Սեղմել Esc փակելու համար:
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ԼԻՑԵՆԶ ...

 

14.03.2025 -

 

050.0016.290208

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        02            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008062

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2008 թվականի N 16-Ն

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/01-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԳԼՈՒԽ 11
ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

54. Ներդրումային ընկերությունը կարող է ժամանակավորապես դադարեցնել իր մասնաճյուղի և/կամ ներկայացուցչության գործունեությունը, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով: Ընդ որում` մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ իրավասու կառավարման մարմնի որոշման մեջ անհրաժեշտ է հստակ նշել այն ժամկետը, որի ավարտից հետո մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեությունը համարվում է վերսկսված կամ գործունեությունը վերսկսելուց առնվազն 20 օր առաջ այդ մասին գրավոր տեղեկացնել Կենտրոնական բանկին:

55. Ներդրումային ընկերության մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցման թույլտվությունը ստանալու նպատակով ներդրումային ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու մասին միջնորդագիր` ներդրումային ընկերության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ,

2) ներդրումային ընկերության կառավարման իրավասու մարմնի որոշումը` մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցման մասին,

3) մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցման հիմնավորումները,

4) մասնաճյուղի ակտիվների և պարտավորությունների փոխանցման ուղղությամբ ներդրումային ընկերության կողմից իրականացվելիք միջոցառումները, գործողությունները և դրանց կատարման ժամկետները,

5) մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցման մասին որոշման ընդունման պահին մասնաճյուղի հաշվապահական հաշվեկշիռը:

56. Կենտրոնական բանկը կարող է թույլ չտալ ներդրումային ընկերության մասնաճյուղի գործունեությունը ժամանակավոր դադարեցնել, եթե

1) փաստաթղթերում ներկայացվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,

2) ներկայացված փաստաթղթերը թերի են,

3) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով ներդրումային ընկերության հաճախորդների հետագա բնականոն սպասարկումն ապահովված չէ,

4) տվյալ տարածաշրջանում բացակայում է ներդրումային ծառայությունների մատուցումը որևէ այլ ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից,

5) մասնաճյուղի ակտիվների և պարտավորությունների փոխանցման ուղղությամբ ներդրումային ընկերության կողմից իրականացվելիք միջոցառումները, գործողությունները և իրականացման ժամկետները անիրատեսական են:

57. Սույն կանոնակարգի 55-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետում Կենտրոնական բանկը որոշում է կայացնում թույլ տալ ժամանակավորապես դադարեցնել ներդրումային ընկերության մասնաճյուղի գործունեությունը կամ թույլ չտալ` մերժման հիմքերի մասին տեղեկացնելով ներդրումային ընկերությանը:

58. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու համար ներդրումային ընկերության մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը կարող է կասեցվել: Անհրաժեշտ տեղեկություններ ստանալուց հետո միջնորդագրի քննության ժամկետը չպետք է գերազանցի 30-օրյա ժամկետի և մինչև կասեցումն ընկած օրերի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

59. Կենտրոնական բանկի կողմից 30-օրյա ժամկետում միջնորդագիրը չմերժելու կամ նշված ժամկետում կասեցնելու մասին ներդրումային ընկերությանը չտեղեկացնելու դեպքում մասնաճյուղի գործունեությունը ժամանակավորապես դադարեցման թույլտվությունը համարվում է տրված:

60. Սույն կանոնակարգի 57-րդ կետով սահմանված որոշման ընդունման օրվան հաջորդող կամ սույն կանոնակարգի 59-րդ կետով նախատեսված դեպքում 30-օրյա ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ներդրումային ընկերությունը մասնաճյուղի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին տեղեկատվությունը հրապարակում է առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլում և այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) օրինակը տեղակայում է բանկի ինտերնետային կայքում, իսկ ինտերնետային կայքի խափանված լինելու դեպքում բանկը Կենտրոնական բանկ է ներկայացնում այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) օրինակը:

61. Կենտրոնական բանկի կողմից մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցման թույլտվության տրամադրման պահից սույն կանոնակարգի 55-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ժամկետում ներդրումային ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում ներդրումային ընկերության մասնաճյուղի ակտիվների և պարտավորությունների փոխանցումը հաստատող փաստաթուղթը:

62. Սույն կանոնակարգի 55-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ժամկետում ներդրումային ընկերության կողմից մասնաճյուղի ակտիվների և պարտավորությունների փոխանցումը հաստատող փաստաթուղթը Կենտրոնական բանկ չներկայացնելու դեպքում Կենտրոնական բանկի որոշումն ուժը կորցրած է ճանաչվում:

63. Ներդրումային ընկերությունը կամ օտարերկրյա ներդրումային ընկերությունը ներկայացուցչության գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) Ներդրումային ընկերության կամ օտարերկրյա ներդրումային ընկերության ներկայացուցչության գործունեության ժամանակավոր դադարեցման համար ներդրումային ընկերության միջնորդագիրը` ներդրումային ընկերության կամ օտարերկրյա ներդրումային ընկերության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ,

2) ներդրումային ընկերության կամ օտարերկրյա ներդրումային ընկերության իրավասու կառավարման մարմնի որոշումը` ներդրումային ընկերության ներկայացուցչության գործունեության ժամանակավոր դադարեցման մասին:

64. Սույն կանոնակարգի 63-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը նախագահի որոշմամբ թույլ է տալիս ժամանակավորապես դադարեցնել ներդրումային ընկերության կամ օտարերկրյա ներդրումային ընկերության ներկայացուցչության գործունեությունը կամ թույլ չի տալիս, եթե ներկայացված փաստաթղթերը թերի են, անարժանահավատ կամ կեղծ` մերժման հիմքերի մասին տեղեկացնելով ներդրումային ընկերությանը կամ օտարերկրյա ներդրումային ընկերությանը:

65. Ներդրումային ընկերության կամ օտարերկրյա ներդրումային ընկերության ներկայացուցչության գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու որոշման ընդունման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ներդրումային ընկերությունն այդ տեղեկատվությունը հրապարակում է առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում, և այդ տեղեկատվությունը պարունակող թերթի օրինակը տեղակայում է ներդրումային ընկերության ինտերնետային կայքում, իսկ ինտերնետային կայքի խափանված լինելու դեպքում ներդրումային ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում այդ տեղեկատվությունը պարունակող թերթի օրինակը:

(65-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 359-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 12
ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

66. Մասնաճյուղի գործունեության դադարեցման թույլտվություն ստանալու նպատակով ներդրումային ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) մասնաճյուղի գործունեության դադարեցման թույլտվության տրամադրման մասին միջնորդագիր` ներդրումային ընկերության կառավարման իրավասու մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ,

2) մասնաճյուղի գործունեության դադարեցման մասին ներդրումային ընկերության կառավարման իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք,

3) մասնաճյուղի գործունեության դադարեցման հիմնավորումները,

4) մասնաճյուղի ակտիվների և պարտավորությունների փոխանցման ուղղությամբ ներդրումային ընկերության կողմից իրականացվելիք միջոցառումները, գործողությունները և դրանց կատարման ժամկետները,

5) մասնաճյուղի գործունեության դադարեցման մասին որոշման ընդունման պահին մասնաճյուղի հաշվապահական հաշվեկշիռը:

