Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿԸ ՀԱՍՏ ...

 

05.03.2025 -

 

116.0071.050308

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»        03            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11608071

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

28 փետրվարի 2008 թվականի N 71-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(8-րդ մաս)

 

6. ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՐՏԵՐԻ ՑԱՆԿ` ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻԱՅՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ (ԿՌ) ՌԷՄ-ԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ

 

1) Հետևյալ շերտերը նախատեսված են միայն Կառավարական նշանակության ՌԷՄ-ների օգտագործման համար

 

    108,0-144,0 ՄՀց                733-758 ՄՀց       6309,2875 ՄՀց

    146,0-149,9 ՄՀց            821,0-832,0 ՄՀց       6500-6523 ՄՀց

     (բացառությամբ`            862,0-880,0 ՄՀց       6525-6563 ՄՀց

        147,150 ՄՀց            915,0-925,0 ՄՀց       6565-6619 ՄՀց

        147,350 ՄՀց             960,0-1400 ՄՀց       7085-7250 ՄՀց

        155,750 ՄՀց              1457-1459 ՄՀց       7550-7900 ՄՀց

       162,375 ՄՀց)              1469-1471 ՄՀց      8175-10375 ՄՀց

    162,7-163,2 ՄՀց              2700-3300 ՄՀց      (բացառությամբ`

    168,5-174,0 ՄՀց              4084,2875 ՄՀց            8192 ՄՀց

    230,0-300,0 ՄՀց              4200-4400 ՄՀց            8248 ՄՀց

    308,0-335,4 ՄՀց              4575-4610 ՄՀց            8304 ՄՀց

    344,0-390,0 ՄՀց              4800-5150 ՄՀց           8360 ՄՀց)

        403,400 ՄՀց              5350-5470 ՄՀց                     

        403,450 ՄՀց                                13,25-13,40 ԳՀց

        404,650 ՄՀց                                                 

        407,625 ՄՀց                              15,40-16,60 ԳՀց

        408,400 ՄՀց

        408,450 ՄՀց

        408,700 ՄՀց

        409,700 ՄՀց

        414,300 ՄՀց

        419,800 ՄՀց

        421,100 ՄՀց

        421,500 ՄՀց

        425,800 ՄՀց

        432,300 ՄՀց

        440,725 ՄՀց

        443,100 ՄՀց

        444,725 ՄՀց

        445,850 ՄՀց

        446,725 ՄՀց

        448,900 ՄՀց

        449,500 ՄՀց

        451,650 ՄՀց

 

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 24.08.17 թիվ 928-Ն հրաման)

 

3) Մինչև 2026 թվականը քաղաքացիական նշանակության ՌԷՄ-ների շահագործման համար նախատեսված ներքո նշված հաճախականության շերտը/երը կարող են օգտագործվել Կառավարական նշանակության ՌԷՄ-ների կողմից` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հետ.

 

    30-108 ՄՀց           163,550 ՄՀց            4084,2875 ՄՀց)

    150,450 ՄՀց          166,550 ՄՀց             4400-4575 ՄՀց

    150,825 ՄՀց          166,875 ՄՀց             4610-4800 ՄՀց

    150,950 ՄՀց          189,0 ՄՀց               5700-6300 ՄՀց

    151,525 ՄՀց          196,2 ՄՀց                    6524 ՄՀց

    152.100 ՄՀց          197,0 ՄՀց                    6564 ՄՀց

    152,175 ՄՀց          221,4 ՄՀց               6620-7084 ՄՀց

    152,350 ՄՀց          220-230 ՄՀց             7250-7550 ՄՀց

    152,475 ՄՀց          300-308 ՄՀց             7900-8175 ՄՀց

    152,625 ՄՀց        335,4-344,0 ՄՀց          (բացառությամբ`

    153,150 ՄՀց          390-400 ՄՀց                 7 926 ՄՀց

    153,525 ՄՀց          404-406 ՄՀց                 7 982 ՄՀց

    155,025 ՄՀց         406-406,1 ՄՀց                8 038 ՄՀց

    155,450 ՄՀց          410-425 ՄՀց                 8 094 ՄՀց

    155,775 ՄՀց        (բացառությամբ`                8 150 ՄՀց)

    155,825 ՄՀց          414,300 ՄՀց           10,734-10,816 ԳՀց

    155,950 ՄՀց          419,800 ՄՀց             11,0-12,0 ԳՀց

    156,200 ՄՀց          421,100 ՄՀց             12,50-13,25 ԳՀց

    156,525 ՄՀց          421,500 ՄՀց)            13,45-15,40 ԳՀց

    156,725 ՄՀց          450-470 ՄՀց             16,60-17,34 ԳՀց

    157,100 ՄՀց        (բացառությամբ`            31,8-36,0 ԳՀց

    157,175 ՄՀց          451,65 ՄՀց)

    157,350 ՄՀց          475-525 ՄՀց

    157,475 ՄՀց          664-672 ՄՀց

    157,625 ՄՀց         1480-1710 ՄՀց

    158,150 ՄՀց         1785-1805 ՄՀց

    158,525 ՄՀց         1880-1910 ՄՀց

    160,025 ՄՀց         1915-1920 ՄՀց

    160,775 ՄՀց         1980-2000 ՄՀց

    161,200 ՄՀց         2400-2520 ՄՀց

    161,550 ՄՀց         3400-3936 ՄՀց

    161,725 ՄՀց         4000-4200 ՄՀց

    161,875 ՄՀց        (բացառությամբ`

 

    (6-րդ կետը փոփ.     04.12.08 թիվ 449-Ն,  10.02.09 թիվ 49-Ն,

23.01.09 թիվ 20-Ն,  04.09.09 թիվ 479-Ն,  07.12.09 թիվ 745-Ն,

24.01.13 թիվ 11-Ն, 28.06.13 թիվ 292-Ն, 13.12.13 թիվ 583-Ն,

26.01.15 թիվ 14-Ն, 19.01.16 թիվ 21-Ն,  08.07.16 թիվ 514-Ն,

24.08.17 թիվ 928-Ն, 22.12.17 թիվ 1512-Ն, 14.03.18 թիվ 170-Ն,

27.08.18 թիվ 651-Ն, 08.04.2020 թիվ 02-Ն, 11.01.2023 թիվ 2-Ն,

29.12.2021 թիվ 17-Ն, 26.06.2024 թիվ 10-Ն, 06.08.2024 թիվ 13-Ն,

22.11.2024 թիվ 19-Ն, 28.02.2025 թիվ 02-Ն հրամաններ)

 

7. ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԻ ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ

 

1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 29.12.2021 թիվ 17-Ն հրաման)

2) Մինչև 29,7 ՄՀց տիրույթի հաճախականությունների բաշխումը իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի կողմից:

3) 3-16 կՀց հաճախականությունների շերտը կարող է օգտագործվել գիտական արդյունաբերական, բժշկական և կենցաղային հետազոտությունների համար: Որպեսզի ձեռնարկվեն բոլոր հնարավոր պրակտիկ միջոցները այդ հետազոտումները վնասակար խանգարումներից պաշտպանելու համար, անհրաժեշտ է տեղյակ պահել բոլոր հնարավոր շահագրգիռ ադմինիստրացիաներին:

4) 14-17 կՀց և 67-70 կՀց հաճախականությունների շերտերը կարող են բաշխվել նաև ռադիոնավիգացիոն ծառայությանը առաջնային հիմունքներուվ:

5) 14-19,95 կՀց, 20,05-70 կՀց, 72-84 կՀց և 86-96 կՀց հաճախականությունների շերտերում ծառայությունների կայանները, որոնք հաղորդում են ստանդարտ հաճախականությունների և ժամանակի ազդանշաններ, պետք է պաշտպանվեն վնասակար խանգարումներից: Նույն նպատակների համար և նույն պայմաններով կարող են օգտագործվել նաև 25 կՀց և 50 կՀց հաճախականությունները:

6) 70-86 կՀց և 112-130 կՀց հաճախականությունների շերտերում կարելի է օգտագործել իմպուլսային ռադիոնավիգացիոն համակարգեր այն պայմանով, որ դրանք չեն ստեղծի վնասակար խանգարումներ այն ծառայություններին, որոնց բաշխված են այս հաճախականությունների շերտերը:

7) 90 կՀց և 148,5 կՀց հաճախականությունների միջև ընկած շերտերում ֆիքսված ծառայությունների կայաններին թույլատրվում է օգտագործել ճառագայթման միայն հետևյալ դասերը` A1A կամ F1B, A2C, A3C և F1C կամ F3C:

8) 90-110 կՀց հաճախականությունների շերտում ռադիոնավիգացիոն ծառայության կայանի շահագործման դեպքում անհրաժեշտ է կատարել տեխնիկական և շահագործման բնութագրերի համակարգում այնպես, որ խուսափենք այս կայանների ծառայությունների վնասակար խանգարումներից:

9) 130-148.5 կՀց հաճախականությունների շերտերում որոշակի հաճախականություններ կարող են օգտագործվել ռադիոնավիգացիոն ծառայության կողմից երկրորդական հիմունքներով:

10) (10-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.12.2021 թիվ 17-Ն հրաման)

11) (11-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.12.2021 թիվ 17-Ն հրաման)

12) 410 կՀց հաճախականությունը ծովային ռադիոնավիգացիոն ծառայությունում նախատեսված է ռադիոտեղորոշման համար: Այլ ռադիոնավիգացիոն ծառայությունները, որոնց հատկացված է 405-415 կՀց հաճախականային շերտը, չպետք է ստեղծեն ռադիոտեղորոշման համար վնասակարար խանգարումներ 406.5-413.5 կՀց հաճախականային շերտում:

13) (13-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.12.2021 թիվ 17-Ն հրաման)

14) (14-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.12.2021 թիվ 17-Ն հրաման)

15) 455,5 կՀց և 458,5 կՀց հաճախականությունները ծովային շարժական ծառայությունում հանդիսանում են միջազգային հաճախականություններ (առափնյա և նավային), իսկ ազգային հաճախականություններ` 456,5 կՀց, 459,5 կՀց, 457 կՀց և 460 կՀց` նախատեսված բացառապես կանչի համար` թվային ընտրողական կանչի սարքավորումների օգտագործմամբ:

    16)  2 174,5 կՀց    6 215 կՀց      12 290 կՀց      121,5 ՄՀց

         2 182 կՀց      6 268 կՀց      12 520 կՀց      156,525 ՄՀց

         2 187,5 կՀց    6 312 կՀց      12 577 կՀց      156,8 ՄՀց

         4 125 կՀց      8 291 կՀց      16 420 կՀց

         4 177,5 կՀց    8 376,5 կՀց    16 695 կՀց

         4 207,5 կՀց    8 414,5 կՀց    16 804,5 կՀց

հաճախականությունների վրա, ինչպես նաև` 406-406,1 ՄՀց, 1544-1545 ՄՀց և 645,5-1646,5 ՄՀց հաճախականությունների շերտերում արգելվում են ցանկացած ճառագայթումներ, որոնք կարող են ստեղծել կապի վնասակար խանգարումներ աղետի, վթարի դեպքերում, անհետաձգելի դեպքերի կամ անվտանգության ապահովման համար: Արգելվում են ցանկացած ճառագայթումներ ցանկացած ուրիշ դիսկրետ հաճախության վրա, որոնք կարող են ստեղծել կապի վնասակար խանգարումներ աղետի դեպքում և անվտանգության ապահովման համար:

17) (17-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.12.2021 թիվ 17-Ն հրաման)

18) (18-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.12.2021 թիվ 17-Ն հրաման)

    19) 1606,5-1625 կՀց   1635-1800 կՀց    1850-2160 կՀց

        2194-2300 կՀց     2502-2850 կՀց    500-3800 կՀց

հաճախականությունների շերտերում աշխատող որոշման համակարգեր պետք է ունենան կայանների միջին ճառագայթման հզորություն` ոչ բարձր 50 Վտ:

20) (20-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.12.2021 թիվ 17-Ն հրաման)

21) 1625-1635 կՀց, 1800-1810 կՀց և 2160-2170 կՀց հաճախականությունների շերտերը կարող են օգտագործվել առաջնային հիմունքներով ֆիքսված և ցամաքային շարժական ծառայությունների կողմից սահմանված կարգով համաձայնեցում ստանալու դեպքում:

22) 1715-1800 կՀց և 1850-2000 կՀց հաճախականությունների շերտերը կարող են օգտագործվել սիրողական ծառայության կողմից բոլոր անհրաժեշտ միջոցների ձեռնարկման դեպքում այլ երկրների ֆիքսված և շարժական ծառայություններին այս սիրողական կայանի կողմից ստեղծված վնասակար խանգարումները կանխելու համար: Ցանկացած սիրողական կայանի միջին հզորությունը չպետք է գերազանցի 10 Վտ:

23) 2130 և 2150 կՀց հաճախականություններն օգտագործվում են երկաթուղային ռադիոկապի համակարգի ռադիոկայանների կողմից հեռախոսային ռեժիմում:

24) 2182 կՀց հաճախականությունը (կրող) հանդիսանում է աղետի և կանչի միջազգային հաճախականություն ռադիոհեռախոսային կապի համար:

25) 2174,5 կՀց  4177,5 կՀց  6268 կՀց

         8376,5 կՀց   12520 կՀց    16695 կՀց

հաճախականությունները հանդիսանում են միջազգային հաճախականություններ` նախատեսված բացառապես ինֆորմացիայի փոխանակման համար աղետի դեպքում և ծովում անվտանգության ապահովման համար նեղշերտային հեռագրության (տառատպագրություն) սարքավորման օգտագործմամբ:

26) 2187,5 կՀց  4207,5 կՀց  6312 կՀց

        8414,5 կՀց   12577 կՀց    16804,5 կՀց

հաճախականությունները հանդիսանում են որպես միջազգային հաճախականություններ` նախատեսված բացառապես աղետի կանչերի և նավարկության անվտանգության նպատակների համար թվային ընտրողական կանչի սարքավորման օգտագործմամբ:

27) 2444 կՀց և 2464 կՀց հաճախականություններն օգտագործվում են մետրոպոլիտենի գնացքային ռադիոկապի միջոցների համար:

    28) 2182 կՀց    3023 կՀց      5680 կՀց   8364 կՀց

        121,5 ՄՀց   156,525 ՄՀց  156,8 ՄՀց   243 ՄՀց

կրող հաճախականությունները կարող են օգտագործվել շարժական ծառայության կայանների կողմից, որոնք մասնակցում են որոնման և փրկարարական համատեղ միջոցառումներին, ինչպես նաև օդանավավարվող տիեզերական նավերի որոնման և փրկարարական նպատակների համար:

29) 3155-3195 կՀց հաճախականային շերտը կարող է օգտագործվել ցածր հզորությամբ անլար լսողական ապարատներում` համաշխարհային կապուղու ապահովման նպատակների համար: Տեղային պահանջների բավարարման համար այդ նպատակներով 3155 կՀց և 3400 կՀց շերտերի միջև օգտագործվում են լրացուցիչ կապուղիներ: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ 3000 կՀց-ից մինչև 4000 կՀց տիրույթում հաճախականությունները հարմար են լսողական ապարատների համար, որոնք նախատեսված են ինդուկցիայի դաշտի սահմաններում կարճ տարածությունների վրա աշխատելու համար:

30) 4125 կՀց և 6215 կՀց (կրող) հաճախականությունը կարող է օգտագործվել օդային նավերի կայանների և ծովային շարժական ծառայության կայանների միջև կապի համար` աղետի դեպքում և նավարկության անվտանգության ապահովման համար` ներառելով որոնում ու փրկություն:

    31) 4 210 կՀց  12 579 կՀց    22 376 կՀց

        6 314 կՀց  16806,5 կՀց   26 100,5 կՀց

        8 416 կՀց  19 680,5 կՀց

հաճախականությունները հանդիսանում են միջազգային հաճախականություններ` նախատեսված բացառապես առափնյա կայաններով նավերին` ծովում անվտանգության մասին ինֆորմացիայի փոխանցման համար նեղշերտային հեռագրության (տառատպագրություն) սարքավորման օգտագործմամբ:

32) 5130-5250 կՀց հաճախականության շերտն օգտագործվում է շարժական, բացառությամբ օդային շարժական, ծառայության կողմից առաջնային հիմունքներով:

33) (33-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.12.2021 թիվ 17-Ն հրաման)

34) Ռադիոհեռարձակման ծառայության կողմից

    5900-5950 կՀց     12050-12100 կՀց    17480-17550 կՀց

    7300-7350 կՀց     13570-13600 կՀց    18900-19020 կՀց

    9400-9500 կՀց     13800-13870 կՀց

11600-11650 կՀց   15600-15800 կՀց

հաճախականային շերտերի շահագործումն իրականացվում է ռադիոկապի Ռեգլամենտին համաձայն սեզոնային պլանավորման հիման վրա: Խորհուրդ է տրվում օգտագործել նշված հաճախականային շերտերը թվային մոդուլացիայով նոր համակարգերի նորամուծության համար:

35) 6200-6213,5 կՀց և 6220,5-6525 կՀց հաճախականության շերտերը բացառիկ դեպքերում կարող են օգտագործվել ֆիքսված և ցամաքային շարժական ծառայությունների կողմից այնպիսի կայաններով, որոնց հզորությունը չի գերազանցում 50 Վտ, և այն պայմանի դեպքում, որ նրանք չեն ստեղծի վնասակար խանգարումներ ծովային շարժական ծառայությանը:

36) Հետևյալ հաճախականության շերտերը`

6 765-6 795 կՀց (կենտրոնական հաճախությունը 6780 կՀց)

13553-13 556 կՀց (կենտրոնական հաճախությունը 13560 կՀց)

433,05-433,79 ՄՀց (կենտրոնական հաճախությունը 433,92 ՄՀց)

61-61,5 ԳՀց (կենտրոնական հաճախությունը 61,25 ԳՀց)

122-123 ԳՀց (կենտրոնական հաճախությունը 122,5 ԳՀց)

244-246 ԳՀց (կենտրոնական հաճախությունը 245 ԳՀց)

նախատեսված են արդյունաբերական, գիտական և բժշկական կիրառման համար (ԱԳԲ) (կ.4.1): Տվյալ դրույթի կիրառման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ԷՄՄ-Ռ վերջին համապատասխան ՈՒղեցույցները:

37) (37-րդ կետն ուժը կորցրել է 24.01.13 թիվ 11-Ն հրաման)

38) (38-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.12.2021 թիվ 17-Ն հրաման)

39) (39-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.12.2021 թիվ 17-Ն հրաման)

40) 9 400-9 500 կՀց  11 600-11 650 կՀց 12 050-12 100 կՀց

15 600-15 800 կՀց 17 480-17 550 կՀց 18900-19020 կՀց

կարող են օգտագործվել այն ֆիքսված ծառայության կայանների կողմից, որոնք կապ են հաստատում միայն այն պետության սահմաններում, որտեղ տեղակայված են` բացառելով խանգարումներ ռադիոհեռարձակող ծառայության համար:

41) .9775-9900 կՀց, 11650-11700 կՀց և 11975-12050 կՀց հաճախականության շերտերում որոշակի հաճախականություններ կարող են օգտագործվել ֆիքսված ծառայության կայանների կողմից, որոնց ընդհանուր ճառագայթման հզորությունը չի գերազանցում 24 դԲՎտ այն պայմանով, որ նրանք չեն ստեղծի վնասակար խանգարումներ ռադիոհեռարձակման ծառայության համար:

42) 9 800-9 900 կՀց  11 650-11 700 կՀց 13 600-13 800 կՀց

15 550-15 600 կՀց 17 550-17 900 կՀց 21 750-21 850 կՀց

հաճախականության շերտերը, համաձայն Ռադիոկապի Ռեգլամենտի, պահուստավորվում են ռադիոհեռարձակման ծառայության համար: Այդ հաճախականությունների շերտերի օգտագործման պայմանները ռադիոհեռարձակման ծառայության կողմից սահմանվում են լրացուցիչ:

43) 10003 կՀց+/-3 կՀց, 14993 կՀց+/-3 կՀց և 19,993 կՀց+/-3 կՀց հաճախականություններն օգտագործվում են օդանավավարվող տիեզերական նավերի որոնման և փրկարարական նպատակների համար:

44) (44-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.12.2021 թիվ 17-Ն հրաման)

45) Այլ ծառայությունների կայաններին հաճախականությունների հատկացման (նշանակման) դեպքում, որոնց բաշխված են հետևյալ հաճախականության շերտերը`

    13360-13410 կՀց        4950-5000 ՄՀց        94,1-100 ԳՀց

    25550-25670 կՀց        6650-6675,2 ՄՀց      102-109,5 ԳՀց

    37,5-38,25 ՄՀց         10,6-10,68 ԳՀց       111,8-114,25 ԳՀց

    73-74,6 ՄՀց            14,47-14,5 ԳՀց       128,33-128,59 ԳՀց

    150,05-153 ՄՀց         22,01-22,5 ԳՀց       129,23-129,49 ԳՀց

    322-328,6 ՄՀց          22,81-22,86 ԳՀց      30-134 ԳՀց

    406,1-410 ՄՀց          23,07-23,12 ԳՀց      136-148,5 ԳՀց

    608-614 ՄՀց            31,2-31,3 ԳՀց        151,5-158,5 ԳՀց

    1330-1400 ՄՀց          31,5-31,8 ԳՀց        168,59-168,93 ԳՀց

    1610,6-1 613,8 ՄՀց     36,43-36,5 ԳՀց       171,11-171,45 ԳՀց

    1660-1670 ՄՀց          42,5-43,5 ԳՀց        172,31-172,65 ԳՀց

    1718,8-1722,2 ՄՀց      42,77-42,87 ԳՀց      173,52-173,85 ԳՀց

    2655-2690 ՄՀց          43,07-43,17 ԳՀց      195,75-196,15 ԳՀց

    3260-3267 ՄՀց          43,37-43,47 ԳՀց      209-226 ԳՀց

    3332-3339 ՄՀց          48,94-49,04 ԳՀց      241-250 ԳՀց

    3345,8-3352,5 ՄՀց      76-86 ԳՀց            252-275 ԳՀց

    4825-4835 ՄՀց          92-94 ԳՀց

անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները վնասակար խանգարումներից ռադիոաստղագիտական ծառայության պաշտպանության համար: Ռադիոաստղագիտության ծառայության համար խանգարումների լուրջ աղբյուրներ կարող են հանդիսանալ տիեզերական կամ օդային կայանների ճառագայթումները:

46) Հետևյալ շերտերը

13533-13567 կՀց (կենտրոնական հաճախականությունը 13560 կՀց)

26957-27283 կՀց (կենտրոնական հաճախականությունը 27120 կՀց)

40,66-40,7 ՄՀց (կենտրոնական հաճախականությունը 40,68 ՄՀց)

2400-2500 ՄՀց (կենտրոնական հաճախականությունը 2450 ՄՀց)

5725-5875 ՄՀց (կենտրոնական հաճախականությունը 5800 ՄՀց)

24-24,25 ԳՀց (կենտրոնական հաճախականությունը 24,125 ԳՀց)

նախատեսված են նաև արդյունաբերական, գիտական և բժշկական կիրառման համար (ԱԳԲ) (կ.4.1): Այդ շերտերում աշխատող ծառայությունները պետք է հաշտվեն առաջացաց վնասակար խանգարումների հետ:

47) 13570-13600 կՀց և 13800-13870 կՀց հաճախականության շերտերը կարող են օգտագործվել ֆիքսված ծառայության կողմից առաջնային հիմունքներով և շարժական, բացառմամբ օդային շարժական ծառայության կողմից երկրորդական հիմունքներով: 2007 թվականի ապրիլի 1-ից հետո նշված ծառայությունները այդ շերտերի հաճախությունները կարող են օգտագործել միայն պետության սահմաններում` ռադիոհեռարձակման ծառայություններին խանգարում չստեղծելու պայմանով:

48) 14250-14350 կՀց հաճախականության շերտը կարող է օգտագործվել նաև ֆիքսված ծառայության կողմից առաջնային հիմունքներով: Ընդ որում, ֆիքսված ծառայության կայանի ճառագայթման հզորությունը չպետք է գերազանցի 24 դԲՎտ:

49) 18068-18168 կՀց հաճախականության շերտը կարող է օգտագործվել ֆիքսված ծառայության կողմից առաջնային հիմունքներով 1 կՎտ-ից ոչ բարձր պարուրիչի (կորի) առավելագույն հզորության դեպքում:

50) (50-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.12.2021 թիվ 17-Ն հրաման)

51) 21850-21870 կՀց հաճախականության շերտերի օգտագործումը ֆիքսված ծառայության կողմից սահմանափակված է թռիչքների անվտանգությանը վերաբերող ծառայությունների ապահովմամբ:

52) 21850- 21870 կՀց հաճախականության շերտն օգտագործվում է նաև օդային շարժական (R) ծառայության կողմից առաջնային հիմունքներով:

53) 21870-21924 կՀց հաճախականության շերտն օգտագործվում է ֆիքսված ծառայության կողմից թռիչքների անվտանգության ապահովման համար:

54) (54-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.12.2021 թիվ 17-Ն հրաման)

55) 23200-23500 կՀց հաճախականության շերտի օգտագործումը ֆիքսված ծառայության կողմից սահմանափակված է թռիչքների անվտանգությանը վերաբերող ծառայությունների ապահովմամբ:

56) 26965-27860 կՀց հաճախականության շերտում որոշակի հաճախականություններ կարող են օգտագործվել երկրորդական հիմունքներով անհատական օգտագործման ռադիոկայանների կողմից 10 Վտ-ից ոչ բարձր ճառագայթման հզորությամբ:

57) 26945 կՀց և 26960 կՀց հաճախականությունները կարող են օգտագործվել երկրորդական հիմունքներով մինչև 2 Վտ ճառագայթման հզորությամբ պաշտպանողական ազդանշանման համակարգի կողմից:

58) (58-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.12.2021 թիվ 17-Ն հրաման)

59) 33-48,5 ՄՀց և 56,5-58 ՄՀց հաճախականության շերտերում օգտագործվող ֆիքսված ու ցամաքային շարժական ծառայությունների ՌԷՄ-ները, որոնք սկսել են շահագործվել մինչև 1995 թվականը, կարող են շարունակել շահագործվել մինչև այդ սարքավորումների ամորտիզացիոն շրջանի ավարտը:

60) (60-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.12.2021 թիվ 17-Ն հրաման)

61) (61-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.12.2021 թիվ 17-Ն հրաման)

62) 60-70 ՄՀց հաճախականության շերտը կարող է օգտագործվել սակավաթիվ կապուղիներով ուղիղ տեսանելիության ռադիոռելեային կայանների կողմից երկրորդական հիմունքներով:

63) 74,6-74,8 ՄՀց և 75,2-75,4 ՄՀց հաճախականության շերտերը բաշխված են օդային ռադիոնավիգացիոն ծառայությանն առաջնային հիմունքներով այն պայմանով, որ նրանք պետք է օգտագործվեն միայն վերգետնյա հաղորդակներով:

64) 73-74,6 ՄՀց հաճախականության շերտը կարող է օգտագործվել ռադիոաստղագիտական ծառայության կողմից:

65) 75 ՄՀց հաճախականությունն օգտագործվում է ինքնաթիռների վայրէջքի համակարգի անդադար ճառագայթմամբ ժամաազդանշանային (մառկեռնիյ) ռադիոփարոսների կողմից:

66) (66-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.12.2021 թիվ 17-Ն հրաման)

67) Առանձին հաճախականության շերտերի 110-174 ՄՀց և 230-1000 ՄՀց հատվածները կարող են օգտագործվել հեռուստատեսության ընդունման մալուխային բաշխիչ ցանցերի խմբակային համակարգերի, ռադիոհեռարձակման և մալուխային հեռուստատեսության կողմից, բացառելով խանգարումները` նշված Աղյուսակի համաձայն գործող ՌԷՄ-երի: Նշված նորմերին բավարարող այդպիսի ցանցերի շահագործումը չի կարող հիմք ծառայել հնարավոր խանգարումների վերաբերյալ պահանջների ներկայացմանը և ՌԷՄ-երի աշխատանքի սահմանափակմանը, բացառությամբ` այն հաճախականության շերտերի, որոնք նշված շրջանում հատկացված են եթերային հեռուստատեսությանը և ՇԲՀ ՀՄ-ռադիոհեռարձակմանը:

68) 121,5 ՄՀց հաճախականությունն օգտագործվում է օդային շարժական ծառայության կայանների կողմից ռադիոհեռախոսային կապի համար աղետների դեպքում և անվտանգության ապահովման համար: 121,5 ՄՀց հաճախականությունը կարող է օգտագործվել նաև այդ նպատակների համար փրկարար միջոցների կայանների կողմից և վթարային ռադիոփարոսներով` աղետի տեղանքի ցուցիչներով, ինչպես նաև օդանավավարվող տիեզերական նավերի որոնման և փրկարարական նպատակների համար:

69) 123,1 ՄՀց հաճախականությունը հանդիսանում է օժանդակ հաճախականություն օդային վթարային 121,5 ՄՀց հաճախականության համար և նախատեսված է օդային շարժական ծառայության կայանների կողմից օգտագործման համար, ինչպես նաև այլ շարժական և ցամաքային կայանների կողմից, որոնք մասնակցում են որոնման և փրկարարական համատեղ օպերացիաներում:

70) 132-137 ՄՀց հաճախականության շերտը կարող է օգտագործվել օդային շարժական (OR) ծառայության կողմից առաջնային հիմունքներով:

71) (71-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.12.2021 թիվ 17-Ն հրաման)

72) (72-րդ ենթակետն ուժը կորցրել է 24.08.17 թիվ 928-Ն հրաման)

