21.03.2025 -
040.0703.010611
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 մայիսի 2011 թվականի N 703-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երկաթուղային, ավտոմոբիլային, օդային և այլ հաղորդակցությունը պետական սահմանով իրականացնելու նպատակով սահմանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն որոշման հավելվածի «Մարգարա» («Ալիջան») պետական սահմանի անցման կետը 2023 թվականի փետրվարի 11-ից մինչև 2023 թվականի փետրվարի 17-ը և 2025 թվականի մարտի 21-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ը գործում է` մարդասիրական օգնության համար նախատեսված ապրանքների տեղափոխման նպատակով:
(2-րդ կետը փոփ. 10.02.2023 թիվ 182-Ն, 14.02.2023 թիվ 183-Ն, 20.03.2025 թիվ 304-Ն որոշումներ)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի մայիսի 12-ի
N 703-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԸ
._____________________________________________________________________.
|ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԻ |ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԸ-ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ |
|ԱՆՎԱՆՈՒՄԸ (ՆՈՒՅՆԸ` ՍԱՀՄԱՆԱԿԻՑ |ՏԵՍԱԿԸ (ՆՈՒՅՆԸ` ՍԱՀՄԱՆԱԿԻՑ |
|ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ) |ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ) |
|_____________________________________________________________________|
| Հայ-վրացական պետական սահմանում |
|_____________________________________________________________________|
|«Բավրա» («Նինոծմինդա») |Շիրակի մարզ, գյուղ Բավրա` |
| |ավտոմոբիլային (Դմանիսի շրջան, |
| |գյուղ Ժդանովի` ավտոմոբիլային) |
|__________________________________|__________________________________|
|«Գոգավան» («Գուգութի») |Լոռու մարզ, գյուղ Գոգավան` |
| |ավտոմոբիլային (Դմանիսի շրջան, |
| |գյուղ Գուգութի` ավտոմոբիլային) |
|__________________________________|__________________________________|
|«Պրիվոլնոյե» («Ախքյորփի») |Լոռու մարզ, Պրիվոլնոյե գյուղից մոտ|
| |18 կմ հյուսիս-արևելք` |
| |ավտոմոբիլային (Մառնեուլիի շրջան, |
| |գյուղ Ախքյորփի` ավտոմոբիլային) |
|__________________________________|__________________________________|
|«Այրում» («Սադախլո») |Լոռու մարզ, Այրում երկաթուղային |
| |կայարանի տարածքում` երկաթուղային |
| |(Մառնեուլիի շրջան, գյուղ Սադախլո` |
| |երկաթուղային) |
|__________________________________|__________________________________|
|«Ջիլիզա» («Օփրեթի») |Լոռու մարզ, Ջիլիզա գյուղից 3 կմ |
| |հարավ` ավտոմոբիլային (Մառնեուլիի |
| |շրջան, գյուղ Օփրեթի` |
| |ավտոմոբիլային, չի գործում) |
|__________________________________|__________________________________|
|«Բագրատաշեն» («Սադախլո») |Տավուշի մարզ, գյուղ Բագրատաշեն, |
| |կամուրջ Դեբետ գետի վրայով` |
| |ավտոմոբիլային (Մառնեուլիի շրջան, |
| |գյուղ Սադախլո` ավտոմոբիլային) |
|_____________________________________________________________________|
| Հայ-թուրքական պետական սահմանում (չեն գործում) |
|_____________________________________________________________________|
|«Մարգարա» («Ալիջան») |Արմավիրի մարզ, գյուղ Մարգարա, |
| |կամուրջ Արաքս գետի վրայով` |
| |ավտոմոբիլային (Իգդիրի նահանգ, |
| |գյուղ Ալիջան` ավտոմոբիլային) |
|__________________________________|__________________________________|
|«Ախուրիկ» («Աքյաքա») |Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան, |
| |երկաթուղային կայարանի տարածքում` |
| |երկաթուղային (Կարսի նահանգ, գյուղ |
| |Աքյաքա` երկաթուղային) |
|_____________________________________________________________________|
| Հայ-իրանական պետական սահմանում |
|_____________________________________________________________________|
|«Ագարակ» («Նորդուզ») |Սյունիքի մարզ, գյուղ Ագարակ` |
| |ավտոմոբիլային (Ջուլֆայի շրջան, |
| |գյուղ Նորդուզ` ավտոմոբիլային) |
|_____________________________________________________________________|
| Օդանավակայաններում տեղակայված անցման կետեր |
|_____________________________________________________________________|
|«Զվարթնոց» |քաղ. Երևան, («Զվարթնոց» |
| |օդանավակայանում)` օդային |
|__________________________________|__________________________________|
|«Էրեբունի» |քաղ. Երևան, («Էրեբունի» |
| |օդանավակայանում)` օդային |
|__________________________________|__________________________________|
|«Գյումրի» |Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, |
| |(«Շիրակ» օդանավակայանում)` օդային |
._____________________________________________________________________.