Սեղմել Esc փակելու համար:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆ ...

 

14.03.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 դեկտեմբերի 2020 թվականի N 2001-Լ

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման իմաստով անհայտ կորած են համարվում Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետության պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարություններում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում կամ ոստիկանությունում գրանցված` գտնվելու վայրն անհայտ անձինք:

(2-րդ կետը փոփ. 27.01.2021 թիվ 103-Լ որոշում)

3. Սահմանել, որ սույն միջոցառման ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին է տրամադրում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում 500,000.0 հազար դրամի չափով, որից հետո` եռամսյա պարբերականությամբ` հիմք ընդունելով Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի ներկայացրած հաշվետվությունը սույն միջոցառման շրջանակներում կատարված փաստացի ծախսերի վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև 2020 թվականի դեկտեմբերի 17-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու կարգը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 10-ի

N 2001-Լ որոշման

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին (այսուհետ` շահառու):

2. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական վճարի ձևով` յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի հաշվով ամսական 300 000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան մինչև 2025 թվականի փետրվար և մարտ ամիսները ներառյալ` սկսած սույն միջոցառումը հաստատելու ամսվանից:

(2-րդ կետը փոփ. 10.06.2021 թիվ 973-Լ / տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա /, 11.11.2021 թիվ 1832-Լ

տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա /, 17.03.2022 թիվ 317-Լ, 14.07.2022 թիվ 1071-Լ, 29.09.2022 թիվ 1513-Լ, 03.11.2022 թիվ 1685-Լ, 15.12.2022 թիվ 1927-Լ, 09.02.2023 թիվ 151-Լ, 23.03.2023 թիվ 362-Լ, 27.04.2023 թիվ 623-Լ, 22.06.2023 թիվ 1021-Լ, 31.08.2023 թիվ 1460-Լ, 02.11.2023 թիվ 1877-Լ, 25.01.2024 թիվ 107-Լ, 29.02.2024 թիվ 274-Լ, 16.05.2024 թիվ 694-Լ, 04.07.2024 թիվ 1014-Լ, 05.09.2024 թիվ 1426-Լ, 24.10.2024 թիվ 1658-Ն, 23.01.2025 թիվ 64-Լ, 13.03.2025 թիվ 278-Լ որոշումներ)

3. Ամենամսյա դրամական վճարի տրամադրումն իրականացվում է Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) միջոցով:

4. Ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե`

1) անհայտ կորած զինծառայողը ճանաչվել է հիմնադրամի շահառու` շահառու ճանաչվելու ամսվա 1-ից.

2) հայտնի է դարձել զինծառայողի գտնվելու վայրը կամ դադարել են զինծառայողին անհայտ կորած համարելու հիմքերը` հայտնի դառնալու կամ դադարելու ամսվա 1-ից.

3) ամենամսյա դրամական վճարը վճարվել է ներառյալ` մինչև 2025 թվականի մարտ ամիսը ներառյալ` 2025 թվականի ապրիլի 1-ից:

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 27.01.2021 թիվ 103-Լ որոշում)

(4-րդ կետը փոփ. 27.01.2021 թիվ 103-Լ, 10.06.2021 թիվ 973-Լ /տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների

վրա/, 11.11.2021 թիվ 1832-Լ տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա /, 17.03.2022 թիվ 317-Լ, 14.07.2022 թիվ 1071-Լ, 29.09.2022 թիվ 1513-Լ, 03.11.2022 թիվ 1685-Լ, 15.12.2022 թիվ 1927-Լ, 09.02.2023 թիվ 151-Լ, 23.03.2023 թիվ 362-Լ, 27.04.2023 թիվ 623-Լ, 22.06.2023 թիվ 1021-Լ, 31.08.2023 թիվ 1460-Լ, 02.11.2023 թիվ 1877-Լ, 25.01.2024 թիվ 107-Լ, 29.02.2024 թիվ 274-Լ, 16.05.2024 թիվ 694-Լ, 04.07.2024 թիվ 1014-Լ, 05.09.2024 թիվ 1426-Լ, 24.10.2024 թիվ 1658-Ն, 23.01.2025 թիվ 64-Լ, 13.03.2025 թիվ 278-Լ որոշումներ)

5. Անհայտ կորած զինծառայողին հիմնադրամի շահառու ճանաչելու դեպքում սույն միջոցառման համաձայն վճարված գումարները նվազեցվում են շահառուին հիմնադրամից վճարման ենթակա միանվագ գումարից:

(5-րդ կետը փոփ. 10.06.2021 թիվ 973-Լ / տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա /որոշում)

6. Եթե ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է սույն հավելվածի 4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի հիման վրա, ապա վճարված գումարները շահառուից հետ չեն պահանջվում և դիտարկվում են որպես հիմնադրամի ծախս:

7. Եթե ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է սույն հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա, ապա վճարված գումարների նկատմամբ կիրառվում են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը:

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

@@x

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.12.2020
N 2001-Լ
Որոշում