Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ « ...

 

16.03.2025 -

 

103.0873.241013

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        10            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10313406

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

19 սեպտեմբերի 2013 թվականի N 873-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ԶԲԱՂՄՈՒՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 632-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(8-րդ մաս)

 

59. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2421. ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐ

 

1.Իրավաբաններն իրավաբանական գիտությունների ոլորտում կատարում են հետազոտություններ` նպաստելով իրավական համակարգի զարգացմանը, օրենսդրության և իրավունքի իրացման բարելավմանը, աջակցում են հասարակության մեջ իրավունքի գերակայության գաղափարի հաստատմանը, իրավական գիտելիքների տարածմանը:

2.Նրանց պարտականությունները ներառում են.

1) իրավասու պետական մարմիններին օրենքների և այլ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

2) դիմումներ, բողոքներ, գանգատներ, միջնորդություններ, պայմանագրեր և իրավական բնույթի այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց նախագծեր կազմելը.

3) քննարկմանը ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ իրավական փորձագիտական եզրակացություն տալը.

4) տարբեր իրավախախտումների մասին քննչական, դատական, դատախազական մարմիններին ներկայացնելու համար նյութեր նախապատրաստելը.

5) հանրությանը իրավական ծառայություններ մատուցելը.

6) քրեական դատավարությանը և վարչական իրավախախտումների գործերով վարույթին մասնակցելը.

7) քրեական գործերով որպես պետական մեղադրող հանդես գալը.

8) դատարանում քրեական գործերով պաշտպանություն իրականացնելը.

9) դատարանում և վեճեր լուծող այլ մարմիններում` որպես ներկայացուցիչ կամ պաշտպան հանդիսանալը.

10) օրենքով սահմանված կարգով վստահորդի շահերից բխող ապացույցներ ձեռք բերելը և ներկայացնելը.

11) մարդու իրավունքներն ու ազատությունները հարգելու և միջազգային հանրաճանաչ նորմերը ամրապնդելու ուղղությամբ օրինականության իրազեկման աշխատանքներն իրականացնելը.

12) այլ աշխատողներին ղեկավարելը.

13) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:

3.Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.

1) փաստաբան.

2) իրավաբան:

 

60. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2422. ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

 

1.Դատավորները մասնակցում են դատաիրավական համակարգին վերաբերող օրենսդրության զարգացմանն ուղղված գործընթացին, ուսումնասիրում և վերահսկում են քննության մեջ կամ բողոքարկման փուլում գտնվող գործը. պաշտոնական մարմինների բաց լսումներում, այդ մարմինների պաշտոնատար անձանց խնդրանքով, հանդես են գալիս իրավունքի, իրավական համակարգի, արդարադատության իրականացման հարցերին առնչվող խորհրդատվությամբ` այն չափով, որքանով դա կընդունվի որպես դատավորի իրավաբանական գիտելիքների և փորձի օգտագործում:

2.Նրանց պարտականությունները ներառում են.

1) օրենքով սահմանված կարգով դատական նիստեր վարելը.

2) գործեր քննության առնելը, հայցվորից, պատասխանողից, վկաներից և դատավարության այլ մասնակիցներից բացատրություններ ու ցուցմունքներ ստանալը.

3) ապացույցների հետազոտում կատարելը.

4) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում և սահմաններում, որոշումներ, վճիռներ, դատավճիռներ (դատական ակտեր) կայացնելը.

5) իրավունքի, իրավական համակարգի, արդարադատության իրականացման հարցերին առնչվող խորհրդատվությամբ հանդես գալը.

6) մարդու իրավունքներն ու ազատությունները հարգելու և միջազգային հանրաճանաչ նորմերը ամրապնդելու ուղղությամբ օրինականության քարոզչություն իրականացնելը.

7) այլ աշխատողներին ղեկավարելը.

8) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:

3. Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.

1) դատավոր.

2) դատարանի անդամ.

3) նախագահ` դատական նիստի:

 

61. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2429. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ, ԱՅԼ ԽՄԲԵՐՈՒՄ ՉՆԵՐԱՌՎԱԾ

 

1.Այս ստորին խումբը ներառում է այն մասնագետներին, ովքեր հիմնարկներում և կազմակերպություններում իրագործում են իրավական բնույթի աշխատանքների մեթոդական ղեկավարումը, իրավական գործընթացների ուսումնասիրումը, վերլուծությունը, իրավական ակտերի նախագծերի մշակումը, գործերի քննությունը:

2.Նրանց պարտականությունները ներառում են.

1) հիմնարկներում և կազմակերպություններում իրավական բնույթի աշխատանքների մեթոդական ղեկավարումն իրագործելը, կառուցվածքային ստորաբաժանումներին, հասարակական կազմակերպություններին իրավական հարցերով խորհրդատվություն տրամադրելը.

2) դիմումներ, բողոքներ, գանգատներ, միջնորդություններ, պայմանագրեր և իրավական բնույթի այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց նախագծեր կազմելը.

3) իրավասու պետական մարմիններին օրենքների և այլ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

4) գողության, գերածախսերի, անորակ արտադրանքի և այլ իրավախախտումների վերաբերյալ նյութեր նախապատրաստելը և դրանք իրավապահ մարմիններին փոխանցելը.

5) վարույթում գտնվող դատական գործեր հաշվառելը և պահպանելը.

6) համապատասխան մարմնի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի հավաքման և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կիրառման աշխատանքների կազմակերպումը.

7) հիմնարկի, կազմակերպության կողմից մշակված կամ հիմնարկի, կազմակերպության քննարկմանը ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ իրավական փորձագիտական եզրակացության պատրաստման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը.

8) վարչական, տնտեսական և իրավական այլ հարցերով խորհրդատվական բնույթի ծառայություններ մատուցելը.

9) քաղաքացիական և քրեական գործերով քննություն կատարելը.

10) փաստաթղթեր վավերացնելու կամ վավերացված փաստաթղթեր տրամադրելու կամ օրենքով նախատեսված այլ գործողություններ կատարելու միջոցով նոտարական գործողություններ իրականացնելը.

11) նոտարական գործողություններ իրականացնելիս անձանց օգնություն ցույց տալը, նրանց իրավունքները և օրինական շահերը իրականացնելու նպատակով նրանց իրավունքները և պարտականությունները պարզաբանելը.

12) կողմերին` նրանց ներկայացրած գործարքների նախագծերի իմաստն ու նշանակությունը պարզաբանելը և դրանց բովանդակության համապատասխանությունը կողմերի իրական մտադրությանը ստուգելը.

13) այլ աշխատողներին ղեկավարելը.

14) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:

3. Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.

1) նոտար.

2) քննիչ.

3) իրավախորհրդատու:

 

62. ՓՈՔՐ ԽՈՒՄԲ 243. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ

 

1.Տեղեկատվության և հարակից մասնագիտությունների բնագավառների մասնագետները հավաքում, պահպանում և սպասարկում են արխիվների, գրադարանների, թանգարանների, գեղարվեստական պատկերասրահների և այդօրինակ այլ կազմակերպությունների հավաքածուները, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթերը:

2.Նրանց հիմնական պարտականություններն են. հետազոտություններ կատարելը, պատմական, գիտական և գեղարվեստական արժեք ներկայացնող արխիվային փաստաթղթերը, նմուշները հավաքելը, գնահատելը և դրանց պահպանումն ապահովելը. թանգարաններում և այդօրինակ հաստատություններում ցուցահանդեսներ, ցուցադրումներ կազմակերպելը. ձեռագիր և հրապարակված նյութերի պարբերական հավաքածուներ մշակելը և պահպանելը, ընթերցողների համար գրադարանների մատչելիությունն ապահովելը. պաշտոնական փաստաթղթերը համակարգելը: Որոշ դեպքերում պարտականությունները կարող են ներառել նաև այլ աշխատողների ղեկավարելը:

3.Այս փոքր խմբի զբաղմունքները ներառվում են հետևյալ ստորին խմբերում.

1) Ստորին խումբ 2431. Արխիվագետներ, թանգարանագետներ և մասնագետներ` հարակից.

2) Ստորին խումբ 2432. Գրադարանավարներ, մատենագետներ և մասնագետներ` հարակից:

 

63. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2431. ԱՐԽԻՎԱԳԵՏՆԵՐ, ԹԱՆԳԱՐԱՆԱԳԵՏՆԵՐ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ՀԱՐԱԿԻՑ

 

1.Արխիվագետները, թանգարանագետները և հարակից մասնագետները կատարում են հետազոտություններ, հավաքում, գնահատում են պատմական, գիտական կամ գեղարվեստական արժեք ներկայացնող առարկաներ ու փաստաթղթեր և ապահովում դրանց պահպանությունը, իրականացնում են փաստաթղթերի համալրման, փորձագիտական արժեքավորման գիտագործնական հարցերին նվիրված մեթոդական փաստաթղթերի մշակումը և պատրաստումը:

2.Նրանց պարտականությունները ներառում են.

1) արխիվագիտության և թանգարանային գործի բնագավառում գիտական հետազոտություններ կատարելը, գիտական զեկույցներով և դասախոսություններով հանդես գալը, գիտական աշխատություններ, հոդվածներ, ծրագրեր, ուսումնական ձեռնարկներ գրախոսելը.

2) գրադարանային, թանգարանային և արխիվային գործին վերաբերող խորհրդատվություն մատուցելը.

3) փաստաթղթերը, արվեստի ստեղծագործությունները, մյուս ցուցանմուշները և ֆոնդերը գիտականորեն նկարագրելը, համակարգելը, դրանց հաշվառումը և պահպանումն ապահովելը.

4) պատմական և գեղարվեստական նշանակության թանգարանային և արխիվային ցուցանմուշների և ֆոնդերի փորձագիտական գնահատում կատարելը.

5) վերականգնման ենթակա ցուցանմուշներ հայտնաբերելը, ֆոնդերի պահպանությունն ապահովող կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելը.

6) պահուստարանի աշխատանքները կազմակերպելուն մասնակցելը, վերականգնողական աշխատանքների կատարման ժամանակացույց նախապատրաստելը, անհրաժեշտ նյութեր և սարքեր ստանալու հայտեր կազմելը.

7) ֆոնդերի պահպանության կանոնների և կարգի մշակմանը մասնակցելը, դրանց սպասարկման համար մեթոդական ուղեցույցներ ստեղծելը.

8) տեղեկատվական զանազան նյութեր և փաստաթղթեր մշակելը, դրանք տպագրության պատրաստելը.

9) ցուցահանդեսներ և ցուցադրություններ կազմակերպելը.

10) թանգարանային մենեջմենթ, գովազդ և մարքեթինգ իրականացնելը.

11) գիտական փաստաթղթեր և հաշվետվություններ պատրաստելը.

12) այլ աշխատողներին ղեկավարելը.

13)բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:

3. Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.

1) արխիվագետ.

2) պահորդ` ֆոնդերի.

3) պահորդ` ցուցանմուշների.

4) փորձագետ` թանգարանային և ցուցահանդեսային նմուշների:

 

64. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2432. ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐ, ՄԱՏԵՆԱԳԵՏՆԵՐ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ՀԱՐԱԿԻՑ

 

1.Գրադարանավարները, մատենագետները և հարակից մասնագետները հավաքում, համակարգում և սպասարկում են գրառված ու հրապարակված նյութերը և կառավարչական փաստաթղթերը, զբաղվում են դրանց վերականգնմամբ և տեղեկատվություն են ապահովում` ըստ հայտերի:

2.Նրանց պարտականությունները ներառում են.

1) տարբեր նյութական կրիչներով տպագիր նյութեր համալրելը, գրանցելը, հաշվառելը, մշակելը, դասակարգելը, գրացուցակագրելը, բաշխելը, սպասարկելը և պահպանելը.

2) տեղեկատու մատենագիտական աշխատանքներ կազմակերպելը, տեղեկույթ որոնելը, ընտրելը և վերլուծելը, դրանք ավանդական կամ էլեկտրոնային եղանակով տրամադրելը.

3) համակարգչային տեխնիկայով տպագիր արտադրանք և փաստաթղթային տեղեկատվություն մշակելը, տեղեկատվության մշակման նորագույն տեխնոլոգիաներ ներդնելը.

4) գրադարանային գործընթացների ավտոմատացմանը, ավտոմատացված տեղեկատվական համակարգերի շահագործմանը, կիրառմանը և տեղեկատվական ապահովման մասով դրանց կատարելագործմանը մասնակցելը.

5) գիտական հետազոտություններ կատարելը, դասախոսություններ կարդալը, գիտագործնական սեմինարներ, խորհրդակցություններ, կոնֆերանսներ, գիտաժողովներ կազմակերպելը և անցկացնելը, դրանց մասնակցելը.

6) մատենագրության, տեղեկատվության, գործավարության բնագավառների մեթոդական ձեռնարկներ մշակելը, փաստաթղթերի միասնականացման, չափորոշիչների մշակման աշխատանքներ կատարելը.

7) գրադարանների և գիտատեխնիկական տեղեկատվության մարմինների զարգացման ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, դրանց գործունեության համակարգմանը մասնակցելը.

8) գրադարաններից և այլ տեղեկատվական ֆոնդերից օգտվողներին սպասարկելը, նրանց համար տեղեկանքներ, վերլուծություններ և այլ փաստաթղթեր կազմելը, նրանց հետաքրքրող տեղեկատվության առկայությանը և ստացմանը, ֆոնդերից օգտվելու կանոններին վերաբերող խորհրդատվություն մատուցելը.

9) գիտամեթոդական աշխատանքներ կազմակերպելը, խորհրդատվություն մատուցելը, գրականագիտական և մատենագիտական նյութերի ձեռնարկներ կազմելը, խմբագրելը, հրատարակելը.

10) տպագիր նյութերի մշակված օրինակներ վերականգնելը, զտելը, օտարելը.

11) գրադարանային ծառայություններից օգտվողների` հատկապես մանկապատանեկան տարիքի շահառուների հակումների, հմտությունների, կարողությունների զարգացմանը նպաստող խմբակների և ստուդիաների աշխատանքներին մասնակցելը.

12) գրադարանային կադրերի պատրաստման, վերապատրաստման, որակավորման բարձրացման աշխատանքներին մասնակցելը.

13) այլ աշխատողներին ղեկավարելը.

14) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:

3. Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.

1) մատենագետ.

2) գրադարանավար.

3) փաստաթղթավար.

4) ճարտարագետ` գիտատեխնիկական տեղեկատվության:

 

65. ՓՈՔՐ ԽՈՒՄԲ 244. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ

 

1.Հասարակական և հարակից գիտությունների բնագավառների մասնագետները կատարում են գիտահետազոտական աշխատանքներ, մշակում և կատարելագործում են հայեցակարգեր և մեթոդներ, իրենց գիտելիքները գործնականում կիրառում են տնտեսագիտության, սոցիոլոգիայի, պատմության, մարդաբանության, փիլիսոփայության, հոգեբանության, լեզվաբանության բնագավառներում և մատուցում են սոցիալական ծառայություններ:

2.Նրանց պարտականությունները ներառում են. իրավիճակը վերլուծելը և տնտեսության ու քաղաքականության մեջ, հասարակական հարաբերությունների բնագավառում գործընթացները կանխատեսելը, համապատասխան հիմնախնդիրները լուծելու նախագծեր ու ծրագրեր մշակելը. հասարակության սոցիալական կառուցվածքը, մարդկության ծագումը և զարգացումը հետազոտելը և նկարագրելը. մարդկանց անհատական և խմբային վարքագիծն ուսումնասիրելը. անցյալի իրադարձությունները և գործունեությունը, սոցիալ-տնտեսական կառուցվածքների, մշակութային և քաղաքական ինստիտուտների և շարժումների զարգացումը հետազոտելը և նկարագրելը. լեզուների զարգացումն ուսումնասիրելը և տարբեր լեզուներով խոսող մարդկանց միջև հնարավոր կապ կազմակերպելը. սոցիալական ծառայություններ մատուցելը. գիտական փաստաթղթեր և հաշվետվություններ կազմելը: Պարտականությունները կարող են ներառել այլ աշխատողներին ղեկավարելը:

3.Այս փոքր խմբի զբաղմունքները ներառվում են հետևյալ ստորին խմբերում.

1) Ստորին խումբ 2441. Տնտեսագետներ.

2) Ստորին խումբ 2442. Հասարակագետներ, մարդաբաններ և մասնագետներ` հարակից.

3) Ստորին խումբ 2443. Փիլիսոփաներ, պատմաբաններ և քաղաքագետներ.

4) Ստորին խումբ 2444. Բանասերներ և թարգմանիչներ.

5) Ստորին խումբ 2445. Հոգեբաններ.

6) Ստորին խումբ 2446. Մասնագետներ` սոցիալական բնագավառի:

 

66. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2441. ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐ

 

1.Տնտեսագետները կատարում են գիտահետազոտական աշխատանքներ, կատարելագործում և զարգացնում են տնտեսագիտական տեսություններ և մեթոդաբանություններ, դրանք գործնականում կիրառում են ազգային տնտեսության կառավարման բնագավառում, այդ հարցերով մատուցում են խորհրդատվություն:

2.Նրանց պարտականությունները ներառում են.

1) տնտեսագիտական տեսության, ազգային և միջազգային տնտեսության համալիր խնդիրների, շուկայի, բյուջեի եկամուտների և ծախսերի, գնագոյացման, առևտրի, աշխատանքի տնտեսագիտության, գյուղատնտեսության, բնօգտագործման և այլ բնագավառներում գիտական հետազոտություններ կատարելը.

2) հետազոտությունների արդյունքները, վիճակագրական տվյալները վերլուծելը, տնտեսության վրա արդյունավետ ազդեցության ծրագրեր և առաջարկություններ, սպասվող փոփոխությունների ու տնտեսական միտումների զարգացման կանխատեսումներ մշակելը և դրանք կառավարությանը ներկայացնելը.

3) հիմնարկներում և կազմակերպություններում տնտեսագիտական աշխատանքներ կատարելը, նյութական, աշխատանքային և ֆինանսական ծախսեր հաշվարկելը, կատարվող աշխատանքների արդյունավետությունը որոշելը.

4) տնտեսական գործունեության տնտեսագիտական վերլուծություն կատարելը.

5) հիմնարկների, կազմակերպությունների կառավարմանը և տնտեսական փաստաթղթերի կատարելագործմանը, զարգացման ծրագրերի և կանխատեսումների մշակմանը մասնակցելը.

6) տնտեսագիտական տեսությունների և զանազան վիճակագրական մեթոդների կիրառմամբ տնտեսական տվյալներ հավաքելը, վերլուծելը և մեկնաբանելը.

7) հաշվի առնելով անցյալի, ներկայի և ապագայի տնտեսագիտական գործոնները և միտումները` տնտեսական քաղաքականության ընտրության, տնտեսական զարգացումների վերաբերյալ խորհրդատվություն մատուցելը.

8) գիտական փաստաթղթեր և հաշվետվություններ պատրաստելը.

9) այլ աշխատողներին ղեկավարելը.

10) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:

3. Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.

1) խորհրդատու` տնտեսագիտական հարցերով.

2) էկոնոմետրիստ.

3) տնտեսագետ.

4) փորձագետ` տնտեսագիտական հարցերի:

 

67. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2442. ՀԱՍԱՐԱԿԱԳԵՏՆԵՐ, ՄԱՐԴԱԲԱՆՆԵՐ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ՀԱՐԱԿԻՑ

 

1. Հասարակագետները, մարդաբանները և հարակից մասնագետները հետազոտում և նկարագրում են հասարակության սոցիալական կառուցվածքը, մարդկության ծագումն ու զարգացումը, շրջակա միջավայրի և մարդու փոխադարձ կապը, գործնականում կիրառում են ստացված գիտելիքները և այդ հարցերով մատուցում են խորհրդատվություն:

2.Նրանց պարտականությունները ներառում են.

1) մարդկային հասարակության ծագման, առանձին սոցիալական ինստիտուտների, սոցիալական խմբերի և հանրույթների ձևավորման և պատմական զարգացման, անհատի և հասարակության հարաբերությունների, մարդկանց զանգվածային վարքագծի օրինաչափությունների և այլ հարցերով հետազոտություններ կատարելը.

2) մշակութային և սոցիալական ինստիտուտների փոփոխվող բնութագրերն ուսումնասիրելու միջոցով մարդկության ծագմանը և զարգացմանը հետևելը.

3) անցյալի նյութական մնացորդները (բնակարաններ, տաճարներ, գործիքներ, իրեր, դրամ, զենք կամ քանդակներ) ուսումնասիրելու միջոցով մարդկության զարգացման ընթացքն ուսումնասիրելը.

4) տարածաշրջանների և գոտիների ֆիզիկական ու կլիմայական կողմերն ուսումնասիրելը, տնտեսական, սոցիալական և մշակութային գործունեության հետ այդ գործոնների կապը սահմանելը.

5) բնակչության խմբերի և տարածաշրջանների համար, ինչպես նաև շուկայի զարգացմանն ուղղված տնտեսական և սոցիալական քաղաքականություն ձևավորելիս` ստացված արդյունքների գործնական կիրառման հարցերով խորհրդատվություն մատուցելը.

6) գիտական փաստաթղթեր և հաշվետվություններ պատրաստելը.

7) այլ աշխատողներին ղեկավարելը.

8) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:

3. Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.

1) մարդաբան.

2) հնէաբան.

3) աշխարհագրագետ.

4) հասարակագետ:

 

68. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2443. ՓԻԼԻՍՈՓԱՆԵՐ, ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐ

 

1.Փիլիսոփաները, պատմաբանները և քաղաքագետները գիտական հետազոտություններ են կատարում փիլիսոփայության, պատմության, մշակութային և քաղաքական ինստիտուտների ու շարժումների զարգացման բնագավառներում, ձեռք բերված գիտելիքները պետական ներքին և արտաքին քաղաքական որոշումների համար դարձնում մատչելի, խորհրդատվություն են մատուցում այդ հարցերով:

2.Նրանց պարտականությունները ներառում են.

1) փիլիսոփայական տեսությունների, հայեցակարգերի և սկզբունքների բնագավառում հետազոտություններ կատարելը (հիմնականում դատողությունների միջոցով), դրանք զարգացնելը և հասարակության զարգացման արդի փուլին համապատասխան մեկնաբանելը.

2) պատմական գրառումների, փաստաթղթերի, հնագիտական և մարդաբանական գտածոների և այլնի ուսումնասիրության ու վերլուծության հիման վրա մարդկային հասարակության, առանձին երկրների պատմական զարգացումը հետազոտելը` ներառյալ տնտեսական, սոցիալական, քաղաքական և այլ բնագավառները.

3) պատմական կամ հնագիտական նյութեր հայթայթելը, դրանց իսկությունը ստուգելը, որոշակի ժամանակաշրջանի, երկրի, տարածաշրջանի կամ զարգացումների (տնտեսական, սոցիալական, քաղաքական և այլն) պատմությունը հետազոտելը և նկարագրելը.

4) ժամանակակից քաղաքական ինստիտուտներն ուսումնասիրելը և դրանց մասին տարբեր աղբյուրներից տվյալներ հավաքելը` ներառյալ կառավարության և քաղաքական կուսակցությունների պաշտոնատար, ինչպես նաև շահագրգիռ այլ անձանց հետ զրույցները.

5) գյուտերը և եզրակացությունները պետական քաղաքական կուսակցությունների կամ այլ կազմակերպությունների, ինչպես նաև շահագրգիռ այլ անձանց` հրատարակելու կամ օգտագործելու համար տրամադրելը.

6) արտաքին և ներքին քաղաքականության մշակմանը վերաբերող խորհրդատվություն մատուցելը.

7) փիլիսոփայությանը, պատմությանը և քաղաքականությանը վերաբերող խորհրդատվություն մատուցելը.

8) գիտական փաստաթղթեր և հաշվետվություններ կազմելը.

9) այլ աշխատողներին ղեկավարելը.

10) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:

3.Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.

1) պատմաբան.

2) փիլիսոփա.

3) քաղաքագետ:

 

69. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2444. ԲԱՆԱՍԵՐՆԵՐ ԵՎ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ

 

1.Բանասերները և թարգմանիչներն ուսումնասիրում են լեզվի ծագումը, զարգացումն ու կառուցվածքը, ինչպես նաև գրավոր և բանավոր թարգմանություններ են կատարում մեկ լեզվից մյուսը:

2.Նրանց պարտականությունները ներառում են.

1) հին լեզուների և ժամանակակից լեզվախմբերի փոխադարձ կապերը, բառերի, քերականական և լեզվական ձևերի ծագումն ու զարգացումն ուսումնասիրելը, ստացված արդյունքները ներկայացնելը.

2) լեզուների, քերականությունների, բառարանների լեզվական դասակարգումների համակարգերի ուսումնասիրության գիտական աշխատանքներ, դասագրքեր և մեթոդական ձեռնարկներ մշակելը, գրախոսելը և հրատարակման պատրաստելը.

3) մեկ լեզվից մյուսը գրավոր թարգմանություն կատարելը, բնագրի ճշգրիտ նշանակությունը պահպանելը, իրավաբանական, տեխնիկական, հասարակական-քաղաքական, տնտեսական, գիտական և այլ աշխատանքներ, գրական ստեղծագործություններ ճիշտ թարգմանելը, արտահայտությունների, տերմինների, բնագրի ոգու և ոճի հնարավորինս ճշգրիտ փոխանցումն ապահովելը.

4) թարգմանությունների արդյունավետությունն ու որակը բարձրացնելու և կատարելագործելու նպատակով համակարգիչներ և տեխնիկական այլ միջոցներ օգտագործելու մեթոդիկաներ մշակելը և զարգացնելը, մեքենայական լեզուների մշակմանը մասնակցելը.

5) մեկ լեզվից մյուսը բանավոր թարգմանություն կատարելը, հատկապես պաշտոնական հանդիպումների, խորհրդակցությունների, նիստերի և այդ կարգի այլ միջոցառումների ժամանակ, բնագրի նշանակության և ոգու հնարավորինս ճշգրիտ փոխանցում ապահովելը.

6) գիտության, տեխնիկայի, տնտեսության և այլ բնագավառներում սահմանումներ և հասկացություններ կատարելագործելը, տերմինները միասնականացնելու աշխատանքներ կատարելը.

7) լեզվագիտական զանազան հարցերով խորհրդատվությունը.

8) գիտական փաստաթղթեր և հաշվետվություններ պատրաստելը.

9) այլ աշխատողներին ղեկավարելը.

10) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:

3. Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.

1) լեզվաբան.

2) թարգմանիչ.

3) բանասեր:

 

70. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2445. ՀՈԳԵԲԱՆՆԵՐ

 

1.Հոգեբանները կատարում են գիտահետազոտական աշխատանքներ և ուսումնասիրում են հոգեկան գործընթացներ և մարդկանց (առանձին անձանց և խմբերի) վարքագիծը, մատուցում են խորհրդատվություն և ձեռք բերված գիտելիքները կիրառում սոցիալական, կրթական և մասնագիտական գործընթացներ կարգավորելու և անհատի զարգացումն ապահովելու համար:

2.Նրանց պարտականությունները ներառում են.

1) հոգեկան, ֆիզիկական և այլ բնութագրեր (ինչպիսիք են` մտածողությունը, հնարավորությունները, հակումները, ընդունակությունները և այլն) որոշելու համար թեստեր ծրագրելը և թեստավորելը, արդյունքները գնահատելը և մեկնաբանելը.

2) անհատի մտածողության և վարքի վրա ժառանգականության, սոցիալական, մասնագիտական և այլ գործոնների ազդեցությունը վերլուծելը.

3) առանձին անձանց ու խմբերի հետ բուժական զրույցներ անցկացնելը և այդօրինակ ծառայություններ ու խորհրդատվություն մատուցելը.

4) անհրաժեշտ շփումներ պահպանելը (օրինակ` ընտանիքի անդամների, ուսումնական հաստատությունների ղեկավարների, գործատուների հետ) , ինչպես նաև հիմնախնդիրների հնարավոր լուծմանը և կարգավորմանը վերաբերող խորհուրդներ տալը.

5) ախտորոշման ժամանակ հոգեբանական գործոններն ուսումնասիրելը, հոգեկան հիվանդությունները, ինչպես նաև հուզական և անձնական խանգարումները կանխարգելելը և բուժելը, հարակից մասնագետների հետ այդ հարցերով խորհրդակցելը.

6) կրթական հաստատություններում սովորողների առողջ հոգեբանության ապահովման աշխատանքներ կատարելը, նրանց հոգեբանական զարգացմանը և հոգեբանության շտկմանը նպաստող ուսումնական ծրագրեր մշակելը և իրագործելը, ֆիզիկական և մտավոր արատներ ունեցող երեխաներին հոգեբանասոցիալական աջակցություն ցուցաբերելը.

7) կրթական հաստատություններում սովորողների մասնագիտական կողմնորոշմանը նպաստող աշխատանքներ կատարելը.

8) աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու բարենպաստ աշխատանքային պայմաններ ստեղծելու նպատակով աշխատողների աշխատանքային գործունեության վրա տնտեսական, կազմակերպչական և այլ գործոնների հոգեբանական ազդեցությունն ուսումնասիրելը.

9) աշխատողների հոգեբանական բնութագրեր կազմելը, նրանց հոգեբանական համատեղելիության վերաբերյալ կազմակերպության ղեկավարներին առաջարկություն ներկայացնելը.

10) գիտական փաստաթղթեր և հաշվետվություններ պատրաստելը.

11) այլ աշխատողներին ղեկավարելը.

12) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:

3.Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակ է` հոգեբան (ըստ բնագավառների` մանկավարժություն, բժշկություն և այլն):

 

71. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2446. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ

 

1.Սոցիալական բնագավառի մասնագետներն ուսումնասիրում են սոցիալական օգնության կարիք ունեցող մարդկանց խմբերը, ծրագրում, կազմակերպում և մատուցում են սոցիալական ծառայություններ:

2. Նրանց պարտականությունները ներառում են.

1) բնակչության` սոցիալական օգնության կարիք ունեցող խմբերի (կենսաթոշակառուների, հաշմանդամների, անապահով ընտանիքների և այլն) սոցիալական պաշտպանության պետական քաղաքականություն վարելը.

2) անձնական և սոցիալական հիմնախնդիրների լուծման գործում առանձին անհատներին և ընտանիքներին օգնելը.

3) շահառուներին անհրաժեշտ տեղեկատվություն հավաքելը և իրենց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ նրանց խորհրդատվություն մատուցելը.

4) շահառուների վիճակը վերլուծելը և նրանց խնդիրների լուծման այլընտրանքային տարբերակներ առաջարկելը.

5) գործերը դատարան կամ իրավական այլ ատյաններ տալու համար փաստաթղթեր հավաքելը և զեկույցներ կազմելը.

6) սոցիալական ապահովության ծառայություններ ծրագրելը, գնահատելը, կատարելագործելը և զարգացնելը.

7) օրինախախտումների աճի կանխարգելման, պատիժ կրող (կրած) անձանց սոցիալական հարմարեցման, երիտասարդական ակումբներում, հասարակական կենտրոններում և այդօրինակ այլ կազմակերպություններում վերականգնողական և կրթական գործունեություն ծավալելը.

8) հոգեկան կամ ֆիզիկական արատներ ունեցող մարդկանց օգնելը` անհրաժեշտ բուժում ստանալու և հասարակությանն ինտեգրվելու գործընթացը բարելավելու նպատակով.

9) տանը ծառայությունների մատուցումը ծրագրելը և կազմակերպելը.

10) միայնակ, ծեր և անաշխատունակ քաղաքացիներին բացահայտելը, նրանց անհրաժեշտ աջակցության բնույթը և ծավալը որոշելը, այդ աջակցությունը կազմակերպելը և հսկելը.

11) ոչ բարենպաստ ընտանիքների հետ աշխատանքներ տանելը, այդ ընտանիքների` օգնության կարիք ունեցող երեխաներին բացահայտելը, նրանց իրավունքները պաշտպանելը, անհրաժեշտության դեպքում խնամակալական կազմակերպություններում նրանց տեղավորելը և հոգեբանախորհրդատվական աջակցություն ցուցաբերելը.

12) վարքագծի շեղումներ ունեցող երեխաներին հատուկ կրթական հիմնարկներում դաստիարակելը և ուսուցանելը.

13) այլ աշխատողներին ղեկավարելը.

14) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:

3. Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.

1) սոցիալական աշխատող` մանկատան.

2) սոցիալական աշխատող` կազմակերպության:

 

72. ՓՈՔՐ ԽՈՒՄԲ 245. ԳՈՐԾԻՉՆԵՐ` ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ

 

1.Գրականության և արվեստի գործիչները ստեղծում կամ կատարում են գրական, դրամատիկական, երաժշտական և արվեստի այլ ստեղծագործություններ:

2.Կատարվող պարտականությունները հիմնականում ներառում են. գրական աշխատանք կատարելը. գրական և արվեստի այլ ստեղծագործությունների արժանիքները գնահատելը. ընթացիկ իրադարձությունների մասին տեղեկատվություն հավաքելը և դրանք նկարագրելը. արձաններ, գեղանկարներ, փորագրություններ և ծաղրանկարներ ստեղծելը. գեղանկարներ վերականգնելը. երաժշտություն հեղինակելը և կատարելը. ներկայացումներ, պարեր, ֆիլմեր բեմադրելը, դրանց մասնակցելը: Պարտականությունները կարող են ներառել այլ աշխատողներին ղեկավարելը:

3.Այս փոքր խմբի զբաղմունքները ներառվում են հետևյալ ստորին խմբերում.

1) Ստորին խումբ 2451. Գրողներ, լրագրողներ և այլ մասնագետներ.

2) Ստորին խումբ 2452. Քանդակագործներ, նկարիչներ և մասնագետներ` հարակից.

3) Ստորին խումբ 2453. Կոմպոզիտորներ, երաժիշտներ և երգիչներ.

4) Ստորին խումբ 2454. Բեմադրողներ` պարերի և պարողներ.

5) Ստորին խումբ 2455. Ռեժիսորներ ու դերասաններ` կինոյի և թատրոնի, և մասնագետներ` հարակից:

 

73. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2451. ԳՐՈՂՆԵՐ, ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ

 

1.Գրողները, լրագրողները և այլ մասնագետները ստեղծում են գեղարվեստական ստեղծագործություններ` հրատարակելու կամ թատերական ներկայացումներ բեմադրելու համար, գնահատում են գրականության և արվեստի այլ ստեղծագործությունների ու գեղարվեստական աշխատանքների արժանիքները, ինչպես նաև գրառում և խմբագրում են նորություններ, պատմվածքներ և մեկնաբանություններ:

2.Նրանց պարտականությունները ներառում են.

1) հրապարակման կամ թատերական բեմադրությունների համար գեղարվեստական գործեր մտահղանալը և ստեղծելը.

2) զանազան սցենարներ ստեղծելը և թատրոնում, կինոյում, ռադիոյում ու հեռուստատեսությունում բեմադրելու համար ծրագրեր պատրաստելը.

3) գրական, երաժշտական և արվեստի այլ ստեղծագործությունների արժանիքները, ինչպես նաև դերասանների աշխատանքը գնահատելը և նկարագրելը.

4) նորությունների և ընթացիկ գործերի մասին մեկնաբանություններ և հաղորդագրություններ կազմելը` թերթերում, պարբերականներում հրապարակելու, ռադիոյով կամ հեռուստատեսությամբ հաղորդելու համար.

5) քաղաքական և հասարակական այլ գործիչների հետ հարցազրույց վարելը` ներառյալ հեռուստատեսության կամ ռադիոյի համար ձայնագրված անհատական հարցազրույցները.

6) առաջնորդող հոդվածներ գրելը և քննարկման համար ներկայացված հոդվածներ ու այլ նյութեր ընտրելը, ուղղելը, խմբագրելը` թերթերում և պարբերականներում հրատարակելու համար.

7) հրատարակելու համար գրքի ձևով ներկայացված ձեռագրեր գնահատելը, դրանց վերաբերյալ երաշխավորություններ կազմելը և խմբագրելը կամ նյութերի խմբագրումը ղեկավարելը.

8) որոշակի արտադրատեսակների կամ ծառայությունների համար գովազդային հայտարարություններ կազմելը.

9) կազմակերպությունների մասին գովազդային նյութեր ընտրելը և պատրաստելը` մամուլում հրատարակելու, ռադիո, հեռուստատեսություն կամ զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացնելու համար.

10) գրքույկներ, տեղեկատուներ և այդօրինակ հատուկ հրատարակություններ մշակելը և ստեղծելը.

11) այլ աշխատողներին ղեկավարելը.

12) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:

3. Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.

1) մեկնաբան.

2) թղթակից.

3) գրող.

4) գրականագետ.

5) գրաքննադատ.

6) խմբագիր.

7) լրագրող:

 

74. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2452. ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՆԵՐ, ՆԿԱՐԻՉՆԵՐ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ՀԱՐԱԿԻՑ

 

1.Քանդակագործները, նկարիչները և հարակից մասնագետները ստեղծում են քանդակներ, գեղանկարներ, նկարներ, ծաղրանկարներ, փորագրություններ և այդօրինակ այլ ստեղծագործություններ, կատարում են դրանց վերականգնման և գեղարվեստական ձևավորման աշխատանքներ:

2.Նրանց պարտականությունները ներառում են.

1) կերպարվեստի ստեղծագործություններ (գունանկար և գծանկար, իրական կամ վերացական պատկերներ և այլն) և քանդակներ (ծավալային, հարթ և այլն) ստեղծելը` օգտագործելով տարբեր նյութեր (փայտ, քար, կավ, մետաղ, կտոր, թուղթ և այլն).

2) մեծակերտ և զարդարական կիրառական արվեստի գործեր ստեղծելը.

3) մուլտիպլիկացիոն ֆիլմեր ձևավորելը.

4) հեռուստատեսային ծրագրերի պատկերավոր-գեղարվեստական լուծումներ ապահովելը.

5) սցենարների հիման վրա` ներկայացումների գեղարվեստական ձևավորում կատարելը, ռեժիսորի մտահղացմանը համապատասխան` ուրվագծեր, բեմանկարներ, բեմազգեստներ, բեմական կահույք, այլ պարագաներ ստեղծելը, ինչպես նաև գովազդներ, բուտաֆորական (շինծու) իրեր, ազդագրեր, հրավիրատոմսեր պատրաստելը.

6) արվեստի գործեր վերականգնելը.

7) հագուստի և կոշիկի նոր ինքնատիպ նմուշօրինակներ մշակելը.

8) այլ աշխատողներին ղեկավարելը.

9) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:

3. Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.

1) քանդակագործ.

2) նկարիչ-ձևավորող.

3) փորագրող` փայտի.

4) նկարիչ- բեմադրող.

5) նկարիչ- վերականգնող.

6) խեցեգործ.

7) ոսկերիչ:

 

75. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2453. ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐ, ԵՐԱԺԻՇՏՆԵՐ ԵՎ ԵՐԳԻՉՆԵՐ

 

1.Կոմպոզիտորները, երաժիշտները և երգիչները գրում կամ վերամշակում են երաժշտական ստեղծագործություններ, կատարում դրանք կամ ղեկավարում դրանց կատարումը:

2.Նրանց պարտականությունները ներառում են.

1) երաժշտական ստեղծագործություններ հեղինակելը.

2) որոշակի երաժշտական խմբերի կամ երաժշտական գործիքների համար երաժշտություն մշակելը կամ գործիքավորելը.

3) որպես մենակատար կամ նվագախմբի անդամ` երաժշտական ստեղծագործությունը մեկ կամ մի քանի երաժշտական գործիքով կատարելը.

4) դերերգ կատարելը` որպես մենակատար կամ երգչախմբի անդամ.

5) նվագախումբ կամ երգչախումբ ղեկավարելը.

6) այլ աշխատողներին ղեկավարելը.

7) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:

3. Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.

1) դիրիժոր` նվագախմբի.

2) դիրիժոր` երգչախմբի.

3) գործիքավորող.

4) խմբավար.

5) երգիչ:

 

76. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2454. ԲԵՄԱԴՐՈՂՆԵՐ` ՊԱՐԵՐԻ, ԵՎ ՊԱՐՈՂՆԵՐ

 

1.Պարեր բեմադրողները և պարողները, իրենց մտահղացումներին համապատասխան, ընտրում են թեմա, բեմադրում և կատարում են պարային ստեղծագործություններ:

2.Նրանց պարտականությունները ներառում են.

1) ընտրված թեմային և մտահղացումներին համապատասխան` պարային ստեղծագործություններ (ներկայացումներ, համարներ) բեմադրելը և կատարելը` օգտագործելով պարարվեստի բոլոր տարրերը (պարի ոգին, թեմայի բովանդակությունը, սյուժեն շարժումներով հաղորդելը).

2) որպես մենակատար, զուգընկեր կամ պարախմբի անդամ` պարային ստեղծագործություն նախապատրաստելը և կատարելը.

3) այլ աշխատողներին ղեկավարելը.

4) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:

3.Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.

1) պարող.

2) դերասան` պարախմբի.

3) պարարվեստագետ.

4) պարուսույց:

 

77. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2455. ՌԵԺԻՍՈՐՆԵՐ ՈՒ ԴԵՐԱՍԱՆՆԵՐ` ԿԻՆՈՅԻ ԵՎ ԹԱՏՐՈՆԻ, ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ՀԱՐԱԿԻՑ

 

1.Կինոյի և թատրոնի ռեժիսորներն ու դերասանները և հարակից մասնագետները բեմադրում են հեռուստառադիոներկայացումներ և թատերական ներկայացումներ, նկարահանում կինոնկարներ և այդ ստեղծագործություններում կատարում դերեր:

2.Նրանց պարտականությունները ներառում են.

1) բեմում, հեռուստատեսությամբ, ռադիոյով դրամատիկական ներկայացումների կամ նկարահանումների ժամանակ դերեր կատարելը, տեքստեր մտապահելը և կարդալը.

2) գրական ստեղծագործություններ ասմունքելը, բանաստեղծություններ արտասանելը, բեմում, հեռուստատեսությամբ կամ ռադիոյով ելույթ ունենալը.

3) ուսուցման կամ հանդիսատեսին զվարճացնելու նպատակով պատմություններ պատմելը, գրական ստեղծագործությունները բարձրաձայն կարդալը.

4) ներկայացման, կինոնկարի ստեղծման արտադրական գործընթաց կազմակերպելը, ներկայացումների մեջ օգտագործվող նյութի հեղինակային մտահղացումն իրագործելը, գեղարվեստական որակը և հավաստիությունն ապահովելը.

5) դրվագային (էպիզոդիկ) , խմբային և զանգվածային տեսարանների դերասաններ և մասնակիցներ ընտրելը, դերասանների հետ փորձեր կատարելը.

6) դերասանների և նկարահանումների մասնակիցների հետ կնքված պայմանագրերի կատարումն ապահովելը.

7) գովազդներ ստեղծելը.

8) այլ աշխատողներին ղեկավարելը.

9) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:

3.Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.

1) դերասան.

2) ռեժիսոր` կինոյի.

3) ռեժիսոր` թատրոնի.

4) ռեժիսոր` բեմադրող:

 

78. ՓՈՔՐ ԽՈՒՄԲ 246. ԳՈՐԾԻՉՆԵՐ` ԿՐՈՆԱԿԱՆ

 

1.Կրոնական գործիչները կատարում են հետազոտական աշխատանքներ, զարգացնում և մեկնաբանում են կրոնական տեսություններ և հասկացություններ, խորհրդատվություն են մատուցում պաշտամունքին առնչվող զանազան հարցերով, ծավալում են կրոնական գործունեություն:

2.Կրոնական գործիչների հիմնական պարտականություններն են. կրոնական զանազան տեսություններ և հասկացություններ շարադրելը, մեկնաբանելը. կրոնական ծիսակատարություններ, պաշտամունքային այլ ծեսեր կատարելը. կրոնական կազմակերպության շրջանակներում վարչական և հասարակական զանազան պարտականություններ կատարելը. հոգևոր և բարոյական աջակցությունը` դավանվող կրոնին համապատասխան. կրոնական բնույթի գիտական աշխատություններ ստեղծելը, զեկույցներ, հաշվետվություններ կազմելը: Որոշ դեպքերում նրանց պարտականությունները կարող են ներառել նաև այլ աշխատողներին ղեկավարելը:

3.Այս փոքր խմբի զբաղմունքները ներառվում են հետևյալ ստորին խմբում.

1) Ստորին խումբ 2460. Գործիչներ` կրոնական:

 

79. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2460. ԳՈՐԾԻՉՆԵՐ` ԿՐՈՆԱԿԱՆ

 

1.Կրոնական գործիչները կատարում են հետազոտական աշխատանքներ, զարգացնում և մեկնաբանում են կրոնական տեսություններ և հասկացություններ, խորհրդատվություն են մատուցում տարբեր պաշտամունքների առնչվող զանազան հարցերով, ծավալում են կրոնական գործունեություն:

2.Նրանց պարտականությունները ներառում են.

1) հետազոտություններ կատարելը, կրոնական տեսություններ և հասկացություններ ուսումնասիրելը, շարադրելը, մեկնաբանելը.

2) հոգևոր ավանդույթներ, գործունեություն և հավատքի դավանանքներ պահպանելը.

3) կրոնական պաշտոնների ձեռադրման և այլ ծեսեր ու արարողություններ կատարելը.

4) տարատեսակ վարչական և հասարակական պարտականություններ կատարելը` ներառյալ եկեղեցական կազմակերպությունների ժողովներ և կոմիտեներ այցելելը.

5) հոգևոր և բարոյական ղեկավարություն իրագործելը` դավանվող կրոնին համապատասխան.

6) կրոնական քարոզչություն ծավալելը.

7) հավատքի դավանանքներ և հոգևոր սովորույթներ պահպանելը, դրանք ուսուցման միջոցով տարածելը.

8) կրոնական աշխատանքներ և հաշվետվություններ կազմելը.

9) այլ աշխատողներին ղեկավարելը.

10) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:

3. Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.

1) քահանա.

2) աստվածաբան.

3) սարկավագ.

4) վարդապետ:

 

ԵՆԹԱԽՈՒՄԲ 25. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ՏՀՏ ՈԼՈՐՏՈՒՄ

 

1. ՆԱԽԱԲԱՆ

 

1. ՏՀՏ ոլորտում մասնագետները իրականացնում են հետազոտություններ, հատուկ կիրառման համար պլանավորում, մշակում, նկարագրում, փորձարկում, խորհրդակցում և կատարելագործում են տեղեկատվական համակարգերի տեխնոլոգիաները, սարքավորումները, ծրագրային ապահովումը և դրանց հետ կապված հայեցակարգերը: Մշակում են առնչվող փաստաթղթերը, ներառյալ` սկզբունքները, քաղաքականությունը և ընթացակարգերը, ինչպես նաև նախագծում, մշակում, վերահսկում, պահպանում տվյալների բազան և այլ տեղեկատվական համակարգերը` օպտիմալ աշխատանքի, տվյալների միասնության և անվտանգության ապահովման համար:

2. Այս ենթահիմնական խմբի աշխատողների կողմից իրականացվող պարտականությունները սովորաբար ներառում են. բիզնեսում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ուսումնասիրումը. բարելավման կարիք ունեցող բնագավառների բացահայտումը և համակարգիչների տեսական հիմունքների ու օգտագործման մեթոդների հետազոտումը. հատուկ հավելվածների` ներառյալ համացանցի, ներքին ցանցի և մուլտիմեդիա համակարգերի համար սարքավորումների կամ ծրագրային ապահովման գնահատումը, պլանավորումը և փոխդասավորության մշակումը. համակարգչային ծրագրերի մշակումը, կազմումը, փորձարկումը և տեխնիկական սպասարկումը. տվյալների բազաների ճարտարապետության և տվյալների բազաների կառավարման համակարգերի նախագծումը և մշակումը. տվյալների վարման անվտանգության և քաղաքականության պլանների մշակումն ու իրականացումը, ինչպես նաև համակարգչային ցանցերի և դրանց հետ կապված հաշվողական միջավայրերի վարումը. բարդ համակարգերի և նախագծման փուլում գտնվող դրանց ճարտարապետության, տվյալների մոդելների և ուրվագծերի մասնագրերի վերլուծումը, մշակումը, մեկնաբանումը և գնահատումը, ինչպես նաև համակարգչային համակարգերի փոխդասավորումն ու ինտեգրումը:

3. Այս ենթահիմնական խմբի զբաղմունքները ներառվում են հետևյալ փոքր խմբերում.

1) Փոքր խումբ 251. Ծրագրային ապահովման և հավելվածների մշակողներ և վերլուծաբաններ.

2) Փոքր խումբ 252. Տվյալների շտեմարանների և ցանցերի մասնագետներ:

 

2. ՓՈՔՐ ԽՈՒՄԲ 251. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ և ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՄՇԱԿՈՂՆԵՐ

ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐ

 

1. Ծրագրային ապահովման և հավելվածների մշակողներն ու վերլուծաբանները իրականացնում են հետազոտական աշխատանքներ, պլանավորում, նախագծում, կազմում, փորձարկում, տրամադրում խորհրդատվություն և կատարելագործում տեղեկատվական տեխնոլոգիաների այնպիսի համակարգեր, ինչպիսիք են` հատուկ պահանջներին համապատասխան սարքավորումներն ու ծրագրային ապահովումը կամ այլ հավելվածները: Այս ենթահիմնական խմբում գտնվող զբաղմունքների մեծ մասում արդյունավետ աշխատանքը պահանջում է ԶԴՄՍ-ի (Զբաղմունքների դասակարգչի միջազգային ստանդարտ, ISCO) հմտությունների չորրորդ մակարդակի հմտություններ:

2. Պարտականությունները սովորաբար ներառում են. բիզնեսում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ուսումնասիրությունը և բնագավառների հայտնաբերումը, որոնցում կարող են կատարվել բարելավումներ` արդյունավետության ու շահութաբերության առավելագույն բարձրացման համար. համակարգիչների տեսական հիմունքների ու օգտագործման մեթոդների բնագավառում հետազոտական աշխատանքների կատարումը. հատուկ հավելվածների համար սարքավորումների կամ ծրագրային ապահովման փոխդասավորության գնահատումը, պլանավորումն ու մշակումը. հատուկ պահանջներին համապատասխան համակարգչային ծրագրերի մշակումը, կազմումը, փորձարկումը և տեխնիկական սպասարկումը. համացանցի, ներքին ցանցի և մուլտիմեդիա համակարգերի գնահատումը, պլանավորումն ու մշակումը:

3. Այս փոքր խմբի զբաղմունքները ներառվում են հետևյալ ստորին խմբերում.

1) 2511. Համակարգային վերլուծաբաններ.

2) 2512. Ծրագրային ապահովման մշակողներ.

3) 2513. Վեբ-պորտալների և մուլտիմեդիական հավելվածների մշակողներ.

4) 2514. Հավելվածների ծրագրավորողներ.

5) 2519. Ծրագրային ապահովման և հավելվածների մշակողներ և վերլուծաբաններ` այլուր չդասակարգված:

 

ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2511. ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐ

 

1. Համակարգային վերլուծաբանները իրականացնում են հետազոտություններ, վերլուծում և գնահատում տեղեկատվական տեխնոլոգիաների պահանջարկը, ընթացակարգերը կամ հաճախորդների խնդիրները, ինչպես նաև մշակում և կյանքի կոչում ընթացիկ կամ ապագա տեղեկատվական համակարգերի բարելավմանն ուղղված առաջարկությունները, հանձնարարականներն ու պլանները:

2. Նրանց պարտականությունները ներառում են.

ա) ցանցերի աշխատանքի բոլոր սկզբունքների ու գրավոր պահանջների ձևակերպման համաձայնեցման համար` օգտվողների և ղեկավարության հետ խորհրդակցումը.

բ) բիզնես գործընթացների, ընթացակարգերի և աշխատանքի մեթոդների որոշումն ու վերլուծումը.

գ) սակավ արդյունավետ տեղամասերի բացահայտումն ու գնահատումը և գործնական մեթոդների, ինչպես նաև համակարգերի գործառույթների և վարքի բարելավման վերաբերյալ խորհրդատվությունը.

դ) իր պատասխանատվությամբ գործառնական լուծումների ծավալումը, ներառյալ համակարգերի փորձարկումների անցկացման պլանների ստեղծումը, ընդունումն ու կենսագործումը.

ե) համակարգեր նախագծողների օգտագործման համար գործառնական մասնագրերի մշակումը.

զ) աշխատանքային գործընթացների կատարելագործման կամ նոր նպատակների նվաճման համար համակարգերի ընդլայնումը կամ փոփոխումը.

է) համատեղելիության մեծացման համար կազմակերպության ներսում համակարգչային համակարգերի կապակցումը և համակարգումը:

3. Այստեղ դասակարգված զբաղմունքների օրինակներ.

1) բիզնես վերլուծաբան (ՏՏ),

2) մասնագետ` հաշվողական մեքենաների և համակարգերի տեսության բնագավառի,

3) տեղեկատվական համակարգերի վերլուծաբան,

4) համակարգերի գծով խորհրդական,

5) ՏՏ համակարգերի մշակող:

4. Այլուր դասակարգված որոշ հարակից զբաղմունքներ.

1) համակարգային ադմինիստրատոր (համակարգիչների) - 2522,

2) հաղորդակցման վերլուծաբան (համակարգիչների) - 2523,

3) ցանցային վերլուծաբան - 2523:

 

2511.1. Համակարգչի մասնագետ

1. Համակարգչի մասնագետները կատարում են հետազոտություններ տեղեկատվական և համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում` ուղղված ՏՀՏ երևույթների հիմնարար ասպեկտների վերաբերյալ ավելի հիմնավոր գիտելիքների և ընկալման ձեռքբերմանը: Նրանք գրում են հետազոտական զեկույցներ և առաջարկներ: Համակարգչի մասնագետները նաև հայտնաբերում ու նախագծում են նոր մոտեցումներ հաշվողական տեխնոլոգիաների համար, գտնում նորարարական կիրառություններ առկա տեխնոլոգիաների համար և ուսումնասիրում ու լուծում հաշվողական ոլորտի բարդ խնդիրները:

 

2511.11. արհեստական բանականության ինժեներ

1. Արհեստական բանականության ինժեները կիրառում է արհեստական բանականության մեթոդները ինժեներական գործում, ռոբոտիկայում և համակարգչային գիտություններում` ծրագրեր նախագծելու համար, որոնք սիմուլացնում են բանականությունը, ներառյալ մտածողության մոդելներ, կոգնիտիվ և գիտելիքահեն համակարգեր, խնդիրների լուծում և որոշումների կայացում: Նրանք նաև ինտեգրում են կառուցվածքային գիտելիքը համակարգչային համակարգերում (գոյաբանություն, գիտելիքի բազաներ)` բարդ խնդիրներ լուծելու համար, որոնք սովորաբար պահանջում են բարձր մակարդակի մարդկային փորձառություն կամ արհեստական բանականության մեթոդներ:

 

2511.12. ՏՀՏ հետազոտությունների խորհրդատու

1. ՏՀՏ հետազոտությունների խորհրդատուները կատարում են նպատակային ՏՀՏ հետազոտություններ և տրամադրում են վերջնական զեկույց հաճախորդին: Նրանք նաև օգտագործում են ՏՀՏ գործիքներ` հարցումների համար հարցաշարեր կազմելու, արդյունքները վերլուծելու, զեկույցներ գրելու, արդյունքները ներկայացնելու և հետազոտության արդյունքների հիման վրա առաջարկություններ անելու նպատակով:

 

2511.13. ՏՀՏ համակարգերի վերլուծաբան

1. ՏՀՏ համակարգերի վերլուծաբանները սահմանում են համակարգի պահանջները վերջնական օգտատիրոջ պահանջները բավարարելու համար: Նրանք վերլուծում են համակարգի գործառույթները, որպեսզի սահմանեն նպատակները և հայտնաբերեն գործողություններն ու ընթացակարգերը դրանք առավել արդյունավետ իրականացնելու համար: Նրանք նաև նախագծում են նոր ՏՏ լուծումներ` բիզնեսի արդյունավետությունը և արտադրողականությունը բարելավելու համար, կազմում են նախնական նախագծեր և գնահատում նոր համակարգերի ծախսերը, սահմանում են համակարգի կատարելիք գործառույթները և տվյալների դիտման եղանակը վերջնական օգտատիրոջ կողմից: Նրանք ներկայացնում են դիզայնը օգտատերերին և սերտ համագործակցում են օգտատերերի հետ` լուծումը կիրառելու համար:

 

2511.14. ՏՀՏ համակարգի ճարտարագետ

1. ՏՀՏ համակարգերի ճարտարագետները նախագծում են բաղադրիչներ, մոդուլներ, միջերեսներ և տվյալներ բազմաբաղադրիչ համակարգի համար նշված պահանջներին համապատասխանելու համար:

 

2511.14.1. բլոկչեյն ճարտարապետ

1. Բլոկչեյն ճարտարապետները տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների համակարգերի ճարտարապետներ են, որոնք մասնագիտացված են բլոկչեյնի հենքով լուծումների մեջ: Նրանք նախագծում են կառուցվածքներ, բաղադրիչներ, մոդուլներ, միջերեսներ և տվյալներ ցանցային համակարգի համար` համապատասխանեցնելով նախանշված պահանջներին:

 

2511.15. ՏՀՏ համակարգերի մշակող

1. ՏՀՏ համակարգերի մշակողները պահպանվում են, աուդիտ են անցկացնում և բարելավում են կազմակերպչական աջակցության համակարգերը: Նրանք օգտագործում են առկա կամ նոր տեխնոլոգիաները` հատուկ կարիքները բավարարելու համար: Նրանք թեստավորում են թե՛ ապարատային, թե՛ ծրագրային համակարգի բաղադրիչները, ախտորոշում և լուծում են համակարգի խափանումները:

 

2511.16. ՏՀՏ համակարգերի ինտեգրման խորհրդատու

1. ՏՀՏ համակարգերի ինտեգրման խորհրդատուները խորհրդատվություն են տրամադրում տարբեր համակարգերը միավորելու վերաբերյալ, որպեսզի դրանք կարողանան համատեղ աշխատել կազմակերպության ներսում` տվյալների փոխանակումը հնարավոր դարձնելու և կրկնությունը նվազեցնելու համար:

 

2511.17. ինտեգրման ճարտարագետ

1. Ինտեգրման ճարտարագետները մշակում և իրականացնում են լուծումներ, որոնք համակարգում են ձեռնարկության կամ նրա ստորաբաժանումների և բաժինների կողմից կիրառվող ծրագրակազմը: Նրանք գնահատում են առկա բաղադրիչները կամ համակարգերը` որոշելու ինտեգրման պահանջները և հետևում են, որ վերջնական լուծումները համապատասխանեն կազմակերպության կարիքներին: Նրանք վերօգտագործում են բաղադրիչները, հնարավորության դեպքում օգնում են կառավարիչներին որոշումներ կայացնելու հարցում: Նրանք ՏՀՏ համակարգի ինտեգրման խնդիրներին տալիս են լուծումներ:

 

2511.18. ՏՏ աուդիտոր

1. ՏՏ աուդիտորներն իրականացնում են տեղեկատվական համակարգերի, հարթակների և գործառնական ընթացակարգերի աուդիտներ` համաձայն արդյունավետության, ճշգրտության և անվտանգության հաստատված կորպորատիվ չափանիշների: Նրանք գնահատում են ՏՀՏ ենթակառուցվածքը կազմակերպության ռիսկի տեսանկյունից և սահմանում են վերահսկողություններ կորուստը նվազեցնելու համար: Նրանք սահմանում ու առաջարկում են բարելավումներ ընթացիկ ռիսկերի կառավարման վերահսկիչ միջոցառումներում և համակարգի փոփոխությունների կամ թարմացումների իրականացման գործընթացում:

 

2511.19. Օգտատերերի փորձի վերլուծաբան

1. Օգտատերերի փորձի վերլուծաբանները գնահատում են հաճախորդի փոխգործակցությունը, փորձը և վերլուծում օգտատերերի վարքագիծը, վերաբերմունքը և հույզերը որոշակի արտադրանքի, համակարգի կամ ծառայության օգտագործման վերաբերյալ: Նրանք առաջարկություններ են անում արտադրանքների, համակարգերի կամ ծառայությունների ինտերֆեյսի և կիրառելիության բարելավման համար: Այդ ամենի ընթացքում նրանք հաշվի են առնում մարդու և համակարգչի փոխգործակցության և արտադրանքի սեփականության գործնական, փորձառական, զգացմունքային, իմաստային և արժեքավոր հայեցակետերը, ինչպես նաև անձի ընկալումները համակարգի հայեցակետերի վերաբերյալ (օգտակարությունը, դյուրօգտագործումը, արդյունավետությունը և օգտատիրոջ փորձի դինամիկան):

 

2511.2. տվյալների ինժեներ

1. Տվյալների ինժեներները մշակում են այն ճարտարապետությունը, որն անհրաժեշտ է մեծ քանակությամբ տվյալների մշակման, կառավարման և պահպանման համար, և որը կօգտագործվի տվյալագետների կողմից վերլուծության համար: Նրանք նախագծում են կառուցվածքը և պահպանում տվյալների շղթաներն ու բազաները` ռազմավարական նպատակներով տվյալներն օգտագործելու համար:

 

2511.2. համակարգչային տեսողության համակարգերի ճարտարագետ

1. Համակարգչային տեսողության համակարգերի ճարտարագետները հետազոտում, նախագծում, մշակում և ուսուցանում են արհեստական բանականության ալգորիթմներ և մեքենայական ուսուցման բազային տարրեր, և կարող են հասկանալ թվային պատկերների բովանդակությունը մեծ քանակությամբ տվյալների հիման վրա: Նրանք օգտագործում են այս գիտելիքը իրական աշխարհի տարբեր խնդիրներ լուծելու համար, ինչպիսիք են անվտանգությունը, ինքնավար վարումը, ռոբոտային արտադրությունը, թվային պատկերների դասակարգումը, բժշկական պատկերների մշակումը և ախտորոշումը և այլն:

 

2511.3. Տվյալների վերլուծաբան

1. Տվյալների վերլուծաբանները ներմուծում, ստուգում, մաքրում, փոխակերպում, վավերացնում, մոդելավորում կամ մեկնաբանում են տվյալների բազաները` հաշվի առնելով ընկերության բիզնես նպատակները: Նրանք երաշխավորում են, որ տվյալների աղբյուրներն ու պահոցները տրամադրեն համատեղելի և հուսալի տվյալներ: Տվյալների վերլուծաբաններն օգտագործում են տարբեր ալգորիթմներ և ՏՏ գործիքներ` կախված իրավիճակից և առկա տվյալներից: Նրանք կարող են նաև պատրաստել զեկույցներ` վիզուալիզացիաների տեսքով, ինչպիսիք են գծապատկերները, աղյուսակները և վահանակները:

 

2511.4. տվյալագետ

1. Տվյալագետները գտնում և մեկնաբանում են հարուստ տվյալների աղբյուրները, կառավարում են մեծ քանակությամբ տվյալներ, համադրում են տվյալների աղբյուրները, ապահովում են տվյալների հավաքածուների համակարգվածությունը և ստեղծում են վիզուալիզացիաներ` տվյալները հասկանալի դարձնելու համար: Նրանք տվյալների հիման վրա կառուցում են մաթեմատիկական մոդելներ, իրենց թիմի մասնագետներին և գիտնականներին (անհրաժեշտության դեպքում ոչ մասնագետ լսարանին) ներկայացնում և նրանց համար մեկնաբանում են տվյալների մասին պատկերները և արդյունքները և առաջարկում են տվյալների կիրառման եղանակներ:

 

2511.5. ներկառուցված համակարգեր նախագծող

1. Ներկառուցված համակարգեր նախագծողները ստեղծում և նախագծում են ներկառուցված կառավարման համակարգեր ըստ պահանջների և ավելի ընդհանուր նախագծի կամ ճարտարապետության` համաձայն ծրագրային ապահովման տեխնիկական բնութագրերի:

 

2511.6. ձեռնարկության ճարտարապետ

1. Ձեռնարկության ճարտարապետները տեխնոլոգիական հնարավորությունները համաձայնեցնում բիզնեսի պահանջների հետ: Նրանք նաև պահպանում են կազմակերպության ռազմավարության, գործընթացների, տեղեկատվության և ՏՀՏ ակտիվների ամբողջականությունը և կապում բիզնես առաքելությունը, ռազմավարությունը և գործընթացները ՏՀՏ ռազմավարության հետ:

 

2511.7. կանաչ ՏՀՏ-ի խորհրդատու

1. Կանաչ ՏՀՏ-ի խորհրդատուները խորհուրդ են տալիս կազմակերպություններին կանաչ ՏՀՏ ռազմավարության և դրա իրականացման վերաբերյալ, որպեսզի կազմակերպությունը կարողանա հասնել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ՏՀՏ բնապահպանական նպատակներին առավել արդյունավետ և արդյունավետ կերպով:

 

2511.8. ՏՀՏ ոլորտում բիզնես վերլուծության ղեկավար

1. ՏՀՏ ոլորտում բիզնես վերլուծության ղեկավարները բացահայտում են ոլորտները, որտեղ տեղեկատվական համակարգերի փոփոխություններն անհրաժեշտ են բիզնես պլաններին աջակցելու և փոփոխությունների կառավարման տեսանկյունից ազդեցությունը վերահսկելու համար: Դրանք նպաստում են բիզնես կազմակերպության ընդհանուր ՏՀՏ գործառական պահանջներին: ՏՀՏ ոլորտում բիզնես վերլուծության ղեկավարները վերլուծում են բիզնեսի կարիքները և դրանք վերածում ՏՀՏ լուծումների:

 

2511.9. ՏՀՏ բիզնես վերլուծաբան

1. ՏՀՏ բիզնես վերլուծաբանները պատասխանատու են կազմակերպության գործընթացների, համակարգերի վերլուծության և նախագծման համար, գնահատում են բիզնես մոդելը և դրա համադրումը տեխնոլոգիայի հետ: Նրանք նաև հայտնաբերում են փոփոխության կարիքները, գնահատում փոփոխության ազդեցությունը, գրանցում ու փաստաթղթավորում պահանջները, հետո երաշխավորում, որ այդ պահանջները կատարվեն` աջակցելով բիզնեսին նպատակների իրագործման գործընթացում:

 

ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2512. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄՇԱԿՈՂՆԵՐ

 

1. Ծրագրային ապահովման մշակողները իրականացնում են հետազոտություններ, վերլուծում և գնահատում են ընթացիկ կամ ապագա ծրագրային հավելվածներին և օպերացիոն համակարգերին ներկայացվող պահանջները և այդ պահանջներին համապատասխան նախագծում, մշակում, փորձարկում և պահպանում ծրագրային լուծումները:

2. Նրանց պարտականությունները ներառում են.

ա) ծրագրային հավելվածներին և օպերացիոն համակարգերին ներկայացվող պահանջների հետազոտությունների կատարումը, վերլուծումն ու գնահատումը.

բ) համակարգչային ծրագրային ապահովման համակարգերի հետազոտությունների կատարումը, նախագծումն ու մշակումը.

գ) սարքավորումների և ծրագրային ապահովման միջև ինտերֆեյսի գնահատման համար ճարտարագիտատեխնիկական անձնակազմի հետ խորհրդակցությունների անցկացումը.

դ) ծրագրային ապահովման փորձարկման և հաստատման ընթացակարգերի մշակումը և ղեկավարումը.

ե) սխալների ուղղման, նոր սարքավորումներին հարմարեցման կամ ինտերֆեյսի նորացման և բնութագրերի կատարելագործման համար ընթացիկ ծրագրային ապահովման ձևափոխումը.

զ) ծրագրային ապահովման կազմումը և փաստաթղթերի մշակումը.

է) օպերացիոն համակարգերի, հաղորդակցման միջավայրերի և կիրառական ծրագրային ապահովման տեխնիկական սպասարկման ընթացակարգերի գնահատումը, մշակումը, նորացումը և փաստաթղթավորումը.

ը) ծրագրային համակարգերի տեխնիկական սպասարկման հարցերով հաճախորդների հետ խորհրդակցությունների անցկացումը:

3. Այստեղ դասակարգված զբաղմունքների օրինակներ.

1) ծրագրավորող-վերլուծաբան,

2) նախագծող` ծրագրային ապահովման,

3) մշակող` ծրագրային ապահովման

4) ճարտարագետ-ծրագրավորող:

4. Այլուր դասակարգված որոշ հարակից զբաղմունքներ.

1) հավելվածների ծրագրավորող - 2514:

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
19.09.2013
N 873-Ն
Հրաման