Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ 31-04.01-2024 «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀՇՆ 31-04.01-2024 «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆ ...

 

11.03.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

1 փետրվարի 2024 թվականի N 06-Ն

 

ՀՀՇՆ 31-04.01-2024 «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

120. Շինարարական արդյունաբերություն

1) I դաս

ա. մագնեզիտի, դոլոմիտի և շամոտի (հրակավի) արտադրություն` հորանային, պտտվող և այլ վառարաններում թրծմամբ,

2) II դաս

ա. ցեմենտի (պորտլանդ-խարամապորտլանդ-պուցոլան-ցեմենտի և այլ տեսակի ցեմենտի), ինչպես նաև տեղական ցեմենտների (կավացեմենտի, ռոմանցեմենտի, գիպսախարամային և այլ տեղական ցեմենտների) արտադրություն,

բ. ասֆալտբետոնի արտադրություն (բացառությամբ շարժական գործարաններում/կայանքներում ասֆալտբետոնի արտադրության, որոնք նախատեսված են տրանսպորտային ենթակառուցվածքի գծային օբյեկտների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման նախագծային փաստաթղթերով),

գ. գիպսի (ալեբաստրի) արտադրություն,

դ. կրի արտադրություն (կրի գործարաններ հորանային և պտտվող վառարաններով):

3) III դաս

ա. գեղարվեստական ձուլման և բյուրեղապակու արտադրություն,

բ. ապակեբամբակի և խարամային բրդի արտադրություն,

գ. մանրախճի, կոպիճի և ավազի արտադրություն, կվարցային ավազի հարստացում,

դ. տոլի և ռուբերոիդի արտադրություն,

ե. ֆերիտի արտադրություն,

զ. շինարարական պոլիմերային նյութերի արտադրություն,

է. աղյուսների (կարմիր, սիլիկատային), շինարարական կերամիկական և հրակայուն արտադրանքի արտադրություն,

ը. սորուն բեռների վերալցում կռունկային եղանակով,

թ. տնաշինարարական գործարան,

ժ. արհեստական լցանյութերի արտադրություն (կերամզիտի և այլ արհեստական լցանյութերի),

ժա. արհեստական քարերի արտադրություն,

ժբ. ցեմենտների և այլ փոշոտ շինանյութերի էլեվատորներ,

ժգ. ջերմաէլեկտրակենտրոնների (այսուհետ` ՋԷԿտ) թափոններից շինանյութերի արտադրություն,

ժդ. բետոնի, բետոնե արտադրանքի, երկաթբետոնե արտադրանքի, կոնստրուկցիաների արտադրության արդյունաբերական օբյեկտ,

ժե. ճենապակե և հախճապակե իրերի արտադրություն,

ժզ. քարաձուլման արտադրություններ,

ժէ. ոչ պայթեցման եղանակով քարի արդյունահանման արդյունաբերական օբյեկտներ,

ժը. գիպսային իրերի, կավիճի արտադրություն,

ժթ. ֆիբրոլիտի, եղեգնասալի, ծղոտասալի, դիֆերենտի և այլ ջերմամեկուսիչ նյութերի արտադրություն,

ի. շինարարական մանրամասերի (դետալների) արտադրություն,

իա) բիտումային տեղակայանքներ:

4) IV դաս

ա. ապակի փչելու, հայելու արտադրություն, ապակիների հղկում և կերագծում,

բ. բետոնի արտադրության գործարան,

գ. բետոնների, շինարարական շաղախների և նմանատիպ այլ արտադրատեսակների համար հավելումների (պլաստիֆիկատորների, ինտենսիֆիկատորների և այլ հավելումների) արտադրություն (չոր հումքի համար սկսած 50000 տ/տարի)` III-IV վտանգավորության դասի նյութերը ջրում խառնման և լուծման եղանակով,

դ. բնական քարերի մշակման արտադրություն ավելի քան 1,5 տ/օր:

5) V դաս

ա. բետոնների, շինարարական շաղախների և նմանատիպ այլ արտադրատեսակների համար հավելումների (պլաստիֆիկատորների, ինտենսիֆիկատորների և այլ հավելումների) արտադրություն (չոր հումքի համար մինչև 50000 տ/տարի)` III-IV վտանգավորության դասի նյութերը ջրում խառնման և լուծման եղանակով,

բ. բնական քարերի մշակման արտադրություն մինչև 1,5 տ/օր:

121. Փայտանյութի մշակում

1) I դաս

ա. փայտաքիմիական համալիրներ (փայտի և փայտածուխի քիմիական մշակման արտադրություն):

2) II դաս

ա. փայտածխի արտադրություն (ածխի դանդաղ այրման վառարաններ):

3) III դաս

ա. փայտի կոնսերվացման (տոգորումով) արտադրություն,

բ. փայտակոճերի արտադրություն և դրանց տոգորում,

գ. փայտամշակման արտադրություն` փայտի հումքի օգտագործմամբ և փայտի ճիպոտների ու փայտանյութերի ստացմամբ:

4) IV դաս

ա. քլորոֆիլո-կարոտինային մածուկի փշատերևա-վիտամինային ալյուրի, փշատերևի էքստրակտի արտադրություն,

բ. փայտասղոցման, նրբատախտակի և փայտե իրերի դետալների արտադրություն, փայտաբրդից արտադրանքի արտադրություն` փայտատաշեղային սալերի, փայտաթելային սալերի` որպես կապակցող սինթետիկ խեժերի օգտագործմամբ,

գ. փայտե նավերի (կատերների, մակույկների) արտադրման նավաշինարաններ,

դ. փայտաբրդի արտադրություն,

ե. կահույքի արտադրություն լաքապատումով և ներկումով:

5) V դաս

ա. տակառագործական արտադրանքի արտադրություն` պատրաստի գամից,

բ. փայտի կոնսերվացման արտադրություն աղի և ջրային լուծույթներով (առանց մկնդեղի աղերի) գերքսվածքով:

122. Թեթև արդյունաբերության արտադրություն

1) I դաս

ա. բամբակի առաջնային մշակման արտադրություն` բացառելով սերմերի սնդիկաօրգանական պատրաստուկների մշակման արտադրամասերի տեղադրումը:

2) II դաս

ա. բուսական մանրաթելերի` բամբակի, վուշի, կանեփի, քենդիրի առաջնային մշակման արտադրություն,

բ. արհեստական կաշվի և թաղանթանյութերի, մոմլաթի, պլաստիկ կաշվի արտադրություն` ցնդող լուծիչներով,

գ. ծծմբաածխածնով քիմիական տոգորման և մշակման եղանակով գործվածքների արտադրություն:

3) III դաս

ա. յուղային, յուղաասֆալտային, բակելիտային և այլ լաքերով գործվածքների և թղթի անընդհատ տոգորման արտադրություն,

բ. գործվածքների (դերմանտինի (մաշկալաթի), գրանիտոլի և այլ գործվածքներ) տոգորման և մշակման արտադրություն քիմիական նյութերով` բացառությամբ ծծմբաածխածնի,

գ. պոլիվինիլքլորիդային միակողմանի ամրանավորված թաղանթների, համատեղված պոլիմերներից թաղանթների, կոշիկների հիմնատակի համար ռետինների, ռեգեներատի (վերականգնվածքի) լուծիչների կիրառմամբ արտադրություն,

դ. մանվածքագործվածքային արտադրություն,

ե. կապրոնային և այլ ձուլվածքներով կոշիկների արտադրություն:

