________________________________|
|2.2 Նկարագրեք Ձեր առանցքային իրավասություններն ու պատասխանատվության |
|ոլորտները որպես ղեկավար` ըստ Ձեր աշխատատեղի նկարագրի, աշխատանքային |
|պայմանագրի: |
|_____________________________________________________________________|
|3. Անձնական տվյալներ |
|_____________________________________________________________________|
|3.1 Անուն, ազգանուն, հայրանուն |
|_____________________________________________________________________|
|3.2 Սեռ` |
|. արական |
|. իգական |
|_____________________________________________________________________|
|3.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի) |
|_____________________________________________________________________|
|3.4 Ծննդավայր (երկիր, մարզ, համայնք) |
|_____________________________________________________________________|
|3.5 Նշեք` |
|. Հաշվառման հասցե |
|. Փաստացի բնակության հասցե |
|_____________________________________________________________________|
|3.6 Քաղաքացիություն |
|_____________________________________________________________________|
|3.7 Նշեք` |
|. Անձնագրի տվյալները |
|. Գործող այլ անձնագրի տվյալները (առկայության դեպքում) |
|_____________________________________________________________________|
|3.8 Նշեք` |
|. Հանրային ծառայությունների համարանիշը |
|. Կիրառելի չէ |
|_____________________________________________________________________|
|3.9 Նշեք հեռախոսահամար |
|. բջջային |
|. այլ |
|_____________________________________________________________________|
|3.10 Էլեկտրոնային փոստի հասցե |
|_____________________________________________________________________|
|3.11 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, ազգանունները, |
|հայրանունները, դրանք կրելու ժամանակաշրջանները, |
|Անուն, ազգանուն, հայրանուն |
|Կրելու ժամանակաշրջան (օր/ամիս/տարի) |
|_____________________________________________________________________|
|4. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն |
|_____________________________________________________________________|
|4.1 |
|_____________________________________________________________________|
|Բարձրագույն |Բարձրագույն |Բարձրագույն |Մասնագիտությունը |Գիտական |
|ուսումնական |ուսումնական |ուսումնական | |աստիճանը |
|հաստատության|հաստատության|հաստատության | | |
|անվանումը, |գտնվելու |սովորելու | | |
|միջազգային |վայրը |ժամանակաշրջանը| | |
|որակավորման | |(_թ-ից | | |
|անվանումը | |մինչև_թ.) | | |
|____________|____________|______________|_________________|__________|
|____________|____________|______________|_________________|__________|
|____________|____________|______________|_________________|__________|
|_____________________________________________________________________|
|_____________________________________________________________________|
|4.2 Նշեք գիտելիքը հիմնավորող տեղեկությունները/փաստաթղթերը |
|_____________________________________________________________________|
|Որակավորումներ |Վերապատրաստումներ|Դասընթացներ |Նախագծեր |
|___________________|_________________|_____________|_________________|
|___________________|_________________|_____________|_________________|
|___________________|_________________|_____________|_________________|
|_____________________________________________________________________|
|_____________________________________________________________________|
|4.3 Ի՞նչ լեզուների եք տիրապետում |
|. հայերեն |
|. անգլերեն |
|. ռուսերեն |
|. այլ (նշել լեզուն) |
|_____________________________________________________________________|
|4.4 Նշել վերջին առնվազն 10 տարվա ընթացքում աշխատանքային |
|գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները.(ընդ որում, պետք է նշել |
|փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները` անկախ |
|դրանց` աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու |
|հանգամանքից: |
|_____________________________________________________________________|
|Աշխատանքի |Կազմա- |Կազմա- |Գտն- |Հեռա-|Պաշ-|Հիմնական |Ազատման|Նշա- |
|ընդունման |կերպու-|կերպու-|վելու|խոսա-|տոնը|պարտակա- |հիմքերը|գրում |
|և ազատման|թյան |թյան |վայր |համար| |նություն-| |կատարեք|
|ժամկետներ |անվա- |գործու-| | | |ները | |եթե |
| |նում |նեու- | | | | | |աշխա- |
| | |թյան | | | | | |տան- |
| | |ոլորտը | | | | | |քային |
| | | | | | | | |գրքույ-|
| | | | | | | | |կում |
| | | | | | | | |տվյալ- |
| | | | | | | | |ները |
| | | | | | | | |ներառ- |
| | | | | | | | |ված չեն|