73) 150,0625-150,4875 ՄՀց և 165,0625-165,4875 ՄՀց հաճախականության շերտերն օգտագործվում են ուղիղ տեսանելիության միակապուղի ռադիոռելեային կայանների կողմից և մինչև 2 Վտ ճառագայթման հզորությամբ ցամաքային շարժական ծառայության միջոցների կողմից:

74) 150,05-150,5 ՄՀց հաճախականության շերտը կարող է օգտագործվել ռադիոնավիգացիոն արբանյակային, օդերևութաբանական արբանյակային և տիեզերական հետազոտությունների ծառայությունների կողմից, այն պայմանով, որ կողեզրային միջոցների ճառագայթման հզորության հոսքի խտությունը Երկրի մակերևույթի մոտ չպետք է գերազանցի մինուս 138,5 դԲՎտ մեկ քառակուսի մետրի վրա 4 կՀց լայնությամբ ցանկացած շերտում:

75) (75-րդ ենթակետն ուժը կորցրել է 24.08.17 թիվ 928-Ն հրաման)

76) 150,5-151,7 ՄՀց և 165,5-166,7 ՄՀց հաճախականության շերտերն օգտագործվում են ուղիղ տեսանելիության սակավաթիվ կապուղիներով ռադիոռելեային կայանների կողմից մինչև 3 Վտ ճառագայթման հզորությամբ:

77) 150,15-153 ՄՀց հաճախականության շերտը կարող է օգտագործվել ռադիոաստղագիտական ծառայության կողմից:

78) 151,7125-154,0125 ՄՀց և 154,9875-156,0125 ՄՀց հաճախականության շերտերն օգտագործվում են երկաթուղային կապի համակարգի ՌԷՄ-երի կողմից: Բացի այդ 151,7125-152,812 5 ՄՀց հաճախականության շերտը կարող է օգտագործվել ֆիքսված և ցամաքային շարժական ծառայությունների տեխնոլոգիական համակարգերի կողմից` բացառելով այլ ծառայությունների նկատմամբ խանգարումները:

79) 154,0125-154,9875 ՄՀց հաճախականության շերտը օգտագործվում է հիմնարկների մուտքային երկաթգծերի ռադիոկապի համակարգերով, ինչպես նաև որոշված սահմանափակումներով ֆիքսված և գերատեսչական նշանակության ցամաքային շարժական ծառայության համակարգերով:

80) 156,0125-158,0125 ՄՀց և 160,6125-162,0375 ՄՀց հաճախականության շերտերն օգտագործվում են ծովային շարժական ծառայության կայանների կողմից արտաքին հաղորդակցման ուղիներում, ծովային տարածքային ջրերում, ծովային նավահանգիստներում (նավակայանակետերում) և նավավերանորոգման գործարաններում հաստատված սահմանափակումներով:

81) 156,3 ՄՀց հաճախականությունը կարող է օգտագործվել ծովային և շարժական կայանների միջև կապի համար, որոնք մասնակցում են համակարգվող որոնման և փրկարար օպերացիաներում, ինչպես նաև օդային նավերի կայանների կողմից նավային կայանների հետ կապի համար անվտանգության ապահովման այլ նպատակների համար:

82) 156,525 ՄՀց հաճախականությունն օգտագործվում է ծովային շարժական ծառայության մեջ թվային ընտրողական կանչի սարքավորումով բացառապես կանչերի համար աղետի դեպքում և նավարկության անվտանգության ապահովման նպատակների կամար:

83) 156,8 ՄՀց հաճախականությունը հանդիսանում է ծովային շարժական ծառայությունում` աղետի, անվտանգության և կանչի միջազգային հաճախականություն ռադիոհեռախոսակապի համար: Այս հաճախականությունը կարող է օգտագործվել օդանավավարվող տիեզերական օդանավերի որոնման և փրկարարական նպատակների համար:

84) 158,0125-160,6175 ՄՀց, 164,2125-165,0625 ՄՀց, 161,75-162,7625 ՄՀց և 167,5-168,5 ՄՀց հաճախականության շերտերն առավելապես օգտագործվում են ֆիքսված և ցամաքային շարժական ծառայությունների կայանների կողմից հաստատված սահմանափակումներով:

84.1) 161.9625-161.9875 ՄՀց և 162.0125-162.0375 ՄՀց հաճախականությունների շերտերը կարող են օգտագործվել օդանավերի կայանների կողմից փնտրման, փրկման և անվտանգության նպատակների իրականացման համար այլ կապի գործողությունների իրագործման համար:Ր

85) 163,2-164,2125 ՄՀց հաճախականության շերտն օգտագործվում է ցամաքային շարժական ծառայության կայանների կողմից քաղաքացիական ավիացիայի տեխնոլոգիական օդանավակայանային ռադիոկապի ապահովման համար, ինչպես նաև կարող է օգտագործվել գերատեսչական և արտադրական նշանակությամբ ֆիքսված և ցամաքային շարժական ծառայությունների կայաններով:

86) 166,7-166,85 ՄՀց և 167,15-167,5 ՄՀց հաճախականության շերտերը օգտագործվում են ցամաքային շարժական ծառայությունների կայանների կողմից մինչև 2 Վտ ճառագայթման հզորությամբ, իսկ 166,85-167,15 ՄՀց շերտը` մինչև 1 Վտ ճառագայթման հզորությամբ` սահմանված կարգով համաձայնեցման պայմանի դեպքում: Այդ շերտերը նախատեսված են արտադրատեխնոլոգիական կապի կազմակերպման համար ձեռնարկության սահմաններում:

87) 200-205 ՄՀց հաճախականության շերտը կարող է օգտագործվել տիեզերական շահագործման (տիեզերք-Երկիր) ծառայության կողմից կողեզրային հաղորդիչների հզորությունը մինչև 1 Վտ սահմանափակման պայմանի դեպքում և հեռուստատեսային հեռարձակման ընդունման խանգարումների բացառման դեպքում:

88) 174-230 ՄՀց հաճախականության շերտում որոշակի հաճախականություններ կարող են օգտագործվել տիեզերական շահագործման (տիեզերք - Երկիր) ծառայության կողմից հեռուստաչափական ինֆորմացիայի հաղորդման համար հեռուստատեսային հեռարձակման ընդունման խանգարումների բացառման դեպքում:

89) 174-230 ՄՀց և 470-862 ՄՀց հաճախականության տիրույթների օգտագործումը ռադիոհեռարձակող ծառայության կողմից կարգավորվում է «Ժենեվա 06» տարածաշրջանային պայմանագրով (GE0 6):

90) 220-230 ՄՀց հաճախականության շերտը կարող է օգտագործվել օդային և ծովային շարժական ծառայությունների կողմից հեռուստատեսային հեռարձակման ընդունման խանգարումների բացառման դեպքում:

91) 230-299,3 ՄՀց, 308,4-328,6 ՄՀց և 344,4-390 ՄՀց հաճախականության շերտերը նախատեսվում են առավելապես օդային շարժական ծառայության (OR) կողմից օգտագործման համար: Որոշակի հաճախականություններ այդ շերտերում կարող են օգտագործվել օդային ռադիոնավիգացիոն ծառայության կողմից:

92) 234-322 ՄՀց և 335,4-399,9 ՄՀց հաճախականության շերտերը կարող են օգտագործվել շարժական տիեզերական ծառայության կողմից այն պայմանով, որպեսզի կատարվեն Ռադիոկապի Ռեգլամենտի պահանջները` կապված այդ ծառայության կայանների հատկացումների միջազգային համակարգման գործընթացի հետ:

93) 243 ՄՀց հաճախականությունն օգտագործվում է փրկարար նավերի կայանների կողմից և սարքավորումով, որը կիրառվում է փրկարարական նպատակների համար:

94) 300,2 ՄՀց հաճախականությունը հանդիսանում է աղետի, անվտանգության և ծովային երկրների ներքին ջրային ճանապարհների համար ռադիոհեռախոսակապի կանչի հաճախականություն:

95)307,5-308 ՄՀց և 343,5-344 ՄՀց հաճախականության շերտերն օգտագործվում են ռադիոհեռախոսակապի ցանցերի կողմից` համաձայն հաստատված սահմանափակումների:

96) 312-315 ՄՀց (Երկիր-տիեզերք) և 387-390 ՄՀց (տիեզերք-Երկիր) հաճախականության շերտերը կարող են օգտագործվել երկրորդական հիմունքներով շարժական արբանյակային ծառայության կողմից ԵԱԱ-ի օգտագործմամբ ոչ գեոստացիոնար ուղեծրի վրա` համաձայն ռադիոկապի Ռեգլամենտի:

97) 314 ՄՀց, 322 ՄՀց և 330 ՄՀց հաճախականությունները 1,5 ՄՀց ճառագայթման շերտով օգտագործվում են ինքնաթիռի կոորդինատների որոշման փուլային ռադիոհեռաչափման համակարգի «Երկիր-օդանավ» ռադիոգծի համար աերոգեոդեզիական և աերոլուսանկարչական աշխատանքների համար:

98. 328,6-335,3 ՄՀց հաճախականության շերտի օգտագործումը օդային ռադիոնավիգացիոն ծառայության կողմից սահմանափակվում է` ըստ սարքերի վայրէջքի համակարգերի (վայրէջքագծային ռադիոփարոսներով):

99. 350 ՄՀց հաճախականությունը` +/- 1,5 ՄՀց ճառագայթման շերտով, օգտագործվում է ինքնաթիռի կոորդինատների որոշման փուլային ռադիոհեռաչափման համակարգի «օդանավ-Երկիր» ռադիոգծի համար աերոգեոդեզիական և աերոլուսանկարչական աշխատանքների համար:

    100. 390-394 ՄՀց  417-422 ՄՀց    430-440 ՄՀց

         447-450 ՄՀց  458,45-460 ՄՀց 468,45-469 ՄՀց

հաճախականության շերտերը կարող են օգտագործվել դիսպետչերական և արտադրատեխնոլոգիական ռադիոկապի, արտադրական ռադիոհեռաչափման միջոցներով, հրդեհային ազդանշանման, պահպանման և անվտանգության ծառայությունների կողմից` տարածքային սահմանափակումների և այլ ծառայությունների ՌԷՄ-երի հետ հաճախականությունների շերտի համատեղ օգտագործման պայմանի կատարման դեպքում:

101. 395-397 ՄՀց և 417,5-419,5 հաճախականության շերտերը կարող են օգտագործվել գործող ռադիոհեռախոսակապի միջոցներով: Նոր նմանատիպ միջոցների մշակումը պետք է կատարվի 412-417 ՄՀց և 422-427 ՄՀց հաճախականությունների շերտերում:

102. (102-րդ ենթակետն ուժը կորցրել է 24.08.17 թիվ 928-Ն հրաման)

103. (103-րդ ենթակետն ուժը կորցրել է 24.08.17 թիվ 928-Ն հրաման)

104. 400,1 ՄՀց+/-25 կՀց հաճախականության շերտում պետք է ձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները ստանդարտ հաճախականությունների և ժամանակի ազդանշանների արբանյակային ծառայության վրա խանգարումների բացառման համար այլ ծառայությունների կողմից, որոնք օգտագործում են այդ հաճախականությունների շերտը:

105. 400,15-401,0 ՄՀց (տիեզերք-տիեզերք) հաճախականության շերտը կարող է օգտագործվել օդանավավարվող տիեզերական ապարատների հետ կապի համար:

106. 401-406 ՄՀց և 442-447 ՄՀց հաճախականության շերտերը կարող են օգտագործվել բազմակայան մուտք ունեցող ցամաքային շարժական ռադիոկապի համակարգերի կողմից հաստատված տարածքային սահմանափակումներով:

106.1-406-406.1 ՄՀց հաճախականային շերտում արգելվում է ցանկացած ճառագայթում, որը կարող է վնասակարար խանգարումներ ստեղծել այդ շերտի թույլատրելի օգտագործմանը: 406-406.1 ՄՀց հաճախականային շերտի օգտագործումը շարժական արբանյակային ծառայության կողմից սահմանափակվում է փոքր հզորությամբ արբանյակային վթարային ռադիոփարոսներով, որոնք նշում են վթարի վայրը:

107. 412-417,0125 ՄՀց և 422-427,0125 ՄՀց հաճախականության շերտերը կարող են օգտագործվել ռադիոհեռախոսային կապի համակարգերով և ցամաքային շարժական ռադիոկապի տրանկինգային համակարգի միջոցով հաստատված սահմանափակումների պայմանի կատարման դեպքում:

108. 420-460 ՄՀց հաճախականության շերտը կարող է օգտագործվել օդային ռադիոնավիգացիոն ծառայության կողմից երկրորդական հիմունքներով:

109. 427-461 ՄՀց հաճախականության շերտը կարող է օգտագործվել օդային ռադիոնավիգացիոն ծառայության կողմից միայն փոքր բարձունքների գործող ռադիոբարձրաչափերի շահագործման նպատակների դեպքում մինչև ամորտիզացիոն ժամկետի վերջը: Նոր կողեզրային ռադիոբարձրաչափերի մշակումը պետք է իրագործվի 4200- 4400 ՄՀց հաճախականությունների շերտում:

110. (110-րդ ենթակետն ուժը կորցրել է 24.08.17 թիվ 928-Ն հրաման)

111. 449,75-450,25 ՄՀց հաճախականության շերտը կարող է օգտագործվել տիեզերական շահագործման (Երկիր-տիեզերք) ծառայության կողմից և տիեզերական հետազոտությունների (Երկիր-տիեզերք) ծառայության կողմից:

112. 450-470 ՄՀց հաճախականության շերտը նախատեսվում է համաշխարհային հիմունքներով Միջազգային շարժական կապի (IMT) համակարգի համար:

113. (113-րդ ենթակետն ուժը կորցրել է 24.08.17 թիվ 928-Ն հրաման)

114. 460-470 ՄՀց և 1690-1710 ՄՀց հաճախականության շերտերում որոշակի հաճախականություններ կարող են օգտագործվել Երկրի հետազոտության արբանյակային (տիեզերք-Երկիր) ծառայության կողմից երկրորդական հիմունքներով:

115. 475-525 ՄՀց և 575-625 ՄՀց հաճախականության շերտերը կարող են օգտագործվել երկրի տարածքում տրոպոսֆերային ռադիոռելեային կայանների կողմից` հաշվի առնելով հեռուստատեսության զարգացումը:

116. 608-614 ՄՀց հաճախականության շերտը կարող է օգտագործվել ռադիոաստղագիտական ծառայության կողմից երկրորդական հիմունքներով:

117. 702-726 ՄՀց և 742-766 ՄՀց հաճախականության շերտերը կարող են օգտագործվել ռադիոհեռարձակման արբանյակային ծառայության (տիեզերք-Երկիր) կողմից: Երկրի մակերևույթի մոտ այդ ծառայության տիեզերական կայանների ճառագայթումների հզորության հոսքի խտությունը չպետք է գերազանցի ռադիոկապի` Ռեգլամենտով հաստատված նորմերը:

118. 726-960 ՄՀց հաճախականության շերտն օգտագործվում է ռադիոնավիգացիայի գործող միջոցների կողմից մինչև ամորտիզացիայի ժամկետի վերջը և այլ հեռանկարային հաճախականությունների շերտում նմանատիպ միջոցների շահագործումը: Նոր համակարգերի մշակումը, որոնք համատեղելի չեն հեռուստատեսության հետ, չեն թույլատրվում այս հաճախականությունների շերտում:

119. (119-րդ ենթակետն ուժը կորցրել է 22.12.17 թիվ 1512-Ն հրաման)

120. (120-րդ ենթակետն ուժը կորցրել է 22.12.17 թիվ 1512-Ն հրաման)

121. (121-րդ ենթակետն ուժը կորցրել է 24.08.17 թիվ 928-Ն հրաման)

122. Ցամաքային շարժական և ֆիքսված ծառայությունների կայանների կողմից երկրորդական հիմունքներով կարող են օգտագործվել հետևյալ հաճախականության տիրույթները.