4) IV դաս

ա. բրդից, բամբակից, վուշից, ինչպես նաև սինթետիկ և արհեստական մանրաթելերի հետ խառնուրդով մանվածքների և գործվածքների արտադրություն` ներկման և սպիտակեցման արտադրամասերի առկայության դեպքում,

բ. օրգանական լուծիչների կիրառմամբ պոլիմերային հարդարումով գալանտերեային-կաշվե ստվարաթղթի արտադրություն,

գ. գործվածքների սպիտակեցման, ներկման և հատուկ նյութերով մշակման արտադրություն:

5) V դաս

ա. քոթոնինային (բամբակային) արտադրություն,

բ. բոժոժաեփման և մետաքսի արձակման արտադրություն,

գ. մելանժի արտադրություն,

դ. կանեփաթելաջուտոմանվածքային, ճոպանային, լարանային, պարանային և վերջնամասերի մշակման արտադրություններ,

ե. արհեստական կարակուլի արտադրություն,

զ. բամբակից, վուշից, բրդից մանվածքի և գործվածքների արտադրություն` ներկման և սպիտակեցման արտադրամասերի բացակայության դեպքում,

է. տրիկոտաժի և ժանյակների արտադրություն,

ը. մետաքսագործական արտադրություն,

թ. գորգերի արտադրություն,

ժ. կաշվե և կաշվե-ցելյուլոզային մանրաթելերից կոշկային ստվարաթղթերի արտադրություն` առանց լուծիչների օգտագործման,

ժա. թելակոճային արտադրություն,

ժբ. պաստառների արտադրություն,

ժգ. կոշիկի արտադրություն` պատրաստի նյութերից ջրալուծվող սոսինձների օգտագործմամբ,

ժդ. ֆուրնիտուրայի արտադրություն,

ժե. հում բամբակի ընդունման կետեր:

123. Կենդանական արտադրանքի վերամշակում

1) I դաս

ա. սոսնձի եփման արտադրություններ` կաշվի մնացորդներից, դաշտային և աղբակույտի ոսկորներից և այլ կենդանական թափոններից սոսինձ պատրաստելու համար,

բ. դաշտային փտած ոսկորից, մորթափառից (կենդանիների ենթամաշկային ցանցաշերտից), կաշվի մնացորդներից և կենդանական այլ թափոններից ու թափթփուկից տեխնիկական ժելատինի արտադրություն` պահեստում դրանց պահմամբ,

գ. անկած կենդանիների, ձկների, դրանց մասերի և այլ կենդանական թափոնների և թափթփուկի վերամշակման արդյունաբերական օբյեկտներ (փոխակերպում ճարպերի, կենդանիների կերերի, պարարտանյութերի և այլ արտադրանքի):

2) II դաս

ա. ճարպահալերի արտադրություն (տեխնիկական ճարպի արտադրություն):

3) III դաս

ա. կենդանիների հում մորթեղենի մշակման և ներկման արտադրություն (ոչխարենու մուշտակային, ոչխարենու դաբաղման, մորթեղենի), զամշի (թավշակաշվի) սաֆյանի (սեկի) արտադրություն,

բ. կենդանիների հում կաշվի մշակման արտադրություն` կաշվե-հումամշակ, կաշվե-դաբաղային (ներբանային (կոշկատակի) նյութի, կոպտակաշվի, մեկ տարեկան հորթի կաշվի, հորթակաշվի արտադրություն)` թափոնների վերամշակմամբ,

գ. կենդանիների դիակներից կմախքների և դիտարկման պիտույքների արտադրություն,

դ. համակցված կերերի գործարաններ:

4) IV դաս

ա. բուրդ լվանալու օբյեկտներ,

բ. խոնավաաղային և անմշակ կաշվի ժամանակավոր պահման պահեստներ,

գ. մազերի, ցցամազերի, բմբուլների, փետուրների, եղջյուրների և սմբակների մշակման արտադրություն,

դ. թաղեգործական (լմելու) և թաղիքային արտադրություն,

ե. լաքապատ կաշվի արտադրություն,

զ. աղիքային-լարային և կետգուտի (աղիների լարի) արտադրություն:

5) V դաս

ա. ցցամազերից և մազերից խոզանակների արտադրություն:

124. Սննդամթերքի և համային նյութերի վերամշակման արդյունաբերական օբյեկտներ և արտադրություններ

1) I դաս

ա. մթերատու կենդանիների պահման և սպանդի արտադրական օբյեկտներ,

բ. մսի վերամշակում, հալեցում, զննում, լվացում, մաքրամշակում, ջլազերծում նախատեսող արտադրական ու սպանդի օբյեկտներ` ներառյալ կենդանիների նախասպանդային պահման օբյեկտները` անասնահումքի մինչև եռօրյա պահուստի սահմաններում:

2) II դաս

ա. ծովային կենդանիների ճարպի հալման արտադրություն,

բ. աղիքա-լվացման արտադրություն,

գ. կենդանիների տեղափոխումից հետո վագոնների մաքրման և լվացման կայաններ և կետեր (դեզոլվացման կայաններ և կետեր),

դ. ճակնդեղաշաքարային արտադրություն,

ե. ալբումինի արտադրություն,

զ. դեքստրինի, գլյուկոզայի և մրգահյութի արտադրություն:

3) III դաս

ա. ձկների արդյունահանման (որսի) օբյեկտներ,

բ. մանր սպանդային կենդանիների և թռչունների սպանդանոցներ, ինչպես նաև 50-500 տ/օր հզորությամբ սպանդանոցներ,

գ. 2 տ/ժամում ավել հզորությամբ աղացներ, ձավարաղացներ, ցորենի մաքրահանման օբյեկտներ,

դ. ծխախոտի արտադրություն (ծխախոտային արտադրանքի կազմակերպություններ),

ե. բուսական յուղերի արտադրություն,

զ. հոտավետ նյութերի արտազատմամբ բնական հանքային ջրերի շշալցման արտադրություն,

է. ձկնարդյունաբերական, ձկան պահածոների և ձկան ֆիլեի արտադրության կազմակերպություններ` օգտահանման արտադրամասով (առանց ծխեցման արտադրամասերի),

ը. մսի պահածոների արտադրություն,

թ. մսի և ձկնեղենի ապխտի արտադրություն` սառը և տաք ծխեցմամբ:

4) IV դաս

ա. էլեվատորներ (հացահատիկների մեքենայացված շտեմարաններ),

բ. սուրճի վերամշակման/բովման արտադրություն` ավելի քան 10 հազ. տ/տարի հզորությամբ,

գ. մարգարինի, սպրեդի, հալած խառնուրդների, հատուկ նշանակության ճարպի, կաթնային ճարպի փոխարինիչների արտադրություն,

դ. սննդային սպիրտի արտադրություն,

ե. օսլայի արտադրություն,

զ. առաջնային գինու արտադրություն,

է. սեղանի քացախի արտադրություն,

ը. ավելի քան 600 տա տարողությամբ սննդամթերքի ցածր ջերմաստիճանի պահման համար արտադրական կայանքներ (սառնարանային հզորություններ),

թ. գարեջրի և կվասի արտադրություն (ածիկանոցներով),

ժ. առևտրային ածիկի եփման և խմորիչի պատրաստման արտադրություն,

ժա. շաքարառաֆինադային արտադրություն:

5) V դաս

ա. թեյի փաթեթավորման ֆաբրիկաներ,

բ. եգիպտացորենամրգահյութային արտադրություն,

գ. կոնյակի սպիրտի արտադրություն,

դ. մակարոնեղենի արտադրություն,

ե. երշիկի տեսականու արտադրություն` առանց ծխեցման, սկսած 0,5 տ/օր հզորությամբ,

զ. առանց ծխեցման մինչև 5 տ/օր հզորությամբ մսի վերամշակման, մինչև 10 տ/օր հզորությամբ կաթի վերամշակման և մինչև 10 տ/օր հզորությամբ ձկան վերամշակման փոքր կազմակերպություններ և ցածր հզորությամբ արտադրամասեր,

է. մինչև 600 տ տարողությամբ սննդամթերքի ցածր ջերմաստիճանում պահման արտադրական կայանքներ,

ը. մրգերի, բանջարեղենի և հատապտղային հյութերի արտադրություն,

թ. մրգերի և բանջարեղենի վերամշակման և պահման (չորացման, աղադրման, թթվեցման, խմորման) արտադրություններ,

ժ. գինիների նախապատրաստման և շշալցման արտադրություններ,

ժա. կոնցենտրատների (խտածոների) և էսենցիաների հիմքի վրա ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն,

ժբ. բուսական յուղերի հիմքի վրա մայոնեզների, սոուսների, բուսական յուղերից մայոնեզային սոուսների, քսուքների արտադրություն,

ժգ. գարեջրի և կվասի արտադրություն (առանց ածիկացման),

ժդ. կաթնային և յուղահանման արտադրություն,

ժե. պանրագործական արտադրություն,

ժզ. աղացներ` մինչև 2 տ/ժամ արտադրողականությամբ,

ժէ. հրուշակեղենի արտադրություն` սկսած 0,5 տ/օր հզորությամբ,

ժը. հացի գործարաններ (բացառությամբ` շենքերում ներկառուցված, ներկառուցված-կցակառուցված, կցակառուցված տարածքներում հացի և հրուշակեղենի արտադրություն ու վաճառք իրականացնող կազմակերպությունների),

ժթ. լիկյորների և օղու գործարաններ,

ի. սուրճի բովման արտադրություն մինչև 10 հազար տ/տարի հզորությամբ:

(124-րդ կետը փոփ. 28.02.2025 թիվ 06-Ն հրաման)

125. Միկրոկենսաբանական (մանրէաբանական) արդյունաբերություն

1) I դաս

ա. ածխաջրածիններից (նավթի պարաֆինների, էթանոլի, մեթանոլի, բնական գազի) սպիտակուցա-վիտամինային խտանյութերի արտադրություն,

բ. տեխնոլոգիայում պաթոգենության 1-2 խմբերի միկրոօրգանիզմների օգտագործմամբ արտադրություններ:

2) II դաս

ա. կերային բացիտրացինի արտադրություն,

բ. կերային ամինաթթուների արտադրություն մանրէաբանական սինթեզի եղանակով,

գ. հակաբիոտիկների արտադրություն,

դ. փայտից և գյուղատնտեսական թափոններից կերային խմորիչի, ֆուրֆուրոլի (թեփահեղուկի) և սպիրտի արտադրություն` հիդրոլիզի եղանակով,

ե. տարբեր նպատակներով ֆերմենտների (մակարդների) արտադրություն` մակերևութային մշակման եղանակով,

զ. բուսական հումքից պեկտինների արտադրություն:

3) III դաս

ա. սննդային խմորիչների արտադրություն,

բ. գյուղատնտեսական բույսերի պաշտպանության համար կենսաբանական պրեպարատների (պատրաստուկների) (տրիխոգրամների և այլ կենսաբանական պրեպարատների) արտադրություն,

գ. մանրէաբանական սինթեզի եղանակով բույսերի պաշտպանության միջոցների արտադրություն,

դ. պատվաստանյութերի և շիճուկների արտադրություն:

4) IV դաս

ա. մակերևութային մշակման եղանակով տարբեր նշանակությամբ ֆերմենտների արտադրություն:

126. Էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրություն հանքային վառելիքի այրումից

1) I դաս

ա. 600 ՄՎտ և ավելի էլեկտրական հզորությամբ տեղակայված ջերմային էլեկտրակայաններ (այսուհետ` ՋԷԿ)` որպես վառելիք օգտագործելով ածուխ և մազութ:

2) II դաս

ա. 600 ՄՎտ և ավելի էլեկտրական հզորությամբ տեղակայված ջերմային էլեկտրակայաններ, որոնք աշխատում են գազի և նավթի վառելիքի վրա,

բ. ածուխի և մազութային վառելիքի վրա աշխատող 200 Գկալ/ժամ և ավելի ջերմային հզորությամբ ջերմային էլեկտրակենտրոններ (այսուհետ` ՋԷԿտ) և շրջանային կաթսայատներ:

3) III դաս

ա. ջերմային էլեկտրակայանների մոխրի աղբավայրեր,

բ. սկսած 200 Գկալ/ժամ ջերմային հզորությամբ ջերմային էլեկտրակենտրոններ (ՋԷԿտ) և շրջանային կաթսայատներ, որոնք աշխատում են գազային վառելիքով և մազութային վառելիքով (վերջինս` որպես պահուստային վառելիք):

4) IV դաս

ա. 200 Գկալ-ից պակաս ջերմային հզորությամբ ջերմային էլեկտրակայաններ (ՋԷԿտ) և շրջանային կաթսայատներ, որոնք աշխատում են պինդ, հեղուկ և գազանման վառելիքի վրա, արևային էլեկտրակայանքներ:

127. Ագրոարդյունաբերական համալիրի արտադրական օբյեկտներ (սահմանված հեռավորությունների ապահովումը պետք է ուղեկցվի արտադրություններից գարշահոտության բացառումն ապահովող անհրաժեշտ տեխնոլոգիական սարքերի տեղակայմամբ)

1) I դաս

ա. խոզաբուծական ֆերմաներ` 3 հազարից ավելի գլխաքանակով և մատղաշի համար 12 հազարից ավելի անասնատեղով,

բ. թռչնաֆաբրիկաներ (թռչնաբուծարաններ)` տարեկան 400 հազարից ավելի առանձնյակներով և 3 միլիոնից ավելի բրոյլերներով,

գ. խոշոր եղջերավոր կենդանիների համալիրներ և ֆերմաներ 2 հազարից ավելի գլխաքանակով և մատղաշի համար 6 հազարից ավելի անասնատեղով,

դ. գոմաղբի և թրիքի բաց պահեստարան:

2) II դաս

ա. խոզաբուծական ֆերմաներ` 2 հազարից մինչև 3 հազար գլխաքանակով և մատղաշի համար 10 հազրից 12 հազար անասնատեղով,

բ. խոշոր եղջերավոր կենդանիների համալիրներ և ֆերմաներ 1.2 հազարից մինչև 2 հազար գլխաքանակով և մատղաշի համար մինչև 6 հազար անասնատեղով,

գ. թռչնաֆաբրիկաներ (թռչնաբուծարաններ)` տարեկան կամ շրջափուլում 100 հազարից մինչև 400 հազար առանձնյակներով և 1 միլիոնից մինչև 3 միլիոն բրոյլերներով,