|__________|_______|_______|_____|_____|____|_________|_______|_______|
|__________|_______|_______|_____|_____|____|_________|_______|_______|
|__________|_______|_______|_____|_____|____|_________|_______|_______|
|_____________________________________________________________________|
|4.5 Նշեք |
|. Ձեզ անձամբ ճանաչող առավելագույնը 3 անձանց վերաբերյալ տվյալներ |
|(ներկայացման պահի դրությամբ), որոնք անհրաժեշտության դեպքում կարող են |
|տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ: Ընդ որում, այդ |
|անձանցից մեկը պետք է լինի Ձեր վերջին աշխատատեղից (վերջին աշխատատեղ |
|համարվում է նախորդ կազմակերպությունը, որտեղ Դուք աշխատել եք), իսկ |
|մյուս երկուսը չպետք է լինեն այն կազմակերպությունից, որտեղ նախատեսում |
|եք անցնել աշխատանքի, բայց աշխատում են կամ աշխատել են ֆինանսական |
|համակարգում: |
|_____________________________________________________________________|
|Անուն, |Աշխատանքի |Պաշտոնը |Ֆինանսական |Հեռախոսա- |Երաշխավորի|
|ազգանուն |վայրը և | |համակարգում |համար, էլ. |հետ փոխ- |
| |դրա գտնվելու| |աշխատանքային|փոստի հասցե|կապակց- |
| |վայրը | |տարիները | |վածության |
| | | | | |բնույթը |
|__________|____________|_________|____________|___________|__________|
|__________|____________|_________|____________|___________|__________|
|__________|____________|_________|____________|___________|__________|
|_____________________________________________________________________|
|5. Ղեկավարի (պատասխանատու անձի) վերաբերյալ այլ տեղեկություններ |
|_____________________________________________________________________|
|5.1 Արդյո՞ք Դուք Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների |
|օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ |
|սահմանափակ գործունակ: |
|. Ոչ, |
|. Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական |
|հիմքեր) |
|_____________________________________________________________________|
|5.2 Արդյո՞ք Դուք ունեք դատվածություն դիտավորությամբ կատարված |
|հանցագործությունների համար: |
|. Ոչ, |
|. Այո, (ներկայացնել մանրամասներ, այդ թվում դատվածությունը օրենքով |
|սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու վերաբերյալ) |
|_____________________________________________________________________|
|5.2.1 Արդյո՞ք Դուք ներառված եք Միավորված ազգերի կազմակերպության |
|անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված |
|ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված |
|անձանց ցանկերում: |
|. Ոչ, |
|. Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական |
|հիմքեր) |
|_____________________________________________________________________|
|5.3 Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, հարկային, |
|մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ |
|վարելու իրավունքից: |
|. Ոչ, |
|. Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական |
|հիմքեր) |
|_____________________________________________________________________|
|5.4 Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ կամ ունեք չմարված (չներված) |
|պարտավորություններ կամ Ձեր սնանկության վերաբերյալ դիմումը Դատարանը |
|ընդունել է վարույթ: |
|. Ոչ, |
|. Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական |
|հիմքեր) |
|5.5 Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից|
|քրեական գործով ներգրավված եք կամ նախկինում ներգրավված եք եղել որպես |
|կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ: |
|. Ոչ, |
|. Այո, ներկայացնել մանրամասներ |
|_____________________________________________________________________|
|5.6 Արդյո՞ք Դուք ՀՀ քրեական օրենսգրքով կամ այլ պետությունների քրեական|
|օրենսդրությամբ նախատեսված հանցագործության համար ենթարկվել եք քրեական |
|պատասխանատվության: |
|. Ոչ, |
|. Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական |
|հիմքեր) |
|_____________________________________________________________________|
|5.7 Արդյո՞ք Դուք հարկային, մաքսային, ֆինանսական ոլորտներում վերջին 5 |
|տարվա ընթացքում ենթարկվել եք վարչական պատասխանատվության: |
|. Ոչ, |
|. Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական |
|հիմքեր) |
|5.8 Արդյո՞ք սույն միջնորդագրի 1.2 կետում չնշված կազմակերպությունում |
|Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում (Հայաստանի |
|Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում) տվյալ |
|կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ: |
|. Ոչ |
|. Այո, ներկայացնել մանրամասներ |
|_____________________________________________________________________|
|5.9 Արդյո՞ք սույն միջնորդագրի 1.2 կետում նշված կազմակերպությունում |