67. Սույն կանոնակարգի 66-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկը որոշում է կայացնում թույլատրել դադարեցնել ներդրումային ընկերության մասնաճյուղի գործունեությունը կամ որոշում է կայացնում թույլ չտալու` մերժման հիմքերի մասին տեղեկացնելով ներդրումային ընկերությանը:

68. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու համար ներդրումային ընկերության մասնաճյուղի գործունեության դադարեցման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը կարող է կասեցվել: Անհրաժեշտ տեղեկություններ ստանալուց հետո միջնորդագրի քննության ժամկետը չպետք է գերազանցի 30-օրյա ժամկետի և մինչև կասեցումն ընկած օրերի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

69. Կենտրոնական բանկը կարող է թույլ չտալ դադարեցնել մասնաճյուղի գործունեությունը սույն կանոնակարգի 56-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում:

70. Կենտրոնական բանկի կողմից 30-օրյա ժամկետում մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլ չտալու կամ նշված ժամկետում կասեցնելու մասին ներդրումային ընկերությանը չտեղեկացնելու դեպքում ներդրումային ընկերության մասնաճյուղի գործունեության դադարեցման թույլտվությունը համարվում է տրված:

71. Սույն կանոնակարգի 67-րդ կետով սահմանված որոշման ընդունման օրվան հաջորդող կամ սույն կանոնակարգի 70-րդ կետով նախատեսված դեպքում 30-օրյա ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ներդրումային ընկերությունը մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու մասին տեղեկատվությունը հրապարակում է առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլում, և այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) օրինակը տեղակայում է ներդրումային ընկերության ինտերնետային կայքում, իսկ ինտերնետային կայքի խափանված լինելու դեպքում ներդրումային ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) օրինակը:

72. Կենտրոնական բանկի կողմից գործունեության դադարեցման թույլտվության տրամադրման պահից սույն կանոնակարգի 66-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ժամկետներում ներդրումային ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում.

1) Ներդրումային ընկերության մասնաճյուղի ակտիվների և պարտավորությունների փոխանցումը հաստատող փաստաթուղթը,

2) Ներդրումային ընկերության մասնաճյուղի գրանցման վկայականը:

73. Սույն կանոնակարգի 66-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ժամկետներում ներդրումային ընկերության կողմից սույն կանոնակարգի 72-րդ կետով սահմանված փաստաթղթերը Կենտրոնական բանկ չներկայացնելու դեպքում ներդրումային ընկերության մասնաճյուղի գործունեության դադարեցման վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշումն ուժը կորցրած է ճանաչվում:

74. Կենտրոնական բանկը ներդրումային ընկերության մասնաճյուղին հանում է գրանցումից, եթե մասնաճյուղը վեց ամսվա ընթացքում չի իրականացրել ներդրումային գործունեություն:

75. Ներդրումային ընկերության կամ օտարերկրյա ներդրումային ընկերության ներկայացուցչության գործունեության դադարեցման դեպքում ներդրումային ընկերությունը կամ օտարերկրյա ներդրումային ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) ներդրումային ընկերության կամ օտարերկրյա ներդրումային ընկերության ներկայացուցչությունը գրանցումից հանելու մասին միջնորդագիր` ներդրումային ընկերության կամ օտարերկրյա ներդրումային ընկերության կառավարման իրավասու մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ,

2) ներդրումային ընկերության կամ օտարերկրյա ներդրումային ընկերության ներկայացուցչության գործունեության դադարեցման մասին իրավասու կառավարման մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք,

3) ներդրումային ընկերության կամ օտարերկրյա ներդրումային ընկերության ներկայացուցչության գրանցման վկայականը:

76. Սույն կանոնակարգի 75-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելուց հետո Կենտրոնական բանկը տասն աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում թույլ տալ ներդրումային ընկերության ներկայացուցչության գործունեության դադարեցումը կամ թույլ չտալ` մերժման հիմքերի մասին տեղեկացնելով ներդրումային ընկերությանը, եթե ներկայացված փաստաթղթերը թերի են, անարժանահավատ կամ կեղծ:

77. Ներդրումային ընկերության կամ օտարերկրյա ներդրումային ընկերության ներկայացուցչության գործունեության դադարեցումը թույլ տալու մասին Կենտրոնական բանկի որոշումն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ներդրումային ընկերությունն այդ տեղեկատվությունը հրապարակում է առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլում, և այդ տեղեկատվությունը պարունակող թերթի օրինակը տեղակայում է ներդրումային ընկերության ինտերնետային կայքում, իսկ ինտերնետային կայքի խափանված լինելու դեպքում ներդրումային ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում այդ տեղեկատվությունը պարունակող թերթի օրինակը:

78. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը այլ երկրի համապատասխան իրավասու մարմնի կողմից գրանցումից հանելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներդրումային ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում այդ փաստը վկայող փաստաթուղթը: Սույն կետով նշված փաստաթուղթը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին` վերջինիս կողմից համապատասխան գրառում կատարելու համար:

 

ԳԼՈՒԽ 13
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ (ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ) ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

79. Գրանցման վկայականը կամ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան օգտագործման համար ոչ պիտանի դառնալու (վնասվելու, պատռվելու, անընթեռնելի դառնալու և այլն), ոչնչանալու կամ կորելու դեպքում ներդրումային ընկերությունը կամ օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը Կենտրոնական բանկ դիմում է ներկայացնում գրանցման վկայականի կամ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիայի կրկնօրինակը ստանալու համար, ինչպես նաև լիցենզիայի, գրանցման վկայականի կորստի մասին Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հրապարակելու համար: Դիմումին կցվում է գրանցման վկայականի կամ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիայի բնօրինակը (օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում), գրանցման վկայականի կամ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիայի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը, եթե օրենսդրությամբ նախատեսված է պետական տուրքի վճարում:

80. Կենտրոնական բանկը ներդրումային ընկերությանը կամ օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղին տրամադրում է կորած, ոչ պիտանի դարձած կամ ոչնչացված գրանցման վկայականի կամ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիայի կրկնօրինակը` համապատասխան փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում:

81. Կորած գրանցման վկայականը կամ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան գտնելու դեպքում ներդրումային ընկերությունը կամ օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը գտնված գրանցման վկայականը կամ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան վերադարձնում է Կենտրոնական բանկ:

82. Գրանցման վկայականի կամ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիայի կրկնօրինակի վերևի աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

83. Գրանցման վկայականի կամ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիայի կրկնօրինակի կորստի, ոչնչացման կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում գրանցման վկայականի կամ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիայի նոր կրկնօրինակը տրամադրվում է սույն գլխով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 14
ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՄ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

84. Օրենքով սահմանված հիմքերով ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում Կենտրոնական բանկի որոշման ընդունման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներդրումային ընկերությունը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը կից գրությամբ լիցենզիան, իսկ օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի դեպքում` նաև օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գրանցման վկայականը վերադարձնում է Կենտրոնական բանկ:

85. Ներդրումային ընկերության լուծարային հաշվեկշիռը Կենտրոնական բանկի կողմից հաստատելու մասին որոշումը կայացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում ներդրումային ընկերությունը կից գրությամբ ներդրումային ընկերության, ներդրումային ընկերության` Հայաստանի Հանրապետությունում գործող տարածքային ստորաբաժանումների գրանցման վկայականները վերադարձնում է Կենտրոնական բանկ:

86. Օտարերկրյա ներդրումային ընկերության ներկայացուցչության, ներդրումային ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված տարածքային ստորաբաժանման գործունեության դադարեցման դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կից գրությամբ Կենտրոնական բանկ են վերադարձվում համապատասխան գրանցման վկայականները:

87. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու, ներդրումային ընկերության լուծարային հաշվեկշիռը հաստատելու, ներդրումային ընկերության կամ օտարերկրյա ներդրումային ընկերության տարածքային ստորաբաժանման գործունեությունը դադարելու մասին Կենտրոնական բանկի որոշման բողոքարկումը հիմք չէ սահմանված ժամկետում համապատասխան լիցենզիան կամ գրանցման վկայականը չվերադարձնելու համար:

 

ԲԱԺԻՆ III
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 15
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

88. Իրավաբանական անձը նոր ստեղծվող կամ գործող ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար համապատասխան ներդրումային ընկերության միջնորդությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) իրավաբանական անձի կողմից ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար դիմում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 14-ի,

1.1) ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի ռեզիդենտության երկրի համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,

2) իրավաբանական անձի կառավարման իրավասու մարմնի որոշումը տվյալ ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու մասին,

3) իրավաբանական անձի կանոնադրությունը` ոչ ռեզիդենտ նշանակալից մասնակցի դեպքում,

4) իրավաբանական անձի վերջին երեք տարիների (երեք տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար) և վերջին միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները և վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունների անկախ աուդիտորական եզրակացությունը,

5) իր միջոցով անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի վերաբերյալ 16-րդ գլխով սահմանված փաստաթղթերը, եթե տվյալ իրավաբանական անձի միջոցով որևէ այլ անձ ներդրումային ընկերությունում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ է ձեռք բերում:

6) իրավաբանական անձի հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի համապատասխանաբար Հավելված 17-ի և Հավելված 18-ի:

(88-րդ կետը փոփ. 13.03.2025 թիվ 36-Ն որոշում)

89. Եթե իրավաբանական անձը ընդգրկված է որևէ խմբի (միության) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա Կենտրոնական բանկ են ներկայացվում (միևնույն խմբում (միությունում) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում այլ նշանակալից մասնակցի կամ փոխկապակցված անձի առկայության դեպքում սույն կետի 1-ին, 2-րդ ենթակետերով պահանջվող հաշվետվությունը (տեղեկությունները) ներկայացվում է նրանցից որևէ մեկի կողմից) սույն կանոնակարգի 88-րդ կետով ներկայացված փաստաթղթերը (բացառությամբ 88-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերի), ինչպես նաև`

1) խմբի (միության) կառուցվածքը,

2) խմբի (միության) վերջին երեք ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (երեք տարուց պակաս գործունեություն իրականացրած խումբը (միությունը) նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար) և վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունների անկախ աուդիտորական եզրակացությունը:

90. Եթե ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք է բերվելու միջազգային կազմակերպությունների կողմից, ապա նրանց կողմից Կենտրոնական բանկ չեն ներկայացվում սույն կանոնակարգի 88-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը: Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ սույն կետը կարող է տարածվել նաև միջազգային համբավ և (կամ) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիտչ վարկանշող կազմակերպությունների կողմից «A-» կամ ավելի բարձր կամ Մուդիզ վարկանշող կազմակերպության կողմից «A3» կամ ավելի բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների վրա:

91. (91-րդ կետն ուժը կորցրել է 15.12.15 թիվ 261-Ն որոշում)

92. Նոր ստեղծվող կամ գործող ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու մտադրություն ունեցող ֆիզիկական անձը, մինչև տվյալ մասնակցությունը ձեռք բերելը, նախնական համաձայնություն ստանալու համար ներդրումային ընկերության միջնորդությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) ֆիզիկական անձի կողմից ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար դիմում` համաձայն Հավելված 15-ի,

1.1) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,

2) իր միջոցով անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի վերաբերյալ սույն կետով սահմանված փաստաթղթերը, եթե տվյալ ֆիզիկական անձի միջոցով որևէ այլ անձ ներդրումային ընկերությունում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ է ձեռք բերում,

3) իր հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկություններ` համաձայն սույն կանոնակարգի համապատասխանաբար Հավելված 17-ի և Հավելված 18-ի:

(92-րդ կետը փոփ. 14.12.2022 թիվ 220-Ն, 13.03.2025 թիվ 36-Ն որոշումներ)

93. Պետությունը նոր ստեղծվող կամ գործող ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար Կենտրոնական բանկ է դիմում համապատասխան ներդրումային ընկերության միջնորդությամբ` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) Ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու դիմումը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 16-ի,

2) իր կառավարման իրավասու մարմնի որոշումը` տվյալ ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու մասին:

 

ԳԼՈՒԽ 16
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

94. Իրավաբանական անձը նոր ստեղծվող կամ գործող ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար Կենտրոնական բանկ է դիմում համապատասխան ներդրումային ընկերության միջնորդությամբ` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) իրավաբանական անձի կողմից ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար դիմում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 14-ի,

1.1) ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի ռեզիդենտության երկրի համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,

2) կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող իրավաբանական անձի կառավարման իրավասու մարմնի որոշումը,

3) իրավաբանական անձի կանոնադրությունը` ոչ ռեզիդենտ անուղղակի նշանակալից մասնակցի դեպքում,

4) իրավաբանական անձի` վերջին երեք տարիների և վերջին միջանկյալ, ֆինանսական հաշվետվությունները (երեք տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար) և վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունների անկախ աուդիտորական եզրակացությունը,

5) իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց մասին տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 17-ի և իր հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց մասին` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 18-ի:

6) իր միջոցով անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի վերաբերյալ սույն կետով սահմանված փաստաթղթերը, եթե տվյալ իրավաբանական անձի միջոցով որևէ այլ անձ ներդրումային ընկերությունում ձեռք է բերում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ:

(94-րդ կետը փոփ. 13.03.2025 թիվ 36-Ն որոշում)

95. (95-րդ կետն ուժը կորցրել է 15.12.15 թիվ 261-Ն որոշում)

96. Եթե ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք է բերվելու միջազգային կազմակերպությունների կողմից, ապա վերջիններիս կողմից Կենտրոնական բանկ են ներկայացվում սույն կանոնակարգի 94-րդ կետով սահմանվող փաստաթղթերը, բացառությամբ սույն կանոնակարգի 94-րդ կետի 5-րդ ենթակետով պահանջվող փաստաթղթերի: Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ սույն կետը կարող է տարածվել նաև միջազգային համբավ և (կամ) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիտչ վարկանշող կազմակերպությունների կողմից «A-» կամ ավելի բարձր կամ Մուդիզ վարկանշող կազմակերպության կողմից «A3» կամ ավելի բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների վրա:

97. Ֆիզիկական անձը նոր ստեղծվող կամ գործող ներդրումային ընկերությունում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համաձայնությունն ստանալու համար Կենտրոնական բանկ է դիմում համապատասխան ներդրումային ընկերության միջնորդությամբ` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) ֆիզիկական անձի կողմից ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար դիմում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 15-ի,

1.1) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,

2) իր միջոցով անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի վերաբերյալ սույն կետով սահմանված փաստաթղթերը, եթե տվյալ ֆիզիկական անձի միջոցով որևէ այլ անձ ներդրումային ընկերությունում ձեռք է բերում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ,

