11.03.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 52-Ն
«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 08-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 2-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 2-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 20.09.2023 թիվ 21-Ն որոշում)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի փետրվարի 23-ի ««Բնակարանային ֆոնդի մասին» Ձև թիվ 2-բնակֆոնդ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 08-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2018 թվականի
հոկտեմբերի 19-ի թիվ 52-Ն
որոշման
ՁԵՎ 2-բնակֆոնդ
(տարեկան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ
20 թ. __________________
(նկար)
Բաժին 1. Բազմաբնակարան շենքեր (հավատարմագրային և լիազորագրային կառավարում ունեցող, համատիրությունների կողմից սպասարկվող
միավոր
._________________________________________________________________________.
|Ցուցանիշի |Տողի |Ընդա-|այդ թվում ըստ արտաքին պատերի |Տանիքի |
|անվանումը |ծածկա-|մենը |նյութերի |ձևը |
| |գիրը | |____________________________________|________|
| | | |քարից|երկաթբետոնից |այլ|թեք|հարթ|
| | | | |__________________________| | | |
| | | | |ընդամենը|այդ թվում | | | |
| | | | | |_________________| | | |
| | | | | |պանելային|մոնոլիտ| | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|Ա |Բ |1 |2 |3 |4 |5 |6 |7 |8 |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|Շենքերի |100 | | | | | | | | |
|քանակը, | | | | | | | | | |
|ընդամենը, այդ | | | | | | | | | |
|թվում` | | | | | | | | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|մեկ հարկանի |100.1 | | | | | | | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|երկու հարկանի |100.2 | | | | | | | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|երեք հարկանի |100.3 | | | | | | | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|չորս հարկանի |100.4 | | | | | | | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|հինգ հարկանի |100.5 | | | | | | | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|վեցից-ութ |100.6 | | | | | | | | |
|հարկանի | | | | | | | | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|ինը և ավելի |100.7 | | | | | | | | |
|հարկանի | | | | | | | | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|Ընդամենը, |110 | | | | | | | | |
|քաղաքներում, | | | | | | | | | |
|այդ թվում` | | | | | | | | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|մեկ հարկանի |110.1 | | | | | | | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|երկու հարկանի |110.2 | | | | | | | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|երեք հարկանի |110.3 | | | | | | | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|չորս հարկանի |110.4 | | | | | | | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|հինգ հարկանի |110.5 | | | | | | | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|վեցից-ութ |110.6 | | | | | | | | |
|հարկանի | | | | | | | | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|ինը և ավելի |110.7 | | | | | | | | |
|հարկանի | | | | | | | | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|Ընդամենը, |120 | | | | | | | | |
|գյուղերում, | | | | | | | | | |
|այդ թվում` | | | | | | | | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|մեկ հարկանի |120.1 | | | | | | | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|երկու հարկանի |120.2 | | | | | | | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|երեք հարկանի |120.3 | | | | | | | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|չորս հարկանի |120.4 | | | | | | | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|հինգ հարկանի |120.5 | | | | | | | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|վեցից-ութ |120.6 | | | | | | | | |
|հարկանի | | | | | | | | | |
|______________|______|_____|_____|________|_________|_______|___|___|____|
|ինը և ավելի |120.7 | | | | | | | | |
|հարկանի | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Բաժին 2. Բազմաբնակարան շենքերի բնակարաններ (հավատարմագրային և լիազորագրային կառավարում ունեցող, համատիրությունների կողմից սպասարկվող)
._________________________________________________________________________.
|Ցուցանիշի |Տողի |Քանակը, միավոր | Ընդհանուր մակերեսը, քառ. մետր |
|անվանումը |ծած- |___________________|___________________________________|
| |կագիրը|ընդա-|այդ թվում` |տարեսկզբին |տարեվերջին |
| | |մենը |_____________|_________________|_________________|
| | | |քաղաք-|գյու- |ըն-|այդ թվում` |ըն-|այդ թվում` |
| | | |ներում|ղերում|դա-|_____________|դա-|_____________|
| | | | | |մե-|քաղաք-|գյու- |մե-|քաղաք-|գյու- |
| | | | | |նը |ներում|ղերում|նը |ներում|ղերում|
|__________|______|_____|______|______|___|______|______|___|______|______|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|__________|______|_____|______|______|___|______|______|___|______|______|
|Բազմաբնա- |200 | | | | | | | | | |
|կարան | | | | | | | | | | |
|շենքերի | | | | | | | | | | |
|բնակարան- | | | | | | | | | | |
|ներ | | | | | | | | | | |
|ընդամենը, | | | | | | | | | | |
|այդ թվում`| | | | | | | | | | |
|ըստ | | | | | | | | | | |
|սենյակների| | | | | | | | | | |
|քանակի | | | | | | | | | | |
|__________|______|_____|______|______|___|______|______|___|______|______|
|մեկ |200.1 | | | | | | | | | |
|սենյականոց| | | | | | | | | | |
|__________|______|_____|______|______|___|______|______|___|______|______|
|երկու |200.2 | | | | | | | | | |
|սենյականոց| | | | | | | | | | |
|__________|______|_____|______|______|___|______|______|___|______|______|
|երեք |200.3 | | | | | | | | | |
|սենյականոց| | | | | | | | | | |
|__________|______|_____|______|______|___|______|______|___|______|______|
|չորս |200.4 | | | | | | | | | |
|սենյականոց| | | | | | | | | | |
|__________|______|_____|______|______|___|______|______|___|______|______|
|հինգ |200.5 | | | | | | | | | |
|սենյականոց| | | | | | | | | | |
|__________|______|_____|______|______|___|______|______|___|______|______|
|վեց և |200.6 | | | | | | | | | |
|ավելի | | | | | | | | | | |
|սենյականոց| | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Բաժին 3. Բազմաբնակարան շենքերն (հավատարմագրային և լիազորագրային կառավարում ունեցող, համատիրությունների կողմից սպասարկվող) ըստ շահագործման հանձնման տարեթվերի
միավոր
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի |Տողի |Ընդամենը | այդ թվում` |
|անվանումը |ծածկա-|բազմաբնակարան |__________________|
| |գիրը |շենքերի քանակը |քաղաք- |գյուղերում|
| | | |ներում | |
|__________________________|______|________________|_______|__________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 |
|__________________________|______|________________|_______|__________|
|Հանձնվել են շահագործման |300 | | | |
|ընդամենը, այդ թվում` | | | | |
|__________________________|______|________________|_______|__________|
|մինչև 1950թ. |300.1 | | | |
|__________________________|______|________________|_______|__________|
|1951-1970թթ. |300.2 | | | |
|__________________________|______|________________|_______|__________|
|1971-1980թթ. |300.3 | | | |
|__________________________|______|________________|_______|__________|
|1981-1990թթ. |300.4 | | | |
|__________________________|______|________________|_______|__________|
|1991-2000թթ. |300.5 | | | |
|__________________________|______|________________|_______|__________|
|2001-2010թթ. |300.6 | | | |
|__________________________|______|________________|_______|__________|
|2011թ. հետո |300.7 | | | |
._____________________________________________________________________.
Բաժին 4. Վերելակ և վերելակով մուտքեր ունեցող բազմաբնակարան շենքերի (հավատարմագրային և լիազորագրային կառավարում ունեցող, համատիրությունների կողմից սպասարկվող) քանակը
միավոր
._______________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի ծածկա-|Ընդամենը|այդ թվում` |
| |գիրը | |______________|
| | | |քաղաք-|գյուղե-|
| | | |ներում|րում |
|___________________________|___________|________|______|_______|
| Ա | Բ | 1 | 2 | 3 |
|___________________________|___________|________|______|_______|
|Վերելակով բազմաբնակարան |400 | | | |
|շենքերի քանակը | | | | |
|___________________________|___________|________|______|_______|
|Վերելակով բազմաբնակարան |410 | | | |
|շենքերի մուտքերի քանակը | | | | |
|___________________________|___________|________|______|_______|
|Վերելակների քանակը |420 | | | |
._______________________________________________________________.
Բաժին 5. Բազմաբնակարան շենքերն (հավատարմագրային և լիազորագրային կառավարում ունեցող, համատիրությունների կողմից սպասարկվող) ըստ բնակարանների քանակի
միավոր
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Բազմաբնակարան | այդ թվում` |
| |ծածկա-|շենքերի քանակը,|__________________|
| |գիրը |ընդամենը |քաղաք- |գյուղերում|
| | | |ներում | |
|___________________________|______|_______________|_______|__________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 |
|___________________________|______|_______________|_______|__________|
|Ընդամենը բնակարաններ, |500 | | | |
|այդ թվում` ըստ սենյակների | | | | |
|քանակի | | | | |
|___________________________|______|_______________|_______|__________|
|մինչև 5 |500.1 | | | |
|___________________________|______|_______________|_______|__________|
|6-20 |500.2 | | | |
|___________________________|______|_______________|_______|__________|
|21-40 |500.3 | | | |
|___________________________|______|_______________|_______|__________|
|41 և ավելի |500.4 | | | |
._____________________________________________________________________.
Բաժին 6. Բազմաբնակարան շենքերի (հավատարմագրային և լիազորագրային կառավարում ունեցող, համատիրությունների կողմից սպասարկվող) վերանորոգում
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Բազմաբնակարան | այդ թվում` |
| |ծածկա-|շենքերի քանակը,|__________________|
| |գիրը |ընդամենը |քաղաք- |գյուղերում|
| | | |ներում | |
|___________________________|______|_______________|_______|__________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 |
|___________________________|______|_______________|_______|__________|
|Վերանորոգված բազմաբնակարան |600 | | | |
|շենքերի քանակը, միավոր | | | | |
|___________________________|______|_______________|_______|__________|
|Վերանորոգման ընդհանուր |610 | | | |
|ծախսերը, դրամ, այդ թվում` | | | | |
|ըստ կոնստրուկցիոն տարրերի` | | | | |
|___________________________|______|_______________|_______|__________|
|տանիք |610.1 | | | |
|___________________________|______|_______________|_______|__________|
|ջրագծի և կոյուղու ներքին |610.2 | | | |
|ցանցեր | | | | |
|___________________________|______|_______________|_______|__________|
|ջերմամատակարարման ներքին |610.3 | | | |
|ցանցեր | | | | |
|___________________________|______|_______________|_______|__________|
|վերելակներ |610.4 | | | |
|___________________________|______|_______________|_______|__________|
|մուտքեր |610.5 | | | |
|___________________________|______|_______________|_______|__________|
|այլ |610.6 | | | |
._____________________________________________________________________.
Բաժին 7. Հավատարմագրային և լիազորագրային կառավարում ունեցող, համատիրությունների կողմից սպասարկվող բազմաբնակարան շենքերի ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները
դրամ
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Ընդամենը|այդ թվում` |
| |ծածկա- | |______________|
| |գիրը | |քաղաք- |գյուղ-|
| | | |ներում |րում |
|__________________________________|__________|________|_______|______|
| Ա | Բ | 1 | 2 | 3 |
|__________________________________|__________|________|_______|______|
|Սպասարկվող բնակարանային ֆոնդի |700 | | | |
|հաշվեկշռային արժեքը տարեսկզբին | | | | |
|__________________________________|__________|________|_______|______|
|Սպասարկվող բնակարանային ֆոնդի |710 | | | |
|հաշվեկշռային արժեքը տարեվերջին | | | | |
|__________________________________|__________|________|_______|______|
|Հասույթ ծառայությունների |720 | | | |
|(արտադրանքի աշխատանքների) | | | | |
|իրացումից, ընդամենը | | | | |
|(720.1+720.2+720.3), այդ թվում` | | | | |
|__________________________________|__________|________|_______|______|
|պետական և համայնքային բյուջեներից|720.1 | | | |
|հատկացումների հաշվին մատուցված | | | | |
|ծառայություններ | | | | |
|__________________________________|__________|________|_______|______|
|շենքի վերանորոգման և պահպանման |720.2 | | | |
|նպատակով փաստացի վճարումներ | | | | |
|(բնակվարձ) | | | | |
|__________________________________|__________|________|_______|______|
|այլ եկամուտներ |720.3 | | | |
|__________________________________|__________|________|_______|______|
|Ծախսեր, ընդամենը (730.1+730.2+ |730 | | | |
|730.3+730.4+730.5+730.6), | | | | |
|այդ թվում` | | | | |
|__________________________________|__________|________|_______|______|
|նյութական ծախսեր, որից` |730.1 | | | |
|__________________________________|__________|________|_______|______|
|ընթացիկ նորոգման համար |730.1.1 | | | |
|__________________________________|__________|________|_______|______|
|ոչ նյութական ծառայությունների |730.2 | | | |
|վճարումներ | | | | |
|__________________________________|__________|________|_______|______|
|գործուղման ծախսեր |730.3 | | | |
|__________________________________|__________|________|_______|______|
|աշխատավարձ և դրան հավասարեցված |730.4 | | | |
|այլ վճարումներ | | | | |
|__________________________________|__________|________|_______|______|
|կապիտալ ներդրումներ, |730.5 | | | |
|հիմնավերանորոգում, սարքավորումների| | | | |
|և գույքի ձեռքբերում | | | | |
|__________________________________|__________|________|_______|______|
|այլ ծախսեր |730.6 | | | |
|__________________________________|__________|________|_______|______|
|Չվճարված բնակվարձից գոյացած |740 | | | |
|պարտքեր ընդամենը, որից` | | | | |
|__________________________________|__________|________|_______|______|
|հաշվետու տարում |740.1 | | | |
._____________________________________________________________________.
Ղեկավար` ___________________ ___________________
(ազգանուն, անուն) (ստորագրություն)
Լրացնող (լիազորված անձ)` _________________ ___________________
(ազգանուն, անուն) (ստորագրություն)
«_ _ «______ ____20___թ.
(1-ին հավելվածը փոփ. 20.09.2023 թիվ 21-Ն, 03.03.2025 թիվ 09-Ն որոշումներ)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2018 թվականի
հոկտեմբերի 19-ի թիվ 52-Ն
որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 2-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համայնքապետարանները` իրենց վարչական սահմաններում առկա լիազորագրային և հավատարմագրային կառավարում ունեցող շենքերի և շենքերի սպասարկում իրականացնող համատիրությունների մասով` ամփոփ, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը լրացվում է բնակարանային ֆոնդի` ըստ քաղաքային և գյուղական բնակավայրերի պատկանելիության:
4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 1-ը:
5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-րդ` ազգային նիշի ենթադասերի:
6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
6. Բաժին 1-ում լրացվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ հարկայնության, արտաքին պատերի նյութերի և տանիքի ձևի: «100» ծածկագրով տողը հավասար է «100.1»-»100.7» ծածկագրերով տողերի հանրագումարին:
7. «110»-»120.7» ծածկագրերով տողերը լրացվում են սույն հրահանգի 6-րդ կետի դրույթներին համապատասխան` քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ: Սույն հրահանգի իմաստով`
1) քարե են համարվում քարի կամ աղյուսի շարվածք կրող պատերով շենքերը:
2) երկաթբետոնե են համարվում խոշորաբլոկային, պանելային և խոշորապանելային, կարկասային և կարկասապանելային, ծածկերի և հարկերի բարձրացման եղանակով կառուցված շենքերը:
3) մոնոլիտ են համարվում միաձույլ երկաթբետոնե կրող պատերով շենքերը:
8. Բաժին 2-ի «200» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում է բազմաբնակարան շենքերի բնակարանների քանակը, 4-րդ և 7-րդ սյուներում` բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսը` տարեսկզբին և տարեվերջին: «200.1»-»200.6» ծածկագրերով տողերում լրացվում է դրանց բաշխվածությունն` ըստ սենյակների քանակի:
9. Բաժին 2-ի 2-րդ, 5-րդ և 8-րդ սյուները լրացվում են սույն հրահանգի 8-րդ կետի դրույթներին համապատասխան` քաղաքների, իսկ 3-րդ, 6-րդ և 9-րդ սյուները` գյուղերի բաշխվածությամբ: Սույն հրահանգի իմաստով բնակարան է համարվում բնակության համար նախատեսված և իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված տարածքը (շինություն): Բնակելի սենյակը դա բնակարանի մի մասն է, որը մյուս մասերից անջատված է պատերով կամ միջնորմներով և նախատեսված է բնակվելու ու հանգստի համար: Ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի և օժանդակ մակերեսների (խոհանոց, միջանցք, բաղնիք, զուգարան, պահարան, խորդանոց, տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկ, կիսավերնահարկ և այլն) հանրագումարով: Ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառվում` աստիճանավանդակների, նախամուտքերի, վերելակի զբաղեցրած մակերեսները, չջեռուցվող ծածկապատ պատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի, առանձին կառուցված ամառային խոհանոցների, բաղնիքների, խորդանոցների մակերեսները:
10. Բաժին 3-ի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ շահագործման հանձնման տարեթվերի: «300» ծածկագրով տողը հավասար է «300.1»-»300.7» ծածկագրերով տողերի հանրագումարին:
11. Բաժին 3-ում լրացվում են միայն 2-րդ և 3-րդ սյուները` սույն հրահանգի 10-րդ կետի դրույթներին համապատասխան` քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:
12. Բաժին 4-ում լրացվում է վերելակ և վերելակով մուտքեր ունեցող բազմաբնակարան շենքերի քանակը` անկախ այն հանգամանքից, վերելակն աշխատում է, թե ոչ: «400» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում է վերելակով բազմաբնակարան շենքերի քանակը, «410» ծածկագրով տողի սյուն 1-ում` վերելակով բազմաբնակարան շենքերի մուտքերի քանակը, «420» ծածկագրով տողի սյուն 1-ում` վերելակների քանակը` անկախ այն հանգամանքից, վերելակն աշխատում է, թե` ոչ:
13. Բաժին 4-ում լրացվում են միայն 2-րդ և 3-րդ սյուները` սույն հրահանգի 12-րդ կետի դրույթներին համապատասխան` քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:
14. Բաժին 5-ի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում է բազմաբնակարան շենքերի քանակն` ըստ նրանցում առկա բնակարանների քանակի: «500» ծածկագրով տողը հավասար է «500.1»-»500.4» ծածկագրերով տողերի հանրագումարին:
15. Բաժին 5-ում լրացվում են միայն 2-րդ և 3-րդ սյուները` սույն հրահանգի 14-րդ կետի դրույթներին համապատասխան` քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:
16. Բաժին 6-ում լրացվում են բազմաբնակարան շենքերը կառավարվող և (կամ) սպասարկվող մարմինների կողմից բազմաբնակարան շենքերի վերանորոգման վերաբերյալ տվյալները:
1) «600» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում է վերանորոգված բազմաբնակարան շենքերի քանակը, «610» ծածկագրով տողում` վերանորոգման ընդհանուր ծախսերը, որը հավասար է «610.1»-»610.6» ծածկագրերով տողերի հանրագումարին:
17. Բաժին 6-ում լրացվում են միայն 2-րդ և 3-րդ սյուները` սույն հրահանգի 16-րդ կետի դրույթներին համապատասխան` քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:
18. Բաժին 7-ի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում են բազմաբնակարան շենքերը կառավարող և (կամ) սպասարկվող մարմինների ֆինանսական ցուցանիշները:
1) «700» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում է սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեսկզբին,
2) «710» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում է սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեվերջին,
3) «720» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում է բնակարանային ֆոնդի ծառայությունների (արտադրանքի աշխատանքների) իրացումից ընդհանուր հասույթը: «720» ծածկագրով տողը հավասար է «720.1»-»720.3» ծածկագրերով տողերի հանրագումարին:
4) «720.1» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում են պետական և համայնքային բյուջեներից հատկացումների հաշվին մատուցված ծառայությունների ծավալը` դրամական արտահայտությամբ:
5) «720.2» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում են շենքի վերանորոգման և պահպանման նպատակով փաստացի վճարումները (բնակվարձ):
6) «720.3» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում են այն եկամուտները, որոնք նախորդ` «720.1»-»720.2» ծածկագրերով տողերում ենթակա չեն լրացման:
7) «730» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում են բնակարանային ֆոնդի շահագործման տարեկան ծախսերը, «730» ծածկագրով տողը հավասար է «730.1», «730.2»-»730.6» ծածկագրերով տողերի հանրագումարին:
8) «730.1» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում է նյութական ծախսերը, որից առանձնացվում են ընթացիկ նորոգման նպատակով կատարված ծախսերը («730.1.1» ծածկագրով տող): Նյութական ծախսերում ներառվում են ընթացիկ նորոգման համար ծախսված նյութերի, աշխատողների արտահագուստի արժեքները, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, ընթացիկ նորոգմամբ զբաղված աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները և այլն:
9) «730.2» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում են ոչ նյութական ծառայությունների վճարումները (գրասենյակային, կապի, տնատիրության պահպանության ծախսերը` շենքերի տանիքների մաքրման, ձյան, աղբի տեղափոխման, մուտքերի, բակերի մաքրման, էլեկտրական լուսավորման և այլն):
10) «730.3» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում են գործուղման հետ կապված ծախսերը:
11) «730.4» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում են հաշվետու ժամանակահատվածում բնակարանային ֆոնդի սպասարկման ծառայությամբ զբաղվող աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը` հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները:
12) «730.5» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում են կապիտալ ներդրումների, հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման ծախսերը, շենքերի, շինությունների, մեքենաների, սարքավորումների ամորտիզացիոն հատկացումները:
13) «730.6» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում են այլ ծախսերը, որոնք նախորդ` «730.1»-»730.5» ծածկագրերով տողերում ենթակա չեն լրացման:
14) «740» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում է չվճարված բնակվարձից գոյացած պարտքերի ընդհանուր գումարը, որից էլ առանձնացվում է հաշվետու տարում գոյացածը` «740.1» ծածկագրով տող:
19. Բաժին 7-ում լրացվում են միայն 2-րդ և 3-րդ սյուները` սույն հրահանգի 18-րդ կետի ենթակետերի դրույթներին համապատասխան` քաղաքների և գյուղերի բազմաբնակարան շենքերի սպասարկման ֆինանսական ընդհանրացված ցուցանիշների մասով:
(2-րդ հավելվածը փոփ. 20.09.2023 թիվ 21-Ն, 03.03.2025 թիվ 09-Ն որոշումներ)