Սեղմել Esc փակելու համար:
ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱ ...

 

04.03.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

1 հունիսի 2022 թվականի N 10-Ն

 

ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ» ՓԱՐՏ-Մ-Ի ՄԱՍԻՆ» ԹԻՎ 177-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՓԱՐՏ-145-Ի ՄԱՍԻՆ» ԹԻՎ 180-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով, 1.1-ին մասի 9-րդ կետով և 4-րդ մասի 3-րդ կետով, «Տրանսպորտի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և 37-րդ հոդվածի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել Եվրոպական միության թռիչքների անվտանգության գործակալության «Թռիչքային պիտանիության պահպանում» կանոնակարգերը`

1) Փարտ-Մ (Part-M)` համաձայն N 1 հավելվածի.

2) Փարտ-145 (Part-145)` համաձայն N 2 հավելվածի.

3) Փարտ-66 (Part-66)` համաձայն N 3 հավելվածի.

4) Փարտ-147 (Part-147)` համաձայն N 4 հավելվածի.

5) Փարտ-ՔԱՄՕ (Part-CAMO)` համաձայն N 5 հավելվածի.

6) Փարտ-ԷՄԷԼ/ՔԱՕ (Part-ML/CAO)` համաձայն N 6 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 30.01.25 թիվ 06-Ն հրաման)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի «Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Թռիչքային պիտանիության պահպանում» ՓԱՐՏ-Մ-ի մասին» թիվ 177-Ն և 2010 թվականի հոկտեմբերի 20-ի «Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Հաստատված տեխսպասարկման կազմակերպություններ» ՓԱՐՏ-145-ի մասին» թիվ 180-Ն հրամանները:

3. Սահմանել, որ մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը տրված վկայականները գործում են դրանցում նշված գործողության ժամկետում:

3.1. Սահմանել, որ օդանավի թռիչքային պիտանիության պահպանման կազմակերպության սերտիֆիկատի (Փարտ-Մ) և օդանավի տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկատի (Փարտ-145) տրամադրման, օդանավի տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկատի (Փարտ-145) փոփոխության, ինչպես նաև օտարերկրյա տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկատի (Փարտ-145) ճանաչման համար գանձվում է «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրք:

(3.1-ին կետը լրաց. 19.12.24 թիվ 16-Ն հրաման)

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Նախարար`                                                                                       Գ. Սանոսյան

 

 

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարի
2022 թվականի հունիսի 1-ի
N 10-Ն հրամանի
Annex 1
of the order 10-N of the Minister of
Territorial Administration and Infrastructure
of the Republic of Armenia
01.06.2022

(1-ին հավելվածը խմբ. 05.05.23 թիվ N 3-Ն, փոփ. 30.01.25  թիվ 06-Ն հրամաններ)

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարի
2022 թվականի հունիսի 1-ի
N 10-Ն հրամանի
Annex 2
of the order 10-N of the Minister of
Territorial Administration and Infrastructure
of the Republic of Armenia
01.06.2022

(2-րդ հավելվածը խմբ. 05.05.23 թիվ N 3-Ն, փոփ. 30.01.25 թիվ 06-Ն հրամաններ)

 

Հավելված N 3
ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարի
2022 թվականի հունիսի 1-ի
N 10-Ն հրամանի
"Annex N 3 of the order N 10-N of the
Minister of Territorial Administration and Infrastructure
of the Republic of Armenia
dated 01 June 2022

(3-րդ հավելվածը լրաց. 30.01.25 թիվ 06-Ն հրաման)

 

Հավելված N 4
ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարի
2022 թվականի հունիսի 1-ի
N 10-Ն հրամանի
"Annex N 4
of the order N 10-N of the Minister of
Territorial Administration and
Infrastructure of the Republic of Armenia
dated 01 June 2022

(4-րդ հավելվածը լրաց. 30.01.25 թիվ 06-Ն հրաման)

 

Հավելված N 5
ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարի
2022 թվականի հունիսի 1-ի
N 10-Ն հրամանի
"Annex N 5
of the order N 10-N of the Minister of T
erritorial Administration and Infrastructure
of the Republic of Armenia
dated 01 June 2022

(5-րդ հավելվածը լրաց. 30.01.25 թիվ 06-Ն հրաման)

 

Հավելված N 6
ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարի
2022 թվականի հունիսի 1-ի
N 10-Ն հրամանի
"Annex N 6
of the order N 10-N of the Minister of
Territorial Administration and Infrastructure
of the Republic of Armenia
dated 01 June 2022

(6-րդ հավելվածը լրաց. 30.01.25 թիվ 06-Ն հրաման)

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 հունիսի 2022 թվական:

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
01.06.2022
N 10-Ն
Հրաման