07.03.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 դեկտեմբերի 2021 թվականի N 1454-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 474-Ն որոշման N 1 հավելվածի 25-րդ և 30-րդ կետերը`
1. Հաստատել «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի N 69-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1084-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. դեկտեմբերի 20
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2021թ. դեկտեմբերի 20-ի
N 1454-Ա որոշման
ԿԱԶՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Դանիել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի
Դանիելյան տեղակալ
Սեդրակ ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության
Սիմոնյան խորհրդական` կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին
գործառույթներ համակարգող
Հովհաննես ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
Գևորգյան նախարարության իրավաբանական վարչության պետ
Լուսինե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
Գրիգորյան նախարարության բարձրագույն կրթության և գիտության
կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ
Էդուարդ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
Ներսիսյան նախարարության ժամանակակից արվեստի վարչության
պետի տեղակալ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Սուրեն Սաֆարյան - Հայաստանի նկարիչների միության նախագահ
(համաձայնությամբ)
Մարինա Հակոբյան - Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն
(համաձայնությամբ)
Էմին Մկրտչյան - «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն
(համաձայնությամբ)
Գարեգին Եվանգուլյան - «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական
թատրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր նկարիչ (համաձայնությամբ)
Սուսաննա Կիրակոսյան - «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի
վերականգնման բաժնի աշխատակից, մանրանկարիչ
(համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Գարեգին Դավթյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի
քանդակագործության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Արամ Իսաբեկյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի
գեղանկարչության և գծանկարչության
ամբիոնի պրոֆեսոր
Արթուր Հովհաննիսյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի
կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարչության և
գծանկարչության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության
թեկնածու
Աշոտ Գրիգորյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի
արվեստագիտության և հումանիտար գիտությունների
ամբիոնի պրոֆեսոր, ճարտարապետության դոկտոր
Մեխակ Էլբակյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի
կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարչության և
գծանկարչության ամբիոնի դոցենտ
Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ալիսա Դանիելյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի
կերպարվեստի ֆակուլտետի ուսանող
Անաստասիա Ալաջանյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի
և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի
սովորող
Դավիթ Սահակյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի
կերպարվեստի ֆակուլտետի սովորող
Աննա Գևորգյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի
և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի սովորող
Մարիետա Մարգարյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի
կերպարվեստի ֆակուլտետի սովորող
(հավելվածը փոփ. 29.02.2024 թիվ 195-Ա, 07.03.2025 թիվ 191-Ա որոշումներ)