Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈ ...

 

03.03.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի հունվարի 22-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 416-րդ հոդվածի 2-րդ մասում «բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասում նշված դեպքի» բառերը փոխարինել «բացառությամբ սույն հոդվածի 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերում նշված դեպքերի» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 416-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ մասերով.

«6. Հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա սխալ ԱՏԳ ԱԱ ծածկագիր կամ աշխատանքի կամ ծառայության սխալ կոդ տպագրելու դեպքում, երբ պահպանված են հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության համար սահմանված մյուս բոլոր կանոնները, կիրառվում է նախազգուշացում:

7. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված խախտումը թեմատիկ հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` 50 հազար դրամի չափով: Սույն մասի կիրառության իմաստով` խախտումը կրկին կատարել է համարվում թեմատիկ հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո` մեկ տարվա ընթացքում, մինչև հաջորդ թեմատիկ հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված խախտումը կատարելը:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի մարտի 3-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. փետրվարի 12
Երևան
ՀՕ-21-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 փետրվարի 2025 թվական:

 

 


 

 

pin
ՀՀ 22.01.2025
N ՀՕ-21-Ն օրենք