Սեղմել Esc փակելու համար:
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ « ...

 

07.03.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

6 հուլիսի 2023 թվականի N 1138-Ն

 

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ-ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՓՈԽԱՏՎՈՒԹՅՈՒՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՌԵՏՐՈԱԿՏԻՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասին համապատասխան և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի 2023 թվականի համար նախատեսված դպրոցների կառուցման աշխատանքների ռետրոակտիվ ֆինանսավորում իրականացնելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 4 և N 3 հավելվածի N 1 աղյուսակներում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սահմանել, որ`

i

1) մինչև Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման վարկային ծրագրով Ասիական զարգացման բանկից վարկային միջոցների ստացումը` այդ ծրագրով իրականացված և նախատեսված աշխատանքների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող 2,500,000.0 հազ. դրամի ծախսերը ձևակերպվում են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի 1189 Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրի 12001 «Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրի շրջանակներում ՀՀ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումներ» միջոցառման համաֆինանսավորման միջոցների հաշվին և ֆինանսավորվում ժամանակավորապես ազատ միջոցների հաշվին.

i

2) սույն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում 1189 Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրի 12001 «Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրի շրջանակներում ՀՀ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումներ» միջոցառման համաֆինանսավորման միջոցների հաշվին ավելացված հատկացումներն ուղղվում են բացառապես Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման վարկային ծրագրով նախատեսված դպրոցների կառուցման համար նախատեսված աշխատանքների ֆինանսավորմանը.

3) Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման վարկային ծրագրով Ասիական զարգացման բանկից վարկային միջոցները ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան 2025 թվականի սեպտեմբերի 30-ը, ապահովել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հատկացվող 2,500,000.0 հազ. դրամ միջոցների վերականգնումը ժամանակավորապես ազատ միջոցների հաշվին և վերաձևակերպել ծախսերը:

(2-րդ կետը փոփ. 28.12.23 թիվ 2322-Ն, 06.03.25 թիվ 237-Ն որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2023 թ. հուլիսի 7
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2023 թվականի հուլիսի 6-ի
N 1138-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ) 

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները Ինն ամիս Տարի
ԸՆԴԱՄԵՆԸ - -
այդ թվում`   -
Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը 2,500,000.0 -
այդ թվում`   -
2. Ֆինանսական զուտ ակտիվներ 2,500,000.0 -
այդ թվում`   -
2.6. Այլ 2,500,000.0 -
ժամանակավորապես ազատ միջոցներ 2,500,000.0 -
Բ. Արտաքին աղբյուրներ - ընդամենը (2,500,000.0) -
այդ թվում`   -
1. Փոխառու զուտ միջոցներ (2,500,000.0) -
այդ թվում`   -
1.1. Վարկերի և փոխատվությունների ստացում (2,500,000.0) -
որից` (2,500,000.0) -
նպատակային վարկերի գծով (2,500,000.0) -

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2023 թվականի հուլիսի 6-ի
N 1138-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 4 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ինն ամիս Տարի
ընդամենը այդ թվում` ընդամենը այդ թվում`
ծրագիրը միջոցա- ռումը   վարկային միջոցներ համա- ֆինան- սավորում վարկային միջոցներ համա- ֆինան- սավորում
    ԸՆԴԱՄԵՆԸ - (2,500,000.0) 2,500,000.0 - - -
    այդ թվում`            
    ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ - - - - - -
    ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ - (2,500,000.0) 2,500,000.0 - - -
1189   Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագիր - (2,500,000.0) 2,500,000.0 - - -
    այդ թվում`            
  12001 Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրի շրջանակներում ՀՀ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումներ - (2,500,000.0) 2,500,000.0 - - -
    այդ թվում` ըստ կատարողների            
    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն - (2,500,000.0) 2,500,000.0 - - -
    այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ            
    ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - (2,500,000.0) 2,500,000.0 - - -
    ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ - (2,500,000.0) 2,500,000.0 - - -
    ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ - (2,500,000.0) 2,500,000.0 - - -
    ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ - (2,500,000.0) 2,500,000.0 - - -
    - Շենքերի և շինությունների շինարարություն - (2,500,000.0) 2,500,000.0 - - -

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 հուլիսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.07.2023
N 1138-Ն
Որոշում