824-834 Մհց և 869-879 Մհց` շարժական և ստացիոնար ռադիոկապի բջջային համակարգերը, մինչև ամորտիզացիոն ժամանակահատվածի ավարտը,

815-820 Մհց և 860-865 Մհց` ցամաքային շարժական ռադիոկապի շառավղային և շառավղագոտային համակարգերը,

859-860 Մհց` միակողմանի դյուրակիր ռադիոկայանները, որոնց հզորությունը չի գերազանցում 100 մՎտ,

864-868,2 Մհց` 10 մՎտ հաղորդակի հզորությունը չգերազանցող և CT-2 տեխնոլոգիական ստանդարտներ օգտագործող գրասենյակային տիպի անլար հեռախոսասարքերը և ռադիոհեռախոսային համակարգերը:

123. (123-րդ ենթակետն ուժը կորցրել է 24.08.17 թիվ 928-Ն հրաման)

124. 960-1215 ՄՀց հաճախականության շերտը պահուստավորվում է համաշխարհային հիմունքներով օդային նավիգացիայի և իր հետ անմիջապես կապված ցանկացած վերգետնյա սարքավորումների կողեզրային էլեկտրոնային միջոցների օգտագործման և զարգացման համար: 1030 ՄՀց հաճախականությունը օգտագործվում է վերգետնյա հաղորդող միջոցներով, իսկ 1090 ՄՀց հաճախականությունը` օդային շարժման ղեկավարման համակարգերի կողեզրային հաղորդող միջոցներով:

125. 1237-1262 ՄՀց և 1592-1621 ՄՀց հաճախականության շերտերն օգտագործվում են «ԳԼՈՆԱՍՍ» գործող ռադիոնավիգացիոն արբանյակային (տիեզերք-Երկիր) համակարգերով: «ԳԼՈՆԱՍՍ» ռադիոնավիգացիոն արբանյակային համակարգի միջոցների նոր մշակումները պետք է կատարվեն 1215-1260 ՄՀց և 1 559-1610 ՄՀց հաճախականությունների շերտերում:

126. 1330-1400 ՄՀց հաճախականության շերտը կարող է օգտագործվել ռադիոաստղագիտական ծառայության համակարգերի կողմից մինչև սարքավորումների ամորտիզացիոն ժամկետի ավարտը:

127. 1350-1400 ՄՀց հաճախականության շերտը կարող է օգտագործվել ռադիոնավիգացիոն ծառայության համակարգով մինչև սարքավորման ամորտիզացիայի ժամկետի ավարտը:

    128. 1400-1427 ՄՀց        50,2-50,4 ԳՀց      164-167 ԳՀց

         2690-2700 ՄՀց        52,6-54,25 ԳՀց     182-185 ԳՀց

         10,68-10,7 ԳՀց       86-92 ԳՀց          190-191,8 ԳՀց

         15,35-15,4 ԳՀց       100-102 ԳՀց        200-209 ԳՀց

         23,6-24 ԳՀց          109,5-111,8 ԳՀց    226-231,5 ԳՀց

         31,3-31,5 ԳՀց        114,25-116 ԳՀց     250-252 ԳՀց

         48,94-49,04 ԳՀց*     148,5-151,5 ԳՀց

_________________________

* (օդային նավերի կողեզրին գտնվող կայաններից գնացող գծերի համար):

 

Նախատեսված է պասիվ ծառայությունների կողմից օգտագործման համար: Խորհուրդ չի տրվում ճառագայթող ՌԷՄ-ներին հաճախականությունների հատկացումներ նշված հաճախականության տիրույթներում:

129. 1400-1727 ՄՀց, 101-20 ԳՀց և 197-200 ԳՀց հաճախականության շերտերում կարող են կատարվել պասիվ հետազոտություններ արտերկրային ծագումով կանխամտածված ճառագայթումների որոնման ծրագրի համար:

130. 1429-1535 ՄՀց հաճախականության շերտն օգտագործվում է օդային շարժական ծառայության կողմից առաջնային հիմունքներով բացառապես օդային հեռուստաչափության նպատակների համար` ազգային սահմանների շրջաններում: 2007 թվականի ապրիլի 1-ից 1452-1492 ՄՀց հաճախականության տիրույթի շահագործումը թույլատրվում է շահագրգիռ ադմինիստրացիաների միջև համաձայնեցումից հետո:

131. 1525-1559 ՄՀց (տիեզերք-Երկիր) և 1626-1660,5 ՄՀց (Երկիր-տիեզերք) հաճախականության շերտերն օգտագործվում են շարժական արբանյակային ծառայության կողմից` համաձայն ռադիոկապի Ռեգլամենտի: 1525-1530 ՄՀց, 1626,5-1631,5 ՄՀց և 1634,5-1645,5 ՄՀց հաճախականության շերտերի օգտագործումը ցամաքային օդային ծառայությունների միջոցների կողմից սահմանափակվում է ցածր արագությամբ ոչ խոսքային տվյալների հաղորդմամբ:

132. 1530-1544 ՄՀց (տիեզերք-Երկիր) և 1626,5-1645,5 ՄՀց (Երկիր-տիեզերք) հաճախականության շերտերը կարող են օգտագործվել ծովային շարժական արբանյակային ծառայության կողմից աղետների դեպքում անվտանգության ապահովման համար:

133. 1544-1545 ՄՀց (տիեզերք-Երկիր) հաճախականության շերտի օգտագործումը շարժական արբանյակային ծառայության համար սահմանափակվում է կապերով աղետի և անվտանգության ապահովման դեպքում` համաձայն ՀՄՄ ՌՌ:

134. 1550-1559 ՄՀց  1610-1645 ՄՀց

1646,5-1660 ՄՀց 1700-2100 ՄՀց

հաճախականության շերտերի հատկացումները ֆիքսված ծառայության կայաններին օգտագործվում են ֆիքսված ծառայության ռադիոռելեային կայանների կողմից մինչև սարքավորումների ամորտիզացիոն ժամանակահատվածի ավարտը:

135. 1592-1622,5 ՄՀց հաճախականության շերտում առանձին հաճախականություններ +/-1 ՄՀց հաճախականության ճառագայթման շերտով օգտագործվում են ինքնաթիռների բախումների կանխման կողեզրային միջոցներով:

136. 1645,5-1646,5 ՄՀց հաճախականության շերտի օգտագործումը շարժական արբանյակային ծառայության (Երկիր-տիեզերք), ինչպես նաև միջարբանյակային գծի (տիեզերք-տիեզերք) համար սահմանափակվում է կապերով աղետի և անվտանգության ապահովման դեպքում:

137. 1718,8-1722,2 ՄՀց հաճախականության շերտը բաշխված է նաև ռադիոաստղագիտական ծառայությանը` սպեկտրալ գծերին հետևելու նպատակով, երկրորդական հիմունքներով:

138. 1770-1795 ՄՀց հաճախականության շերտն օգտագործվում է ջերմահողմային զոդման օդերևութաբանական ռադիոլոկացիոն կայանների կողմից մինչև ամորտիզացիոն ժամկետի ավարտը այլ ծառայությունների կայանների վրա խանգարումների բացառման պայմանի դեպքում:

139. 1885-2025 ՄՀց և 2110-2200 ՄՀց հաճախականության շերտերը նախատեսվում են համաշխարհային հիմունքներով Միջազգային շարժական կապի-(IMT) համակարգի համար:

140. 2400-2500 ՄՀց (միջին հաճախականությունը 2450 ՄՀց) հաճախականության շերտն օգտագործվում է բարձրահաճախականության սարքավորումներով, որոնք նախատեսված են արդյունաբերական, գիտական և բժշկական նպատակների համար այլ ծառայությունների վրա խանգարումների բացառման դեպքում:

141. 2700-2900 ՄՀց հաճախականության շերտում երկրային ռադարներին, որոնք նախատեսված են օդերևութաբանական նպատակների համար թույլ է տրվում աշխատել օդային ռադիոնավիգացիոն ծառայության կայանների հետ հավասար հիմունքներով:

142. 2900-3100 ՄՀց հաճախականության շերտի օգտագործումը օդային ռադիոնավիգացիոն ծառայության կողմից սահմանափակվում է երկրային ռադարներով:

143. 3400-3600 ՄՀց հաճախականության շերտը նախատեսվում է համաշխարհային հիմունքներով Միջազգային շարժական կապի (IMT) համակարգի համար:

144. 5000-5025 ՄՀց հաճախականության շերտը կարող է օգտագործվել տիեզերական հետազոտությունների և տիեզերական շահագործման (Երկիր-տիեզերք) ծառայությունների կողմից` թռչող սարքավորումների վայրէջքի համակարգերի վրա խանգարումների բացառման պայմանի դեպքում:

144. 1) 5030-5150 ՄՀց հաճախականությունների շերտը պետք է օգտագործվի միջազգային ստանդարտ համակարգի (վայրէջքի միկրոալիքային համակարգ) կողմից ինքնաթիռների ճշգրիտ ուղղորդման, վայրէջքի և օդանավերի կայաններից օդային հեռաչափման հաղորդման համար: 5030-5091 ՄՀց հաճախականությունների շերտում տվյալ համակարգի պահանջները պետք է ունենան առավելություն այս շերտի այլ տեսակի օգտագործումների նկատմամբ:

145. 5470-5650 ՄՀց հաճախականության տիրույթում ռադիոլոկացիոն ծառայության սարքավորումները, բացառությամբ երկրային ռադարների, որոնք 5600-5650 ՄՀց հաճախականության տիրույթում օգտագործվում են օդերևութաբանական նպատակների համար, չպետք է վնասակար խանգարումներ ստեղծեն ծովային ռադիոնավիգացիոն ծառայության ռադարային համակարգերին կամ պաշտպանություն պահանջեն նրանցից:

146. 5725-5875 ՄՀց հաճախականության շերտը (միջին հաճախությունը 5800 ՄՀց) օգտագործվում է բարձրահաճախականության սարքավորումներով, որոնք նախատեսված են արդյունաբերական, գիտական և բժշկական նպատակների համար այլ ծառայությունների վրա խանգարումների բացառման պայմանի դեպքում:

147. 5988-6012 ՄՀց հաճախականության շերտն (Երկիր-տիեզերք) օգտագործվում է ֆիքսված արբանյակային ծառայության կողմից ռադիոհեռարձակման արբանյակներին ծրագրերի հաղորդման համար:

148. 6425-7250 ՄՀց հաճախականության շերտում չափումներ են իրականացվում Երկրի հետազոտության արբանյակային ծառայության և տիեզերական հետազոտության ծառայության պասիվ միջոցների կողմից:

149. 7100-7190 ՄՀց հաճախականության շերտը կարող է օգտագործվել տիեզերական շահագործման ծառայության (Երկիր-տիեզերք) կողմից, իսկ 7190-7235 ՄՀց հաճախականության շերտը` տիեզերական հետազոտությունների ծառայության (Երկիր-տիեզերք) կողմից սահմանված կարգով երկրային կայանների տեղադրման վայրերի համաձայնեցման պայմանի դեպքում:

150. 10,38-10,68 ԳՀց հաճախականության շերտի առանձին հատվածներ օգտագործվում են ուղիղ տեսանելիության սակավաթիվ կապուղիներով ռադիոռելեային կայանների կողմից:

150.1 10.7-12.7 ԳՀց, 14.0-14.5 ԳՀց, 17,3-20,2 ԳՀց և 27,5-30,0 ԳՀց ռադիոհաճախականային տիրույթները կարող են շահագործվել արբանյակային կապի գլոբալ համակարգերի բաժանորդային երկրային կայանների կողմից` երկրորդային հիմունքներով:

151. 14,0-14,3 ԳՀց հաճախականության շերտի օգտագործումը ռադիոնավիգացիոն ծառայության կողմից պետք է իրագործվի` հաշվի առնելով ֆիքսված արբանյակային ծառայության տիեզերական կայանների պահպանման պահանջների ապահովումը:

152. 14,0-14,5 ԳՀց հաճախականության տիրույթի առանձին հատվածները կարող են օգտագործվել արբանյակային կապի թողարկային (տեղափոխվող) հեռուստատեսային երկրային կայանների կողմից` պահպանելով հաստատված սահմանափակումները:

152.1) 15.4-15.7 ԳՀց հաճախականությունների շերտում ռադիոլոկացիոն ծառայությունում աշխատող կայանները չպետք է առաջացնեն վնասակար խանգարումներ օդային ռադիոնավիգացիոն ծառայությունում աշխատող կայաններին կամ պահանջեն պաշտպանություն նրանցից:

153. 22,01-22,21 ԳՀց  23,07-23,12 ԳՀց  36,43-36,5 ԳՀց

22,81-22,86 ԳՀց  31,2-31,3 ԳՀց

հաճախականության շերտերը կարող են օգտագործվել ռադիոաստղագիտական ծառայության կողմից` սահմանված կարգով ռադիոաստղագիտական կայանների տեղադրման վայրերի համաձայնեցման պայմանի դեպքում:

154. 28,5-30 ԳՀց հաճախականության շերտի օգտագործումը Երկրի հետազոտության արբանյակային ծառայության կողմից սահմանափակվում է այդ ծառայության կայանների միջև տվյալների հաղորդմամբ:

155. 48,94-49,04 ԳՀց հաճախականության շերտը կարող է օգտագործվել ռադիոաստղագիտական ծառայության կողմից առաջնային հիմունքներով:

156. 51,4-54,25 ԳՀց, 58,2-59 ԳՀց, 64- 65 ԳՀց հաճախականության շերտերրում կարող են իրականացվել ռադիոաստղագիտական դիտարկումներ:

 

(7-րդ կետը փոփ. 27.07.09 թիվ 388-Ն, 24.01.13 թիվ 11-Ն, 24.08.17 թիվ 928-Ն, 22.12.17 թիվ 1512-Ն, 29.12.2021 թիվ 17-Ն, 22.11.2024 թիվ 19-Ն, 28.02.2025 թիվ 02-Ն հրամաններ)

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
28.02.2008
N 71-Ն
Հրաման