|(այսուհետ` կազմակերպություն) Ձեր պաշտոնավարման կամ գործունեության |
|ընթացքում (Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում)|
|տվյալ կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ, կամ ՀՀ |
|տարածքում գործող կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ |
|կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է:|
|. Ոչ, |
|. Այո, ներկայացնել մանրամասներ |
|_____________________________________________________________________|
|5.10 Արդյո՞ք որպես կազմակերպության ղեկավար Ձեր պաշտոնավարման |
|ընթացքում Ձեր նկատմամբ Կենտրոնական բանկի կամ տվյալ կազմակերպության |
|կողմից կիրառվել է որևէ պատասխանատվության միջոց վերջին 5 տարվա |
|ընթացքում: |
|. Ոչ, |
|. Այո, ներկայացնել մանրամասներ |
|_____________________________________________________________________|
|5.11 Արդյո՞ք Դուք զրկվել եք որակավորման վկայականից (որակավորումից) |
|կամ կարգապահական այլ պատժամիջոցներ են կիրառվել Ձեր նկատմամբ |
|կազմակերպության, նաև` 1.2-րդ ենթակետում չնշված, գործունեությունը |
|կարգավորող համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով և հիմքերով: |
|. Ոչ, |
|. Այո, ներկայացնել մանրամասներ (այդ թվում` որակավորման վկայականից |
|զրկվելու կամ կարգապահական պատժամիջոցների կիրառման հիմքերը) |
|_____________________________________________________________________|
|5.12 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող |
|կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում|
|տվյալ կազմակերպությունը ունեցել է գրանցման, լիցենզավորման, |
|թույլտվության մերժման դեպքեր, կամ կազմակերպության նկատմամբ կիրառվել է|
|պատասխանատվության միջոց: |
|. Ոչ, |
|. Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական |
|հիմքեր, մերժած կամ պատասխանատվության միջոց կիրառած մարմնի |
|անվանումը) |
|_____________________________________________________________________|
|5.13 Արդյո՞ք Դուք նախորդ աշխատանքից ազատվել եք գործատուի |
|նախաձեռնությամբ` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113.3-րդ, 113.5-րդ, |
|113.6-րդ, 113.8-րդ, 113.9-րդ հոդվածներով նախատեսված հիմքերից որևէ |
|մեկով: |
|. Ոչ, |
|. Այո, ներկայացնել մանրամասներ |
|_____________________________________________________________________|
|5.14 Արդյո՞ք պահպանված են համապատասխան օրենքներով և նորմատիվ |
|իրավական ակտերով սահմանված պահանջները: |
|. Ոչ, ներկայացնել մանրամասներ |
|. Այո |
|_____________________________________________________________________|
|6. Նշանակալից մասնակցություն և փոխկապակցվածություն |
|_____________________________________________________________________|
|6.1 Նշեք` |
|. այն կազմակերպությունների, ինչպես նաև հաշվետու թողարկող այն |
|ընկերությունների վերաբերյալ աղյուսակում պահանջվող տվյալները, որոնց |
|կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) ունեք կամ վերջին 5 տարվա |
|ընթացքում ունեցել եք նշանակալից մասնակցություն. |
|Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից |
|(Ընդ որում` 6.1-6.3 կետերում հաշվետու թողարկողներին վերաբերող |
|դրույթները լրացվում են միայն ներդրումային ծառայություններ մատուցող |
|անձանց, կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի, |
|ֆոնդի պահառուների ղեկավարների, ինչպես նաև ֆոնդի կառավարչի անունից |
|կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական |
|անձանց և ֆոնդի պահառուի աշխատակցի կողմից) |
|_____________________________________________________________________|
|Կազմակերպության|Ժամանակահատվածը |Մասնակ- |Բաժնե- |Ընդհանուր |
|(հաշվետու |(նախկինում ունեցած |ցության |տոմսերի|գումարը |
|թողարկողի) |մասնակցության համար|չափը (%),|քանակը |(դրամով) |
|անվանումը |նշել նշանակալից | | | |
| |մասնակից լինելու | | | |
| |ժամանակահատվածը) | | | |
|_______________|___________________|_________|_______|_______________|

|. Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված մասնակցությունը չունեք կամ չեք |
|ունեցել: |
|_____________________________________________________________________|
|6.2 Նշեք` |
|. այն կազմակերպությունների, ինչպես նաև հաշվետու թողարկող այն |
|ընկերությունների վերաբերյալ աղյուսակում պահանջվող տվյալները, որոնց |
|կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) Ձեզ հետ փոխկապակցված անձինք |
|ունեն կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել են նշանակալից |
|մասնակցություն, |
|(Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.1-ին կետում նշված |
|կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, |
|հաշվետու թողարկողների դեպքում` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի |
|Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կետում ընտանիքի անդամների |
|վերաբերյալ տեղեկությունները լրացվում են միայն ծնողների, ամուսնու, |
|երեխաների, քրոջ և եղբոր (եթե համատեղ տնտեսություն են վարում) |
|վերաբերյալ:) |
|Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից |
|_____________________________________________________________________|
|Կազմակերպության|Ժամանակահատվածը |Մասնակ- |Բաժնե- |Ընդհանուր |
|(հաշվետու |(նախկինում ունեցած |ցության |տոմսերի|գումարը |
|թողարկողի) |մասնակցության համար|չափը (%),|քանակը |(դրամով) |
|անվանումը |նշել նշանակալից | | | |
| |մասնակից լինելու | | | |
| |ժամանակահատվածը) | | | |
|_______________|___________________|_________|_______|_______________|
|_______________|___________________|_________|_______|_______________|
|_______________|___________________|_________|_______|_______________|
|_____________________________________________________________________|
|. Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա, |
|. Իրազեկ չեմ, եթե սույն կետում նշված տվյալներին չեք տիրապետում: |
|_____________________________________________________________________|
|6.3 Նշեք` |
|. ֆինանսական համակարգում, ինչպես նաև հաշվետու թողարկող |
|ընկերություններում աշխատող կամ աշխատած հետևյալ անձանց վերաբերյալ |
|տվյալները` ծնողներ, տատ, պապ, 18 տարին լրացած թոռ, 18 տարին լրացած |
|զավակ ու նրա ամուսին, 18 տարին լրացած քույր, եղբայր ու նրանց |
|ամուսիններ և 18 տարին լրացած նրանց զավակներ, ամուսնու ծնողներ, |
|ամուսնու` 18 տարին լրացած զավակ. |
|_____________________________________________________________________|
|Անուն, ազգանուն|Ժամանակահատվածը |Ղեկավարի |Աշխատանքի |Պաշտոն |
| |(նախկինում |հետ կապակց-|վայր | |
| |ֆինանսական |վածության | | |
| |համակարգում |ձև | | |
| |(հաշվետու թողարկող | | | |
| |ընկերություններում)| | | |
| |աշխատած անձանց | | | |
| |համար նշել | | | |
| |համապատասխան | | | |
| |կազմակերպությունում| | | |
| |(հաշվետու թողարկող | | | |
| |ընկերություններում)| | | |
| |աշխատելու | | | |
| |ժամանակահատվածը | | | |
|_____________________________________________________________________|
|. Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված անձ չկա: |
|_____________________________________________________________________|
|7. Դրամային (կամ այլ) պարտավորություններ |
|_____________________________________________________________________|
|7.1 Արդյո՞ք Դուք ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն |
|կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք |
|. Ոչ, |
|. Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ) |
|_____________________________________________________________________|
|7.2 Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն դրամային (կամ այլ) |
|պարտավորություններ այն կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է |
|հանդիսանաք: |
|(Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.1-ին կետում նշված ֆինանսական |
|կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, |
|հաշվետու թողարկողների դեպքում` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի |
|Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կետում լրացվում են միայն |
|համատեղ տնտեսություն վարող կամ համատեղ ապրող ընտանիքի անդամների |
|վերաբերյալ տեղեկությունները:) |
|. Ոչ, |
|. Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ) |
|. Իրազեկ չեմ |
|_____________________________________________________________________|
|7.3 Արդյո՞ք Դուք ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող |
|կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ: |
|. Ոչ, |
|. Այո, ներկայացնել մանրամասներ (կազմակերպության անվանումը, գումար, |
|ժամկետ, այլ) |
|_____________________________________________________________________|
|7.4. Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ ունեցել են ՀՀ |
|տարածքում գործող կազմակերպությունների հանդեպ ժամկետանց |
|պարտավորություններ: |
|(Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.1-ին կետում նշված ֆինանսական |
|կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, |
|հաշվետու թողարկողների դեպքում` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի |
|Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կետում լրացվում են միայն |
|համատեղ տնտեսություն վարող կամ համատեղ ապրող ընտանիքի անդամների |
|վերաբերյալ տեղեկությունները:) |
|. Ոչ, |
|. Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ) |
|. Իրազեկ չեմ |