դ. կենսաբանորեն վերամշակված գոմաղբի հեղուկ ֆրակցիայի բաց պահեստարաններ,

ե. գոմաղբի և թրիքի փակ պահեստարաններ,

զ. 500 տոննայից ավելի թունաքիմիկատների և հանքային պարարտանյութերի պահման պահեստներ,

է. սերմերի մշակման և ախտահանման արտադրություններ,

ը. հեղուկացված ամոնիակի պահեստներ,

թ. ոչխարաբուծական և այծաբուծական ֆերմաներ` 30 հազարից ավելի գլխաքանակով,

ժ. գազանաբուծական (կզաքիսների, աղվեսների և այլ գազանների) ֆերմաներ 30 հազարից ավելի գլխաքանակով:

3) III դաս

ա. խոզաբուծական ֆերմաներ` մինչև 2 հազար գլխաքանակով և մատղաշի համար մինչև 10 հազար անասնատեղով,

բ. 1,2 հազար գլխից պակաս խոշոր եղջերավոր կենդանիների ֆերմաներ (բոլոր մասնագիտացումներով), ձիաբուծական ֆերմաներ,

գ. ոչխարաբուծական, այծաբուծական ֆերմաներ 5000-30000 գլխաքանակով,

դ. թռչնաբուծական ֆերմաներ տարեկան մինչև 100000 առանձնյակով և մինչև 1 միլիոն բրոյլերով,

ե. կուտակված թրիքի և գոմաղբի բուրտավորման (հարդով ծածկված լայնակույտերի) համար հարթակներ,

զ. թունաքիմիկատների և հանքային պարարտանյութերի պահման պահեստներ 50 տոննայից մինչև 500 տոննա,

է. գյուղատնտեսական նշանակության հողերի մշակում պեստիցիդներով` տրակտորների օգտագործումով (դաշտի սահմաններից մինչև բնակավայր),

ը. գազանաբուծական ֆերմաներ (կզաքիսների, աղվեսների և այլ գազանների) 5000-30000 գլխաքանակով,

թ. բեռնատար մեքենաների և գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման, տեխնիկական սպասարկման և պահման ավտոտնակներ և հավաքակայաններ` 10-ից ավելի պահակետով:

4) IV դաս

ա. ոչխարաբուծական ֆերմաներ 100-5000 գլխաքանակով,

բ. հանքային պարարտանյութերի, թունաքիմիկատների մինչև 50 տ պահման պահեստներ,

գ. չոր հանքային պարարտանյութերի և բույսերի պաշտպանության քիմիական միջոցների պահեստներ,

դ. անասնաբուծական ջրհոսքի օգտագործմամբ մելիորատիվային օբյեկտներ,

ե. կերերի պատրաստման արտադրամասեր, ներառյալ սննդի թափոնների օգտագործումը,

զ. կենդանիների պահման տնտեսություններ (խոզանոցներ, կովանոցներ, բուծարաններ, ձիանոցներ) 50-ից 100 գլխաքանակով,

է. վառելիքաքսանյութերի պահեստներ,

ը) գազանաբուծական ֆերմաներ (կզաքիսների, աղվեսների և այլ գազանների) 500-5000 գլխաքանակով,

թ. բեռնատար մեքենաների և գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման, տեխնոլոգիական սպասարկման և պահման ավտոտնակներ և պարկեր` ներառյալ մինչև 10 պահակետով:

5) V դաս

ա. մրգերի, բանջարեղենի, կարտոֆիլի, հացահատիկի պահեստարաններ` սկսած 300 քմ մակերեսով,

բ. կենդանիների պահման տնտեսություններ (խոզանոցներ, կովանոցներ, բուծարաններ, ձիանոցներ) մինչև 50 գլխաքանակով,

գ. ջերմատնային և ջերմոցային տնտեսություններ,

դ. գազանաբուծական ֆերմաներ (կզաքիսների, աղվեսների և այլ գազանների) մինչև 500 գլխաքանակով,

ե. ոչխարաբուծական և այծաբուծական ֆերմաներ` մինչև 100 գլխաքանակով:

128. Սանիտարատեխնիկական, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքներ, սպորտի, առևտրի և սպասարկման ծառայությունների մատուցման օբյեկտներ

1) I դաս

ա. I-II-րդ վտանգավորության դասերի արտադրության և սպառման թափոնների տեղադրման, վնասազերծման, մշակման օբյեկտներ,

բ. տարեկան սկսած 40 հազ.տ թափոնների օգտահանման, վնասազերծման, մշակման օբյեկտներ, այդ թվում բժշկական թափոններով շրջանառության տեղամասերը, որոնք սարքավորված են այրման, պիրոլիզի եղանակով թափոնների վնասազերծման կայանքով` հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանով հաստատված դասակարգումը,

գ. աղբահանման դաշտեր և հերկման դաշտեր,

դ. սիբիրախտից անկած կենդանիների թաղման վայրեր, հորերում կենդանիների թաղման վայրեր,

ե. կենդանիների դիակների և առգրավված ապրանքների օգտահանման գործարաններ,

զ. դիակիզարաններ` մեկից ավելի վառարաններով,

է. 40 հա ավելի մակերեսով խառը և ավանդական թաղման գերեզմանատներ:

2) II դաս

ա. III-IV վտանգավորության դասերի թունավոր թափոնների տեղակայման, վնասազերծման, մշակման, արտադրության և սպառման օբյեկտներ,

բ. մինչև 40 հազ.տ/տարի թափոնների օգտահանման, վնասազերծման, մշակման օբյեկտներ, այդ թվում բժշկական թափոններով շրջանառության տեղամասերը, որոնք սարքավորված են այրման, պիրոլիզի եղանակով թափոնների վնասազերծման կայանքով` հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանով հաստատված դասակարգումը,

գ. կոշտ կոմունալ թափոնների զետեղման օբյեկտներ,

դ. կենդանիների թաղման վայրեր` կենսաբանական խցիկներով,

ե. խառը և ավանդական թաղման գերեզմաններ` 20-ից 40 հա մակերեսով,

զ. դիակիզարան մեկ մեկխցիկանոց վառարանով:

3) III դաս

ա. խառը և ավանդական թաղման գերեզմանոցներ` 10-ից 20 հա մակերեսով,

բ. ջերմատնային և ջերմանոցային տնտեսությունների համար տեղամասեր` թափոնների վնասազերծումից և/կամ օգտահանումից հետո դրանց օգտագործմամբ,

գ. օրգանական թափոնների վնասազերծման, օգտահանման օբյեկտներ, առանց գոմաղբի և կղանքի, կոմպոստացման միջոցով,

դ. բեռնատար ավտոմեքենաների, ճանապարհային տրանսպորտային միջոցների սպասարկման օբյեկտներ 10-ից ավելի պահատեղով,

ե. ավտոբուսային կայարաններ,

զ. 300 մեքենա և ավելի տարողությամբ ավտոբուսների և տրոլեյբուսների պարկեր, ավտոկոմբինատներ, տրամվայներ, մետրոյի դեպոներ (վերանորոգման բազայով):

4) IV դաս

ա. բեռնատար ավտոմեքենաների, ճանապարհային մեքենաների սպասարկման օբյեկտներ` 10-ից ոչ ավել պահատեղով, տաքսամոտորային պարկ, 5-ից ավել պահատեղով ավտոմեքենաների սպասարկման օբյեկտներ, այդ թվում ներկարարական և թիթեղագործական աշխատանքներով,

բ. քաղաքի մաքրման մեքենայացված տրանսպորտային պարկեր` առանց վերանորոգման բազայի,

գ. ավտոկանգառատեղեր (պարկեր) բեռնատար ավտոտրանսպորտի համար,

դ. հեղուկ և գազային շարժիչային վառելիքով տրանսպորտային միջոցների լիցքավորման կայաններ 4 և ավելի վառելիքի մատակարարման աշտարակներով,

ե. ավտոմեքենաների լվացման կայան 5-ից ավելի տեղով,

զ. ավտոբուսային և տրոլեյբուսային պարկեր մինչև 300 մեքենա,

է. կինոլոգիական կենտրոններ,

ը. աղբի վերաբեռնման կայաններ,

թ. խառը և ավանդական թաղման գերեզմանատներ` 10 հեկտար և պակաս մակերեսով,

ժ. կրիոգեն ավտոլիցքավորման կայաններ, որոնք նախատեսված են միայն հեղուկացված բնական գազով և/կամ սեղմված բնական գազով տրանսպորտային միջոցների լիցքավորման համար և ստացվում են ռեգազիֆիկացիայի միջոցով հեղուկացված բնական գազի լցակայանի տարածքում` հեղուկացված բնական գազի 50-ից մինչև 100 մ3 պահման ծավալով,

ժա. մեծածախ շուկաներ:

5) V դաս

ա. պահման կարգավորող ռեժիմներ չպահանջող, մասնագիտացված, բազմաֆունկցիոնալ պահեստներ` սկսած 300 քմ մակերեսից,

բ. փակ գերեզմանատներ և հուշահամալիրներ, դիակիզումից հետո թաղումով գերեզմանոցներ, կոլումբարիումներ (աճյունասափորների զետեղարաններ) գյուղական գերեզմանատներ,

գ. սպորտային խաղերի անցկացման բաց տիպի մարզաառողջարարական կառույցներ` 1500 նստատեղ ունեցող ստացիոնար տրիբունաներով,

դ. մարդատար ավտոմեքենաների սպասարկման օբյեկտներ` 2-ից 5 պահատեղով (առանց ներկարարական և թիթեղագործական աշխատանքների)` կապիտալ շինարարական օբյեկտների ներսում աշխատանքներով և բացառելով հարակից տարածքում և/կամ շենքերին անմիջականորեն հարող տարածքում ավտոմեքենաների սպասարկումը,

ե. առանձին կանգնած հիպերմարկետներ, սուպերմարկետներ, առևտրի համալիրներ և կենտրոններ, առևտրի և զվարճանքի համալիրներ 2000 քմ-ից ավել ընդհանուր մակերեսով և այցելուների ավտոմեքենաների համար ավելի քան 100 մեքենա/տեղ տարողությամբ բաց ավտոկանգառատեղերով, հասարակական սննդի օբյեկտներ` 500 քմ-ից ավելի ընդհանուր մակերեսով, պարենային և արդյունաբերական ապրանքների շուկաներ` այցելուների մեքենաների համար 100-ից ավելի տարողությամբ ավտոկայանատեղով,

զ. ավտոլիցքավորման կայաններ` միայն մարդատար տրանսպորտային միջոցների հեղուկ շարժիչային վառելիքով լիցքավորելու համար, 3-ից ոչ ավելի վառելիքամատակարարման աշտարակներով, այդ թվում` վարորդների և ուղևորների սպասարկման օբյեկտներով (ուղեկցող ապրանքների խանութ, սրճարաններ և սանիտարական հանգույցներ),

է. ավտոմեքենաների լվացակետեր` 5-ից ոչ ավելի մեքենայի համար` շինարարական օբյեկտների շինարարական արտադրության կազմակերպման նախագծերով նախատեսված,

ը. քիմմաքրման կազմակերպություններ` 600 կգ և ավելի մեկ օրում հզորությամբ,

թ. լվացքատնային ծառայություններ մատուցող կազմակերպություններ` 600 կգ և ավելի մեկ օրում հզորությամբ,

ժ. ավտոմոբիլային գազալցման կոմպրեսորային կայաններ` սենքի ներսում կամ կոնտեյներների ներսում կոմպրեսորներով` օրական 500 մեքենայից ոչ ավելի լիցքավորման հզորությամբ, այդ թվում սպասարկման օբյեկտներով (առևտրի սրահ, սպասասրահ, սրճարան, սանիտարական հանգույցներ),

ժա. կրիոգեն ավտոլիցքավորման կայաններ, որոնք նախատեսված են միայն հեղուկացված բնական գազով և/կամ սեղմված բնական գազով տրանսպորտային միջոցների լիցքավորման համար և ստացվում են ռեգազիֆիկացիայի միջոցով հեղուկացված բնական գազի լցակայանի տարածքում` հեղուկացված բնական գազի 50 խմ-ից ոչ ավելի պահման ծավալով, այդ թվում սպասարկման օբյեկտներով (առևտրի սրահ, սպասասրահ, սրճարան, սանիտարական հանգույցներ),

ժբ. ավտոմոբիլային գազալիցքավորման կայաններ, որոնք նախատեսված են միայն հեղուկացված ածխաջրածնային գազով տրանսպորտային միջոցները լիցքավորելու համար, այդ թվում սպասարկման օբյեկտներով (առևտրի սրահ, սպասասրահ, սրճարան, սանիտարական հանգույցներ),

ժգ. մարդատար ավտոմեքենաների սպասարկման օբյեկտներ, ներառյալ մինչև 2 մեքենայի համար ավտոլվացատեղով (առանց ներկարարական և թիթեղագործական աշխատանքների), շինարարական օբյեկտների տարածքից դուրս, կամ հարակից տարածքում, կամ շենքերին անմիջականորեն հարող տարածքում ավտոմեքենաների սպասարկումով,

ժդ. կենդանիների պահման, խնամքի ծառայություններ մատուցող անասնաբուժական կազմակերպություններ, վիվարիումներ, բուծարաններ, կենդանիների ժամանակավոր խնամքի ծառայությունների կետեր:

129. Ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգեր

1) I դաս

ա. զտման դաշտեր և/կամ ոռոգման դաշտեր` մաքրման կառույցների սկսած 50 հազար խոր.մ/օր հաշվարկային արտադրողականությամբ,

բ. մեխանիկական և կենսաբանական մաքրման համար կառույցներ, ինչպես նաև տիղմային հարթակներ` մաքրման կառույցների սկսած 280 հազ. խոր.մ/օր հաշվարկային արտադրողականությամբ:

2) II դաս

ա. մեխանիկական և կենսաբանական մաքրման համար կառույցներ, ինչպես նաև տիղմային հարթակներ` մաքրման կառույցների 50 հազարից մինչև 280 հազար խոր.մ/օր հաշվարկային արտադրողականությամբ,

բ. մեխանիկական և կենսաբանական մաքրման կառույցներ փակ սենքերում նստվածքի մեխանիկական և/կամ ջերմային մշակումով մաքրման կառույցների 50 հազարից մինչև 280 հազար խմ/օր հաշվարկային արտադրողականությամբ` սանիտարապաշտպանական գոտու մոտավոր չափը կազմում է 400 մ,

գ. զտման դաշտեր և/կամ ոռոգման դաշտեր` մաքրման կառույցների 5 հազարից մինչև 50 հազ.խմ/օր հաշվարկային արտադրողականությամբ` սանիտարապաշտպանական գոտու մոտավոր չափը կազմում է 400 մ:

3) III դաս

ա. մեխանիկական և կենսաբանական մաքրման համար կառույցներ, ինչպես նաև տիղմային հարթակներ մաքրման կառույցների 5 հազարից մինչև 50 հազար խոր.մ/օր հաշվարկային արտադրողականությամբ,

բ. մեխանիկական և կենսաբանական մաքրման համար կառույցներ փակ սենքերում նստվածքի մեխանիկական և/կամ ջերմային մշակմամբ` մաքրման կառույցների 5 հազարից մինչև 50 հազ.խմ/օր հաշվարկային արտադրողականությամբ,

գ. զտման դաշտեր մաքրման կառույցների 0,2 հազ. խմ/օր մինչև 5 հազար խոր.մ/օր, մինչև 0,2 հազար խոր.մ/օր հաշվարկային արտադրողականությամբ` սանիտարապաշտպանական գոտու մոտավոր չափը կազմում է 200 մ,

դ. կենսաբանական լճակներ ավելի քան 5 հազ.խմ/օր հաշվարկային արտադրողականությամբ` սանիտարապաշտպանական գոտու մոտավոր չափը կազմում է 300 մ, մինչև 5 հազ.խմ/օր հաշվարկային արտադրողականությամբ` սանիտարապաշտպանական գոտու մոտավոր չափը կազմում է 200 մ,

ե. ջրթափ կայաններ,

զ. ոռոգման դաշտեր` մաքրման կառույցների 0,2 հազ.խմ/օր մինչև 5 հազար խոր.մ/օր հաշվարկային արտադրողականությամբ` սանիտարապաշտպանական գոտու մոտավոր չափը կազմում է 200 մ, մինչև 0,2 հազ. խմ/օր հաշվարկային արտադրողականությամբ` սանիտարապաշտպանական գոտու մոտավոր չափը կազմում է 150 մ:

4) IV դաս

ա. մեխանիկական և կենսաբանական մաքրման համար կառույցներ, ինչպես նաև տիղմային հարթակներ մաքրման կառույցների մինչև 5 հազ.խմ/օր հաշվարկային արտադրողականությամբ,

բ. մեխանիկական և կենսաբանական մաքրման համար կառույցներ փակ սենքերում նստվածքի մեխանիկական և/կամ ջերմային մշակմամբ` մաքրման կառույցների մինչև 5 հազար խոր.մ/օր հաշվարկային արտադրողականությամբ,

գ. բաց տիպի մակերևութային հոսքի մաքրման կառույցներ,

դ. ձնահալման, ձնաձուլման կետեր:

5) V դաս

ա. պոմպակայաններ և վթարային-կարգավորող ամբարներ, 50 հազ.խմ/օր և ավելի արտադրողականությամբ տեղային մաքրման կառույցներ` սանիտարապաշտպանական գոտու մոտավոր չափը կազմում է 30 մ, ավելի քան 0,2 հազ.խմ/օր մինչև 50 հազ.խմ/օր` սանիտարապաշտպանական գոտու մոտավոր չափը կազմում է 20 մ, մինչև 0,2 հազ.խմ/օր` սանիտարապաշտպանական գոտու մոտավոր չափը կազմում է 15 մ,

բ. ստորգետնյա զտման դաշտեր` մինչև 15 խ.մ/օր թողունակությամբ,

գ. փակ տիպի մակերևութային հոսքի մաքրման կառույցներ:

130. Պահեստներ, նավամատույցներ, փոխադրման բեռների բեռնաթափման և պահման վայրեր, բեռների և նավերի ֆումիգացիայի (ծխահարման), գազային ախտահանման, դեռատիզացիայի և դեզինսեկցիայի կազմակերպում

1) I դաս

ա. ապատիտային խտանյութի, ֆոսֆորիտային ալյուրի, ցեմենտների և փոշի արտածող այլ բեռների բաց պահեստներ և բեռնափոխադրման տեղամասեր տարեկան 150 հազ. և ավելի բեռնաշրջանառությամբ (այս դասակարգման մեջ չեն ներառվում տրանսպորտատեխնոլոգիական այն սխեմաները, որոնք պահեստային էլեվատորների (սորամբարձիչների) և պնևմոտրանսպորտային կամ այլ կայանքների շահագործմամբ բացառում են բեռների փոշու տարածումը արտաքին միջավայր),

բ. հեղուկացված գազերի (մեթան, պրոպան, ամոնիակ, քլոր և այլն) բեռնափոխադրման և պահման տեղամասեր, 1000 խմ (ներառյալ) և ավելի ծավալով հեղուկացված բնական գազի, հալոգենների, ծծմբի, ազոտի, ածխաջրածնի (մեթանոլ, բենզոլ, տոլուոլ և այլ ածխաջրածիններ), սպիրտի, ալդեհիդի և այլ արտադրական միացությունների բեռնափոխադրման և պահման վայրեր,

գ. մաքրող և լվացող-շոգեհարող կայաններ, ախտահանման-լվացման կազմակերպություններ, նավերի և ցիստեռնների մաքրման կետեր, ինչպես նաև ընդունման-մաքրման շինություններ, որոնք ծառայում են բալաստային և նավթ պարունակող լվացող ջրերի ընդունման համար (հատուկ լողընդունիչներից),

դ. բեռների և նավերի ֆումիգացիայի, գազային ախտահանման, դեռատիզացիայի և դեզինսեկցիայի իրականացման նավամատույցներ և տեղամասեր:

2) II դաս

ա. ապատիտային խտանյութի, ֆոսֆորիտային ալյուրի, ցեմենտի և փոշի արտածող այլ բեռների բաց պահեստներ և բեռնափոխադրման տեղամասեր` տարեկան մինչև 150 հազ.տ բեռնաշրջանառությամբ (այս դասակարգման մեջ չեն ներառվում տրանսպորտատեխնոլոգիական այն սխեմաները, որոնք պահեստային էլեվատորների (սորամբարձիչների) և պնևմոտրանսպորտային կամ այլ կայանքների շահագործմամբ բացառում են բեռներից փոշու տարածումը արտաքին միջավայր),

բ. բաց պահեստներ և ածուխի բեռնափոխադրման տեղամասեր,

գ. հանքային պարարտանյութերի, կրի, հանքաքարերի (բացառությամբ ռադիոակտիվների) և այլ հանքանյութերի (ծծմբի, ծծմբային հրաքարի, գիպսի և այլն) բաց պահեստներ և բեռնափոխադրման վայրեր,

դ. անմշակ նավթի, բիտումի, մազութի և այլ մածուցիկ նավթամթերքների և քիմիական բեռների բեռնափոխադրման և պահման տեղամասեր, 550 խմ-ից (ներառյալ) մինչև 1000 խմ ծավալով հեղուկացված բնական գազի, հալոգենների, ծծմբի, ազոտի, ածխաջրածնի (մեթանոլ, բենզոլ, տոլուոլ և այլ ածխաջրածիններ), սպիրտի, ալդեհիդի և այլ արտադրական միացությունների բեռնափոխադրման և պահման տեղամասեր,

ե. կուպրի և կուպր պարունակող բեռների բաց և փակ պահեստներ, բեռնափոխադրման տեղամասեր,

զ. հականեխիչներով տոգորված փայտակոճերի (շպալի) պահման և բեռնափոխադրման տեղամասեր,

է. սանիտարակարանտինային կետեր (կայաններ):

3) III դաս

ա. բաց պահեստներ և փոշի արտածող բեռների բեռնաթափման և բեռնման տեղամասեր (ապատիտային խտանյութի, ֆոսֆորիտային ալյուրի, ցեմենտի և այլն) տարեկան մինչև 5 հազ. տ բեռնաշրջանառության դեպքում (այս դասակարգման մեջ չեն ներառվում տրանսպորտատեխնոլոգիական այն սխեմաները, որոնք պահեստային էլեվատորների (սորամբարձիչների) և պնևմոտրանսպորտային կամ այլ կայանքների շահագործմամբ բացառում են բեռների փոշու տարածումը արտաքին միջավայր),

բ. փաթեթավորված քիմիական բեռների (պարարտանյութերի, օրգանական լուծիչների, թթուների և այլ քիմիական նյութերի) փակ պահեստներ, բեռնափոխադրման և պահման տեղամասեր,

գ. մագնեզիտի, դոլոմիտի և փոշի արտածող այլ բեռների բեռնաթափման/բեռնափոխադրման գետներեսյա պահեստներ և բաց տեղամասեր,

դ. փոշի արտածող և հեղուկ բեռների (ամոնիակային ջրի, պարարտանյութի, կալցինացված սոդայի, ներկանյութի և այլն) պահեստներ,

ե. չոր ավազի, մանրախճի, քարի և շինարարական այլ հանքանյութի գետներեսյա բաց պահեստներ և բեռնաթափման տեղամասեր,

զ. քուսպի (այդ թվում` աղացած), կոպրայի (կոկոսի միջուկ) և փոշի արտածող այլ բուսական ծագում ունեցող արտադրանքի բաց եղանակով բեռնափոխադրման պահեստներ և տեղամասեր,

է. օգտահանվող թափոնքի (ուտիլսիռյո) պահեստներ, բեռնափոխադրում և պահում,

ը. խոնավաղած անմշակ կաշվի (200-ից ավել քանակով) և կենդանական ծագման այլ հումքի պահեստներ, բեռնափոխադրում և պահում,

թ. ընտանի և վայրի կենդանիների, թռչունների մշտական բեռնափոխադրման տեղամասեր,

ժ. ձկան, ձկնամթերքի արդյունագործական արտադրանքի պահեստներ և բեռնափոխադրում,

ժա. 250 խմ-ից (ներառյալ) մինչև 550 խմ ծավալով հեղուկացված բնական գազի, հալոգենների, ծծմբի, ազոտի, ածխաջրածնի (մեթանոլ, բենզոլ, տոլուոլ և այլ ածխաջրածիններ), սպիրտի, ալդեհիդի և այլ արտադրական միացությունների բեռնափոխադրման և պահման տեղամասեր,

ժբ. մայրուղային նավթատարների և/կամ նավթամթերքատարների պոմպակայաններ ամբարների համակազմի (համալիրի) ավելի քան 20 հազ.խմ տարողությամբ:

4) IV դաս

ա. կաշվի հումքի պահեստներ և բեռնափոխադրում (այդ թվում խոնավաղած` մինչև 200 ներառյալ),

բ. հացահատիկի պահեստներ և բեռնաթափման բաց տեղամասեր,

գ. կերակրի աղի պահեստներ և բեռնաթափման բաց տեղամասեր,

դ. բրդի, մազերի, ցցամազերի և նմանատիպ այլ արտադրանքի պահեստներ և բեռնաթափման բաց տեղամասեր,

ե. ապատիտի խտանյութի, ֆոսֆորիտային ալյուրի, ցեմենտի և փոշի արտածող այլ բեռների բեռնափոխադրման և պահման տրանսպորտա-տեխնիկական սխեմաներ խուռնաբեռնման փոխադրումով (պեռեվօզիմիխ նավալօմ)` պահեստային սորամբարձիչի (էլեվատորի) և պնևմոտրանսպորտային կամ այլ կայանքների և պահեստարանների կիրառմամբ, որոնք բացառում են փոշու արտանետումը արտաքին միջավայր,

զ. 50 խմ-ից (ներառյալ) մինչև 250 խմ ծավալով հեղուկացված բնական գազի, հալոգենների, ծծմբի, ազոտի, ածխաջրածնի (մեթանոլ, բենզոլ, տոլուոլ և այլ ածխաջրածիններ), սպիրտի, ալդեհիդի և այլ արտադրական միացությունների բեռնափոխադրման և պահման տեղամասեր,

է. բենզինի, դիզելային վառելիքի, ավիացիոն վառելիքի և այլ բաց գույնի (գրեթե թափանցիկ, մշակված, ծանր ֆրակցիաներից զտված) նավթամթերքների բեռնման, բեռնափոխադրման և պահման վայրեր (տեղամասեր),

ը. մայրուղային նավթատարների և նավթամթերքատարների պոմպակայաններ առանց ամբարների համակազմի (համալիրի) կամ մինչև 20 հազ.խմ տարողությամբ ամբարների համակազմով (համալիրով):

5) V դաս

ա. խոնավացված շինարարական հանքային նյութերի (ավազի, մանրախճի, խճի, քարերի և այլն) բաց պահեստներ և բեռնափոխադրում,

բ. մամլակաղապարած (պռեսսօվանիյ) քուսպի, խոտի, ծղոտի, ծխախոտի (այդ թվում` աէրոզոլների և լցանյութերի, հավելումների) և նմանատիպ այլ արտադրանքի/արտադրատեսակի պահման և բեռնափոխադրման տեղամասեր,

գ. պարենային ապրանքների (մսի, կաթնամթերքի, հրուշակեղենի), բանջարեղենի, մրգերի, ըմպելիքների և այլ պարենային ապրանքների պահեստներ» բեռնափոխադրում,

դ. պարենային բեռների (գինի, յուղային մթերք, հյութեր) պահման և լցոնման տեղամասեր,

ե. սառնարանային ուղեբեռի պահման վագոնների բեռնաթափման և բեռնման տեղամասեր,

զ. գետի նավամատույց,

է. մինչև 50 խմ ծավալով հեղուկացված բնական գազի, հալոգենների, ծծմբի, ազոտի, ածխաջրածնի (մեթանոլ, բենզոլ, տոլուոլ և այլ ածխաջրածիններ), սպիրտի, ալդեհիդի և այլ արտադրական միացությունների բեռնափոխադրման և պահման տեղամասեր:

131. Մարդատար ավտոտրանսպորտային միջոցների (այդ թվում ժամանակավոր) կայանման համար նախատեսված ավտոկայանատեղերի հեռավորությունը տարբեր նշանակության օբյեկտներից` ըստ աղյուսակ 1-ի:

 

աղյուսակ 1

 

._____________________________________________________________________.

|Բնակելի, հասարակական        |Հեռավորությունը, մ                      |

|և  արտադրական նշանակության  |________________________________________|

|օբյեկտներ                   |Բաց կամ փակ, վերգետնյա ավտոկայանատեղեր  |

|                            |(ավտոմեքենա/տեղ հզորությամբ)            |

|                            |________________________________________|

|                            |Մինչև  10 |11-50|51-100|101-300|301     |

|                            |ավտոմեքենա|     |      |       |և  ավելի|

|                            |ներառյալ  |     |      |       |        |

|____________________________|__________|_____|______|_______|________|

|1. Բազմաբնակարան            |10        |15   |25    |35     |50      |

|բազմաֆունկցիոնալ շենքեր     |          |     |      |       |        |

|1) գլխավոր ճակատից,         |          |     |      |       |        |

|2) կողային ճակատից`         |          |     |      |       |        |

|պատուհանների բացվածքի       |          |     |      |       |        |

|առկայությամբ                |          |     |      |       |        |

|____________________________|__________|_____|______|_______|________|

|2. Բազմաբնակարան            |10        |10   |15    |25     |35      |

|բազմաֆունկցիոնալ շենքեր     |          |     |      |       |        |

|1) կողային ճակատից, առանց   |          |     |      |       |        |

|պատուհանների բացվածքի       |          |     |      |       |        |

|____________________________|__________|_____|______|_______|________|

|3. Կրթական և  հանգստի ու    |25        |50   |50    |50     |50      |

|ժամանցի, մշակութային        |          |     |      |       |        |

|(հոգևոր)  օբյեկտների        |          |     |      |       |        |

|հողատարածքի սահմանագծից     |          |     |      |       |        |

|1) հանրակրթական դպրոցներ    |          |     |      |       |        |

|2) նախադպրոցական            |          |     |      |       |        |

|հաստատություններ            |          |     |      |       |        |

|3) միջին մասնագիտական       |          |     |      |       |        |

|կրթության օբյեկտներ         |          |     |      |       |        |

|4) բարձրագույն ուսումնական  |          |     |      |       |        |

|հաստատություններ` ըստ       |          |     |      |       |        |

|նախագծման առաջադրանքի       |          |     |      |       |        |

|5) հանգստի և  ժամանցի       |          |     |      |       |        |

|վայրեր, մշակույթի և         |          |     |      |       |        |

|պատմության անշարժ           |          |     |      |       |        |

|հուշարձաններ,               |          |     |      |       |        |

|խաղահրապարակներ, պուրակներ, |          |     |      |       |        |

|զբոսայգիներ և  այլն         |          |     |      |       |        |

|____________________________|__________|_____|______|_______|________|

|4. Առողջապահական օբյեկտների |25        |50   |Ըստ   |Ըստ    |Ըստ     |

|հողատարածքից` բացառությամբ  |          |     |հաշ-  |հաշ-   |հաշվարկի|

|տվյալ բժշկական հաստատության |          |     |վարկի |վարկի  |        |

|աշխատակիցների ու            |          |     |      |       |        |

|հաստատության սպասարկման     |          |     |      |       |        |

|ծառայություններ մատուցող    |          |     |      |       |        |

|ավտոտրանսպորտային միջոցների |          |     |      |       |        |

|1) ստացիոնար տիպի բժշկական  |          |     |      |       |        |

|կենտրոնների, հիվանդանոցային |          |     |      |       |        |

|համալիրների հողատարածքի     |          |     |      |       |        |

|սահմանագծից                 |          |     |      |       |        |

|5. Մարզական օբյեկտների      |          |     |      |       |        |

|հողատարածքի սահմանագծից     |          |     |      |       |        |

|1) բաց և  փակ մարզական      |          |     |      |       |        |

|նշանակության շենքեր ու      |          |     |      |       |        |

|շինություններ               |          |     |      |       |        |

|_____________________________________________________________________|

|6. Վերգետնյա ավտոկայանատեղերից (պարկինգներից) հեռավորությունն պետք է |

|հիմնավորվի մթնոլորտային օդում աղտոտվածության ցրման և  ֆիզիկական      |

|ներգործության մակարդակների հաշվարկներով:                             |

|7. Վերգետնյա ավտոկայանատեղերի տեղակայման դեպքում պետք է պահպանվեն    |

|մերձշենքային տարածքի անհրաժեշտ տարրերով բարեկարգման ապահովվածության  |

|նորմատիվ պահանջները:                                                 |

|8. Ավելի քան 500 մեքենա/տեղ տարողությամբ վերգետնյա ավտոկայանատեղիները|

|պետք է տեղակայվեն ինժեներական ենթակառուցվածքների, տրանսպորտի         |

|օբյեկտների և  արտադրական գոտիների տարածքներում:                      |

|9. Ստորգետնյա ավտոկայանատեղերի համար հեռավորությունը հաշվարկվում է   |

|ելումուտից և  օդափոխման հորերից մինչև  վերը նշված օբյեկտների         |

|տարածքները, որը պետք է կազմի նվազագույնը 15 մ: Բազմաբնակարան         |

|բազմաֆունկցիոնալ շենքում ստորգետնյա ավտոկայանատեղերի ելումուտից      |

|մինչև  բնակելի շենք հեռավորությունը չի նորմավորվում: Սահմանվող       |

|հեռավորությունները պետք է հիմնավորվեն մթնոլորտային օդի աղտոտվածության|

|և  ակուստիկ հաշվարկներով:                                            |

|10. Բնակելի և  հասարակական շենքերի ստորգետնյա ավտոկայանատեղերի       |

|օդափոխության արտանետումները պետք է կազմակերպվեն շենքի ամենաբարձր մասի|

|տանիքի գագաթից` 1,5 մ բարձրությամբ:                                  |

|11. Ստորգետնյա ավտոկայանատեղերի շահագործվող տանիքին թույլատրվում է   |

|ձևավորել  հանգստի համար նախատեսված միջավայր` մանկական, մարզական,     |

|խաղային և  այլ հարթակներ` օդափոխիչ հորերից, ելումուտերից, անցումներից|

|15 մ հեռավորությամբ, շահագործվող տանիքի կանաչապատման և  ելանցքից դեպի|

|մթնոլորտ արտանետման սահմանային թույլատրելի կոնցենտրատի (ՍԹԿ)         |

|ապահովման պայմանով:                                                  |

|12. Վերգետնյա ավտոկայանատեղերի տարածքի չափերը պետք է համապատասխանեն  |

|ծրագրային փաստաթղթերով սահմանված կառուցապատման չափորոշիչներին և      |

|սահմանվեն նախագծային լուծումներով:                                   |

|13. Հասարակական և  արտադրական օբյեկտների պարագայում տվյալ օբյեկտների |

|աշխատակիցների և  այդ օբյեկտների սպասարկման համար անհրաժեշտ           |

|ավտոտրանսպորտային միջոցների կայանման, կայանատեղիների տեղաբաշխման     |

|կարգավորումները պետք է սահմանվեն ըստ նախագծային առաջադրանքի:         |

._____________________________________________________________________.

 

132. Ցածր ճնշման գազամատակարարման խողովակաշարերի առաջարկելի նվազագույն հեռավորությունները բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների շենքերից, ինժեներական կառույցներից` ըստ աղյուսակ 2-ի

 

աղյուսակ 2

 

._____________________________________________________________________.

|հ/հ|Օբյեկտների անվանումը                        |Հեռավորությունը, մ  |

|___|____________________________________________|____________________|

|1. |Բազմահարկ բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ   |50                  |

|   |բնակելի և  հասարակական շենքեր               |                    |

|___|____________________________________________|____________________|

|2. |Սակավահարկ բնակելի շենքեր, անհատական բնակելի|20                  |

|   |տներ, ջերմոցներ, պահեստներ                  |                    |

|___|____________________________________________|____________________|

|3. |Ջրամատակարարման ճնշումային կայաններ,        |30                  |

|   |ջրընդունիչներ, մաքրման կայաններ, արտեզիան   |                    |

|   |հորեր                                       |                    |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 փետրվարի 2024 թվական:

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
01.02.2024
N 06-Ն
Հրաման