3) իր հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց մասին տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի համապատասխանաբար Հավելված 17-ի և Հավելված 18-ի,

(97-րդ կետը փոփ. 14.12.2022 թիվ 220-Ն, 13.03.2025 թիվ 36-Ն որոշումներ)

 

ԳԼՈՒԽ 17
ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ (ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻ) ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

98. Անձը, որը ձեռք է բերում նշանակալից մասնակցություն ներդրումային ընկերությունում կամ ավելացնում է իր մասնակցությունը Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասում նշված սահմանաչափերից ավելի` ցանկացած իրադարձության կամ գործարքի արդյունքում, որի մասին անձը տեղյակ չէր և չէր կարող տեղյակ լինել, այդ մասին տեղեկանալու պահից 10 օրվա ընթացքում տեղեկացնում է Կենտրոնական բանկին` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 19-ի:

99. Նշանակալից մասնակիցը` Օրենքի 54-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, 10 օրվա ընթացքում տեղեկացնում է Կենտրոնական բանկին ձեռքբերված բաժնետոմսերի (բաժնեմասերի) օտարման մասին` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 20-ի:

 

ԳԼՈՒԽ 18
ՈՒՂՂԱԿԻ ԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

100. Եթե ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու մտադրություն ունեցող անձի միջոցով ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք են բերում միաժամանակ մի քանի անձինք, ապա անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համաձայնություն ստանալու համար ներկայացվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերը միայն այն ֆիզիկական անձի վերաբերյալ, որի միջոցով որևէ այլ անձ այդ ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք չի բերում: Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը կարող է պահանջել փաստաթղթեր նաև այն անձանցից, որոնց միջոցով ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցություն է ձեռք բերվում:

101. ՈՒղղակի նշանակալից մասնակցի միջոցով ձեռք բերվող անուղղակի նշանակալից մասնակցությունը ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում համարվում է մերժված, եթե մերժվել է ուղղակի նշանակալից մասնակցության դիմումը: Ուղղակի նշանակալից մասնակցությունը համարվում է մերժված, եթե նրա միջոցով ձեռքբերվող անուղղակի նշանակալից մասնակցության դիմումը մերժվել է:

(101-րդ կետը փոփ. 13.03.2025 թիվ 36-Ն որոշում)

102. Անձի և նրա հետ փոխկապակցված անձանց` ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն նախնական համաձայնությունը Կենտրոնական բանկի կողմից տրվում է եռամսյա ժամկետով, եթե գործողության ավելի երկար ժամկետ տվյալ որոշմամբ նախատեսված չէ: Գործարքի իրականացումը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են Կենտրոնական բանկ: Եթե Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված ժամկետում գործարքը չի իրականացվում կամ գործարքի իրականացումը հավաստող փաստաթղթերը չեն ներկայացվում Կենտրոնական բանկ, ապա Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը համարվում է ուժը կորցրած:

103. Եթե ներդրումային ընկերությունը տիրապետում է իր կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող կամ ունեցող անձանց վերաբերյալ այնպիսի տեղեկատվության, որը Կենտրոնական բանկի կողմից տիրապետելու դեպքում կարող էր հանգեցնել ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմումի մերժմանը կամ նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության գործողության դադարեցմանը օրենքով սահմանված կարգով, ապա ներդրումային ընկերությունը տեղեկատվությունը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկին:

104. Եթե ուղղակի և անուղղակի նշանակալից մասնակցությունը ձեռք են բերում իրար հետ փոխկապակցված անձինք, ապա սույն կանոնակարգի 15-րդ և 16-րդ գլուխներով պահանջվող փաստաթղթերը պահանջվում են նրանցից յուրաքանչյուրից:

 

ԳԼՈՒԽ 18.1
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ, ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ, ՆՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(18.1-ին գլուխը լրաց. 14.12.2022 թիվ 220-Ն որոշում)

 

104.1 Ներդրումային ընկերությունը կամ օտարերկրյա ներդրումային ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված մասնաճյուղը (այսուհետ` այս գլխում ներդրումային ընկերություն) պարտավոր է տիրապետել արժանահավատ տեղեկությունների իր` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված չափանիշներով ներդրումային ընկերության իրական շահառու հանդիսացող անձանց և նրանց` ներդրումային ընկերության իրական շահառու հանդիսանալու հիմքերի վերաբերյալ:

104.2 Սույն կանոնակարգի 104.1-րդ կետով նախատեսված տեղեկությունների բացահայտման համար ներդրումային ընկերությունը պարտավոր է պարբերաբար, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, իրականացնել պատշաճ ուսումնասիրություն` պահպանելով իրականացված ուսումնասիրությանն առնչվող բոլոր փաստաթղթերը: Իրական շահառուների հայտնաբերմանն առնչվող փաստաթղթերը ենթակա են պահպանման առնվազն հինգ տարի ուսումնասիրության իրականացման պահից, բայց ոչ պակաս, քան հինգ տարի` սկսած այն պահից, երբ անձը, որին դրանք առնչվում են, դադարում է լինել ներդրումային ընկերության իրական շահառու:

104.3 Սույն կանոնակարգի 104.2-րդ կետով նախատեսված պատշաճ ուսումնասիրության իրականացման ընթացքում ներդրումային ընկերությունը պարտավոր է հարցումներով դիմել այն անձանց, որոնց իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ առկա են կասկածներ, ինչպես նաև ներդրումային ընկերության մասնակիցներին կամ մասնակից իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, որոնք կարող են տիրապետել ներդրումային ընկերության իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների: Ներդրումային ընկերությանն արժանահավատ և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու պարտականությունը կրում են սույն կետով նախատեսված հարցում ստացած անձինք:

104.4 Ներդրումային ընկերությունը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել ընկերության իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ հայտարարագիր` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 29-ի:

104.5. Սույն կանոնակարգի 104.4-րդ կետով սահմանված հայտարարագիրը ենթակա է ներկայացման Կենտրոնական բանկ ֆիզիկական անձի` ներդրումային ընկերության իրական շահառու համարվելու մասին ներդրումային ընկերության տեղեկանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

104.6 Անկախ սույն կանոնակարգի 104.5-րդ կետով նախատեսված ժամկետներից` մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը ներդրումային ընկերությունը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել`

1) հաստատում առ այն, որ իրական շահառուների վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացված վերջին հայտարարագրերը պարունակում են արդիական տեղեկություններ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կամ

2) փոփոխված տեղեկություններ ներդրումային ընկերության իրական շահառուների վերաբերյալ:»:

 

ԲԱԺԻՆ IV
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 19
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

105. Ներդրումային ընկերությունները (օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղերը) հետևյալ հաշվետվությունները (տեղեկությունները) Կենտրոնական բանկի վիճակագրական վարչություն են ներկայացնում մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը` ռեզիդենտների համար, մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը` ոչ ռեզիդենտների համար.

1) ներդրումային ընկերության (օտարերկրյա ներդրումային ընկերության) կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար) և դրանց անկախ աուդիտորական եզրակացությունը,

2) ներդրումային ընկերության (օտարերկրյա ներդրումային ընկերության) հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար) և դրանց անկախ աուդիտորական եզրակացությունը,

3) ներդրումային ընկերության (օտարերկրյա ներդրումային ընկերության) հետ փոխկապակցված իրավաբանական անձանց, ինչպես նաև ներդրումային ընկերության հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց ղեկավարների անունը, ազգանունը, պաշտոնը ներառող ցուցակը (բացառությամբ սույն կանոնակարգի 27-րդ և 36-րդ կետերով սահմանված դեպքերի),

4) ներդրումային ընկերության (օտարերկրյա ներդրումային ընկերության) հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց, ինչպես նաև ներդրումային ընկերության հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց անունը, ազգանունը ներառող ցուցակը (բացառությամբ սույն կանոնակարգի 27-րդ և 36-րդ կետերով սահմանված դեպքերի):

106. Եթե ներդրումային ընկերության (օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղերը) կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձն ընդգրկված է որևէ խմբի (միության) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա սույն կանոնակարգի 105-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հաշվետվությունների (տեղեկությունների) փոխարեն Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ տեղեկությունները (հաշվետվությունները).

1) խմբի (միության) կառուցվածքը,

2) խմբի (միության) վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար) և դրանց անկախ աուդիտորական եզրակացությունը:

107. Եթե ներդրումային ընկերության (օտարերկրյա ներդրումային ընկերության) հետ փոխկապակցված իրավաբանական անձը ընդգրկված է որևէ խմբի (միության) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա սույն կանոնակարգի 105-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հաշվետվությունների (տեղեկությունների) փոխարեն Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ տեղեկությունները (հաշվետվությունը).

1) խմբի (միության) կառուցվածքը,

2) խմբի (միության) վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար) և դրանց անկախ աուդիտորական եզրակացությունը:

108. Սույն կանոնակարգի 105-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) Կենտրոնական բանկ չեն ներկայացվում, եթե ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձը հանդիսանում է Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձ, որը օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պարբերականությամբ և կարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում ֆինանսական վիճակի մասին և համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունները:

(108-րդ կետը փոփ. 15.12.15 թիվ 261-Ն որոշում)

109. Սույն կանոնակարգի 105-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) Կենտրոնական բանկ չեն ներկայացվում, եթե ներդրումային ընկերության հետ փոխկապակցված իրավաբանական անձը հանդիսանում է.

1) ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձ, որի համար ներկայացվում են սույն կանոնակարգով նշանակալից մասնակցություն ունեցող անձի համար պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները),

2) Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձ, որը օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պարբերականությամբ և կարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում ֆինանսական վիճակի մասին և համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունները:

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 15.12.15 թիվ 261-Ն որոշում)

(109-րդ կետը փոփ. 15.12.15 թիվ 261-Ն որոշում)

110. Սույն կանոնակարգի 109-րդ կետում սահմանված դեպքերում Կենտրոնական բանկ է ներկայացվում այդ անձանց անվանումները ներառող ցուցակ:

111. Կենտրոնական բանկը կարող է պահանջել ներդրումային ընկերությունից (օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղից) սույն կանոնակարգի 105-րդ կետի 2-րդ ենթակետով և 106-րդ կետով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) սահմանված պարբերականությամբ ներկայացնել Կենտրոնական բանկ նաև ներդրումային ընկերության (օտարերկրյա ներդրումային ընկերության) հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց մասով:

112. Եթե սույն կանոնակարգի համաձայն ներկայացման ենթակա հաշվետվությունները և տեղեկությունները հայերենով, ռուսերենով կամ անգլերենով տեղակայված են ինտերնետային կայքում, ապա հաշվետվությունների կամ տեղեկությունների փոխարեն Կենտրոնական բանկ կարող է ներկայացվել համապատասխան ինտերնետային կայքի (տնային էջի) հասցեն մինչև տվյալ հաշվետվությունները կամ տեղեկությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու վերջնաժամկետը: Ընդ որում, սույն կանոնակարգով սահմանված` պարբերաբար ներկայացվող հաշվետվությունները (տեղեկությունները) ինտերնետային կայքում (տնային էջում) տեղադրելու դեպքում իրավաբանական անձինք ապահովում են պահանջվող հաշվետվությունների (տեղեկությունների) առկայությունն առնվազն մեկ տարվա ընթացքում:

 

ԲԱԺԻՆ V
ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 20
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

113. Ներդրումային ընկերությունը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը կամ ներդրումային ընկերության մասնաճյուղը պետք է ունենան`

1) ներդրումային ընկերությանը (իսկ օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի դեպքում` հիմնադիր ներդրումային ընկերությանը) սեփականության իրավունքով պատկանող, վարձակալությամբ (ենթավարձակալությամբ) կամ անհատույց օգտագործման իրավունքով իրեն պատկանող առանձնացված տարածք,

2) կանխիկ դրամով գործառնություններ կատարելու դեպքում հաճախորդների դրամարկղային սպասարկումն իրականացնելու, կանխիկ դրամի հուսալի պահպանության համար դրամարկղային հանգույց (առանձնացված ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի կամ ներդրումային ընկերության մասնաճյուղի մյուս կառուցվածքային ստորաբաժանումներից)` դրամապահոց և դրամարկղ: Դրամապահոցը կանխիկ դրամի պահպանման հիմնական վայրն է` իր նախադրամապահոցով: Դրամապահոցի բացակայության դեպքում անհրաժեշտ է ինկասացիոն կազմակերպության հետ կնքված պայմանագիր` նշված միջոցների ամենօրյա տեղափոխման, հանձնման համար և որևէ բանկի կամ վարկային կազմակերպության հետ կնքված պայմանագիր, եթե նշված միջոցները պահպանման են հանձնվելու բանկ, վարկային կազմակերպություն կամ դրանց տարածքային ստորաբաժանում: Ընդ որում, ներդրումային ընկերությունը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը, ներդրումային ընկերության մասնաճյուղը կանխիկ դրամը պահպանության կարող են հանձնել բացառապես բանկին, վարկային կազմակերպությանը կամ դրանց տարածքային ստորաբաժանումներին: Դրամապահոցի բացակայության պարագայում ներդրումային ընկերությունը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը կամ ներդրումային ընկերության մասնաճյուղը կարող են չիրականացնել դրամարկղում առկա կանխիկ դրամի ինկասացում, եթե դրամարկղում կանխիկ դրամի տվյալ օրվա մնացորդը չի գերազանցում 5 միլիոն ՀՀ դրամը, և ներդրումային ընկերությունում, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղում կամ ներդրումային ընկերության մասնաճյուղում տեղադրված է հատուկ չհրկիզվող պահարան, որն ամրացված է դրամարկղի հատակին և/կամ պատին: Սույն ենթակետը չի տարածվում այն ներդրումային ընկերությունների, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղերի կամ ներդրումային ընկերության մասնաճյուղերի վրա, որոնց կանոնադրությամբ սահմանված է, որ գործառնություններն իրականացվում են բացառապես անկանխիկ ձևով,

3) ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրերի պահպանման համար առանձին պահոց,

4) հրդեհի ազդարարման ինքնաշխատ և անվտանգության ահազանգման շուրջօրյա գործուն համակարգ, որի էլեկտրասնուցումը կատարվում է տարբեր աղբյուրներից, որոնցից մեկը կարող է լինել տեղային (լոկալ): Ընդ որում, հրդեհի ազդարարման ինքնաշխատ շուրջօրյա համակարգը պետք է տեղադրված լինի ներդրումային ընկերության ամբողջ տարածքում և ներդրումային ընկերության գլխամասի համար միացված լինի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայությանը, ինչպես նաև ներդրումային ընկերության գլխամասի և մասնաճյուղերի տարածքում պետք է տեղադրված լինեն պիտանելիության ժամկետում գտնվող կրակմարիչներ ըստ տարածքի մակերեսի: Անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգը պետք է տեղադրված լինի առնվազն բոլոր արտաքին դռներին և պատուհաններին և միացված լինի ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի համակարգին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով: Եթե ներդրումային ընկերությունը կամ ներդրումային ընկերության մասնաճյուղերը գտնվում են ներքին շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայություն կամ անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգ ունեցող տարածքներում, ապա ներդրումային ընկերության կամ ներդրումային ընկերության մասնաճյուղի տարածքի անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգը պետք է միացված լինի շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայությանը կամ անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:

5) էլեկտրասնուցման տարբեր աղբյուրներ, որոնցից մեկը պետք է լինի պահուստային: Հիմնական էլեկտրասնուցումը շարքից դուրս գալու դեպքում պետք է ունենա տեղային էլեկտրասնուցման աղբյուր (գեներատորներ, մարտկոցներ), որոնք բավարար են բնականոն գործունեության ապահովման համար` առանց տեղեկությունների և համակարգի ամբողջականությանը վնաս հասցնելու,

6) ներդրումային ընկերությունը և ներդրումային ընկերության մասնաճյուղը պետք է միացված լինեն միմյանց կապող համակարգչային ցանցի հետ: Մասնաճյուղը գլխամասի հետ կապող համակարգչային ցանցը միացվում է մասնաճյուղի գրանցվելուց հետո` մասնաճյուղի գրանցման մասին Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ սահմանված ժամկետում, իսկ այն մասնաճյուղերի համար, որոնք չունեն գլխավոր հաշվապահ, համակարգչային ցանցը պետք է միացվի մասնաճյուղին` վերջինիս գրանցման փաստաթղթերի ներկայացման պահին:

(113-րդ կետը փոփ. 20.12.16 թիվ 243-Ն որոշում)

114. Ի լրումն սույն կանոնակարգի 113-րդ կետով սահմանված պահանջների` պահառություն իրականացնող ներդրումային ընկերությունը պետք է.

1) ապահովի հաճախորդների ազատ մուտքը տարածք` հանձնարարագրերի, հարցումների և այլ փաստաթղթերի լրացման և փոխանցման, ինչպես նաև արժեթղթերի հաշիվներից քաղվածքների և տեղեկանքների ստացման համար,

2) փաստաթղթային արժեթղթերի պահառություն իրականացնելու դեպքում ունենա պահոց և չհրկիզվող պահարաններ արժեթղթերի հավաստագրերի պահպանման համար: Պահոցին և չհրկիզվող պահարանին մուտք կարող են ունենալ միայն ներդրումային ընկերության ներքին կանոններով սահմանված իրավասու աշխատակիցները,

3) ունենա պահոց և չհրկիզվող պահարաններ` վարվող արժեթղթերի հաշիվների տվյալների բազայի էլեկտրոնային կրկնօրինակների և գործառնություններին վերաբերող փաստաթղթերի բնօրինակների պահպանման համար: Պահոցին և չհրկիզվող պահարանին մուտք կարող են ունենալ միայն ներդրումային ընկերության ներքին կանոններով սահմանված իրավասու աշխատակիցները,

4) արժեթղթերի հաշվառման համակարգը էլեկտրոնային եղանակով վարելու դեպքում պետք է կիրառի այնպիսի համակարգ, որը կպաշտպանի արժեթղթերի հաշվառման ժամանակ օգտագործվող ողջ տեղեկատվությունը ոչ լիազորված օգտագործումից,

5) հնարավորություն ունենա օգտվելու արժեթղթերի էլեկտրոնային հաշվառման պահուստային համակարգից կամ իրականացնելու արժեթղթերի հաշվառումը թղթային եղանակով, այն դեպքում, երբ հիմնական ավտոմատացման համակարգը շարքից դուրս է եկել կամ այլ պատճառներով հնարավորություն չկա այն օգտագործել,

6) կիրառի արժեթղթերի հաշվառման միայն այնպիսի համակարգչային ծրագիր, որն ապահովում է օրենքով և սույն կետով սահմանված պահանջները,

7) ծրագրային ապահովումը և տեխնիկական հագեցվածությունը ապահովի տվյալների և տեղեկատվության կանոնավոր և անխափան փոխանակման հնարավորություն պահառուի և ռեեստրավարի, պահառուի և օտարերկրյա պահառուի միջև` համապատասխան պայմանագրերով սահմանված կարգով,

8) պահպանի արժեթղթերի հաշվառմանն առնչվող փաստաթղթերը (գործառնությունների համար հիմք հանդիսացող փաստաթղթերը և արժեթղթերի հաշվառման գրքերը), ինչպես նաև տվյալների բազան առնվազն 70 տարի,

9) այն դեպքում, եթե արժեթղթերի հաշվառումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով, մինչև յուրաքանչյուր շաբաթվա ավարտը պահառուն իրականացնի այդ շաբաթվա տվյալների բազայի կրկնօրինակումը և այդ կրկնօրինակները պահպանի իր տարածքի չհրկիզվող պահարաններում կամ պահառուի տարածքից դուրս գտնվող տվյալների պահպանման հատուկ համակարգում (տվյալների պահպանման հեռակա համակարգ): Ամսվա ընթացքում պատրաստված կրկնօրինակները մինչև հաջորդ ամսվա առաջին օրվա ավարտը պետք է պահպանության (ի պահ) հանձնվեն պահառուի կողմից ընտրված բանկի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի մագնիսակայուն պահոցում (սեփական մագնիսակայուն պահոց չունենալու դեպքում),

10) այն դեպքում, երբ արժեթղթերի հաշվառումն իրականացվում է թղթային եղանակով, պահառուն շաբաթվա վերջում պետք է իրականացնի արժեթղթերի հաշվառման մատյաններում և արժեթղթերի հաշիվներում տվյալ օրվա մուտքագրած տվյալների կրկնօրինակումը և ի պահ հանձնի դրանք պահառուի տարածքի չհրկիզվող պահարանում,

11) սույն կետի 9-րդ ենթակետում նշված տվյալների բազայի կրկնօրինակները պետք է պատրաստվեն այնպիսի եղանակով, որ ցանկացած պահի հնարավոր լինի վերականգնել դրանց սկզբնական տեսքը: Տվյալների բազայի և արժեթղթերի հաշվառման փաստաթղթերի կրկնօրինակներ կարելի է չպատրաստել, եթե համապատասխան ժամանակահատվածի ընթացքում տվյալների բազայում և արժեթղթերի հաշվառման հաշիվներում և հաշվառման գրքերում մուտքեր կամ գրառումներ չեն եղել,

12) աշխատանքային ժամերի ավարտից հետո պահառուի տարածքում պահառուի ներքին կանոններով սահմանված իրավասու աշխատակիցների բացակայության դեպքում արժեթղթերի հաշվառմանն առնչվող բոլոր թղթային կրիչով փաստաթղթերը (ներառյալ` գործառնությունների համար հիմք հանդիսացող փաստաթղթերը և արժեթղթերի հաշվառման գրքերը) պետք է պահվեն բացառապես չհրկիզվող պահարանում կամ պահոցում:

115. Նոր ստեղծվող ներդրումային ընկերությունը համարվում է սույն կանոնակարգի 113-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջին բավարարող, եթե համապատասխան առանձնացված տարածքի նկատմամբ իրավունքներ ունեցող անձը տրամադրել է պարտավորությունը հավաստող փաստաթուղթ, որով պարտավորվել է ներդրումային ընկերության պետական գրանցման և լիցենզավորման պահից այդ տարածքը նրան տրամադրել սեփականության կամ անհատույց օգտագործման իրավունքով կամ վարձակալությամբ (ենթավարձակալությամբ): Ընդ որում, ներդրումային ընկերությունը սահմանված կարգով գրանցվելուց և լիցենզավորվելուց հետո` եռամսյա ժամկետում, Կենտրոնական բանկ է ներկայացնում տվյալ տարածքի նկատմամբ իր սեփականության, վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի գրանցման վկայականի պատճենը: Ենթավարձակալության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը:

116. Այն դեպքում, երբ ներդրումային ընկերությունները Կենտրոնական բանկի նախնական համաձայնության հիման վրա կնքել են միացման պայմանագիր, ապա միացող և պահպանվող ներդրումային ընկերությունների գլխամասային գրասենյակների և տարածքային ստորաբաժանումների միջև տարածքների առանձնացվածության` սույն գլխով սահմանված պահանջը պարտադիր չէ` միացման պայմանագիրը կնքելու օրվանից սկսած 6 ամսվա ընթացքում:

117. Ներդրումային ընկերությունը, նրա մասնաճյուղը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը կարող են սույն կանոնակարգի 113-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ ենթակետերով և 114-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 12-րդ ենթակետերով սահմանված տեխնիկական հագեցվածության պահանջների փոխարեն ունենալ ապահովագրության պայմանագիր, որը պետք է ներառի առնվազն ներդրումային ընկերությանը, նրա մասնաճյուղին, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղին սեփականության, վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով պատկանող առանձնացված տարածքում գտնվող գույքի, այդ թվում և կանխիկ դրամի, արժեթղթերի հավաստագրերի, արժեթղթերի հաշիվների տվյալների բազայի էլեկտրոնային կրկնօրինակների, գործառնություններին վերաբերող փաստաթղթերի բնօրինակների, արժեթղթերի հաշվառման գրքերի և այլ արժեքավոր գույքի` հրդեհի, ավազակության, գողության, կողոպուտի հետևանքով կորուստը կամ վնասվածքը:

118. Սույն կանոնակարգի 117-րդ կետում նշված ապահովագրական ռիսկերի գծով ապահովագրական գումարը չի կարող փոքր լինել ընկերության բոլոր ակտիվների 1 տոկոսից:

119. Այն դեպքում, երբ սույն կանոնակարգի 117-րդ կետում նշված ապահովագրությունն իրականացնում է ոչ ռեզիդենտ ապահովագրական ընկերությունը, ապա նա պետք է ունենա ստորև նշված միջազգային վարկանշող կազմակերպություններից առնվազն մեկի կողմից տրված վարկանիշ, որը պետք է ցածր չլինի`

- Ստանդարտ և Փուրզ «A-»,

    - Մուդիզ            «A3»,

    - Ա. Մ. Բեստ        «A-»,

    - Ֆիտչ              «A-»:

 

ԲԱԺԻՆ VI
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 21
ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ

 

120. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերությունները, օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները փոփոխությունները տեղի ունենալուց հետո տասնօրյա ժամկետում Կենտրոնական բանկի գրանցմանն են ներկայացնում.

1) Կենտրոնական բանկի կողմից գրանցմանը ենթակա ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները` համաձայն Կենտրոնական բանկի խորհրդի կողմից 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 4/05-ը հաստատելու մասին» թիվ 15-Ն որոշման,

2) ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, օտարերկրյա ներդրումային ընկերության ներկայացուցչության, ներդրումային ընկերության` Հայաստանի Հանրապետությունում տարածքային ստորաբաժանման կանոնադրությունում կատարված փոփոխությունները (փոփոխություն(ներ)ը և (կամ) լրացում(ներ)ը) կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը: Ընդ որում, սույն ենթակետում սահմանված կանոնադրությունների փոփոխությունները, լրացումները պետք է ունենան սույն կանոնակարգի Հավելված 25-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ:

(120-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 359-Ն որոշում)

121. Ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, օտարերկրյա ներդրումային ընկերության ներկայացուցչության, ներդրումային ընկերության` Հայաստանի Հանրապետությունում տարածքային ստորաբաժանման կանոնադրություններում կատարված փոփոխությունները Կենտրոնական բանկում գրանցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

1) կատարված փոփոխությունները գրանցելու մասին միջնորդագիր` ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի կառավարման իրավասու մարմնի լիազոր անձի ստորագրությամբ,

2) ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի կառավարման իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչություն կամ ներդրումային ընկերության Հայաստանի Հանրապետությունում տարածքային ստորաբաժանման կանոնադրությունում կատարված փոփոխությունների վերաբերյալ,

3) ներդրումային ընկերության, ներդրումային ընկերության տարածքային ստորաբաժանման, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության կանոնադրության փոփոխված դրույթները (փոփոխություն(ներ)ը և (կամ) լրացում(ներ)ը) կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը,

4) եթե կանոնադրության փոփոխությունը առաջացնում է լիցենզիայի և (կամ) գրանցման վկայականի վերաձևակերպման անհրաժեշտություն, ապա միջնորդագրում նշվում է լիցենզիայի կամ գրանցման վկայականի վերաձևակերպման անհրաժեշտության վերաբերյալ, ինչպես նաև կից ներկայացվում է հին լիցենզիայի և (կամ) գրանցման վկայականի բնօրինակը և լիցենզիայի վերաձևակերպման համար` պետական տուրքի վճարման անդորրագիրը:

5) եթե կանոնադրության փոփոխությունը կապված է կանոնադրական կապիտալի ավելացման հետ, ներդրումային ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալի համալրումը հավաստող փաստաթուղթը:

(121-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 359-Ն որոշում)

122. Եթե ներդրումային ընկերության, ներդրումային ընկերության Հայաստանի Հանրապետությունում տարածքային ստորաբաժանման, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության կանոնադրության փոփոխությունը պայմանավորված է գործունեության վայրի փոփոխությամբ, ապա սույն կանոնակարգի 121-րդ կետում նշված փաստաթղթերից բացի Կենտրոնական բանկ պետք է ներկայացվեն նաև`

1) նոր առանձնացված տարածքի նկատմամբ ներդրումային ընկերության (օտարերկրյա ներդրումային ընկերության) սեփականության, վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը: Ենթավարձակալության դեպքում ներկայացվում է նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը,

2) սույն կանոնակարգի 121-րդ կետի 1-ին ենթակետում նշված միջնորդագրում նշվում է ներդրումային ընկերության (օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի) հայտարարությունն այն մասին, որ ներդրումային ընկերության (օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, ներդրումային ընկերության մասնաճյուղի) տարածքը համապատասխանում է սույն կանոնակարգի 20-րդ գլխով սահմանված չափանիշներին, իսկ անհնարինության դեպքում պարտավորագիր` առ այն, որ գրանցման մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում կապահովվի դրանց համապատասխանությունը և Կենտրոնական բանկ կներկայացվեն տարածքի և տեխնիկական հագեցվածության համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը:

(122-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 359-Ն որոշում)

123. Եթե ներդրումային ընկերության կանոնադրության փոփոխությունը պայմանավորված է ներդրումային ընկերության ֆիրմային անվանման փոփոխությամբ, ապա, բացի սույն կանոնակարգի 121-րդ կետում նշված փաստաթղթերից Կենտրոնական բանկ պետք է ներկայացվեն նաև ֆիրմային անվանման գրանցման հայտը և այլ պահանջվող փաստաթղթեր` համաձայն Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-րդ կետով սահմանված Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից համատեղ սահմանված կարգի:

124. Փոփոխությունները գրանցվում են կամ փոփոխությունների գրանցումը մերժվում է Կենտրոնական բանկի որոշմամբ, ընդ որում, կանոնադրության փոփոխության գրանցման վերաբերյալ որոշումը ձևակերպվում է գրանցման ներկայացված փոփոխության տիտղոսաթերթի վրա Կենտրոնական բանկի նախագահի էլեկտրոնային-թվային ստորագրությունը դնելու միջոցով:

125. Գրանցման վկայականի և (կամ) լիցենզիայի նոր օրինակը ներդրումային ընկերությանը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղին տրամադրվում է կանոնադրությունը գրանցելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

 

ԳԼՈՒԽ 22
ԳՐԱՆՑՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

126. Ներդրումային ընկերությունը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը լիցենզիա ստանալուց հետո, իսկ օտարերկրյա ներդրումային ընկերության ներկայացուցչությունը գրանցվելուց հետո սույն կետում նշված փոփոխությունները տեղի ունենալու դեպքում` փոփոխության օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փոփոխությունները.

1) ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի` Կենտրոնական բանկ ներկայացված գործունեության կանոնների հետագա փոփոխությունները և այդ փոփոխությունները ներառող փոփոխված ներքին կանոնակարգերը (ներդրումային ընկերության գործունեությունը կարգավորող կանոնակարգերը, կարգերը, ընթացակարգերը, ծրագրերը և նմանատիպ այլ փաստաթղթերը), բացառությամբ սույն կանոնակարգի 126.1-րդ կետով սահմանված դեպքի,

2) ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, ներդրումային ընկերության մասնաճյուղի` սույն կանոնակարգի գլուխ 20-ով սահմանված տարածքի և տեխնիկական հագեցվածության յուրաքանչյուր փոփոխության դեպքում` այդ փոփոխությունների վերաբերյալ գրություն` որը պարունակում է հայտարարություն այն մասին, որ փոփոխված տարածքը և տեխնիկական հագեցվածությունը համապատասխանում են սույն կանոնակարգի 20-րդ գլխով սահմանված չափանիշներին,

3) ներդրումային ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղի կամ ներկայացուցչության կանոնադրության փոփոխությունները,

4) ներդրումային ընկերության մասնաճյուղի կամ օտարերկրյա ներդրումային ընկերության ներկայացուցչության ղեկավարների փոփոխության դեպքում` մասնաճյուղի, ներկայացուցչության ղեկավարների մասին տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 9-ի,

5) ներդրումային ընկերության խորհրդի նախագահի պաշտոնանկության դեպքում` համապատասխան գրություն, որտեղ նշվում են կառավարման իրավասու մարմնի կողմից որոշման կայացման և փոփոխության իրականացման ամսաթվերը,

6) ներդրումային ընկերության և օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացված տեղեկությունների փոփոխությունների դեպքում` տվյալ փոփոխությունները ներառող հայտարարագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 29-ի:

(126-րդ կետը փոփ. 10.12.2018 թիվ 209-Ն, 08.02.2022 թիվ 21-Ն, 14.12.2022 թիվ 220-Ն որոշումներ)

126.1. Ներդրումային ընկերությունը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը լիցենզավորվելուց, իսկ օտարերկրյա ներդրումային ընկերության ներկայացուցչությունը գրանցվելուց հետո քրաուդֆանդինգի ծառայությունների կամ լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման մասին այդ ծառայությունների մատուցումը սկսելուց առնվազն 15 աշխատանքային օր առաջ տեղեկացնում է Կենտրոնական բանկին` ներկայացնելով.

1) ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման մանրամասն ընթացակարգը կարգավորող նոր ընդունված ներքին կանոնակարգերը (գործունեությունը կարգավորող կանոնակարգերը, կարգերը, ընթացակարգերը, ծրագրերը և նմանատիպ այլ փաստաթղթերը),

2) Կանոնակարգ 4/07-ով սահմանված քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման դեպքում քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման նոր ընդունված ներքին կանոնակարգերը (գործունեությունը կարգավորող կանոնակարգերը, կարգերը, ընթացակարգերը, ծրագրերը և նմանատիպ այլ փաստաթղթերը), այդ թվում` թողարկողների ընտրության չափանիշներին համապատասխանության գնահատման ընթացակարգը, գործունեության անընդհատության ծրագիրը, շահերի բախման սահմանափակման քաղաքականությունը, հարթակի օպերատորի գործառույթների պատվիրակման կանոնները, տվյալների մշակման և պահպանման համակարգերի նկարագրությունը, գործառնական ռիսկերի նկարագրությունը, այդ ռիսկերի ընդունելի մակարդակը ու դրանց հսկման և ընդունելի մակարդակում պահելու մեխանիզմները, հաճախորդներից ստացված բողոքների լուծման ընթացակարգերը:

(126.1-ին կետը լրաց. 08.02.2022 թիվ 21-Ն որոշում)

127. Ներդրումային ընկերությունը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը, ներդրումային ընկերության մասնաճյուղը Կենտրոնական բանկ է ներկայացնում գործարար ծրագրի փոփոխված տարբերակը` փոփոխությունը տեղի ունենալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե տեղի է ունեցել ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործունեության ռազմավարության փոփոխություն: Վերանայված ծրագրում նշվում է ռազմավարության փոփոխության հիմնավորումը: Ընդ որում, ծրագրին կից աղյուսակներում փոփոխություն կարող է կատարվել միայն մինչև հունիս ամսվա վերջին օրը: Նշված ժամանակահատվածից հետո փոփոխություն կարող է կատարվել միայն մակրոտնտեսական միջավայրի էական տատանումների կամ ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործունեության էական փոփոխությունների (օրինակ` Համախառն ներքին արդյունքի, գների, փոխարժեքի էական տատանումներ, ներդրումային կամ ոչ հիմնական նոր ծառայությունների մատուցում) դեպքում:

128. Սույն կանոնակարգի Հավելված 8-ով սահմանված ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքի 2.3, 3.6, 3.8, 3.9, 4.1-րդ, 4.3-րդ ենթակետերում, ինչպես նաև 5-9-րդ կետերով սահմանված տեղեկությունների փոփոխությունները նույնպես ներկայացվում են Կենտրոնական բանկ` փոփոխությունները ներդրումային ընկերությանը հայտնի դառնալուց հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(128-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 359-Ն որոշում)

 

(կանոնակարգը խմբ. 15.07.14 թիվ 201-Ն որոշում)

 

(կանոնակարգը փոփ. 22.09.09 թիվ 280-Ն, 01.12.09 թիվ 353-Ն, 20.12.11 թիվ 357-Ն, 13.11.12 թիվ 312-Ն, 01.07.09 թիվ 192-Ն, 25.12.12 թիվ 373-Ն որոշումներ)

 

-------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
15.01.2008
N 16-Ն
Որոշում