|_____________________________________________________________________|
|8. Այլ տեղեկություններ |
|_____________________________________________________________________|
|8.1 Նշեք` |
|. Ձեզ հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց վերաբերյալ հետևյալ |
|տվյալները. |
|(Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.1-ին կետում նշված |
|ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան |
|օրենքի, հաշվետու թողարկողների դեպքում` «Արժեթղթերի շուկայի մասին» |
|Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կետում լրացվում են |
|միայն համատեղ տնտեսություն վարող կամ համատեղ ապրող ընտանիքի անդամների|
|վերաբերյալ տեղեկությունները:) |
|_____________________________________________________________________|
|Անուն, ազգանուն|Անձնագրի |Փոխկապակց-|Աշխատանքի |Պաշտոն |Բնակության |
| |տվյալները|վածության |վայր | |վայրը, |
| | |ձև | | |հեռախոսահամար|
|_______________|_________|__________|__________|_______|_____________|
|_______________|_________|__________|__________|_______|_____________|
|_______________|_________|__________|__________|_______|_____________|
|_____________________________________________________________________|
|. Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա: |
|_____________________________________________________________________|
|8.2 Նշեք` |
|. Ձեզ հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ հետևյալ |
|տվյալները: |
|_____________________________________________________________________|
|Կազմակերպության|Գտնվելու |Փոխկապակցվա- |ՀՎՀՀ |Հեռախոսահամար|
|անվանում |վայր |ծության ձև | | |
|_______________|____________|_______________|__________|_____________|
|_______________|____________|_______________|__________|_____________|
|_______________|____________|_______________|__________|_____________|
|_____________________________________________________________________|
|. Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա: |
|_____________________________________________________________________|
|9. Շահերի բախման վերաբերյալ |
|_____________________________________________________________________|
|9.1 Արդյո՞ք Դուք 1.1-ին կետում նշված կազմակերպության, դրա մայր կամ |
|դուստր ձեռնարկության ղեկավարների հետ ունեք փոխկապակցվածություն: |
|. Ոչ |
|. Այո, ներկայացնել մանրամասները |
|_____________________________________________________________________|
|9.2 Արդյո՞ք Դուք 1.1-ին կետում նշված կազմակերպության, դրա մայր կամ |
|դուստր ձեռնարկության հետ ունեք կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել |
|եք մասնագիտական կամ առևտրային հարաբերություններ: |
|. Ոչ |
|. Այո, ներկայացնել մանրամասները |
|_____________________________________________________________________|
|9.3 Նշեք այլ տեղեկություններ Ձեր կարծիքով հնարավոր շահերի բախման |
|(առկայության դեպքում) և դրանց կառավարման մեթոդների վերաբերյալ: |
|_____________________________________________________________________|
|10. Ձեր կարծիքով արդյո՞ք առկա են այլ կարևոր տեղեկություններ, որոնք |
|կցանկանայիք նշել |
|. Ոչ |
|. Այո, ներկայացնել մանրամասները |
|_____________________________________________________________________|
|11. Այլ փաստաթղթեր |
|_____________________________________________________________________|
|12. Այս կետը լրացվում է միայն բանկի և ապահովագրական ընկերության |
|խորհրդի անդամների կողմից. |
|Ծանոթացել եմ Կանոնակարգ 1-ի Հավելված 41-ով կամ Կանոնակարգ 3/01-ի |
|Հավելված 43-ով սահմանված «Խորհրդի անդամների գործունեության ուղեցույց»|
|փաստաթղթի հետ: |
|. Այո |
|. Ոչ |
|_____________________________________________________________________|
|13. Հավաստիացնում եմ, որ |
|ա. սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և |
|ամբողջական, |
|բ. անձը բավարարում է օրենքով և կանոնակարգերով սահմանված ղեկավարի |
|մասնագիտական համապատասխանության չափանիշներին և այլ պահանջներին, |
|գ. (գ ենթակետն ուժը կորցրել է 13.03.2025 թիվ 42-Ն որոշում) |
| |
|Ամսաթիվ (օր/ ամիս/տարի) ______________ |
| |
|Գրանցման ներկայացված ղեկավարի ստորագրություն ._____________. |
| |Ամրակցեք | |
| |ստորագրության| |
| |նմուշը | |
| ._____________. |
._____________________________________________________________________.
(5.2-րդ ձևը փոփ. 13.03.2025 թիվ 42-Ն որոշում)
(5-րդ հավելվածը փոփ. 16.12.14 թիվ 355-Ն, 05.05.15 թիվ 107-Ն, 14.12.2022 թիվ 219-Ն որոշումներ)
(հավելվածը խմբ. 15.07.14 թիվ 195-Ն որոշում)
(հավելվածը փոփ. 07.02.12 թիվ 37-Ն որոշում)
------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում