Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ 31-04.01-2024 «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀՇՆ 31-04.01-2024 «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆ ...

 

11.03.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

1 փետրվարի 2024 թվականի N 06-Ն

 

ՀՀՇՆ 31-04.01-2024 «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

7. ՍԱՆԻՏԱՐԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ

 

72. Սանիտարապաշտպանական գոտիների նախագծումն իրականացվում է առանձին արդյունաբերական օբյեկտի և արտադրության և/կամ արդյունաբերական օբյեկտների և արտադրությունների խմբի քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի, նոր և վերակառուցվող օբյեկտների ճարտարապետաշինարարական նախագծերի մշակման և շահագործման բոլոր փուլերում: Արտադրական նշանակության օբյեկտների ու դրանց համալիրների կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգով:

73. Համաձայն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների նորմատիվները միասնական են ՀՀ ամբողջ տարածքում: Անհրաժեշտության դեպքում առանձին տարածքների համար կարող են սահմանվել առավել խիստ նորմատիվներ: Այդ նորմատիվները և դրանք որոշելու մեթոդները հաստատվում և գործողության մեջ են դրվում ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:

74. Սանիտարապաշտպանական գոտու չափերն ու սահմանները որոշվում են սանիտարապաշտպանական գոտու նախագծման փաստաթղթերով: I-III վտանգավորության դասի օբյեկտների սանիտարապաշտպանական գոտու նախագծի մշակումը պարտադիր է:

75. Կառուցվող կամ գոյություն ունեցող արտադրական օբյեկտների վերակառուցման, վերազինման, արդիականացման, ընդլայնման, կոնսերվացման սանիտարապաշտպանական գոտու մշակման կամ վերանայման նախագծի հիմքում պետք է դիտարկվեն նաև ինժեներական ենթակառուցվածքների մատակարար կազմակերպությունների տեխնիկական պայմանների, քաղաքաշինության բնագավառի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, գործող ազգային ստանդարտների, կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության միջոցառումների, էներգախնայողության և էներգաարդյունավետության պահանջները, պետք է նախատեսվեն միջոցառումներ և միջոցներ սանիտարապաշտպանական գոտիների արդյունավետ կազմակերպման, ներառյալ բնակիչների վերաբնակեցման համար (ըստ անհրաժեշտության): Նշված միջոցառումների իրականացումը պետք է ապահովվեն համապատասխան արտադրական օբյեկտների պատվիրատուները, կառուցապատողները, շահագործողները, սեփականատերերը` իրավաբանական և ֆիզիկական անձինք, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները` ըստ պայմանագրային պարտավորությունների և տեխնիկական առաջադրանքի:

76. Արտադրական օբյեկտների սանիտարապաշտպանական գոտու չպահպանման/խախտման, արտադրական օբյեկտի քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող տարածքում տեղակայման/տեղադրման պարագայում` սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի նկատմամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով կիրառվում են պատասխանատվության միջոցներ:

77. Սանիտարապաշտպանական գոտին սահմանվում է քիմիական, կենսաբանական և ֆիզիկական ներգործության աղբյուրներից կամ արտադրական գործունեություն իրականացնելու համար օբյեկտին տրամադրված (պատկանող) հողամասի սահմանագծից:

78. Կախված արդյունաբերական (արտադրական) օբյեկտի արտանետումների բնութագրից, սանիտարապաշտպանական գոտու սահմանման համար հիմնական գործոն է հանդիսանում մթնոլորտային օդի քիմիական աղտոտումը, սանիտարապաշտպանական գոտու չափը, որը սահմանվում է արդյունաբերական հարթակի սահմանից (սահմանագծից) և/կամ աղտոտող նյութերի արտանետումների աղբյուրից.

1) արդյունաբերական (արտադրական) հարթակի տարածքի սահմանից.

ա. կազմակերպված և չկազմակերպված արտանետումների աղբյուրներից` բաց հարթակներում տեխնոլոգիական սարքավորումների առկայության դեպքում,

բ. արդյունաբերական հարթակի տարածքի տարբեր հատվածներում տեղակայված աղբյուրներով արտադրություն կազմակերպելու դեպքում,

գ. գետներես և ցածր աղբյուրների, միջին բարձրության սառը արտանետումների առկայության դեպքում:

2) արտանետումների աղբյուրներից.

ա. տաքացված արտանետումների բարձր, միջին աղբյուրների առկայության դեպքում:

79. Հիգիենիկ նորմատիվները (չափանիշները) գերազանցող ֆոնային ցուցանիշներ ունեցող տարածքում չի թույլատրվում տեղադրել արդյունաբերական (արտադրական) օբյեկտներ, որոնք շրջակա միջավայրի աղտոտման և մարդու առողջության վրա ազդող աղբյուրներ են: Բնակեցման միջավայրի աղտոտման աղբյուր հանդիսացող գոյություն ունեցող օբյեկտների համար թույլատրվում է իրականացնել արտադրական օբյեկտների վերակառուցում կամ վերապրոֆիլավորում` բնակեցման միջավայրի վրա բոլոր տեսակի ազդեցությունների նվազեցման պայմանի դեպքում` մինչև քիմիական և կենսաբանական ազդեցության դեպքում սահմանային թույլատրելի կոնցենտրացիա (ՍԹԿ) և ֆոնային հաշվառմամբ ֆիզիկական գործոնների ներգործության դեպքում սահմանային թույլատրելի մակարդակ (ՍԹՄ):

80. Հաշվարկային սանիտարապաշտպանական գոտու և ռիսկի գնահատման հիման վրա (I-II վտանգավորության դասի կազմակերպությունների համար) մթնոլորտային օդի վրա քիմիական, կենսաբանական և ֆիզիկական ներգործության դաշտային ուսումնասիրությունների և չափումների հիման վրա ստացված սանիտարապաշտպանական գոտու չափերի անհամապատասխանության դեպքում սանիտարապաշտպանական գոտու չափի մասին որոշումը կայացվում է հօգուտ բնակչության առողջության համար առավելագույն անվտանգություն ապահովող տարբերակի:

81. Արտադրության ծավալի ժամանակավոր կրճատումը հիմք չէ նախագծային առավելագույն հզորության կամ փաստացի ձեռք բերված հզորության համար սանիտարապաշտպանական գոտու ընդունված չափը վերանայելու համար:

82. Արդյունաբերական հարթակից դուրս սանիտարապաշտպանական գոտու սահմանը գրաֆիկական նյութերում (բնակավայրի գլխավոր հատակագիծ, գոտիավորման նախագիծ և այլ) նշվում է հատուկ պայմանական նշաններով:

83. Սանիտարապաշտպանական գոտու նախագծում պետք է ներառվեն հետևյալ տվյալները, ընդ որում` նախագծային լուծումները պետք է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության, հանրային առողջապահական փորձաքննության շրջանակներում համաձայնեցվեն քաղաքաշինության, առողջապահության և շրջակա միջավայրի բնագավառներում պետական լիազորված մարմինների հետ.

1) տեղեկություններ սանիտարապաշտպանական գոտու չափերի մասին,

2) տեղեկություններ սանիտարապաշտպանական գոտու սահմանների մասին` սահմանների դիրքը վարչատարածքային միավորի տարածքում, գլխավոր հատակագիծը տեղագրական հանույթի վրա, սահմանների բնութագրական կետերի կոորդինատները (գրաֆիկական նյութերը հարկ է ներկայացնել Մ1:2000 մասշտաբով, կախված օբյեկտի (օբյեկտների) տարածքից հնարավոր է Մ1:5000, Մ1:10000 մասշտաբների օգտագործումը):

3) սանիտարապաշտպանական գոտու չափերի և սահմանների հիմնավորումը` մթնոլորտային օդ վնասակար քիմիական կամ կենսաբանական խառնուրդների արտանետումների ազդեցությունից և ֆիզիկական ներգործությունից բնակչությանը պաշտպանության բնագավառում օրենսդրական և նորմատիվատեխնիկական պահանջներին համապատասխան, այդ թվում հաշվի առնելով մթնոլորտային օդ վնասակար արտանետումների (աղտոտվածության) ցրման և մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ներգործության (աղմուկ, թրթռում, էլեկտրամագնիսական դաշտեր (ԷՄԴ) և այլ) հաշվարկները և մարդու առողջության համար ռիսկերի գնահատումը),

4) սանիտարապաշտպանական գոտու սահմաններում տեղաբաշխված հողամասերի օգտագործման սահմանափակումների ցանկը,

5) սանիտարապաշտպանական գոտու տարածքի գործառական գոտիավորումը և դրա օգտագործման ռեժիմը,

6) մթնոլորտային օդ վնասակար քիմիական կամ կենսաբանական խառնուրդների արտանետումների ազդեցությունից և ֆիզիկական ներգործությունից բնակչությանը պաշտպանելու միջոցառումները,

7) տարածքի բարեկարգման և կանաչապատման լուծումները:

(83-րդ կետը փոփ. 28.02.2025 թիվ 06-Ն հրաման)

84. Նախագծային փաստաթղթերը պետք է ներկայացվեն այնպիսի ծավալով, որ հնարավոր լինի գնահատել նախագծային լուծումների համապատասխանությունը սանիտարական նորմերի, կանոնների, քաղաքաշինական և այլ իրավական ակտերի պահանջներին:

85. Նախագծվող, վերակառուցվող և շահագործվող արդյունաբերական (արտադրական) օբյեկտների համար սանիտարապաշտպանական գոտու չափերը սահմանվում են մթնոլորտային օդի աղտոտվածության ցրման և մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ներգործության (աղմուկ, թրթռում, էլեկտրամագնիսական դաշտեր (ԷՄԴ)) հաշվարկների հիման վրա` I և II վտանգավորության դասերի արդյունաբերական (արտադրական) օբյեկտների դեպքում ռիսկի գնահատմամբ:

86. Արդյունաբերական (արտադրական) օբյեկտների և դրանց համալիրների համար սանիտարապաշտպանական գոտու չափը սահմանվում է հաշվի առնելով արդյունաբերական գոտու, արդյունաբերական հանգույցի (համալիրի) մեջ ընդգրկված արդյունաբերական օբյեկտների գումարային արտանետումները և ֆիզիկական ներգործությունը: Դրանց համար ստեղծվում է մեկ հաշվարկային սանիտարապաշտպանական գոտի: Դաշտային ուսումնասիրությունների ու չափումների տվյալների հաստատումից և ռիսկի գնահատումից հետո սահմանվում է սանիտարապաշտպանական գոտու չափը:

87. Արդյունաբերական գոտիների, արդյունաբերական հանգույցների (համալիրների) կազմում առկա արտադրական օբյեկտների սանիտարապաշտպանական գոտին կարող է սահմանվել յուրաքանչյուր օբյեկտի համար անհատական` ըստ հաստատված նախագծային լուծումների:

88. Արդյունաբերական (արտադրական) օբյեկտների վերակառուցումը, տեխնիկական վերազինումն իրականացվում է մթնոլորտային օդի ակնկալվող աղտոտման, մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ազդեցության հաշվարկներով, որոնք կատարվում են սանիտարապաշտպանական գոտու նախագծի կազմում: Օբյեկտի վերակառուցման և գործարկման ավարտից հետո հաշվարկային հարաչափերը պետք է հաստատվեն մթնոլորտային օդի դաշտային ուսումնասիրությունների և մթնոլորտային օդի վրա ազդող ֆիզիկական գործոնների (այդ թվում գարշահոտության) չափումների արդյունքներով:

89. Արդի արտադրական օբյեկտի նախագծման պարտադիր պայման է հանդիսանում արդի ռեսուրսախնայող, անթափոն կամ սակավաթափոն նոր տեխնոլոգիական լուծումների ներդրումը, ինչը հնարավորություն կտա առավելագույնս նվազեցնել կամ բացառել վնասակար քիմիական կամ կենսաբանական բաղադրիչների արտանետումը մթնոլորտային օդ, հող և ջրամբարներ, կանխել ֆիզիկական գործոնների ներգործությունը` «Թափոնների մասին» օրենքի կարգավորումներին համապատասխան: Արտադրությունների հիմնման կարևորագույն պահանջներից է հանդիսանում մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելման ապահովումը, ինչպես նաև արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման թափոնների գործածության հետ կապված հարաբերությունների կարգավորումը (թափոնների հավաքումը, պահումը, մշակումը, վերամշակումը, օգտահանումը, հեռացումը, վնասազերծումը և թաղումը):

90. Կառուցման, վերակառուցման, ինչպես նաև կոնսերվացման նախագծերում մշակված նոր տեխնոլոգիական և տեխնիկական լուծումները պետք է հիմնավորվեն փորձարարաարտադրական փորձարկումների, գիտական հիմնավորումների, զարգացած երկրների փորձի ուսումնասիրությամբ և դրա կիրառման արդյունքներով:

91. Գոյություն ունեցող քաղաքաշինական (կառուցապատված) միջավայրում (սանիտարապաշտպանական գոտու չափերի ապահովման անհնարինության դեպքում) V վտանգավորության դասին պատկանող փոքր և միջին (10-250 աշխատատեղով) կազմակերպությունների օբյեկտներ տեղադրելիս անհրաժեշտ է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության, հանրային առողջապահական փորձաքննության եզրակացությունների շրջանակներում սպասվող մթնոլորտային օդի աղտոտվածության (այդ թվում գարշահոտության բացառման) ու օդի վրա ֆիզիկական ներգործության (աղմուկ, թրթռում, էլեկտրամագնիսական ճառագայթում) հաշվարկներով հիմնավորել նմանատիպ օբյեկտների տեղադրումը: Բնակելի կառուցապատման սահմանին կատարված հաշվարկների և մթնոլորտային օդի աղտոտիչների համար սահմանված հիգիենիկ նորմատիվների ու բնակավայրերի մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ներգործության մակարդակների համապատասխանության հաստատման դեպքում սանիտարապաշտպանական գոտու հիմնավորման նախագիծ չի մշակվում, դաշտային ուսումնասիրություններ և մթնոլորտային օդի չափումներ չեն իրականացվում:

(91-րդ կետը փոփ. 28.02.2025 թիվ 06-Ն հրաման)

92. Վտանգավորության V դասի փոքր և միջին ձեռնարկատիրության օբյեկտների շահագործման համար, որպես դրանց տեղադրման հիմնավորում, օգտագործվում են մթնոլորտային օդի ուսումնասիրությունների և մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ազդեցությունների չափումների տվյալները, որոնք ստացվել են հսկողական միջոցառումների շրջանակներում:

93. Մինչև 15 աշխատակից ունեցող փոքր ձեռնարկատիրության կազմակերպությունները տեղակայելու համար պահանջվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ծանուցում բնակելի կառուցապատման սահմանին գործող սանիտարահիգիենիկ պահանջներին և չափանիշներին համապատասխանելու մասին:

94. Սանիտարապաշտպանական գոտու նախագիծը պետք է հանդիսանա խմելու տնտեսական ջրամատակարարման նախագծի կազմի պարտադիր մաս և մշակվի վերջինիս հետ միասին: Սանիտարապաշտպանական գոտի չունեցող գործող ջրամատակարարման ցանցի համար դրանց նախագիծը մշակվում է առանձին:

 

8. ՍԱՆԻՏԱՐԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

95. Արդյունաբերական (արտադրական) օբյեկտների սանիտարապաշտպանական գոտիների չափերի սահմանումն իրականացվում է սանիտարապաշտպանական գոտիների հիմնավորման նախագծերով, որտեղ ներառված են մթնոլորտային օդի աղտոտվածության, մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ներգործության հաշվարկները, հաշվի են առնված նախագծի կազմում ներկայացվող ծրագրային դիտարկումների համապատասխան կատարված դաշտային ուսումնասիրությունների և մթնոլորտային օդի չափումների, մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ներգործության մակարդակների արդյունքները, հաշվի են առնված քաղաքաշինության, շրջակա միջավայրի և առողջապահության բնագավառներում գործող օրենսդրության պահանջները:

96. Արդյունաբերական օբյեկտների I ու II վտանգավորության դասերի արտադրությունների համար սահմանված սանիտարապաշտպանական գոտիների սահմանումը, չափերի փոփոխությունը, որոնք ներառվում են սանիտարապաշտպանական գոտու նախագծում, իրականացվում է, հիմք ընդունելով.

1) գործող սանիտարական կանոնները և նորմատիվները,

2) շրջակա միջավայրի ոլորտի պետական լիազորված մարմնի կողմից համաձայնեցված մթնոլորտային օդի աղտոտվածության և մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ազդեցությունների (աղմուկ, թրթռում, ԷՄԴ և այլն) ցրման հաշվարկը, շրջակա միջավայրի վրա ազդեցության (փորձաքննական) գնահատումը, հանրային առողջապահական փորձաքննության եզրակացությունը, քաղաքաշինության բնագավառի կարգավորումները:

3) ռիսկի գնահատումը, ընդ որում` արդյունաբերական (արտադրական) օբյեկտի տարածքի սահմանագծից կամ արտանետման աղբյուրից հեռավորությունը մինչև կարգավորվող տարածքների սահմանը նորմատիվ (կողմնորոշիչ) սանիտարական պաշտպանության գոտին 2 անգամ կամ ավելի գերազանցելու դեպքում ռիսկի գնահատման իրականացումը նպատակահարմար չէ: Նման դեպքերում բացառել անասնաբուծական և թռչնաբուծական կազմակերպությունների ու գերեզմանատների համար ռիսկի գնահատումը: Որպես բնակելի կառուցապատման սահմանին նորմատիվների պահպանման հաստատում հանդիսանում են հսկողական միջոցառումների կատարման շրջանակներում մթնոլորտային օդի դաշտային ուսումնասիրությունների և մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ներգործության մակարդակների դաշտային չափումների արդյունքները, ինչպես նաև արտադրական վերահսկողության տվյալները:

(96-րդ կետը փոփ. 28.02.2025 թիվ 06-Ն հրաման)

97. III, IV և V վտանգավորության դասերի արտադրական օբյեկտների սանիտարապաշտպանական գոտիների սահմանումը, չափերի փոփոխությունը, որոնք ներառվում են սանիտարապաշտպանական գոտու նախագծում, իրականացվում է, հիմք ընդունելով.

1) առողջապահության ոլորտում գործող օրենսդրական պահանջները, սանիտարական կանոնները,

2) սանիտարապաշտպանական գոտու նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության, հանրային առողջապահական փորձաքննության եզրակացությունները:

(97-րդ կետը փոփ. 28.02.2025 թիվ 06-Ն հրաման)

98. Եթե սանիտարապաշտպանական գոտու նախագծով նախատեսված արդյունաբերական (արտադրական) օբյեկտները գնահատվում են որպես II վտանգավորության դասից ցածր, ապա սանիտարապաշտպանական գոտու չափը սահմանվում է համապատասխան նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության պետական փորձաքննական, հանրային առողջապահական փորձաքննության եզրակացությունների հիման վրա, առանց հաշվարկների:

(98-րդ կետը փոփ. 28.02.2025 թիվ 06-Ն հրաման)

99. Գործող օբյեկտների սանիտարապաշտպանական գոտու չափը կարող է նվազեցվել`

1) սանիտարապաշտպանական գոտու սահմանին և դրանից դուրս I և II վտանգավորության դասի կազմակերպությունների համար համակարգված լաբորատոր դիտարկումների նյութերի հիման վրա (առնվազն 50 օր հետազոտություն յուրաքանչյուր բաղադրիչի համար առանձին կետում) մթնոլորտային օդի քիմիական, կենսաբանական աղտոտվածության մակարդակի հասնելու օբյեկտիվ ապացույցների և մինչև ՍԹԿ և ՍԹՄ մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ազդեցությունների և չափումների ու ռիսկի գնահատման դեպքում,

2) III, IV, V վտանգավորության դասի արտադրական օբյեկտների մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակի առաջնահերթային ցուցանիշների դաշտային հետազոտությունների (առնվազն երեսուն օր հետազոտություն յուրաքանչյուր բաղադրիչի համար առանձին կետում) և չափումների դեպքում,

3) սանիտարապաշտպանական գոտու սահմանագծում մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ներգործության մակարդակների` մինչև հիգիենիկ նորմատիվները և ավելի ցածր մակարդակներով հաստատման դեպքում,

4) արդյունաբերական օբյեկտների և արտադրությունների հզորության կրճատման, կազմի փոփոխության, վերապրոֆիլավորման (այդ թվում` կոնսերվացման) և դրա հետ կապված վտանգավորության դասի փոփոխության դեպքում,

5) բնակեցման միջավայրի վրա ազդեցության մակարդակի նվազեցմանն ուղղված նոր տեխնոլոգիական լուծումների, արդյունավետ մաքրման համակարգերի ներդրման դեպքում,

6) սույն կետի 1-5 ենթակետերով նախատեսված պահանջներն ապահովելու և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության պետական փորձաքննական, հանրային առողջապահական փորձաքննության դրական եզրակացությունների առկայությամբ:

(99-րդ կետը փոփ. 28.02.2025 թիվ 06-Ն հրաման)

100. Սանիտարապաշտպանական գոտու նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության պետական փորձաքննական, հանրային առողջապահական փորձաքննության դրական եզրակացությունների հիման վրա նախագծվող (վերակառուցվող, արդիականացվող, վերազինվող, ընդլայնվող, վերապրոֆիլավորվող) արտադրական օբյեկտների սանիտարապաշտպանական գոտու չափը կարող է ավելացվել` համեմատած այն դասակարգման հետ, որը ստացվել է հաշվարկներով և/կամ I, II, III, IV և V վտանգավորության դասեր ունեցող արտադրությունների ուսումնասիրությունների, դաշտային դիտարկումների և չափումների արդյունքների հիման վրա:

(100-րդ կետը փոփ. 28.02.2025 թիվ 06-Ն հրաման)

101. Իրենց կազմում արհեստանոցներ, արտադրական, կիսաարտադրական և փորձարարական մասնահատվածներ ներառող գիտահետազոտական, կրթական, գիտական, նախագծային կազմակերպությունների և այլ օբյեկտների սանիտարապաշտպանական գոտու չափերը սահմանվում են` հաշվի առնելով սանիտարապաշտպանական գոտու նախագծի փորձաքննության, ինչպես նաև մթնոլորտային օդի որակի դաշտային ուսումնասիրությունների, ֆիզիկական ազդեցության մակարդակների չափումների արդյունքները:

102. Սանիտարական դասակարգման մեջ չներառված, անալոգային տարբերակ չունեցող նոր, բավարար չուսումնասիրված տեխնոլոգիաներ պարունակող արտադրական օբյեկտների համար սանիտարապաշտպանական գոտու չափը պետք է սահմանվի սույն նորմերի ընթացակարգով ամրագրված կարգավորումների համաձայն` ըստ հաստատված և համաձայնեցված նախագծային լուծումների:

103. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումների, այդ թվում` անդրսահմանային, շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ոլորտի հարաբերությունները կարգավորվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 9-ի N 399-Ն որոշման պահանջներով, որոնց գործողությունը տարածվում է շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հնարավոր ներգործություն ունեցող հիմնադրութային փաստաթուղթ մշակող, ընդունող կամ նախատեսվող գործունեություն իրականացնող` ՀՀ օրենսդրությամբ սահմանված սուբյեկտների վրա:

 

9. ՍԱՆԻՏԱՐԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՏԱՐԱԾՔԻ ՌԵԺԻՄԸ

 

104. Սանիտարապաշտպանական գոտում չի թույլատրվում բնակելի կառուցապատում (մշտական բնակության և բնակչության սպասարկման համար համապատասխան օբյեկտներ և միջավայր), որոնց վրա տվյալ արդյունաբերական օբյեկտը կամ արտադրությունը կարող է հնարավոր ազդեցություն ունենալ (ներառյալ անհատական բնակելի տներ, լանդշաֆտային-ռեկրեացիոն գոտիներ, հանգստի գոտիներ և խաղահրապարակներ, առողջարանային և հանգստի համար նախատեսված օբյեկտներ, այգեգործական տարածքներ, գյուղատնտեսական, ինչպես նաև հասարակական նշանակության այլ օբյեկտներ` մարզական, մշակութային, կրթական կազմակերպություններ, ընդհանուր օգտագործման տարածքներ և այլն):

105. Արտադրական օբյեկտների սանիտարապաշտպանական գոտում չի թույլատրվում տեղակայում այնպիսի օբյեկտների և արտադրության, որոնք կարող են հնարավոր ազդեցություն ունենալ տվյալ արդյունաբերական օբյեկտի արտադրանքի որակի վրա (ներառյալ դեղորայքային նյութերի, դեղորայքային միջոցների և/կամ դեղորայքային ձևերի արտադրության օբյեկտներ, դեղագործական կազմակերպությունների համար հումքի և կիսաֆաբրիկատի պահեստների տեղաբաշխում, ինչպես նաև սննդի արտադրության և պահեստավորման օբյեկտների, խմելու ջրի նախապատրաստման և պահպանման համար ջրատարների տեղաբաշխում):

106. Արտադրական օբյեկտի սանիտարապաշտպանական գոտու սահմաններում թույլատրվում է տեղակայել տվյալ արտադրության սպասարկման օբյեկտներ (օրինակ` հերթափոխով աշխատողների համար սենքեր և այլն), վարչական մասնաշենքեր, գիտական, գիտափորձարարական, գիտահետազոտական, նախագծային լաբորատորիաներ, արտադրությունում զբաղված աշխատակիցների և վարչական անձնակազմի համար բժշկական սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպության մասնաշենքեր, փակ տիպի մարզաառողջարարական մասնահատված, առանձնացված սանիտարական հանգույցներ ցնցուղարանով, լվացքի կազմակերպման սենքեր, սննդի կազմակերպման սենքեր, գիշերակացի համար հյուրանոցային տիպի հատվածներ, ավտոկայանատեղի` ստորգետնյա և վերգետնյա, հրշեջ կայաններ, ինժեներական հաղորդակցուղիներ, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, ջրամատակարարման, կապի համակարգեր, տեխնիկական ջրի արտեզյան հորեր, տեխնիկական ջրի ջրահովացման համակարգեր, կոյուղու պոմպակայաններ, հակադարձային ջրամատակարարման շինություններ, ավտոլցակայաններ (այդ թվում` էլեկտրասնուցման տերմինալներ), ավտոտեխսպասարկման կայաններ և այլն:

107. Սննդի արտադրության, պարենային հումքի և սննդամթերքի մեծածախ պահեստավորման, դեղանյութերի, դեղամիջոցների և/կամ դեղաձևերի արտադրության օբյեկտների, դեղագործական կազմակերպությունների համար հումքի և կիսաֆաբրիկատների պահեստների սանիտարապաշտպանական գոտիներում թույլատրվում է տեղադրել նոր ուղղվածության, միատիպ օբյեկտներ` ապրանքների, բնակեցման միջավայրի և մարդու առողջության վրա փոխադարձ բացասական ազդեցությունը բացառելու դեպքում:

108. Արդյունաբերական, արտադրական օբյեկտի սանիտարապաշտպանական գոտում գտնվող կամ սանիտարապաշտպանական գոտուն հարող մայրուղին չի ներառվում գոտու չափերի մեջ, իսկ մայրուղու արտանետումները հաշվի են առնվում ֆոնային աղտոտվածության մեջ` սանիտարապաշտպանական գոտու չափերի հիմնավորման դեպքում:

109. Սանիտարապաշտպանական գոտին կամ դրա որևէ մասը չի կարող դիտարկվել որպես օբյեկտի պահուստային տարածք և օգտագործվել արտադրական կամ բնակելի տարածքի ընդլայնման համար` առանց սանիտարապաշտպանական գոտու սահմանների համապատասխան հիմնավոր ճշգրտման:

 

10. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՍԱՆԻՏԱՐԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

110. Բնակչության վրա ազդող ֆիզիկական գործոնների աղբյուրներ հանդիսացող արտադրական օբյեկտների սանիտարապաշտպանական գոտիների չափերը պետք է սահմանվեն ձայնագիտական (ակուստիկ) հաշվարկների հիման վրա` հաշվի առնելով ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 79-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ22-04-2014 «Պաշտպանություն աղմուկից» շինարարական նորմերի պահանջները` ձայնակլանման մակերեսը, ձայնային հզորությունը, ճանապարհափողոցային ցանցի, երկաթուղիների, օդային տրանսպորտի, արդյունաբերական գոտիների և առանձին արդյունաբերական ու էներգետիկ օբյեկտների աղմուկի քարտեզները, մթնոլորտային գործոնները և այլն: Սանիտարապաշտպանական գոտիների չափերը սահմանելու համար հաշվարկային հարաչափերը պետք է հաստատվեն աղմկաչափի չափումների արդյունքներով:

111. Երկաթուղային գծի յուրաքանչյուր կողմում երկաթուղու պաշտպանական գոտու արտաքին սահմանագծի հեռավորությունը երկաթուղային գծի առանցքից սահմանվում է 50 մետրից ոչ պակաս` համաձայն «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքի:

112. Սանիտարապաշտպանական գոտիների չափերը որոշվում են սանիտարապաշտպանական գոտու արտաքին սահմաններում աղմուկի, էլեկտրամագնիսական ճառագայթման, ինֆրաձայնի, ցրված լազերային ճառագայթման և այլ ֆիզիկական գործոնների թույլատրելի մակարդակների գործող սանիտարահամաճարակային նորմերին` ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի N 138 հրամանով հաստատված ՍՆ N2-III-11.3, ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի օգոստոսի 16-ի N 933-Ն հրամանով հաստատված ՍՆ N2.1.8-010-06 սանիտարական նորմերին համապատասխան: Բնակելի տարածքներում ճառագայթման աստիճանը և սանիտարական պահպանման ու սահմանափակումների գոտիների չափերը նվազեցնելու համար հաղորդող ռադիոտեխնիկական օբյեկտների (ՀՌՏՕ-ների) ալեհավաքները պետք է տեղադրվեն բնական և արհեստական բարձունքների վրա, սահմանափակելով ալեհավաքների առավելագույն ճառագայթման բացասական անկյունների օգտագործումը: Շրջակա տարածություններ էլեկտրամագնիսական ճառագայթներ հեռարձակող ռադիոլոկացիոն, ռադիոհաղորդող, հեռուստատեսային, ռադիոռելեային, արբանյակային, կապի երկրային կայանների (ՀՌՏԿ` հաղորդող ռադիոտեխնիկական կայաններ), /բացառությամբ շարժականներից/, շրջակա տարածություններ էլեկտրամագնիսական ճառագայթներ հեռարձակող այլ օբյեկտների տեղակայումը և շահագործումը թույլատրվում է միայն օբյեկտների սանիտարական պահպանման և սահմանափակումների գոտիների հաշվարկային նախագծի վերաբերյալ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպության դրական եզրակացության առկայության պայմաններում:

113. Օդային էլեկտրահաղորդման գծերի (ՕԳ) կողմից ստեղծված էլեկտրական դաշտի ազդեցությունից բնակչությանը պաշտպանելու համար բարձրավոլտ գծի ծրագծի երկայնքով սահմանվում են սանիտարական խզումներ, որոնցից այն կողմ էլեկտրական դաշտի լարվածությունը չի գերազանցում 1 կՎ/մ-ը: Նոր նախագծվող օդային գծերի, ինչպես նաև շենքերի և շինությունների համար թույլատրվում է լարերի հորիզոնական դասավորությամբ և առանց դրա երկու կողմերում էլեկտրական դաշտի ուժը նվազեցնելու միջոցների օդային գծի ծրագծի երկայնքով սանիտարական խզումների (էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների) սահմաններն ընդունել գետնի վրա եզրային ֆազի լարերի պրոյեկցիայից մինչև օդային գծին ուղղահայաց ուղղությամբ` հետևյալ հեռավորություններով.

1) 3 մ` մեկուսացված, այդ թվում` ինքնակիր հաղորդալարով 10 կՎ լարման օդային գծերի համար,

2) 10 մ` չմեկուսացված հաղորդալարով 10 կՎ լարման օդային գծերի համար,

3) 15 մ` չմեկուսացված հաղորդալարով 35 կՎ լարման օդային գծերի համար,

4) 20 մ` չմեկուսացված հաղորդալարով 110 կՎ լարման օդային գծերի համար,

5) 25 մ` չմեկուսացված հաղորդալարով 220 կՎ լարման օդային գծերի համար,

6) 30 մ` չմեկուսացված հաղորդալարով 400 կՎ, 500 կՎ լարման օդային գծերի համար:

114. Օբյեկտը շահագործման հանձնելիս և շահագործման ընթացքում սանիտարական խզումը պետք է ճշգրտվի գործիքային չափումների արդյունքներով:

115. Ռադիոտեխնիկայի տեղակայման վայրերում սանիտարապաշտպանական գոտիների չափերի սահմանումն իրականացվում է ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթման համար գործող սանիտարական կանոնների և նորմերի ու ռադիոհաճախականությունների էլեկտրամագնիսական ճառագայթման ինտենսիվության հաշվարկման մեթոդիկաներին համապատասխան:

 

11. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ, ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ՍԱՆԻՏԱՐԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

116. Շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա ներգործության աղբյուրներ հանդիսացող արդյունաբերական, արտադրական օբյեկտների շենքերի և շինությունների համար` կախված հզորությունից, շահագործման պայմաններից, շրջակա միջավայր արտանետվող աղտոտիչների բնույթից և քանակից, առաջացող աղմուկից, թրթռումից և այլ վնասակար ֆիզիկական գործոններից, կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության միջոցառումներից, ինչպես նաև հաշվի առնելով շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա դրանց անբարենպաստ ազդեցությունը նվազեցնելու անհրաժեշտությունը, արդյունաբերական, արտադրական օբյեկտների սանիտարական դասակարգմանը համապատասխան, սահմանվում են սանիտարապաշտպանական գոտիների հետևյալ կողմնորոշիչ չափերը.

1) առաջին (I) դասի արդյունաբերական օբյեկտներ և արտադրություններ` 1000 մ,

2) երկրորդ (II) դասի արդյունաբերական օբյեկտներ և արտադրություններ` 500 մ,

3) երրորդ (III) դասի արդյունաբերական օբյեկտներ և արտադրություններ` 300 մ,

4) չորրորդ (IV) դասի արդյունաբերական օբյեկտներ և արտադրություններ` 100 մ,

5) հինգերորդ (V) դասի արդյունաբերական օբյեկտներ և արտադրություններ` 50 մ:

 

12. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

 

117. Քիմիական օբյեկտներ և արտադրություններ

1) I դաս

ա. կապված ազոտի արտադրություն (ամոնիակի, ազոտական թթվի, ազոտա-տուկային և այլ ազոտական պարարտանյութերի): Ամոնիակ, ազոտ պարունակող միացություններ (միզանյութ, թիոմիզանյութ, հիդրազին և դրա ածանցյալներ և ազոտ պարունակող այլ միացություններ), ազոտա-տուկային, ֆոսֆատային, խտացված հանքային պարարտանյութեր, ազոտական թթուներ և այլ հանքային պարարտանյութեր արտադրող կոմբինատներ,

բ. բենզոլի և եթերային շարքի անիլինա-ներկային արդյունաբերության բենզոլային և եթերային շարքի` անիլինի, նիտրոբենզոլի, նիտրոանիլինի, ալկիլբենզոլի, նիտրոքլորբենզոլի, ֆենոլի, ացետոնի, քլորբենզոլի արտադրանքի և կիսաարտադրանքի (միջանկյալ արտադրանքի), ինչպես նաև բենզոլի և եթերային շարքի անիլինա-ներկային արդյունաբերության բենզոլային և եթերային շարքի այլ արտադրանքի ու կիսաարտադրանքի արտադրություն,

գ. նաֆթալենային և անտրացենային շարքերի` բետանաֆթոլի, հաշ-թթվի, ֆենիլպերիթթվի, պերիթթվի, անտրահինոնի, ֆթալիային անհիդրիդի և նաֆթալենային և անտրացենային շարքերի այլ կիսաարտադրանքի արտադրություն,

դ. ծծմբի կամ ծծումբ պարունակող այլ նյութերի այրման հիման վրա թթվային սուլֆիտային և բիսուլֆիտային կամ մոնոսուլֆիտային եղանակներով ցելյուլոզի և կիսացելյուլոզի արտադրություն, ինչպես նաև սուլֆատային եղանակով (սուլֆատ ցելյուլոզի) ցելյուլոզի արտադրություն,

ե. էլեկտրոլիտիկ եղանակով քլորի և քլորի հիմքով արտադրանքի և կիսաարտադրանքի արտադրություն,

զ. քլորացման եղանակով հազվագյուտ մետաղների (տիտանոմագնեզիումային, մագնեզիումային և այլ հազվագյուտ մետաղների) արտադրություն,

է. արհեստական և սինթետիկ մանրաթելերի (վիսկոզային, կապրոնային, լավսանի, նիտրոնի և ցելոֆանի) արտադրություն,

ը. դիմեթիլտերեֆտալատի արտադրություն,

թ. կապրոլակտամի արտադրություն,

ժ. ծծմբաածխածնի արտադրություն,

ժա. սինթետիկ պոլիմերային նյութերի արտադրանքի և կիսաարտադրանքի արտադրություն,

ժբ. մկնդեղի (զառիկադեղի) և դրա միացությունների արտադրություն,

ժգ. նավթի և բնական գազի վերամշակման արտադրություն,

ժդ. պիկրինաթթվի արտադրություն,

ժե. ֆտորի, ֆտորաջրածնի, դրանց հիմքով (օրգանական, անօրգանական) արտադրանքի և կիսաարտադրանքի արտադրություն,

ժզ. նավթային թերթաքարի վերամշակման հետ կապված արտադրություն,

ժէ. մրի արտադրություն,

ժը. ֆոսֆորի (դեղին, կարմիր) և ֆոսֆորօրգանական միացությունների (թիոֆոսի, կարբոֆոսի, մերկապտոֆոսի և այլ ֆոսֆորօրգանական միացությունների) արտադրություն,

ժթ. սուպերֆոսֆատային պարարտանյութերի արտադրություն,

ի. կալցիումի կարբիդի, կալցիումի կարբիդից ացետիլենի և ացետիլենի հիմքի վրա ածանցյալների արտադրություն,

իա. արհեստական և սինթետիկ կաուչուկի արտադրություն,

իբ. կապտաթթվի, դրա հիմքի վրա օրգանական արտադրանքի և կիսաարտադրանքի (ացետոնցիանհիդրինի, էթիլենցիանոհիդրի, մետակրիլային և ակրիլային թթուների, դիիզոցիանատների և կապտաթթվի հիմքի վրա այլ օրգանական արտադրանքի և միջանկյալ արտադրանք) արտադրություն, ցիանական աղերի (կալիումի, նատրիումի, պղնձի և այլ ցիանական աղերի), ցիանպլավ, դիցիանամիդի, կալցիումի ցիանամիդի արտադրություն,

իգ. ածխաջրածնային գազերից և դրա հիմքի վրա ացետիլենի արտադրություն,

իդ. սինթետիկ քիմիական-դեղագործական և դեղային պրեպարատների (պատրաստուկների) արտադրություն,

իե. սինթետիկ ճարպաթթուների, բարձր ճարպային սպիրտների արտադրություն` թթվածնով ուղղակի թթվեցման միջոցով,

իզ. մերկապտանների արտադրություն, մերկապտաններով գազ հոտավորելու կենտրոնացված կայանքներ, հոտավետ նյութերի պահեստներ,

իէ. քրոմի, քրոմի անհիդրիդի և դրանց հիմքի վրա աղերի արտադրություն,

իը. բարդ եթերների արտադրություն,

իթ. ֆենոլ-ֆորմալդեհիդային, պոլիեթերային, էպոքսիդային և այլ արհեստական խեժերի արտադրություն,

լ. մեթիոնինի արտադրություն,

լա. մետաղների կարբոնիլների արտադրություն,

լբ. բիտումի և քարածխային կուպրի (ձյութի), նավթի, փշատերևի թորված մնացորդներից (գուդրոնի, կիսագուդրոնի և քարածխային կուպրի, նավթի, փշատերևի թորված մնացորդներից այլ արտադրանքի) արտադրություն,

լգ. բերիլիումի արտադրություն,

լդ. սինթետիկ սպիրտերի (բուտիլային, պրոպիլային, իզոպրոպիլային, ամիլային) արտադրություն,

լե. վոլֆրամի, մոլիբդենի, կոբալտի հիդրոմետալուրգիայի արդյունաբերական օբյեկտ,

լզ. կերային ամինաթթուների (կերային լիզինի, պրեմիքսերի) արտադրություն,

լէ. պեստիցիդների (թունաքիմիկատների) արտադրություն,

լը. զինամթերքի, պայթուցիկ նյութերի արտադրություն, պահեստներ և փորձադաշտեր,

լթ. ալիֆատիկ (ճարպային) ամինների (մոնոդիտրիմեթիլամիններ, դիէթիլտրիէթիլամիններ և այլ ալիֆատիկ ամիններ) և դրանց ածուխի գազիֆիկացման արտադրանքի արտադրություն,

2) II դաս

ա. բրոմի, միջանկյալ և դրա հիմքի վրա արտադրանքի և կիսաարտադրանքի արտադրություն (օրգանական, անօրգանական),

բ. գազի (լուսատու, ջրային, գեներատորային, նավթային) արտադրություն,

գ. ածուխի ստորգետնյա գազիֆիկացման կայաններ,

դ. օրգանական լուծիչների և յուղերի (բենզոլի, տոլուոլի, քսիլեն, նաֆթոլի, կրեզոլի, անտրացենի, ֆենանտրենի, ակրիդինի, կարբոզոլի և այլ օրգանական լուծիչների և յուղերի) արտադրություն:

ե. ածուխի և դրա հիմքի վրա արտադրանքի վերամշակման (քարաածխային կուպրի, խեժերի և քարաածխի հիմքի վրա այլ արտադրանքի) արտադրություն,

զ. տորֆի քիմիական վերամշակման արտադրություն,

է. ծծմբական թթվի, օլեումի, ծծմբավոր գազի արտադրություն,

ը. աղաթթվի արտադրություն,

թ. ծծմբաթթվի կամ ուղղակի խոնավացման եղանակներով սինթետիկ էթիլային սպիրտի արտադրություն,

ժ. ֆոսգենի և դրա հիմքի վրա արտադրանքի (պարոֆորների և ֆոսգենի հիմքի վրա այլ արտադրանքի) արտադրություն,

ժա. թթուների արտադրություն` ամինոէնանտային, ամինոունդեկանային, ամինոպելարգոնային, տիոդիվալերիանային, իզոֆտալային,

ժբ. նատրիումի նիտրիտի, թիոնիլքլորիդի, ածխաամոնիումային աղերի, ածխաթթու ամոնիումի արտադրություն,

ժգ. դիմեթիլֆորմամիդի արտադրություն,

ժդ. էթիլային հեղուկի արտադրություն,

ժե. կատալիզատորների արտադրություն,

ժզ. ծծմբավոր օրգանական ներկանյութերի արտադրություն,

ժէ. կալիումային աղերի արտադրություն,

ժը. ցնդող օրգանական լուծիչների կիրառմամբ արհեստական կաշվի արտադրություն,

ժթ. ազոտոլների և ազոամինների բոլոր դասերի մուգ կապույտ (ինդիգո) ներկերի արտադրություն,

ի. էթիլենի օքսիդի, պրոպիլենի օքսիդի, պոլիէթիլենի, պոլիպրոպիլենի արտադրություն,

իա. 3,3-դի(քլորոմեթիլ)օքսոցիկլոբուտանի, պոլիկարբոնատի, պրոպիլենով էթիլենի համապոլիմերների, նավթային հարակից գազերի հիմքի վրա բարձրագույն պոլիոլեֆինների պոլիմերների արտադրություն,

իբ. պլաստիֆիկատորների արտադրություն,

իգ. քլորվինիլի հիմքի վրա պլաստմասսայի արտադրություն,

իդ. գլանատակառների (ցիստերների) մաքրման, լվացման և շոգեհարման կետեր (նավթի և նավթամթերքի տեղափոխման դեպքում),

իե. սինթետիկ լվացող միջոցների արտադրություն,

իզ. ելակետային արտադրանքի արտադրության առկայության դեպքում կենցաղային քիմիայի արտադրանքի արտադրության,

իէ. բորի և նրա միացությունների արտադրություն,

իը. պարաֆինի արտադրություն,

իթ. կուպրի, փայտանյութից հեղուկ և ցնդող թորվածքների, մեթիլային սպիրտի, քացախաթթվի, սկիպիդարի (բևեկնախեժի), բևեկնային յուղերի, ացետոնի, կրեոզոտի արտադրություն,

լ. քացախաթթվի արտադրություն,

լա. քացախաթթվի և քացախային անհիդրիդի հումքային արտադրություններով ացետիլցելյուլոզի արտադրություն,

լբ. պենտոզանմիացություններով բուսական հումքի վերամշակման հիմքի վրա հիդրոլիզային արտադրություն,

լգ. իզոակտիլ սպիրտի, յուղային ալդեհիդի, յուղաթթվի, վինիլտոլուոլի, փրփրապլաստի, պոլիվինիլտոլուոլի, պոլիֆորմալդեհիդի, օրգանական թթուների (քացախային, յուղային և այլ օրգանական թթուների), մեթիլպիրրոլիդոնի, պոլիվինիլպիրրոլիդոնի, պենտաէրիտրիտի, ուրոտրոպինի, ֆորմալդեհիդի վերականգնման արտադրություն,

լդ. կապրոնային և լավսանային գործվածքի արտադրություն,

լե. գազատարներում, հանքավայրերում և մայրուղային գազատարների գազաբաշխիչ կայաններում տեղակայված բնական գազի հեղուկացման կայանքներ` սկսած 1000 խմ հեղուկացված բնական գազի պահեստավորման ծավալով:

3) III դաս

ա. նիոբիումի արտադրություն,

բ. տանտալի արտադրություն,

գ. ամոնիակային եղանակով կալցինացված սոդայի արտադրություն,

դ. ամոնիակային, կալիական, նատրիումային, կալցիումային սելիտրայի արտադրություն,

ե. քիմիական ռեակտիվների արտադրություն,

զ. ցելյուլոզային եթերներից պլաստիկի արտադրություն,

է. կորունդի արտադրություն,

ը. բարիումի և դրա միացությունների արտադրություն,

թ. ուլտրմարինի արտադրություն,

ժ. փայտից և գյուղատնտեսական թափոններից հիդրոլիզի եղանակով կերային խմորիչների և ֆուրֆուրոլի (թեփահեղուկի) արտադրություն,

ժա. նիկոտինի արտադրություն,

ժբ. իզոմերացման եղանակով սինթետիկ կամֆարայի (քաֆուրի) արտադրություն,

ժգ. մելամինի և ցիանուրային թթվի արտադրություն,

ժդ. պոլիկարբոնատների արտադրություն,

ժե. հանքային աղերի արտադրություն, բացառությամբ մկնդեղի, ֆոսֆորի, քրոմի, կապարի,

ժզ. պլաստմասսայի (կարբոլիտի) արտադրություն,

ժէ. ֆենոլֆորմալդեհիդային մամլանյութերի, ֆենոլֆորմալդեհիդային խեժերի հիմքի վրա մամլված և փաթաթված թղթե արտադրանքների, գործվածքների արտադրություն,

ժը. արհեստական հանքային ներկերի արտադրություն,

ժթ. ռետինի և կաուչուկի վերականգնման կազմակերպություններ,

ի. անվադողերի, ռետինատեխնիկական արտադրանքների, էբոնիտի, սոսնձած կոշիկների, ինչպես նաև դրանց համար ռետինե խառնուրդների արտադրություն,

իա. հազվագյուտ մետաղների հանքաքարերի քիմիական վերամշակում սուրմայի, բիսմութի, լիթիումի և այլ հազվագյուտ մետաղների աղեր ստանալու համար,

իբ. էլեկտրատեխնիկական արդյունաբերության համար ածխային արտադրանքի (խոզանակներ, էլեկտրոածուխներ և էլեկտրատեխնիկական արդյունաբերության համար ածխային այլ արտադրանքներ) արտադրություն,

իգ. ռետինի վուլկանացման արտադրություն,

իդ. ամոնիակային ջրի արտադրություն և հենակետային պահեստներ,

իե. ացետալդեհիդի արտադրություն գոլորշափուլային (գոլորշաֆազային) եղանակով (բացառելով մետաղական սնդիկի օգտագործումը),

իզ. պոլիստիրոլի և ստիրոլի համապոլիմերների արտադրություն,

իէ. սիլիցիումաօրգանական լաքերի, հեղուկների և խեժերի արտադրություն,

իը. մերկապտանի հոտատվության կայանքներով մայրուղային գազատարների գազաբաշխիչ կայաններ,

իթ. սեբացինային թթվի արտադրություն,

լ. վինիլացետատի և դրա հիմքի վրա արտադրանքի (պոլիվինիլացետատի, պոլիվինիլացետատային էմուլսիայի, պոլիվինիլային սպիրտի, վինիֆլեքսի և վինիլացետատի հիմքով այլ արտադրանքի) արտադրություն,

լա. լաքերի (յուղային, սպիրտային, տպագրական, մեկուսիչ, ռետինային արդյունաբերության և այլ լաքերի համար) արտադրություն,

լբ. վանիլինի և սախարինի արտադրություն,

լգ. սեղմված և հեղուկացված տարանջատման արտադրանքի արտադրություն,

լդ. տեխնիկական սալոմասի (սալօմաս) արտադրություն (ոչ էլեկտրոլիտիկ եղանակով ջրածնի ստացումով),

լե. պարֆյումերիայի (օծանելիքի) արտադրություն,

լզ. առանց ցնդող օրգանական լուծիչների օգտագործման պոլիվինիլքլորիդի և այլ խեժերի հիմքի վրա արհեստական կաշվի արտադրություն,

լէ. էպիքլորոհիդրինի արտադրություն,

լը. սեղմված ազոտի, թթվածնի արտադրություն,

լթ. կերային խմորիչների արտադրություն,

խ. գոլորշու գոլորշացումով և վերամշակվող հումքի 0,5 տ/ժ ոչ ավել արտադրողականությամբ կայանքներում նավթամթերքների վերամշակման արտադրություն,

խա. բնական հաշվարկմամբ մինչև 400 հազար տոննա/տարեկան արտադրողականությամբ սինթետիկ խեժերի և մինչև 200 հազար տոննա/տարեկան օքսիդային կատալիզատորի վրա ֆորմալինի արտադրողականությամբ արտադրություն,

խբ. գազատարներում, հանքավայրերում և մայրուղային գազատարների գազաբաշխիչ կայաններում տեղակայված բնական գազի հեղուկացման կայանքներ` հեղուկացված բնական գազի 250 խմ-ից մինչև 1000 խմ պահեստային ծավալով:

4) IV դաս

ա. տուկախառնուրդների արտադրություն,

բ. ֆտորոպլաստների վերամշակման արտադրություն,

գ. պատրաստի ցելյուլոզից և լաթերից թղթի արտադրություն,

դ. գլիցերինի արտադրություն,

ե. գալալիտի և այլ սպիտակուցային պլաստմասսաների (ամինոպլաստներ և այլ սպիտակուցային պլաստիկներ) արտադրություն,

զ. կոնդենսացիոն խեժերի վրա էմալների արտադրություն,

է. օճառի արտադրություն,

ը. աղաեփ և աղաղացման արտադրություն,

թ. կալիումի դեղագործական աղերի (քլորային, ծծմբաթթվային, պոտաշի) արտադրություն,

ժ. հանքային բնական ներկերի (կավճի, օխրայի և այլ հանքային բնական ներկերի) արտադրություն,

ժա. դաբաղային էքստրակտի (լուծամզուքի) արտադրություն,

ժբ. տպագրական ներկերի գործարաններ,

ժգ. ֆոտոքիմիական (լուսանկարչական թղթի, լուսանկարչական թիթեղների, ֆոտո- և կինոժապավենների) արտադրություն,

ժդ. օլիֆի (ներկաձեթի) արտադրություն,

ժե. ապակեթելերի արտադրություն,

ժզ. բժշկական ապակու արտադրություն (բացառելով սնդիկի կիրառումը),

ժէ. պլաստմասսայի վերամշակման (ձուլվածք, արտամղում, մամլում, վակուում-կաղապարում) արտադրություն,

ժը. պոլիուրեթանների արտադրություն:

5.) V դաս

ա. պատրաստի դեղաձևերի արտադրություն (առանց բաղադրիչների պատրաստման),

բ. թղթի արտադրություն մակուլատուրայից,

գ. պլաստմասսայից և սինթետիկ խեժերից արտադրանքի արտադրություն (մեխանիկական մշակում),

դ. ածխաթթվի և «չոր սառույցի» արտադրություն,

ե. արհեստական մարգարիտների արտադրություն,

զ. լուցկիների արտադրություն,

է. ավտոմոբիլային գազալիցքավորման կոմպրեսորային կայաններում, գազատարներում, հանքավայրերում և մայրուղային գազատարների գազաբաշխիչ կայաններում տեղակայված բնական գազի հեղուկացման կայանքներ` մինչև 50 խմ հեղուկացված բնական գազի պահման հզորությամբ,

ը. պատրաստի ելակետային հումքից կենցաղային քիմիայի ապրանքների արտադրություն և դրանց պահման պահեստներ:

118. Մետալուրգիական, մեքենաշինական և մետաղամշակման օբյեկտներ և արտադրություններ

1) I դաս

ա. սև մետալուրգիայի գործարան` ավելի քան 1.0 մլն տոննա/տարի թուջի և պողպատի ամբողջական մետալուրգիական ցիկլով,

բ. գունավոր մետաղների (պղնձի, կապարի, ցինկի և այլ գունավոր մետաղների) երկրորդային վերամշակման արտադրություն` ավելի քան 3.0 հազար տոննա/տարի ծավալով,

գ. թուջի ձուլման արտադրություն անմիջապես հանքաքարերից և խտանյութերից` հրահալոցային վառարանների սկսած 1.5 հազար խորանարդ մետր ընդհանուր ծավալի դեպքում,

դ. մարտենյան և կոնվերտորային եղանակներով պողպատի արտադրություն` թափոնների վերամշակման արտադրամասերով (թոմասխարամի աղացում և թափոնների վերամշակման այլ արտադրամասեր)` սկսած 1.0 մլն տոննա/տարի հիմնական արտադրանքի թողարկման դեպքում,

ե. անմիջապես հանքաքարերից և խտանյութերից (այդ թվում կապարի, անագի, պղնձի, նիկելի) գունավոր մետաղների հալման արտադրություն,

զ. ալյումինի հալված աղերի (կավահողի) էլեկտրոլիզի եղանակով ալյումինի արտադրություն,

է. հատուկ թուջի ձուլման արտադրություն, ֆերրոհամաձուլվածքների արտադրություն:

ը. սև և գունավոր մետաղների հանքաքարերի և պիրիտային կիսայրուկների ագլոմերացման (շեղջաքարացման) արտադրություն,

թ. կավահողի (ալյումինի օքսիդի) արտադրություն,

ժա. կոքսաքիմիական արտադրություն (կոքսագազ):

2) II դաս

ա. հրահալոցային վառարանների 500-ից մինչև 1 500 խորանարդ մետր ընդհանուր ծավալով թուջի ձուլման արտադրություն,

բ. թուջի և պողպատի մինչև 1.0 մլն տոննա/տարի հզորությամբ ամբողջական մետաղագործական ցիկլով սև մետալուրգիայի գործարան,

գ. մարտենային, էլեկտրոհալոցային և կոնվերտորային եղանակներով պողպատի արտադրություն` թափոնների վերամշակման արտադրամասերով (թոմասխարամի և թափոնների վերամշակման այլ արտադրամասեր)` մինչև 1 մլն տոննա/տարի հիմնական արտադրանքի թողարկման դեպքում,

դ. մագնեզիումի արտադրություն (բոլոր մեթոդներով, բացի քլորիդայինից,:

ե. թուջե ձևավոր ձուլվածքների արտադրություն` քան 100 հազար տոննա/տարի ավելի քանակով,

զ. կոքսի այրման արտադրություն,

է. կապարային մարտկոցների արտադրություն,

ը. օդանավերի արտադրություն, տեխնիկական սպասարկում,

թ. անվավոր տրանսպորտային միջոցների և դրանց բաղադրիչների արտադրություն

ժ. պողպատե կոնստրուկցիաների արտադրություն,

ժա. վագոնների արտադրություն ձուլման և ներկման արտադրամասերով,

ժբ. գունավոր մետաղների (պղնձի, կապարի, ցինկի և այլ գունավոր մետաղների) երկրորդային վերամշակման կազմակերպություններ` տարեկան 2 հազարից մինչև 3 հազար տոննա քանակով:

3) III դաս

ա. գունավոր մետաղների (պղնձի, կապարի, ցինկի և այլ գունավոր մետաղների) երկրորդային վերամշակման կազմակերպություններ` տարեկան 1 հազարից մինչև 2 հազար տոննա քանակով,

բ. թոմասխարամի աղացման արտադրություն,

գ. սուրմայի (ծարիրի) արտադրություն պիրոմետալուրգիական և էլեկտրոլիտիկ եղանակներով,

դ. թուջե ձևավոր ձուլվածքների արտադրություն 20 հազարից մինչև 100 հազար տոննա/տարի քանակով,

ե. ջրային լուծույթների էլեկտրոլիզի եղանակով ցինկի, պղնձի, նիկելի, կոբալտի արտադրություն,

զ. մետաղական էլեկտրոդների արտադրություն (մանգանի օգտագործմամբ),

է. ձևավոր գունավոր ձուլվածքի արտադրություն 10 հազար տոննա/տարի հզորությամբ (9,5 հազար տոննա ձուլվածք ալյումինի համաձուլվածքներից և 500 տոննա ձուլվածք ցինկի համաձուլվածքներից),

ը. լյումինաֆորների արտադրություն,

թ. մետաղային իրերի արտադրություն,

ժ. սանիտարատեխնիկական ապրանքների արտադրություն,

ժա. մսի և կաթնեղենի մեքենաշինության արտադրություն,

ժբ. հանքահորերի ավտոմատիկայի արտադրություն,

ժգ. տառաձուլական գործարաններ (կապարի հնարավոր արտանետումներով),

ժդ. ալկալիական մարտկոցների արտադրություն,

ժե. կոշտ համաձուլվածքների և դժվարահալ մետաղների արտադրություն` հանքաքարերի քիմիական վերամշակման արտադրամասերի բացակայության դեպքում:

ժզ. նավանորոգման կազմակերպություններ,

ժէ. հրահալոցային վառարանների ընդհանուր ծավալով 500 խորանարդ մետրից պակասի դեպքում թուջի ձուլման արտադրություն,

ժը. ալյումինի մինչև 30 հազար տոննա/տարի երկրորդային վերամշակման արտադրություն` թմբուկային վառարանների օգտագործմամբ ալյումինի հալման և ռոտորային վառարանների օգտագործմամբ ալյումինի տաշեղների ու ալյումինի խարամների հալման համար:

4) IV դաս

ա. մետաղների հարստացման արտադրություն` առանց ջերմային մշակման,

բ. մալուխի արտադրություն,

գ. թուջե ձևավոր ձուլվածքների արտադրություն 10 հազարից մինչև 20 հազար տոննա/տարի քանակով,

դ. գունավոր մետաղների (պղնձի, կապարի, ցինկի և այլ գունավոր մետաղների) մինչև 1000 տոննա/տարի քանակով երկրորդային վերամշակման արդյունաբերական օբյեկտներ,

ե. էլեկտրոտեխնիկական արդյունաբերության մեքենաների և սարքերի (դինամոներ, կոնդենսատորներ, տրանսֆորմատորներ, լուսարձակներ և էլեկտրական արդյունաբերության այլ մեքենաներ և սարքեր) արտադրություն` ձուլարանային և այլ տաք արտադրամասերի առկայությամբ,

զ. երկաթուղային տրանսպորտի և մետրոպոլիտենի շարժակազմի վերանորոգման արտադրություն,

է. թուջի, պողպատի (մինչև 10 հազար տոննա/տարի քանակով) և գունավոր (մինչև 100 տոննա/տարի քանակով) ձուլմամբ մետաղամշակման արդյունաբերության արտադրություն,

ը. մետաղական էլեկտրոդների արտադրություն,

թ. տառաձուլական գործարաններ (առանց կապարի արտանետման),

ժ. տպարաններ` կապարի օգտագործմամբ,

ժա. մեքենաշինական կազմակերպություններ մետաղամշակումով, առանց ձուլման ներկումով,

ժբ. պոլիգրաֆիական գործարաններ:

5) V դաս

ա. կաթսաների արտադրություն,

բ. պնևմոավտոմատիկայի արտադրություն,

գ. մետաղական դրոշմների արտադրություն,

դ. էլեկտրական արդյունաբերության համար սարքերի (էլեկտրական լամպերի, լապտերների և էլեկտրական արդյունաբերության այլ սարքերի) արտադրություն` առանց ձուլման արտադրամասերի օգտագործման,

ե. կոորդինատային-ներտաշիչ հաստոցների արտադրություն:

119. Հանքաքարերի և ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում

1) I դաս

ա. նավթի արդյունահանման արդյունաբերական օբյեկտներ` սկսած 0,5 տ/օր ծծմբաջրածնի արտանետումներով,

բ. բաց արդյունահանմամբ VIII-XI կարգի բազմամետաղային (կապարի, մկնդեղի, բերիլիումի, մանգանի) հանքաքարերի և լեռնային ապարների արդյունահանման արտադրական օբյեկտներ,

գ. բնական գազի արդյունահանման օբյեկտներ: Ծծմբաջրածնի (1,5-3%-ից ավելի) և մերկապտանների բարձր պարունակությամբ բնական գազի արդյունահանման արդյունաբերական օբյեկտների համար սանիտարապաշտպանական գոտու չափը սահմանվում է առնվազն 5000 մ, իսկ ծծմբաջրածնի պարունակությամբ` 20% կամ ավելի` մինչև 8000 մ,

դ. ածխային հատումներ,

ե. դյուրավառ թերթաքարի արդյունահանման օբյեկտներ,

զ. լեռնահարստացուցիչ կազմակերպություններ (կոմբինատներ):

2) II դաս

ա. հորատապայթեցման կիրառմամբ բաց արդյունահանման միջոցով երկաթի հանքաքարերի և լեռնային ապարների արդյունահանման արտադրական օբյեկտներ,

բ. մետալոիդների (մետաղակերպերի) բաց եղանակով արդյունահանման արտադրական օբյեկտներ,

գ. աղբավայրեր և շլամակուտակիչներ` գունավոր մետաղների արդյունահանման դեպքում,

դ. ոչ հանքաքարային շինանյութերի քարհանքեր` հորատապայթեցման կիրառմամբ,

ե. հանքահորային կոնաձև թափոնակույտեր առանց ինքնաբռնկման զսպման միջոցառումների,

զ. գիպսի արդյունահանման օբյեկտներ:

3) III դաս

ա. ֆոսֆորիտների, ապատիտների, հրաքարերի (առանց քիմիական մշակման), երկաթի հանքաքարի արդյունահանման արդյունաբերական օբյեկտներ` առանց հորատապայթեցման աշխատանքների կիրառման,

բ. բաց արդյունահանմամբ VI-VII կարգի դոլոմիտների, մագնեզիտների, ասֆալտային գուդրոնների (հանքաձյութերի), արդյունահանման արդյունաբերական օբյեկտներ` առանց հորատապայթեցման աշխատանքների կիրառման,

գ. տորֆի, քարային, գորշ և այլ ածուխների արդյունահանման արդյունաբերական օբյեկտներ` առանց հորատման և պայթեցման,

դ. մանր տորֆից և ածուխից բրիկետների արտադրություն,

ե. հիդրոհանքահորեր և խոնավ հարստացման ընթացքով հարստացուցիչ ֆաբրիկաներ:

զ. քարի կերակրաաղի արդյունահանման արդյունաբերական օբյեկտներ,

է. աղբավայրեր և շլամակուտակիչներ` երկաթի արդյունահանման դեպքում,

ը. մետաղների հանքաքարերի և մետալոիդների հանքահորային եղանակով արդյունահանման արտադրական օբյեկտներ` բացառությամբ կապարի հանքաքարի, մկնդեղի և մանգանի,

թ. նավթի արդյունահանման արտադրական օբյեկտներ` ծծմբաջրածնի մինչև 0,5 տ/օր արտանետումների դեպքում:

4) IV դաս

ա. առանց հորատապայթեցման` մարմարի, ավազի, մանրախճի, կավի արդյունահանման արտադրական օբյեկտներ (քարհանքեր),

բ. բաց արդյունահանմամբ կալիումի կարբոնատի արդյունահանման արտադրական օբյեկտներ (քարհանքեր):

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
01.02.2024
N 06-Ն
Հրաման